Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իշխանությունների (Կիևյան, Պերեյասլավ– յան, Չեռնիգովյան, Գալիցիայի, Վոլին– յան և ուրիշներ)։ XII դ․ տարեգրություննե– րում Ռուսիայի սահմանային հողերը նշե– լու համար որպես աշխարհագր․ տերմին օգտագործվել է «Ուկրաինա» (край, ок– раина – սահման բառից) տերմինը։ Հե– տագայում այն դարձել է ուկր․ բոլոր հո– ղերի և ժողովրդի անվանում։ 1237–40-ին հին ռուս, հողերը ենթարկվել են մոնղոլ– թաթարների ավերիչ արշավանքներին (1240-ին գրավել են Կիևը) և վասալական ծանր կախման մեջ ընկել Ոսկե հորդայից։ XIV դ․ 2-րդ կեսին ֆեոդ․ Լիտվան, օգտվե– լով Ոսկե հորդայի որոշ թուլությունից, գրավել է Չեռնիգովյան երկիրը, Պոդո– լիան, Կիևշչինան, Պերեյասլավշչինան, Արլ․ Վոլինը, 1349-ին Լեհաստանը զավ– թել է Գալիցիան, 1377-ին՝ Արմ․ Վոլինը, XIV դ․ վերջին՝ Տս․ Բուկովինան։ Հուն– գար ֆեոդալները դեռևս XI դ․ գրավել էին Անդրկարպատները։tXIV–XV դդ․ ձևավորվել են ուկրաինացի, ռուս և բելո– ռուս ժողովուրդները մեկ ընդհանուր ար– մատից՝ Կիևյան Ռուսիայի ժամանակա– շրջանում առաջացած հին ռուս, ժողո– վըրդից։ XV դ․ վերջին Ու–ի վրա սկսել են հարձակվել թուրքերը, ինչպես նաև՝ Ղրի– մի թաթարները։ XV–XVI դդ․ Ու–ում առա– ջացել է կագակությունը։ XVI դ․ ուկր․ կազակները Դնեպրի ստորին հոսանքում հիմնել են Զապորոժյան սեչը (տես Աեչ Զապորոժյան), որը նշանակալի դեր է խաղացել ֆեոդալաճորտատիրական լծի դեմ Ու–ի ժող․ զանգվածների պայքարի գործում, բազմիցս դարձել է գյոլղաց․ կազակական ապստամբությունների [Կ․ Կոսինսկու (1691–93), Ս․ Նաչիվայ– կոյի (1594–96) և այլոց ղեկավարությամբ] հենակետ։ Զապորոժյան կազակները եր– կարատև պայքար են մղել նաև Օսման– յան կայսրության և Ղրիմի խանության դեմ, քանիցս հայտնվել են Կ․ Պոլսի մոտ։ 1569-ի Լյուբլինյան ունիայով (Լեհաստա– նի և Լիտվայի միջև) ուկր․ հողեր Վոլինը, Բրացլավշչինան, Կիևշչինան, Պերեյա– սլավշչինան անցել են Լեհաստանի տի– րապետության տակ։ XVI դ․ վերջին – XVII դ․ 1-ին կեսին մի շարք գյուղաց․- կազակական ապստամբություններ բռնըկ– վեցին լեհ․ ֆեոդալների տիրապետության և տեղական շահագործողների դեմ։ 1648–54–ին ուկր․ ժողովուրդը Р․ Իմեչնից– կու գլխավորությամբ պատերազմ էր մը– ղում լեհ․ տիրապետության, ֆեոդալա– ճորտատիրական և ազգ․ ճնշման դեմ, Ռուսաստանին վերամիավորվելու համար։ Ապստամբ գյուղացիները և զապորոժյան կազակները մի շարք խոշոր հաղթանակ– ներ տարան լեհ․ շլյախտայական զորքե– րի դեմ։ Ուկր․ ժողովրդի ազգ–ազատագր․ պատերազմը ավարտվեց Ու–ի՝ Ռուսաս– տանին վերամիավորմամբ, որը ձևակերպ– վեց 1653-ի Զեմստվային (համերկրային) ժողովում և Պերեյասըսվյան ոադա 1654-ով։ Ռուսաստանի հետ վերամիավո– րումը լայն հեռանկարներ բացեց ուկր․ ժողովրդի տնտ․, քաղ․ և մշակութային առաջընթացի համար, դարձավ նրա պատ– մության շրջադարձային փուլը։ 