պրոբլեմները մշակվում էին Ու–ի մարք– սիզմ–լենինիզմի ինստ–ում (1922–31), ավելի ուշ՝ Մարքս–լենինյան ինսա–ների համաուկր․ ասոցիացիայում (1931–36)։ էկոնոմիկայի բնագավառում գիտ․ հետա– զոտությունները կատարվում էին Համա– ուկր․ ԳԱ համակարգում։ Գյուղատնտեսու– թյան սոցիալիստ, վերափոխման հարցե– րը մշակում էին Գյուղատնտեսության սո– ցիալիստ․ վերակառուցման (1930–34), իսկ հանրապետության բնակչության վի– ճակագրության պրոբլեմները՝ Դեմոգրա– ֆիայի (1919–38) ինստ–ները։ 1936-ին
ՈԻՍՍՀ ԳԱ առընթեր ստեղծվեց տնտեսա– գիտության ինստ․։ Հայրենական մեծ պատերազմից հետո հանրապետությունում հետազոտություն– ներ էին տարվում սովետական տնտեսա– գիտության առաջատար ճյուղերի բնագա– վառում։ Սոցիալիզմի քաղաքատնտեսու– թյան վերաբերյալ հրապարակվեցին Ա․ Ռումյանցեի, Ա․ Նեստերենկոյի և ուրիշ– ների աշխատությունները։ Պ․ Պերշինը ե Մ․ Բրասլավեցն ուսումնասիրում էին գյուղատնտ․ էկոնոմիկայի, Մ․ Պտուխան՝ համաշխարհային ու հայրենական վիճա– կագրության, ի․ Պասխավերը՝ գյուղա– տնտեսության մեջ աշխատանքի վիճակա– գրության, իսկ Պ․ Լյաշչենկոն և ուրիշնե– րը՝ հանրապետության ժողտնտեսության պատմության պրոբլեմները։ Զարգացած սոցիալիզմի արդի փուլում Աշակվում են սոցիալիզմի քաղաքատըն– տեսության, սոցիալիստ, արդյունաբերու– թյան էկոնոմիկայի ու կազմակերպման, գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման տարբեր հարցեր։ Հե– տազոտություններ են կատարվում շինա– րարության, տրանսպորտի, առետրի և հասարակական սննդի էկոնոմիկայի և այլ բնագավառներում։ Տնտեսագիտության գլխ․ կենտրոններն են՝ ՈԻՍՍՀ ԳԱ տնտեսագիտության (հիմ– նադրվել է 1936-ին) և արդյունաբերության էկոնոմիկայի (1969-ին) ինստ–ները, Ար– տադրողական ուժերի ուսումնասիրման խորհուրդը, ՈԻՍՍՀ պետպլանի գիտահե– տազոտական տնտեսագիտական ինստ–ը (1962-ին), գիտատեխ․ ինֆորմացիայի ու տեխնիկատնտ․ հետազոտությունների ուկր․ ԳՀԻ–ն (1966-ին) են։ 1958-ից ՈԻՍՍՀ պետպլանը և ԳԱ հրա– տարակում են «էկոնոմիկա Ռադյանսկոյ Ուկրաինի («Економша Радянсько! Ук- раши») ամսագիրը։ 3․ Գիտական հիմնարկները
ՈԻՍՍՀ գիտ․ կենտրոնը ԳԱ է, որի կազմում 1984-ին գործել է 78 գիտ․ հիմ– նարկ և հետազոտական–կոնստրուկտո– րական արտադր․ բազայի 68 ձեռնարկու– թյուն։ Հանրապետության ԳՀԻ–ներում և բուհերում աշխատել է գիտության 80 հզ․ դ–ր և թեկնածու, 341 ակադեմիկոս ու թղթ․ անդամ։ ԳԱ գիտ․ հիմնարկները միավորված են ՈԻՍՍՀ ԳԱ Դոնեցկի, Կիեի, Լվովի, Օդեսայի, յսարկովի գիտ․ կենտրոններում։ Գիտ․ մեծ մասշտաբի աշխատանք է կատարվում բուհերում, պետպլանի, միութենական ու միութենա– կան–հանրապետական և հանրապետա– կան մինիստրությունների ու այլ գերա– տեսչությունների ենթակայության գիտ․ հիմնարկներում։ Մեքենաշինության աս– պարեզում գործել