Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արտադրության խոշոր ձեռնարկություն– ներ։ Կարևոր տեղ ունի կարի, կաշվի– կոշիկի արտադրանքը։ Կա զարգացած շինանյութերի ա ր դ յ ու ն ա բ ե– ր ու թ յ ու ն։ Ցեմենտի արտադրություն, հավաքովի երկաթբետոնե և տնաշինա– կան կոմբինատներ կան մի շարք մար– զերում ու բազմաթիվ քաղաքներում։ Կար– պատներում և Պոլեսիեում ստեղծվել են անտառանյութի արդյունա– բերության համալիրներ։ Կա ան– տառանյութի մթերում, փայտասղոցման, կահույքի արդյունաբերություն, զարգա– ցած է թաղանթանյութի–թղթի արդյունա– բերությունը։ Ստեղծվել է բազմակողմանի զարգա– ցած ագրոարդ․ համալիր (ԱԱՀ), որի գլխ․ ֆունկցիան է հանրապետությունն ապա– հովել պարենային ապրանքներով ու գյուղատնտ․ հումքով, իսկ ԱԱՀՄ մյուս շրջանները՝ արտադրանքի մի շարք տե– սակներով։ ԱԱՀ–ի հիմնական օղակներն են՝ 1․ գյուղատնտեսությունը, 2․ գյուղա– տնտ․ արտադրանքի փոխադրումն ու վերամշակումը, 3․ գյուղատնտեսության և արդյունաբերության ու դրանց արտա– դրանքի վերամշակման համար մեքենա– ների սարքավորումների, քիմիկատների ու այլ նյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսությունը։ Բարձրմեքենա– յացված գյուղատնտեսությունը մասնա– գիտացել է ցորենի, տեխ․ կուլտուրաների և անասնապահական մթերքների արտա– դրության մեջ։ Գյուղատնտ․ հողահան– դակները 42 մլն հա են (տարածքի 70%–ը), այդ թվում վարելահողեր՝ 34,2 մլն հա, խոտհարքներ՝ 2,1 մլն հա, արոտավայ– րեր՝ 4,6 մլն հա։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 48,1%-ը բա– ժին է ընկնում հողագործությանը, 51,9%-ը՝ անասնապահությանը (1982)։ Գյուղատնտեսությունն ունի նյութատեխ․ հզոր բազա։ 1985-ին հանրապետությու– նում կար 7301 կոլեկաիվ, 2201 սովետա– կան տնտեսություն։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվող էլեկտրաշարժիչների ընդհանուր հզորությունը կազմել է 16,0 մլն կվա, ոռոգվող հողատարածություննե– րը՝ 2182 հզ․ հա։ Տափաստանային զոնա– յում կառուցվել են Կրասնոզնամենսկի, Ինգուլեցի, Մերձդանուբյան, Կախովկայի և այլ ոռոգիչ համակարգերը, Հյուսիս–Ղրիմ– յան ջրանցքը։ 1982-ին չորացման աշխա– տանքներ են կատարվել 2659 հզ․ հա հո– ղատարածությունում։ Հացահատիկային կուլտուրաները զբաղեցրել են ցանքատա– րածությունների 49,9%-ը։ Մշակվող գըլ– խավոր կուլտուրան աշնանացան ցորենն է, Պոլեսիեում և Կարպատների նախա– լեռներում՝ աշնանացան տարեկանը։ Տա– փաստանային զոնայում կարևոր նշանա– կություն ունի եգիպտացորենի մշակումը։ Մշակում են նաև հնդկացորեն, կորեկ, տափաստանի հվ․ մասում՝ բրինձ։ Տեխ– նիկական կուլտուրաները զբաղեցնում են ցանքատարածությունների 11,8% –ը (1982)։ Առաջնային նշանակություն ունեն շաքա– րի ճակնդեղի (անտառատափաստանում), արևածաղկի (տափաստանում) և երկա– րաթել վուշի (Պոլեսիեում և Կարպատնե– րի նախալեռներում) մշակումը։ Գյուղատնտ․ հիմնական կուլտուրաների բերքը (մլն гп) 1976-80, 1913 1940 միջին տարե– 1982 կանը Հացահատիկային կուլտուրաներ 23,2 