կին երկաթուղին։ Կա միշազգային օդա– նավակայան։ Ունի համալսարան, պոլի– տեխ․, մանկավարժ․, բժշկ․, գյուղատնտ․ և ֆիզիկ, կուլտուրայի ինստ–ներ, ԳՀԻ–ներ։ Ու․ Բ–ում է Մոնղոլական ԳԱ, Սուխե Բա– տորի անվ․ բարձրագույն կուսակցական դպրոցը։ Քաղաքում կան հանրային գրա– դարան, թանգարաններ, օպերայի և բա– լետի և այլ թատրոններ, ֆիլհարմոնիա, կինոստուդիա։ Ու․ Բ–ում ինտենսիվ շինարարություն ծավալվել է հատկապես 1940-ական թթ–ից։ 1954–74-ին Ու․ Բ–ի պատմականորեն ձևավորված կաոուցվածքը արմատապես փոխվել է փողոցների և հրապարակների ցանցի կանոնավորման, բնակելի թաղա– մասերի, արդ․ շրջանների և բնակչության հանգստի գոտիների ռացիոնալ կազմա– կերպման շնորհիվ։ 1975-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ, մինչև 2000 թ․ հեռանկարային ժամկետով։ Սովետական ճարտ–ների ակտիվ մասնակցությամբ կա– ռուցվել են բազմաթիվ հասարակական համալիրներ (Կառավարական տունը, 1950–60-ական թթ․, ճարտ–ներ՝ Չիմիդ, Ն․ Մ․ Շչեպետիլնիկով, Վ․ Ն․ Պավլով, Ու լան Բաաոր․ նոր միկրոշրջան Դ․ Րասւյի ԱtՒյ․ ՉոյբալսաՆի դամ– բարանը, 1950-ական թթ․, ճարտ–ներ՝ Բ․ Ս․ Մեզենցև, Չիմիդ և ուրիշներ) և բնակելի զանգվածներ։ Ու․ Բ–ի և շրջակայ– քի ճարտ․ հուշարձաններից են՝ Գանդան մենաստանը (հիմնականում XVIII– XIX դդ․), ուր գտնվում է Մոնղոլիայի խո– շորագույն բուդդայական տաճարը՝ Մեգ– ջիտ Զանրայսեգը (1911 – 13), Չոյչժին Լամայնսումե տաճարը (1904–08, այժմ՝ ՄԺՀ ԳԱ Կրոնի պատմության թանգա– րան), Նոգոն Օրգո պալատական ան– սամբլը (1832, այժմ՝ թանգարան)։
ՈՒԼԱՆՈՎՍ Գալինա Սերգեևնա [ծն․ 26․12․ 1909(8․1․1910), Պետերբուրգ], բալետի ռուս սովետական արտիստուհի, պարու– սույց։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1951)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1980)։ Ծնվել է բալետի ար– տիստների ընտանիքում։ 1928-ին ավար– տել է Լենինգրադի պարարվեստի ուսում– նարանը (աշակերտել է մորը՝ Մ․ Ռոմա– նովային, և Ա․ Վագանովային)։ 1928– 1944-ին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի (հետագայում՝ Մ․ Մ․ Կիրովի անվ․ թատրոն) բալետի խմբի արտիս– տուհի, 1944–60-ին՝ Մեծ թատրոնի (Մոսկ– վա) մենապարուհի։ Ու–ի բեմ․ հերոսուհի– ները նուրբ են, կանացի (ժիզել, Ադանի Գ․ Ս․ Ուլանովա «ժիզել», 1932), բայց միաժամանակ օժտ– ված անընկճելի ուժով (Մարիա, Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1934, Զու– լիետ, Պրոկոֆևի «Ռոմեո և Զուլիետ», 1940 ևն)։ Ու․ եղել է Չայկովսկու բալետների դերապարերի լավագույն կատարողը՝ Օդետա–Օդիլիա («Կարապի լիճը», 1929, 1947), Ավրորա («Քնած գեղեցկուհին», 1929), Մաշա («Շչելկունչիկ», 1934) ևն։ Նա պարային արվեստում զարգացրել է ռուս, խորեոգրաֆիկ դպրոցի սկզբունքները և ավանդույթները։ Դերապարերից են՝ Ռայ– մոնդա (Գլազունովի «Ռայմոնդա», 1938), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտ», 1945), Պարաշա (Գլիերի «Պղնձե հեծյալը», 1949), վալս, նոկտյուրն և մազուրկա («Շոպե– նիանա», ըստ Շոպենի երաժշտ․), համեր– գային համար՝ «Մեռնող կարապը» (ըստ Սեն–Սանսի երաժշտ․)։ Իր հերոսուհիների ներաշխարհների