է 19, ածխարդյունաբե– րության՝ 17, սե մետալուրգիայի՝ 16, քիմ․ արդյունաբերության՝ 14, գյուղատնտ․՝ 32, առողջապահության՝ 43 ԳՀԻ։ ՈԻՍՍՀ մի շարք գիտ․ հիմնարկներ (Ե․ Օ․ Պա– տոնի անվ․ էլեկտրաեռակցման, կիբեռ– նետիկայի, երկրբ․ մեխանիկայի և այլ ինստ–ներ) ՍՍՀՄ–ում առանձին գիտ․ պրոբլեմների մշակման գլխ․ կենտրոն– ներ են։ Հրատարակվում են «Ավտոմատի– չեսկայա սվարկա» («Автоматическая сварка», 1948-ից), «Պորոշկովայա մետա– լուրգիա»- («Порошковая металлургия», 1961-ից), «Կիբեռնետիկա» (1965-ից) և գիտատեխ․ այլ հանդեսներ։ Հանրապե– տության ԳՀ հիմնարկները համագործակ– ցում են սոցիալիստ, երկրների գիտ․ հաս– տատությունների հետ, կապերի մեջ են ԱՄՆ–ի, ճապոնիայի, Ֆրանսիայի և այլ երկրների գիտնականների, միջազգային բազմաթիվ գիտ․ կազմակերպությունների հետ։ XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները և հեռուստատեսությունը Գրքատպության սկզբնավորումը Ու–ում կապված է ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովի անվան հետ, որը 1573-ին Լվովում հիմնել է տպարան, 1574-ին իրականացրել է «Ապոստոլ»-ի («Գործ առաքելոց» և «Թուղթ առա– քելոց») նոր հրատարակությունը և լույս է ընծայել «Այբբենարան» հայրենական առաջին տպագիր դասագիրքը։ XVII դ․ վերջին գործել է մոտ 20 տպարան (ամե– նախոշորը Կիե–Պեչորյան մայրավանքում)։ 1913-ին գրքահրատարակչության ընդհա– նուր տպաքանակը կազմել է 11,5 մլն օրինակ։ Առաջին թերթը՝ «Լվովյան թերթ» (ֆրանս․), լույս է տեսել 1776-ին, Լվովում։ 1838-ից բոլոր նահանգային կենտրոննե– րում հրատարակվել են նահանգային տե– ղեկագրեր։ 1982-ին ՈԻՍՍՀ–ում կար 26 հանրապե– տական հրատարակչություն, այդ թվում՝ Պոլիտվիդավ (Քաղհրատ․, 1922), «Նաու– կովա դումկա» («Գիտական միտք», 1922), «Ռադյանսկա շկոլա» («Սովետական դըպ– րոց», 1929), «Վիշչա շկոլա» («Բարձրա– գույն դպրոց», 1968, հրատարակչական միավորում), «Միստեցտվո» («Արվեստ», 1919), «Ռադյանսկի պիսմեննիկ» («Սո– վետական գրող», 1933), «Մոլոդ» («Երի– տասարդություն») են, ինչպես նաև Ուկր․ սովետական հանրագիտարանի գլխ․ խըմ– բագրությունը։ 1983-ին հրատարակվել է 8800 անուն գիրք ու բրոշյուր՝ 153 մլն օրինակ տպաքանակով (94 մլն ուկր․), 197 ամսագիր ու հանդես (179 մլն օրինակ տարեկան տպաքանակով), 1751 հանրա– պետական, մարզային, քաղաքային, շըր– ջանային, գերատեսչական ու բազմա– տպաքանակ թերթ 23 մլն օրինակ տպաքա– նակով։ Ամսագրերից են․ «Պիդ պրապորում կոմունիզմու» («Կոմունիզմի դրոշով»), «Ֆիլոսոֆսկա դումկա» («Փիլիսոփայական միտք»), «Ուկրաինա», «Նաուկա ի սուս– պիլստվո» («Գիտություն և հասարակու– թյուն»), «Պիոներիա», «Մուզիկա», «Ուկ– րաինսկի տեատր» են։ Հանրապետական թերթերից են․ «Ռադյանսկա Ուկրաինա» («Սովետական Ուկրաինա», 1918-ից), «Պրավդա