Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նախապատրաստական դասընթացներ, լիկկայաններ։ 1930/1931 ուս․ տարվա– նից մտցվել է համընդհանուր պարտադիր ուսուցում։ 30-ական թթ․ վերջին հանրա– պետությունում անգրագիտությունը գործ– նականում վերացվել է։ 1939-ին 9–49 տարեկանների գրագիտությունը կազմել է 88,2%, այդ թվում քաղաքներում՝ 94,2%, գյուղերում՝ 85%։ 1939-ին ՈԻՍՍՀ–ի կազ– մում ընդգրկվել է Արմ․ Ուկրաինան (բը– նակչության 90%-ը՝ ուկրաինացի), որտեղ ուկրաինացի երեխաների միայն 5%-ն է սովորել մայրենի լեզվով, ավելի քան 30%–ն առհասարակ չի սովորել, բնակ– չության 70%–ը եղել է անգրագետ։ Կարճ ժամկետում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ նման վիճակը կարգավորե– լու։ 1940/41 ուս․ տարում արդեն արմ․ մարզերում գործել է 7034 դպրոց (1284,4 հզ․ աշակերտ), որոնց 86%-ում դասավան– դումը տարվել է ուկր․։ 1945-ին Ուժգորո– դում բացվել է համալսարան։ 1940/41 ուս․ տարում ՈԻՍՍՀ–ում եղել է 30,8 հզ․ հանրակրթական դպրոց (6,6 մլն աշակերտ), այդ թվում՝ 15,3 հզ․ տարրա– կան, 4,4 հզ․ միջնակարգ, մոտ 11 հզ․ թերի միջնակարգ, 693 միջնակարգ մասնագի– տական ուս․ հաստատություն (196,3 հզ․ սովորող), աշխատանքային ռեզերվների 316 դպրոց և ուսումնարան (ավելի քան 130 հզ․ սովորող), 173 բուհ (196,8 հզ․ ուսանող)։ Ետպատերազմյան առաջին հնգամյակում իրականացվել է պարտա– դիր 7-ամյա կրթությունը, 1976-ին՝ ան– ցումը համընդհանուր միջնակարգ կըր– թության։ 1983-ին 8-ամյա դպրոցի շրջա– նավարտների 99% –ը կրթությունը շարու– նակել է միջնակարգ դպրոցում կամ միջ– նակարգ մասնագիտական այլ ուս․ հաս– տատություններում։ 1984/85 ուս․ տարում

ՈԻՍՍՀ–ում գործել են 8676 միջնակարգ, 8700 8-ամյա, 3100 տարրական դպրոց, 1119 պրոֆտեխ․ ուսումնարան (1940– 1981-հն ժողտնտեսութւանԱ տվել են ավե– [ի քան 8 մլն որակավորված բանվոր), 730 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 146 բուհ, 22,4 հղ․ մսուր–մանկապարտեզ, 23,0 հզ․ արտա– դպրոցական հիմնարկ։ Խոշոր բուհերից են Կիեի, Լվովի (1661), Խարկովի, Օդեսայի (1865), Դնեպրոպետ– րովսկի (1918) համալսարանները, Կիեի, Լվովի, Դոնեցկի պոլիտեխ․, Կիեի, Օդե– սայի բժշկ․, Խարկովի ավիացիոն ինստ–նե– րը, Կիեի ու Լվովի կոնսերվատորիաները, Օդեսայի ծովային ինժեն․ բարձրագույն ուսումնարանը են։ Հանրապետությունում (1984-ին) գործել են 25,8 հզ․ ակումբային հիմնարկ, 26097 մասսայական գրադարան (411,7 մլն պահպանվող միավոր), 28000 կինոկայանք, 174 թանգարան։ Խոշոր գրա– դարաններից են ՈԻՍՍՀ ԴԱ կենտր․ գիտ․ գրադարանը (ավելի քան 10 մլն պահպան– վող միավոր), ՍՄԿԿ անվ․ հանրապետ․ գրադարանը (ավելի քան 3 մլն, Կիե), Խարկովի Վ․ Դ․ Կորոլենկոյի անվ․ գիտ․, Օդեսայի Մ․ Դորկու անվ․ գիտ․, ինչպես նաև մարզային կենտրոնների գիտ․ գրա– դարանները։ Խոշոր թանգարաններից են Վ․ Ի․ Լենինի կենտր․ թանգարանի Կիևի և Լվովի մասնաճյուղերը, Կիև–Պեչորյան պատմամշակութային արգելոցը, պատմու– թյան թանգարանը, Ուկր․ կերպարվեստի, Ռուս․, արմ․ և արլ․ արվեստների թանգա– րանները, «Սոֆիայի թանգարան» պատ– մաճարտ․ արգելոցը, Տ․ Դ․ Շևչենկոյի թանգարանը (բոլորը՝ Կիևում), Ազգա– գրության և գեղարվեստաարհեստագոր– ծության թանգարանը Լվովում, Պոլտա– վայի ճակատամարտի պատմության թան– գարանը (Պոլտավա), Հ․ Այվազովսկու պատկերասրահը (Թեոդոսիա), Սևաստո– պոլի հերոսական պաշտպանության ու ազատագրության թանգարանը (Սևաստո– պոլ), Ա․ Չեխովի տուն–թանգարանը (6ալ– թա) ևն։ XII․ Գիտությունը U գիտական հիմ– նարկները 1․ Բնական և տեխնիկական գիտու– թյուններ Բնական և տեխ․ գիտությունների զար– գացման զործում էական դեր կատարեց Կիև–Մոգիլյան կոլեգիան (հիւքն․ 1632-ին, վերափոխվել է ակադեւքիայի 1701-ին), որտեղ դասավանդվում էր մաթեմատիկա, աստղագիտություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, բժշկագիտություն ևն։ XIX դ․ իրենց գործունեությունն սկսեցին Խարկովի (1805), Կիևի (1834) և Նովո– ռոսիյսկի (Օդեսայում, 1865) համալսա– րանները։ Կազմակերպվեցին գիտ․ ըն– կերություններ․ բնախույզների՝ Խարկո– վում (1869), Կիևում (1869) և Օդեսայում (1870), մաթեմատիկայի՝ Խարկովում (1879), բժշկագիտ․՝ Օդեսայում (1849) և Խարկովում (1864) ևն։ Գիտ․ որոշ աշխա– տանքներ էին կատարում թանգարանները։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Խարկովի համալսարանում հետազոտություններ էին տարվում մեխանիկայի և մաթ․ վեր– լուծության (Վ․ Իմշենեցկի), շարժման կա– յունության ընդհանուր տեսության (Ա․ Լյապունով), հիդրոդինամիկայի, առաձգականության և մաթ․ ֆիզիկայի տեսության (Վ․ Աաեկլռվ), երկրաչափու– թյան (Դ․ Սինցով), հավանականություն– ների տեսության (Ս․ Բեռնշտեյն) վերա– բերյալ։ Ձևավորվեց Դ․ Գրավեի հանրա– հաշվական դպրոցը։ XIX դ․ Ու–ում սկսե– ցին գործել աստղադիտարաններ՝ Խար– կովում (1808), Նիկոլաևում (1821), Կիևում (1845), Օդեսայում (1871)։ 1895-ին Օդե– սայում կազմակերպվեց առաջին մագ– նիսա–օդերևութաբանական դիտարանը։ XIX դ․ վերջին Կիևի համալսարանում ուսումնասիրվում էին ջերմաէլեկտր․ երե– վույթներ, հեղուկների ֆիզիկ, հատկու– թյունները (Մ․ Պ․ Ավենարիուս), կազմա– կերպվեց Ու–ում առաջին տեսական ֆի– զիկայի ամբիոնը (1884)։ Խարկովի հա– մալսարանում սկսեցին ուսումնասիրու– թյուններ կատարել ռադիոտեխնիկայի բնագավառում։ Նովոռոսիյսկի համալսա– րանում 1910-ին կազմակերպվեց Ռուսաս– տանում առաջին ռադիոլոգիական լաբո– րատորիան։ Ու–ի տարածքի համակարգված երկրաբ․ ուսումնասիրություններն սկսվել են XIX դ․ և ակտիվացել Պետերբուրգում (1882) Երկրաբ․ կոմիտեի կազմակերպումից հե– տո։ Կազմվեցին Դնեպր–Դոնեցկի ցած– րավայրի, Մերձսևծովյան, Վոլին–Պոդո– լի քարտեզները, հայտնաբերեցին քա– րածխի, երկաթի և