1654-ի Մարտյան հոդվածների համաձայն Ու․ ստացավ քաղ․ ինքնավարություն։ 1667-ի Անդրուսովյան զինադադարով, որով ավարտվեց 1654–67-ի ռուս–լեհական պա– տերազմը, Ձախափնյա Ու․ և Կիևը մնա– ցին Ռուս, պետության կազմում, իսկ Աջավւնյա Ու․ անցավ Լեհաստանին։ 1670–71-ի Մ․ Ռազինի գլխավորած գյու– ղացիական պատերազմը ընդգրկեց Պո– վոլժիեի, Դոնի և Մլոբոդյան Ու–ի (խար– կովի և հարևան մարզերի ժամանակակից տարածքը) զգալի մասը։ Հյուսիսային պատերազմ 1700–21 –ի ժամանակ՝ 1708-ին Ձախափնյա Ու․ ներխուժեցին շվեդ, զավ– թիչները, որոնց կողմն անցավ (կազակա– կան ավագանու մի խմբի հետ) հետման Ի․ Մազեպան։ Ցարական կառավարու– թյան վարած կենտրոնացման քաղաքա– կանության հետևանքով 1764-ին Ու–ում վերացավ հետմանությունը, 1775-ին (որ– պես հակաֆեոդ․ ազատագրական պայ– քարի կենտրոն) ջախջախվեց Զապորոժ– յան սեչը։ XVIII դ․ 80-ական թթ․ ցարիզմը վերջնականապես վերացրեց քաղ․ ինք– նավարության մնացորդները և իրավաբա– նորեն ձևակերպեց ճորտատիրական իրա– վունքի հաստատումը Ձախափնյա Ու–ում։ Լեհաստանի 1–ին բաժանման (1772) հե– տևանքով Ավստրիան զավթեց ուկր․ հո– ղեր Արլ․ Գալիցիան և Հս․ Բուկովինան (1774)։ XVIII դ․ 2-րդ կեսի ռուս–թուրք– պատերազմից հետո ազատագրվեց Ու–ի հվ–ը։ Լեհաստանի 2–րդ (1793) և 3-րդ (1795) բաժանումների հետևանքով Ռու– սաստանին միացվեցին Աջափնյա Ու․ և Վոլինը։ XVIII դ․ Աջափնյա Ու–ում առա– ջացավ ազգ–ազատագր․, այսպես կոչված, հայդամակների հակաճորտատիրական շարժումը։ Հայդամակների խոշոր ապըս– տամբություններ բռնկվեցին 1734-ին (ընդ– գրկեց Կիևշչինան, Պոդոլիան, Վոլինը, Գալիցիան) և 1750-ի գարնանը։ Շարժման բարձրագույն կետն էր ՀԿոչիիվշչինան*՝ 1768-ի ապստամբությունը Մ․ ժեչեզնյակի և Ի․ Գոնտայի ղեկավարությամբ։ Գյուղա– ցիական այս ելույթները դաժանաբար ճըն– շեցին ցարական կառավարությունը և լեհ․ ֆեոդալները։ XVIII դ․ վերջից XIX դ․ 1-ին կեսը Ու–ում ֆեոդալաճորտատիրական կարգերի հե– տագա քայքայման ու ճգնաժամի, կապիտ․ զարգացման ժամանակաշրջան էր։ Ռու– սաստանում և Ու–ում ազատագրական շարժման զարգացման վրա մեծ ադեցու– թյուն ունեցավ 1812-ի Հայրենական պա– տերազմը՝ ընդդեմ ֆրանս, զավթիչների։ XIX դ․ 20-ական թթ․ ինքնակալության դեմ ելան ազնվական հեղափոխական դե– կաբրիստները, որոնց կազմակերպու– թյունները գործում էին Ու–ում։ 1821-ին Տուլչինոյում (Վիննիցայի մարզ) ձևավոր– վեց դեկաբրիստների Հվ․ ընկերությունը։ Ընկերության կազմում ստեղծվեցին Տուլ– չինոյի (Պ․ Ի․Պեստելի գլխավորությամբ), Կամենսկի (ներկայումս Չերկասի մարգ, ղեկավարներ՝ Վ․ Լ․ Դավիդով, Մ․ Գ․ Վոլ– կոնսկի), Վասիլկովոյի (Կիևի մարզ, ղե– կավարներ՝ Մ․ Ի․ Մուրավյով–Ապոսաոլ, Մ․ Պ․ Բեսաուժև–Ռյումին) վարչություն– ները։ 1822–25-ի ընթացքում Կիևում անց– կացվում էին ընկերության ղեկավարների ամենամյա համագումարներ։ Հվ․ ընկե– րության ծրագրի