Ուկրաինի» (1938-ից), «Ռոբիտ– նիչա գազետա» («Բանվորական թերթ», 1957-ից), «Սիլսկի վիստի» («Գյուղական լուրեր», 1920-ից), «Լիտերատուրնա Ուկ– րաինա» («Գրական Ուկրաինա», 1927-ից), «Մոլոդ Ուկրաինի» («Ուկրաինայի երի– տասարդություն», 1925-ից) են։ Ուկրաի– նայի ռադիո–հեռագրական գործակալու– թյունը (ՌԱՏԱՈԻ, Կիե) հիմնադրվել է 1922-ին։ Ռադիոհաղորդումները տրվում են 1924-ից (ներկայումս 3 ծրագիր), հե– ռուստահաղորդումները՝ 1951-ից (4 ծրա– գիր, 15 հեռուստակենտրոն)։ 1965-ից գործում է «Ուկրտելեֆիլմ» ստուդիան։ XIV․ Գրականությունը Ուկր․ գրկ–յան սկզբնաղբյուրը Կիեյան Ռուսիայի գրկ–ն է, որն առաջացել է X դ․ վերջին –XI դ․ սկզբին և ստեղծվել է հին ռուս․ ժող․ լեզվով։ Ուկր․, ռուս և բելո– ռուս․ գրկ–ների ընդհանուր հուշարձանն է «Ասք Իգորի արշավանքի մասին» (XII դ․ վերջ) գործը։ Ուկր․ գրկ–յան զար– գացման մեջ մեծ նշանակություն է ունե– ցել ժող․ ստեղծագործությունը, որտեղ վերստեղծվել են ժողովրդի կյանքն ու կենցաղը, կարեորագույն պատմ․ իրադար– ձությունները։ XVI դ․ վերջին –XVII դ․ սկզբին բանավիճական արձակի նշանա– վոր ներկայացուցիչ է եղել Ի․ Վիշենսկին։ XVII դ․ 2-րդ կեսին –XVIII դ․ սկզբին են ստեղծվել Սամովիդեցի, Գ․ Գրաբյանկա– յի, Ս․ Վելիչկոյի, այսպես կոչված, կա– զակային տարեգրությունները, որոնք կա– րևոր դեր են խաղացել գրկ–յան զարգաց– ման մեջ։ XVIII դ․ 2-րդ կեսին հանդես եկավ գրող, փիլիսոփա, լուսավորիչ և մանկավարժ Գ․ Սկովորոդան (1722–94)։ Նրա ստեղ– ծագործությունը դարձավ նոր ուկր․ գրկ–յան նախերգանքը։ Ուկր․ նոր գրկ–յան կազմավորման վկայությունն է Ի․ Կոտ– լյարևսկու (1769–1838) ստեղծագործու– թյունը, որով նա օրգանապես միացրեց բանավոր ու գրավոր գրկ–յան լավագույն ավանդույթները, ամրապնդեց գրական լեզվի ժող․ հիմքերը։ 1820–40-ական թթ․ գրկ–յան մեջ առաջատար տեղ գրավեց առակի ժանրը (Պ․ Գուլակ–Արտեմովսկի, 1790–1865, Ե․ Գրեբինկա, 1812–48)։ Նոր ուկր․ արձակի հիմնադիրը եղավ Գ․ Կվիտկա–Օսնովյանենկոն (1778–1843)։ Ուկր․ գրկ–յան զարգացման նոր փուլն սկսվում է Տ․ Շևչենկոյի (1814–61) «Կոբ– զարի» հրատարակությամբ։ Նրա ստեղ– ծագործությունը հսկայական ազդեցու– թյուն գործեց համառոլսաստանյան ազա– տագր․ շարժման, սլավոն, բոլոր երկըր– ների գրկ–ների ու մշակույթների զարգաց– ման վրա։ Ուկր․ արձակում ռեալիստ, գա– ղափարական–գեղարվեստական ավան– դույթները շարունակեց Մարկո Վովչոկը (1833–1907), որը հաստատեց քննադա– տական ռեալիզմը։ 50–60-ական թթ․ հան– դես եկան դեմոկրատ, ուղղության գրող– ներ Լ․ Գլեբովը (1827–93), Ս․ Ռուդանս– կին (1834–73), Ա․ Սվիդնիցկին (1834– 1871), լիբերալ բուրժ․ ուղղության գրող– ներ Պ․ Կուլիշը, Ա․ Կոնիսկին և ուրիշներ։ Ուկր․ առաջադիմական գրկ–ը զարգացավ նաև Գալիցիայում, Բուկովինայում, Ան–