Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(580 հզ․), Արգենտինայում (100 հզ․)ք Բրազիլիայում (50 հզ․), Ավստրալիայում (15 հզ․) ևն, որոնք հիմնականում XIX դ․ վերշին –XX դ․ սկզբին Արմ․ Ուկրաինա– յից հեռացած վտարանդիների հետնորդ– ներն են։ Խոսում են ուկրաիներեն։ Հավա– տացյալները մեծ մասամբ ուղղափառներ են։ XVI –XVII դդ․ արմ․ շրջաններում Ու–ի մի մասը լեհ․ ֆեոդալների ճնշման ներքո ընդունել է եկեղեցիների ունիան։ Ու․ ռուսների և բելոռուսների հետ հա– մարվում են արլ․ սլավոններ։ Նրանց էթ– նիկ․ ընդհանուր հիմքը եղել է ազգակից արեելասլավոն․ ցեղերից X դ․ կազմավոր– ված և իր պետությունը՝ Կիեյան Ռուսիան, ստեղծած հին ռուս, ժողովուրդը։ Ֆեո– դալ․ մասնատվածության ժամանակաշըր– ջանում (XII –XIV դդ․), հին ռուս, ժողո– վըրդի տրոհումից հետո, աստիճանաբար կազմավորվել են ռուս․, ուկր․ և բելոռուս, ժողովուրդները։ ՄոտավորապեսtXIV– XV դդ․ Ու․ դրսեորվում են որպես ինքնու– րույն էթնիկ, ընդհանրություն՝ լեզվի, մշակույթի ու կենցաղի յուրահատկություն– ներով։ XVI –XVII դդ․ օտարերկրյա զավ– թիչների (լեհ–լիտվ․ ֆեոդալների, թուրք– թաթար․ ասպատակիչների) դեմ պայքա– րում համախմբվել և ամրապնդվել է ուկր․ ժողովուրդը։ Ու–ի տնտ․, քաղ․, մշակու– թային զարգացման, օտարերկրյա զավ– թիչների լծից նրանց փրկելու գործում պատմ․ խոշոր նշանակություն է ունեցել 1654-ին Ձախափնյա Ուկրաինայի, իսկ 1790-ական թթ․՝ Աջափնյա Ուկրաինայի միավորումը Ռուսաստանին։ 1860-ական թթ․ ճորտ, իրավունքի վերացումից և կապիտալիստ․ հարաբերությունների հաստատումից հետո Ու․ ձևավորվել են որպես բուրժ․ ազգ։ Ուկրաինական բան– վոր դասակարգը՝ բոլշևիկյան կուսակցու– թյան ղեկավարությամբ, պայքարել է հին կարգերի դեմ իր սոցիալական և ազգա– յին ազատագրության համար։ ՍՍՏՄ–ամ սոցիալիստ, հասարակու– թյան կառուցման ընթացքում Ու–ի նյու– թական ու հոգևոր մշակույթում, կենցա– ղում կատարվեցին արմատական վերա– փոխություններ։ Սոցիալիստ, նոր հիմքի վրա զարգացան Ու–ի ժող․ ստեղծագոր– ծությունը (բանավոր բանահյուսություն, երաժշտություն, պարարվեստ), կերպար– վեստի զանազան ժանրերը (գեղարվեստ, զարդանկարչություն, ասեղնագործու– թյուն, խեցեգործություն, փայտի փորա– գրություն, գորգագործություն են)։ Պատմաազգագր․ մի քանի խոշոր մարզե– րի (արմ․, հս․, հս–արլ․), ինչպես նաև դը– րանց շրջանակներում ավելի փոքր շըր– ջանների ու առանձին ազգագր․ խմբերի (բոյկեր, գուցուլներ, լեմկեր, լիտվիններ, պոլեշչուկներ) առաջացումը պայմանա– վորված է Ուկրաինայի տարբեր մասերի պատմ․ զարգացման ու աշխարհագր․ ա– ռանձնահատկություններով։ Սոցիալիստ, վերափոխությունները նը– պաստեցին ուկր․ սոցիալիստ, ազգի հա– մախմբմանը։ Տարբեր շրջանների և ուկր․ ժողովրդի առանձին խմբերի միջև էթնիկ, տարբերությունները ավելի ու ավելի են վերանում։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես նաև Ուկրաինա– կան Սովետական Սոցիաչիստական Հան– րապետություն հոդվածում։ Գրկ․ Народы Европейской части СССР, т․ 1, М․, 1964․