մանգանի խոշոր հան– քավայրեր։ Ֆ․ Չեռնիշովի և Լ․ Լուտուգինի ղեկավարությամբ հաստատվեցին Դոն– բասի ածխաբերության հիմնական օրի– նաչափությունները։ Ու–ում երկրաբանու– թյան զարգացմանը նպաստեցին Ն․ Բո– րիսյակի, Պ․ Պյատնիցկու, Պ․ Տուտկովս– կու, Ն․ Անդրոսովի աշխատությունները։ Ֆիզիկ, աշխարհագրության վերաբեր– յալ ուսումնասիրություններն Ու–ում սկըս– վել են XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին։ 1895-ին Ա․ Կրասնովը հրատարակեց Ռու– սաստանում առաջին ընդհանուր երկրա– գիտության ձեռնարկը։ Աշխարհագր․ գի– տության մեջ զգալի ավանդ են ներդրել օդերևութաբան Պ․ Բրոունովը, որն ստեղ– ծեց մերձդնեպրյան օդերևութաբան, կա– յանների ցանցը, բուսաբան Գ․ Տանֆիլևը, անտառագետ Գ․ Վիսոցկին և ուրիշներ։ XIX դ․ սկզբին Խարկովի համալսարա– նում աշխատանքներ Ակախցին ընդհա– նուր քիմիայի, իսկ Կիսի համալսարա– նում՝ օրգ․ քիմիայի բնագավառներում։ XIX դ․ 2–րդ կեսին Ն․ Բեկետովը հիմ– նարար աշխատանքներ կատարեց ֆիզ․ քիմիայի բնագավառում։ Լ․ Պիսարժևսկին Նովոռոսիյսկի համալսարանում ուսում– նասիրում էր գերօքսիդների և գերթթու– ների կառուցվածքը, Ա․ Վերիգոն մշակեց մի շարք օրգ․ նյութերի ստացման ինք– նատիպ եղանակներ։ Կենսաբանության զարգացման հիմքը դրեցին Խարկովի և Կիևի կենդանաբանները և բուսաբաննե– րը։ Խարկովի համալսարանի գիտնական– ներն սկսեցին կատարել կենսաքիմ․ հե– տազոտություններ (Ա․ Դանիլևսկի)։ Վ․ Բեցը գլխուղեղի բջջակերտվածքի ուս– մունքի հիմնադիրներից էր։ Խոշոր հա– ջողությունների հասան բժշկագետները։ Վ․ Օբրազցովը մշակեց խորը շոշափման մեթոդը։ 1909–10-ին նա և Ն․ Ստրաժես– կոն ուսումնասիրեցին և նկարագրեցին սրտամկանի ինֆարկտի կլինիկ, պատ– կերը; ի․ Մեչնիկովը և Ա․ Կովալեսկին հետազոտություններ կատարեցին էվո– լյուցիոն սաղմնաբանության, Լ․ Ցենկովս– կին՝ մանրէաբանության և ալգոլոգիայի, Ի․ Սեչենովը՝ արյան գազափոխանակու– թյան և ն–յարդային համակարգի ֆիզիո– լոգիայի վերաբերյալ։ Նովոռոսիյսկի հա– մալսարանի կենսաբանների ջանքերով ստեղծվեց Սևաստոպոլի կենսբ․ (1871), իսկ Կիևի համալսարանի գիտնականների նախաձեռնությամբ՝ Վիլաֆրանկայում (Միջերկրական ծով) կենդանաբանական (1886) կայանները։ Ու–ում կազմակերպ– վեցին մի շարք բակտերիալոգ․ կայան– ներ՝ Օդեսայում, Խարկովում (1887), Կիե– վում (1894) և սանբակտերալոգ․ ինստ․ Եկատերինոսլավում (1913), որտեղ սկսե– ցին ուսումնասիրություններ համաճարա– կագիտության վերաբերյալ (Դ․ Կ․ Զա– բոլոտնի)։ XIX դ․ լույս տեսան բուսաբու– ծության և անասնապահության ձեռնարկ– ներ։ Գյուղատնտ․ գիտությունների հար– ցերը մշակվում էին բուսաբ․ այգիներում՝ Խարկովի կլիմայավարժման (1804) ևն փորձադաշտերում (Պոլտավայի, Խերսոնի, Օդեսայի) և փորձակայաններում (Նոսովի, Ումանի, Խարկովի, Նեմերչանսկի ևն)։ Պտղաբուծության վերաբերյալ հաջող փորձեր էր կատարում Լ․ Սիմիրենկոն։