բազմակողմանի բացա– հայտումը, կերպարների կերտման հզոր մասշտաբայնությունը Ու–ին բերել են համաշխարհային ճանաչում։ Ավարտելով բեմ․ գործունեությունը, անցել է մանկա– վարժության։ Աշակերտուհիներից են՝ Ն․ Վ․ Տիմոֆեևան, Ե․ Ա․ Մաքսիմովան, Ս․ Դ․ Ադիրխաևան, Լ․ Ի․ Աեմենյական և ուրիշներ։ 1983-ին Ատոկհոլմի պարի թան– գարանի շենքի առջև դրվել է Ու–ի ար– ձանը (քանդակագործ՝ Ե․ Ցանսոն–Մեն– զեր)։ Հյուրախաղերով հանդես է եկել ար– տասահմանյան բազմաթիվ երկրներում։ Գ․ Ու լ ա ն ո– վ ա ն Ավրորայի դերում (Չայ– կովսկու «Քնած գեղեցկուհին») Լենինյան (1957), ՍՍՀՄ պետ․ (1941, 1946, 1947, 1950) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 4 այլ շքանշաններով։ Գրկ․ Кан А․, Дни с Улановой, пер․ с англ․, М․, 1963; Львов-Анохин Б․, "Vттярпря TVT Л Q70
ՈՒԼԱՆ–ՈՒԴէ (մինչև 1934-ը՝ Վերխնեու– դինսկ), Բուրյաթական ԻՍՍՀ մայրաքա– ղաքը (1923-ից)։ Գտնվում է Սելենգա գե– տի աջ ափին, Ուդա գետի նրա միախառն– ման վայրում, Բայկալ լճից 75 կմ արյ․։ 335 հզ․ բն․ (1985)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, գե– տային նավահանգիստ։ Ունի օդանավա– կայան։ Զարգացած է մեքենաշինությունը և մետաղամշակումը, թեթև, սննդի, շի– նանյութերի և փայտամշակման արդյու– նաբերությունը։ Կա 46 ձեռնարկություն, ջէկ։ Ու–Ու–ում է ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժան– մունքի Բուրյաթական մասնաճյուղը իր մի շարք ԳՀԻ–ներով։ Ունի 4 բուհ (տեխ– նոլոգիական, գյուղատնտ․, մանկավարժ, և կուլտուրայի ինստ–ներ), 4 թանգարան, 4 թատրոն, ֆիլհարմոնիա։ Հիմնադրվել է 1666-ին, քաղաք է 1783-ից։
ՈՒԼԱՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գա– վառում։ Առաջին համաշխարհային պատե– րազմի նախօրեին ուներ 3350 (400 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, մասամբ՝ արհեստներով և անաս– նապահությամբ։ Ու․ երբեմն հիշատակ– վել է նաև որպես գյուղաքաղաք։ Ուներ երկու եկեղեցի (Ս․ Սարգիս և Ս․ Աստվա– ծածին), XIX դ․ 60-ական թթ–ից գործող դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Ու–ում պահպանվել են եկեղեցիների ավե– րակները, հայկ․ հին շինությունների մնա– ցորդներ, գերեզմանոցներ։ Թ․ Հակոբյան
ՈՒԼԱՐՆԵՐ, լեռնային հնդկա– հավ և ր (Tetraogallus), փասիանների (ցախաքլորների) ընտանիքի հավազգի Կովկասյան ուլար թռչունների սեռ։ Մարմնի երկարությունը 50–70 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 3 կգ։ Հայտնի է Ու–ի 5 տեսակ՝ տարածված Կովկասում, Հվ․ Սիբիրում, Փոքր, Միջին և Կենտրոնական Ասիայում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է կասպիական Ու․ (T․ caspius), որի փետրավորումը մոխրա– շիկավուն է, կոկորդը՝ սպիտակ։ Նստակ– յաց է, հանդիպում է ալպիական գոտու քարքարոտ լեռնալանջերին, 2500–3000 մ բարձրություններում։ Արագավազ է, վը– տանգի դեպքում խույս է տալիս վազքով, թռիչքի է դիմում միայն հարկադրված։ Թռչում է սովորաբար սարն ի վար, ուղ– ղագիծ, սավառնող թռիչքով։ Ձայնը սուր է, վտանգի ժամանակ տնային հնդկահա– վի ձայնին նման։ Բնադրում է մայիս– հունիսին, գետնի վրա։ Դնում է 3–6 ձու։