ՈՒԿՐԱԻՆԵՐԵՆ, ուկրաինացիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվա– ընտանիքի սըսվոնական ւեզուների արլ․ խմբին։ Խոսվում է գլխավորապես Ուկր․ ՍՍՀ–ում։ Խոսողների թիվը ՍՍՀՄ–ում՝ ավելի քան 35 մլն (1979)։ ՄԱԿ–ի աշխա– տանքային լեզուներից է։ Ու–ի ժամանա– կակից բարբառները միավորվում են 3 հիմնական բարբառախմբի մեջ՝ հս․, հվ–արմ․, հվ–արլ․ (վերջինս ընկած է գրա– կան Ու–ի հիմքում)։ Ձևաբանության մեջ, ի տարբերություն ռուս–ի, հոլովման հա– մակարգում առկա է գոյականների կո– չական հոլովը (II հոլովման մեջ), տրա– կանի կազմությունը OBi, eei վերջավորու– թյուններով, ածականների համեմատա– կան աստիճանի ձևերի կազմումը illl և Ш ածանցներով (добршшй, ширший), I խոնարհման բայերի ներկա ժամանա– կաձևերում եզակի III դեմքի lb վերջավո– րության կորուստը (знае, пише), հոգնա– կի թվի I դեմքի МО վերջավորության առ– կայությունը (знаемо), բայերի ապառնի ժամանակի համադրական կազմությունը (ходитиму)։ Շարահյուսական կառուցված– քի յուրահատուկ գծերից են НО և ТО վեր– ջավորություն ունեցող բայերի անփո– փոխ ձևերով արտահայտված գլխավոր անդամով անդեմ նախադասությունները, հայցական հոլովաձևի հետ за նախդիրով անվանական բարդ ստորոգյալը են։ Բա– ռապաշարի հիմքը համասլավ․ ծագում ունեցող բառերն են, բայց կան նաև Ու–ի պատմ․ ինքնուրույն զարգացման ընթաց– քում ստեղծված, ինչպես նաև լեհերե– նից, գերմ–ից և այլ լեզուներից փոխառ– ված բառեր։ Գրավոր Ու–ի հնագույն հուշարձանները XIV դ․ հրովարտակներ են։ ժառանգելով հիս ռուս, գիրը՝ Ու․ XIY– XV դդ․ զարգաց– րեց Կիևյան Ռուսիայի գրական լեզվի ավանդույթները՝ ենթարկվելով տեղական խոսվածքների ուժեղ ազդեցությանը։ XVI դ․ երևան են եկել եկեղեց․ գրքերի առա– ջին Ու․ թարգմանությունները։ Առաջա– ցել է գրական լեզվի 2 տարբերակ՝ «հասարակ լեզու» և «սլավոնառուսական լեզու>։ Ռուսաստանի հետ Ուկրաինա– յի վերամիավորումը (1654) նպաստեց Ու–ի և ռուս–ի է՝լ ավելի սերտ փոխադարձ կապերին․- դա դրական ազդեցություն գործեց Ու–ի գրական զարգացման, կեն– դանի խոսակցական լեզվի հետ նրա մեր– ձեցման վրա։ XVII դ․–XVIII դ․ 1-ին կե– սին գրական Ու․ օգտագործվել է գրական բոլոր ժանրերում։ ժամանակակից Ու–ի համար հիմնաստեյլծ նշանակություն է ունեցել Տ․ Շևչենկոյի ստեղծագործությու– նը։ Ու․ ցարիզմի օրոք ենթարկվել է սահ– մանափակման և արգելման։ Գրական Ու–ի համակողմանի զարգացման համար բո– լոր պայմանները ստեղծվեցին միայն 1917-ի Հոկտ․ հեղափոխությունից հետո։ Ու–ի այբուբենը ռուսագիր է․ օգտագործ– վում են նաև i, T, 6 տառերը, ապաթարցը։