26,4 43,2 t Շաքարի ճակնդեղ 9,3 13,1 53,9 42,3 Արևածաղիկ 0,07 0,9 2,4 2,5 Թելատու վուշ 0,004 0,019 0,124 0,11 Բանջարեղեն – 5,5 7,6 7,7 Կարտոֆիլ 8,5 20,7 20,5 20,1 Գյուղատնտ․ կուլտուրաների ցանքատարածությունները (մլն հա) 1913 1940 1960 1980 1984 Բոլոր ցանքատարածությունները 28,0 31,3 33,5 33,6 32,9 Հացահատիկային կուլտուրաներ 24,7 21,4 13,7 16,5 15,7 Այդ թվում՝ ցորեն 8,9 7,2 4,0 8,0 6,2 եգիպտացորեն 0,9 1,6 3,0 1,5 2,2 հատիկաընդավորներ 0,4 0,8 0,8 1,2 1,6 հնդկացորեն 0,7 0,72 0,39 0,35 0,3 Տեխ․ կուլտուրաներ 0,9 2,7 3,6 4,1 3,8 Այդ թվում՝ շաքարի ճակնդեղ (գործարանային) 0,6 o,e 1,5 1,8 1․7 արևածաղիկ 0,08 0,072 1,51 1,68 1,5 երկարաթել վուշ 0,02 0,12 0,22 0,23 0,2* Կարտոֆիլ և բանջարաբոստանային կուլ– 1․4 2,8 2,8 2,4 2,3 տուրաներ Կերային կուլտուրաներ

  • 1983

0,9 4,4 13,4 10,7 И․1 Անասունների գլխաքանակը (բոլոր կատեգորիայի էոնտեսություններում), մլն 1916 1941 1961 1981 1984 Խոշոր եղջերավոր անասուններ 9,1 11,0 17,6 25,4 26,7 Այդ թվում՝ կովեր 4,1 6,0 7,9 9,3 9,0 խոզեր 6,5 9,2 18,2 19,8 20,8 Ոչխարներ, այծեր 6,9 7,3 40,6 9,1 9,3 Անասնապահական հիմնական մթերքների արտադր ու թյ ու նը (բոլոր կատեգորիայի տնտեսություններում) 1940 1960 1980 1984 Միս և ճարպ (սպանդային զանգված), մլն in 1,13 2,4 3,5 3,7 Կաթ, մլն ա 7,1 14,0 21,1 22,8 Զու, մլրդ հատ 3,3 7,2 14,6 16,2 Բուրդ, հզ․ ա 13,4 27,6 27,2 28,9 Զարգացած են բանջարաբուծությունն ու այգեգործությունը։ 1982-ին պտղատու այգիները զբաղեցնում էին 1096 հզ․ հա, խաղողի այգիները՝ 251 հզ․ հա տարածու– թյուն։ Ու–ին բաժին է ընկնում գայլուկի միութենական բերքի ավելի քան 60% –ը։ Մշակում են նաև ծխախոտ, դեղաբույսեր, եթերայուղատուներ, անանուխ, կատվա– խոտ, համեմ, վարդ, եղեսպակ։ Գյուղատնտեսության մեջ կարևոր դեր ունի անասնապահությունը, որի առաջա– տար ճյուղը մսատու անասնապահությունն է։ Անասունների գլխաքանակի մեծ մասը կենտրոնացած է կոլեկտիվ, սովետական և պետ․ այլ տնտեսություններում։ Խոշոր քաղաքների շրջակայքում և Պո– լեսիեում զարգացած է կաթնատու, ան– տառատափաստանում և Կարպատներում՝ մսակաթնատու և կաթնամսատու, տա– փաստանում՝ կաթնամսատու անասնա– պահությունը։ Խոզաբուծությունը զարգա– ցած է ամենուրեք, ոչխարաբուծությունը՝ տափաստանում և Կարպատներում, թըռչ– նաբուծությունը՝ Ղրիմում և խոշոր քա– ղաքների շրջակայքում։ Զարգանում են մեղվաբուծությունը (Պոլեսիեում և ան– տառատափաստանում), շերամապահու– թյունը և լճակային ձկնաբուծությունը։ Կան ճահճակուղբի, արծաթավուն–սև աղ– վեսի ու ջրաքիսի բուծման մասնագիտաց– ված սովետական տնտեսություններ և ֆերմաներ։ Տրանսպորտը։ Երկաթուղային ցանցի խտությամբ Ու․ ՍՍՀՄ–ում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Ուղևորների և բեռների փոխադրման կարևոր դերը պատ– կանում է երկաթուղային տրանսպորտին։ Ու–ի երկաթուղիների երկարությունը 22,6 հզ․ կմ է (1982)։ Բոլոր կարևորագույն մայրուղիներն էլեկտրիֆիկացված են։