Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակակից է Փարիզի, Բորդոյի, Վերսալի, Ռուանի կոյուղու ջրերի մաքրման կայանների, Բաղդադ U Բասրա քաղաքների հատակագծման նախագծերի։ Դասավանդել է Փարիզի տարբեր բարձրագույն դպրոց ներում, զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների,«Հայաստանի IV– XVII դդ․ հուշարձանները» (1967, ֆրանս․) գրքի։ Նրա մասնակցությամբ ու նախագծերով վերականգնվել են որոշ հուշարձաններ, այդ թվում՝ Երուսաղեմի մայրա– վանքի Ս․ Հակոբ եկեղեցին։ Ու․ Փարիզի ստորգետնյա տնտեսության նախագծի համար համաշխարհային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) արժանացել է «Մեծ պարգե» (Grand prix) մրցանակի։ Պարգևատրվել է ֆրանս․ Պատվո լեգեոնի շքանշանով։ 1957, 1958, 1959, 1961, 1964 թթ․ եղել է Սովետական Հայաստա նում։ վ․ Հարությունյան


ՈՒԹՈՒՃՅԱՆ (Ցութուճյան) Կարապեւո Սիմոնի (1823, Կ․ Պոլիս –1904, Կ․ Պո լիս), հասարակական–քաղաքական գործիչ, խմբագիր, մանկավարժ, արևմտահայ լիբերալ–բուրժ․ հոսանքի պարագլուխ։ Նախնական կրթությունն ստացել է Սկյու– տարի ճեմարանում, այնուհետև ավարտել Փարիզի Ավետարանական բարձրա գույն վարժարանը (1851)։ 1852–84-ին Կ․ Պոլսում հրատարակել է «Մասիս» պարբերականը։ 1850-ական թթ․ ծավալված «գրաբար–աշխարհաբար» գրապայ քարում պաշտպանել է աշխարհաբարը, գրել այդ լեզվով հոդվածներ։ Ու․ քաղ․ հարցերում չափավոր դիրք է գրավել, արձանագրելով հայ ժողովրդի ողբերգական վիճակը թուրք, բռնատիրության պայմաններում՝ նա միաժամանակ դատա– պարտել է ազգային–ազատագր․ և հեղափոխական շարժումները, քննադատել արևմտահայ ազատամիտներին, մերժել ազգային–ազատագր․ պայքարի4 Ստ․ Ոս– կանյանի առաջադրած ծրագրերը։ 1859-ի մայիսին ընտրվել է Ազգային սահմանադրությունը նախապատրաստող հանձնախմբի անդամ, պաշտպանել սահմանադրությունը, սակայն դեմ է արտահայտ վել սահմանադրական շարժմանը՝ վախենալով դրա ծավալումից։ Գրկ․ Ա ս ա ա ու ը Հ․, Դիմաստվերներ, ԿՊ, 1921։ Ղազարյան Հ․ Մ․, Արևմտա հայերի սոցիալ–տնտ եսական և քաղաքական կացությունը 1800 – 1870 թթ․, Ե․, 1967։ Հ․ Ղազարյան


ՈՒԺ մեխանիկայում, նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության չափն արտահայտող վեկտորական մեծություն։ Փոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հըպ– ման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ էլ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (ծանրության դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միշոցով։ ժամանակի յուրաքանչյուր տըվ– յալ պահին մարմնի վրա ազդող Ու․ որպես վեկտոր բնութագրվում է մոդուլով, տարածության մեջ ուղղությամբ և կիրառման կետով։ Այն ուղիղը, որով ուղղված է Ու․, կոչվում է Ու–ի ազդման գիծ։ Եթե մարմինը կարելի է դիտել որպես չդե– ֆորմացվող (բացարձակ պինդ), ապա կարելի է համարել, որ Ու․ կիրառված է իր ազդման գծի ցանկացած կետում։ Ու–ի չափման միավորներն են 1 նյուտոնը, որը հավասար է 1 կգ զանգվածին 1 ւէ/վրկ2 արագացում հաղորդող ուժին, ինչ պես նաև 1 դինը, որը հավասար է 10~5ն, կամ 1 կԳ^9,Տ ն։


ՈՒԺԱԳԾԵՐ, ուժադաշտերի (էլեկտրական, մագնիսական, գրավիտացիոն) պատկերման համար ծառայող երևակայական գծեր։ Դասավորվում են այնպես, որ Ու–ին տարված շոշափողները տարածության յուրաքանչյուր կետում ուղղությամբ համընկնում են տվյալ դաշտը բնութագրող վեկտորի (էլեկտրական կամ գրավիտա ցիոն դաշտերի լարվածություն, մագնիսական ինդուկցիա) հետ։ Քանի որ դաշտերի լարվածությունները և մագնիսական ինդուկցիան տարածության կետի կոորդինատների միարժեք ֆունկցիա են, ապա յուրաքանչյուր կետով կարող է անցել միայն մեկ ուժագիծ։ Ու–ի խտությունը սովորաբար ընտրվում է այնպես, որ Ու–ին ուղղահայաց միավոր մակերես ունեցող հարթակով անցնող գծերի թիվը համեմատական լինի դաշտի լարվածությանը (կամ մագնիսական ինդուկցիային) այդ հարթակի վրա։ էլեկտրաստատիկ դաշտի Ու․ միշտ բաց են․ դրանք սկսվում են դրական լիցքից և վերջանում բացասական լիցքով (կամ հեռանում են դեպի անվերջություն)։ Մագնիսական ինդուկցիայի վեկտորի Ու․ միշտ փակ են, այսինքն՝ մագնիսական դաշտը մրրկային է։ Մագնիսական դաշտում տեղադրված երկաթի խարտվածքը դասավորվում է Ու–ի երկայնքով և հնարավորություն է տալիս փորձով որոշել մագնիսական ինդուկցիայի Ու–ի տեսքը։ Փոփոխական մագնիսական դաշտի գրգռած մրրկային էլեկտրական դաշտի Ու․ նույնպես փակ են։ էլեկտրական և մագնիսական դաշտերի համար «Ու․» հասկացությունը մուծել է Մ․ Ֆարւսդեյը։


