Ի․ Ն․ Ուլյանով Մ․ Ա․ Ուլյանով 1921-ից աշխատել է Մոսկվայում՝ առող– ջապահության ժողկոմատում, Ցա․ Մ․ Մվերդլուլի անվ․ կոմունիստական հա– մալսարանում, 1933-ից՝ Կրեմլի սանվար– չության պոլիկլինիկայի գիտ․ բաժան– մունքում։ Աշխատել է նաև Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարանում։ 1941 – 1942-ին ապրել է Ուլյանովսկում, ապա՝ Մոսկվայում։ Կուսակցության XVI–XVII համագումարների պատգամավոր։ ՈՒԼ8ԱՆՈՎ Իլյա Նիկոլաևիչ [19(31)․7․ 1831, Աստրախան–12(24)․1․1886, Աիմ– բիրսկ], ժողովրդական կրթության գոր– ծիչ Ռուսաստանում, մանկավարժ–դեմո– կրատ։ Վ․ ի․ Լենինի հայրը։ Ծնվել է քաղ– քենու ընտանիքում, 1854-ին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթ․ ֆա– կուլտետը։ 1854–63-ին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ է եղել Պենզայի ազնվական ինստ–ում, 1863–69-ին՝ Նիժ– նի Նովգորոդի նահանգային գիմնազիա– յում և իգական ուսումնարանում։ 1869– 1874-ին Սիմբիրսկի նահանգի ժող․ ուսում– նարանների տեսուչն էր, 1874–85-ին՝ դիրեկտորը։ Ու–ի մանկավարժական հա– յացքները ձևավորվել են հեղափոխական դեմոկրատներ Ն․ Գ․ Չեռնիշևսկու, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի գաղափարների ազդեցու– թյամբ։ Ունեցել է կազմակերպչական– մանկավարժական մեծ ընդունակություն– ներ։ Կարևոր ներդրում ունի տարրական կրթության ասպարեզում։ Ու․ կողմնակից էր ուսումը բոլորի համար հավասար սկզբունքին՝ տղաների և աղջիկների, ռուսների և այլազգիների, հարուստների և աղքատների (1871-ին Սիմբիրսկում բացել է չուվաշական առաջին դպրոցը, որը հետագայում վերափոխվել է Չուվա– շական ուսուցչական սեմինարիայի, ստեղ– ծել ազգ․ առաջին դպրոցները մորդվա– կան բնակչության և աշխարհիկ դպրոց– ներ՝ թաթարների համար)։ Պենզայում աշխատելու տարիներին կա– տարել է օդերևութաբանական գիտ․ հե– տազոտություններ, որոնց հիման վրա գրել է «Օդերևութաբանական դիտարկում– ների օգտակարության մասին․․․» և «Ամպ– րոպի և շանթարգելների մասին» գիտ․ աշխատությունները։ Գրկ․ В․ И․ Ленин․ Биография, 5 изд․, М․, 1972; Ульянова М․ И․, Отец В․ И․ Ленина И․ Н․ Ульянов (1831–1886), М․–Л․, 1931; Алпатов Н․ И․, Педаго– гическая деятельность И․ Н․ Ульянова, 2 изд․, М․, 1956․
ՈՒԼՅԱՆՈՎ Միխայիլ Ալեքսանդրովիչ (ծն․ 20․11․1927, Օմսկի մարզ, Մուրոմցևի շըր– ջան, գ․ Բերգամակ), ռուս սովետական Մ․ Ա․ Ուլյանովա Մ․ Ի․ Ուլյանովա դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1969)։ ՄՄԿԿ անդամ 1951-ից։ Սոց․ աշխատանքի հերոս (1986)։ Սովորել է Օմսկի թատեր․ ստուդիայում, 1950-ին ավարտել Մոսկ– վայի Շչուկինի անվ․ թատեր․ ուսումնա– րանը և ընդունվել Վախթանգովի անվ․ թատրոն, դարձել նրա առաջատար դերա– սանը։ Ու–ի կերտած կերպարներին հա– տուկ ժող․ բնավորությունների շիտակու– թյունը և պարզությունը, հյութեղ հումո– րը, հոգու ջերմությունը և դրամատիզմը արտահայտվել են իվանի (Միխալկովի «Վշտից վախեցողը բախտ չի գտնի», 1954), Սերաֆիմ Չայկայի (Սոֆրոնովի «խոհարարուհին», 1959 և «խոհարարու– հին ամառանոցում», 1961), Բրիգելլայի (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1963), Ստեպան Ռազինի (Շուկշինի «Ստե– պան Ռազին», 1979) և այլ դերերում։ Ուշագրավ են դասական երկերի հերոսնե– րի՝ Ռագոժինի («Ապուշը», ըստ Դոստոևս– կու, 1958), Դմիտրի Կարամազովի («Կա– րամազով եղբայրներ» կինոնկարում, 1969), Բարոնի (Պուշկինի «ժլատ ասպե– տը», 1975), Անտոնիոսի, Ռիչարդ 111-ի (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա», 1971, «Ռիչարդ III», 1975) անձնավորում– ները։ Կերտել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» ներ– կայացման Մեջ (1970) և «Լենինի ուղիով» կինոնկարում (1978, ԳԴՀ)։ Նա ստեղծել Մ․ Ուլյանովը Ռագոժինի դերում («Ապուշը», ըստ Դոստոեսկու) է կոմունիստների կերպարներ թատրո– նում՝ Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեա», 1967), Դրու– յանով (Միշարինի և Վեյցլերի «Օրն ի բուն», 1974, ՌՍՖՍՀ Ստանիսլավսկու անվ․ մրցանակ, 1975), և կինոյում (նկա– րահանվում է 1956-ից)՝ Տրուբնիկով («Նա– խագահը», 1965, լենինյան մրցանակ, 1966), ժուկով («Մեծ հայրենականը», 1977–79, «Մոսկվայի ճակատամարտը», «Հաղթանակ», երկուսն էլ՝ 1984), Աբրի– կոսով («Անձնական կյանք», 1982, ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1983), որոնք ժամանակի լավագույն իդեալների կրողն են, ներքին լարված կյանքով ապրող անձնվեր մար– դիկ։ 1954-ից դասավանդում է Շչուկինի անվ․ թատեր․ ուսումնարանում։ Դերասա– նական արվեստի տեսական ու գործնա– կան հարցերի մասին հոդվածներով հան– դես է գալիս մամուլում։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Երկ․ Իմ մասնագիտությունը, Ե․, 1978։ Գրկ․ Зоркая Н․, в кн․։ Актёры совет– ского кино, в․ 2, М․, 1966․ Վ․ Գրիգորյան
ՈՒԼՅԱՆՈՎ Վլադիմիր Իլյիչ (1870-1924), տես Լենին Վ․ Ի․։
ՈՒԼՅԱՆՈՎԱ Աննա Իլյինիչնա (1864– 1935), տես Եւիզւսրովւս–ՈւԱանովա Ա․ Ի․։
ՈՒԼՅԱՆՈՎԱ (ծննդյամբ՝ Բլանկ) Մա– րիա Ալեքսանդրովնա [22․2(6․3)․1835, Պետերբուրգ –12(25)․7․1916, Պետրո– գրադ], Վ․ Ի․ Լենինի մայրը։ Ծնվել է բժշկի ընտանիքում։ Ստացել է տնային կրթություն, ուսումնասիրել է գերմ․, ֆրանս․, անգլ․ լեզուներ, ռուս, և արմ․ գրականությունը։ 1863-ին էքստեռն քննու– թյուններ է հանձնել և ստացել տարրական դպրոցի ուսուցչուհու կոչում։ Կյանքն ամ– բողջությամբ նվիրել է ընտանիքին, երե– խաներին, որոնց ձգտել է դարձնել ուղ– ղամիտ, կրթված, գաղափարական մար– դիկ։ Ունենալով անթերի մանկավարժա– կան ընդունակություններ՝ մեծ դեր է կա– տարել իր երեխաների դաստիարակու– թյան գործում, հասկացել է նրանց հեղա– փոխ․ ձգտումները, եղել նրանց մտերիմը, խորհրդատուն։ Թաղվել է Պետրոգրադում՝ Վոլկովոյի գերեգմանատանը։ Երկ․ Письма М․ А․ Ульяновой (1898 – 1915 гг․), «^Исторический архив», 1958, № 2․
ՈՒԼՅԱՆՈՎԱ Մարիա Իլյինիչնա [6(18)․2․ 1878, Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ) – 12․6․1937, Մոսկվա], ռուսաստանյան հե– ղափոխական շարժման մասնակից, սո– վետական կուսակցական և պետ․ գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։ Վ․ Ի․ Լենինի քույրը։ 1895-ին ավարտել է գիմնազիա Մոսկվայում, սո– վորել կանանց բարձրագույն դասընթաց– ներում, մասնակցել ուսանողական շարժ– մանը։ 1898–99-ին սովորել է Բրյուսելի համալսարանում։ 1899-ից՝ պրոֆեսիոնալ հեղափոխական։ Հեղափոխ․ աշխատանք է կատարել Նիժնի Նովգորոդում (Գորկի), Մոսկվայում, Կիևում, Սարատովում, Պե– տերբուրգում։ 1900-ից՝ «Իսկրա»-ի գոր– ծակալ։ 1903-ից աշխատել է ՌՍԴԲԿ ԿԿ քարտուղարությունում։ 1904–05-ին եղել է ժնևում, 1905–07-ին՝ Պետերբուրգում, 1908–09-ին՝ բոլշևիկյան սեկցիաների ան– դամ ժնևում, Փարիզում, կատարել է Լենինի հանձնարարությունները։ 1910-ից աշխատել է Մոսկվայում, Սարատովում, 1911-ին ձերբակալվել է, 1912–14-ին եղել է աքսորում։ 1917-ի մարտից մինչև 1929-ը՝ «Պրավդա» թերթի պատասխանատու քար– տուղար, խմբկոլի անդամ, 1924-ից՝ «Ռա– բոչե–կրեստյանսկի կորեսպոնդենտ» («Ра– боче-крестьянский корреспондент») ամ– սագրի խմբագիր։ 1929-ից աշխատել է Վ․ Ի․ Լենինի ինստ–ում, հրատարակման է