ՈՒԿՐԱԻՆԿԱ Լեսյա [Կոսաչ Լարիսա Պետ– րովնա, 13(25)․2․1871, ք․ Նովոգրադ– Վոլինսկի (այժմ՝ ժիտոմիրի մարզում)– Լ․ Ուկրաինկա 19․7(1․8)․1913, Սուրամ (Վրաստան), թաղ– ված է Կիևում], ուկրաինացի գրող։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Վատառողջ լինելու պատճառով ստիպված է եղել շատ տարիներ ապրել Գրիմում, Վրաստանում, Իտալիայում, Եգիպտոսում։ Կրթություն ստացել է տանը։ Տպագրվել է 13 տարե– կանից։ Վաղ են որոշակի դարձել նաև նրա հասարակական հետաքրքրություն– ները, և նա շուտով մերձեցել է մարքսիզ– մին ու հեղափոխ․ սոցիալ–դեմոկրատիա– յին։ 1902-ին ուկր․ է թարգմանել «Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը»։ Պոեզիայում և դրամատուրգիայում Ու․ շարունակել ու զարգացրել է Տ․ Շևչեն– կոյի ավանդույթները։ «Երգերի թևերով» (1893), «Խոհեր ու երազանքներ» (1899) և «Արձագանքներ» (1902) բանաստեղծու– թյունների գրքերը տոգորված են հեղա– փոխական գաղափարներով ու պայքարի կոչով։ Ու–ի ստեղծագործությանը բնորոշ է հետևողական ինտերնացիոնալիզմը («Ռոբերտ Բրյուս, արքա շոտլանդական», 1894)։ «Գերության երգեր» (1895–96) և «Ազատության երգեր» (1905) բանաստեղ– ծական շարքերում զինված ապստամբու– թյան ուղղակի կոչ է արվում։ Ու–ի դրամաներն ու դրամատիկ պոեմ– ները գրված են առավելապես պատմ․ ու դիցաբանական սյուժեներով, բայց ար– տահայտում են XX դ․ համար արդիական գաղափարներ ու տրամադրություններ՝ «Դիվահարը» (1901), «Բաբելոնյան գերու– թյուն» (1903), «Ավերակների վրա» (1904), «Կատակոմբներում» (1905)։ 1905–07-ի հեղափոխության գաղափարներին համա– հունչ են «Աշնանային հեքիաթ» (1905, հրտ․ 1928) «ֆանտաստիկ դրամայի» այ– լաբանությունները։ Ձևով առավել ազգա– յին է «Անտառի երգը» (1912, բեմ․ 1918) հեքիաթ–դրաման, որի մոտիվներով ըս– տեղծված են բալետ, օպերա, կինոնկար։ Ու–ին են պատկանում նաև «Կասանդրա» (1908), «Քարե տիրակալը» (1912) և այլ դրամաներ։ Ու․ գրել է գրաքննադատական հոդված– ներ, թարգմանել Հոմերոսի, Վ․ Հյուգոյի, Զ․ Բայրոնի, Ֆ․ Շիլլերի, Ա․ Սիցկևիչի և այլոց գործերից։ Նրա լավագույն թարգ– մանությունը Հ․ Հայնեի «Երգերի գիրքն» է (1892)։ Ու–ի ստեղծագործությունները թարգմանված են ՍՍՀՄ և այլ ժողովուրդ– ների լեզուներով։ Երկ․ Твори, Т․ 1 – 10, Кшв, 1963–65; Собр․ соч․, т․ 1–4, М․, 1956–57;․ Ուկրաինա– կան քնար, Ե․, 1954, էշ 75-103։ Լիրիկա, Ե․, 1971։ Գրկ․ Պարոնիկյան է․, Լեսյա Ուկ– րաինկա, Ե․, 1964։ Дейч А․, Леся Украин– ка, М․, 1954․ Գ․ Թաթոսյան