ՈՒԺԱԶՈՒՅԳ, բացարձակ արժեքով (մոդուլով) հավասար, ուղղությամբ հակառակ F և F երկու զուգահեռ ուժեր, որոնք կիրառված են միևնույն պինդ մարմնին (նկ․)։ Ու․ ձգտում է մարմնին պտույտ հաղորդել։ Ու․ կազմող ուժերի ազդման գծերի միջև 1 ամենակարճ հեռավորությունը կոչվում է Ու–ի բ ա– զուկ։ Ու–ի ազդեցությունը պինդ մարմնի վրա բնութագրվում է Ու–ի մոմենտի M վեկտորով, որը թվապես հավասար է զույգի ուժերից մեկի մոդուլի և Ու–ի բազուկի արտադրյալին (M=F1) և ուղղված է Ու–ի հարթությանն ուղղահայաց՝ դեպի այն կողմը, որտեղից մարմնի պտույտը Ու–ի ազդեցությամբ երևում է ժամացույցի սլաքի պտույտին հակառակ ուղղությամբ։ Միևնույն պինդ մարմնին կիրառված՝ մոմենտի հավասար վեկտորներով երկու Ու․ մեխանիկորեն համարժեք են, հետևապես կարելի է, պահպանելով Ու–ի մոմենտը, փոփոխել նրա ազդման գծերը և մեծությունները՝ առանց պինդ մարմնի վրա Ու–ի ազդեցությունը փոփոխելու, ինչպես նաև ցանկացած թվով Ու–երի ազդեցությունը փոխա– րինել մեկ զույգի ազդեցությամբ այն պայմանով, որ այդ զույգի մոմենտի վեկտորը հավասար լինի բոլոր զույգերի մոմենտների վեկտորների գումարին։


ՈՒԺԱՏԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, որևէ մեխանիկական համակարգի վրա ազդող ուժերի ամբողջություն։ Ու․ հ․ կոչվում է զ ու գ ա– մ և տ, եթե այդ ուժերի ազդեցության գծերը հատվում են մի կետում, հարթ, եթե դրանք դասավորված են մի հարթության մեջ, և տարածական, եթե ուժերը տարածության մեջ դասավորված են կամայականորեն։


ՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, էներգետիկական համալիր, որը նախատեսված է առաջնային բնական էներգետիկական ռեսուրսների (վառելիքի, ջրի, քամու ևն) օգտագործման հաշվին մեխանիկական էներգիա ստանալու համար։ Ըստ օգտագործվող էներգիայի բնույթի Ու․ տ–ները լինում են ջերմային, հիդրավլիկական, միջուկային (ատոմային) ևն։ Տարբերում են նաև ստացիոնար և փոխադրովի Ու․ տ–ներ։ Լայն կիրառություն են գտել տրանսպորտային (նավային, ավիացիոն, ջերմա– քարշային) Ու․ տ–ները (տես Շարժասարք)։ Արտադրվող մեխանիկական էներգիան էներգիայի այլ տեսակների փոխակերպող մեքենաների զուգակցությամբ Ու․ տ–ները կոչվում են կայաններ (օրինակ, էլեկտրական, օդափչման, պոմպային)։


ՈՒԺԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ, մեխանիզմ, որը մեխանիկական էներգիան շարժիչից փոխանցում է սպառողներին՝ արագության (պտտման հաճախականության) փոքրացման հաշվին մեծացնելով ուժերը (պտըտ– ման մոմենտները)։ Ու․ փ․ երբեմն ծառայում է շարժման բնույթը փոխելու համար։ Տես նաև Փոխհաղորդակ։


ՈՒԺԱՆԻՍ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հս–արլ․։ Կոլ տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ , բանջարաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ուժանիս Ունի ակումբ, գրադարան, բուժկայան։ Ու–ից մոտ 2 կմ հս–արլ․, հին Ուժանիս (Վաժունիք, վժանիս, X–XIX դդ․) գյուղատեղում կանգուն է խոշոր թաղածածկ եկեղեցին՝ կառուցված գրանիտի անմշակ քարերից (սրբատաշ քարով են շարված մուտքը և բեմի խորանի անկյունները)։ Ըստ մուտքի ճակատակալ քարի արձանագրության, եկեղեցին 1629-ին կառուցել է Գրիգոր Ուստան։ Պահպանվել են նաև