հիմքում դրված էր «Ռուս– կայա պրավդա»-ն (Ռուսաստանի ապագա սահմանադրության նախագիծը), որը կազմվել էր Կիևում։ Ու–ում դեկաբրիստ– ների առավել արմատական գործողու– թյունը 1825-ի դեկտ․ 29-ի Չեռնիգովյան գնդի ապստամբությունն էր՝ Ս․ Ի․ Մուրավ– յով–Ապոստոլի և Մ․ ՐեստՈւժև–Ռյումինի ղեկավարությամբ։ XIX դ․ 20–30-ական թթ․ հակաճորտա– տիրական պայքար ծավալվեց Պոդոլիայում Ու․ Կարմաչյուկի գլխավորությամբ։ 1845-ի դեկտեմբեր–1846-ի հունվարին Կիևում ստեղծվեց Կիրիլ–Մեֆոդիական գաղտնի քաղ․ ընկերությունը (հիմնադիրներն էին Ն․ Ի․ Գուլակը, Ն․ Ի․ Կոստոմարովը, Վ․ Մ․ Բելոզերսկին)։ 1846-ի ապրիլին ընկերության մեջ մտավ Տ․ Գ․ Շկենկոն, որը ղեկավարեց նրա հեղափոխական– դեմոկրատական թևը։ Ընկերության գլխ․ նպատակն էր Ռուսաստանում ինքնա– կա լութ յան տապալումը, ճորտատիրական իրավունքի և դասայնության վերացումը, սլավոն․ ժողովուրդների միավորումը պառլամենտական տիպի ֆեդերատիվ հանրապետության մեջ։ 1847-ի ապրիլին ցարիզմը ջախջախեց ընկերությունը։ Կա– ռավարությունն առավել դաժան վարվեց Տ․ Գ․ Շևչենկոյի հետ՝ նրան զինծառայու– թյան ուղարկելով 10 տարի ժամկետով։ Ավստրիայում 1848–49-ի հեղափոխու– թյան ժամանակ գյուղացիական պայքար ծավալվեց Բուկովինայում Լ․ Կոբիլիցա– յի գլխավորությամբ, ապստամբություն բռնկվեց Լվռվում։ Ավստր․ կառավարու– թյունը ճնշեց հեղափոխությունը, սակայն հարկադրված էր 1848-ին անցկացնել գյու– ղաց․ ռեֆորմ Գալիցիայում, Րուկովինա– յում, Անդրկարպատներում վերացնելով ճորտատիրական իրավունքը։ Ֆեոդալա– ճորտատիրական կարգերի կազմալուծու– մը և կապիտ․ հարաբերությունների զար– գացումը, 1853–56-ի Ղրիմի պատերազ– մում Ռուսաստանի պարտությունը ստի– պեցին ցարական կառավարությանը վե– րացնել ճորտատիրական իրավունքը և գյուղաց․ ռեֆորմ անցկացնել։ XIX դ․ 60–80-ական թթ․ վերջին Ու–ում, ինչպես և ամբողջ Ռուսաստանում, հեղա– փոխական շարժման մեջ առաջատար դեր էին խաղում նարոդնիկները։ 1877-ին նա– րոդնիկների մի խումբ Յա․ Վ․ Ատեֆանո– վիչի գլխավորությամբ Կիևի նահանգի Չիգիրինյան գավառում ստեղծեց «Գաղտ– նի դրուժինա», որը գյուղաց․ ապստամբու– թյուն բարձրացնելու անհաջող փորձ կա– տարեց։ Ու–ում ակտիվ աշխատանք էին կատարում նարոդովոլականներ Ա․ Ի․ ժելյաբովը, Ի․ Ի․ Կիբալչիչը, Մ․ Ֆ․ Ֆրո– լենկոն և ուրիշներ։ Կիևում նարոդնիկնե– րը ստեղծեցին «Հարավ–ռուսական բան– վորական միությունը» (1880–81)։ ճոր– տատիրական իրավունքի վերացումից հետո Ու–ում սկսեց արագորեն զարգանալ կապիտալիզմը։ 1869–97-ի ընթացքում արդ․ ձեռնարկությունների թիվը 3712-ից աճեց մինչև 8063։ XIX դ․ վերջին Ու․ դար– ձավ Ռուսաստանի ածխամետալուրգիա– կան գլխ․ բազան։ XIX դ․ վերջից դասակարգային պայքա– րի մեջ հիմնական դեր սկսեց խաղալ պրոլետարիատը, որն իր ետևից տարավ գյուղացիությանը։ XIX դ․ վերջին քառոր– դում տարածվեցին մարքսիստ, գաղափար–