Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նողությանը ներկայացնում է ՍՍՀՄ ուսա– նողական խորհուրդը։ ՈԻՄՄ–յան բարձ– րագույն մարմինը Կոնգրեսն է, որն ընտ– րում է գործկոմ, նախագահ և քարտու– ղարություն (նստավայրն է Պրագան)։ ՈԻՄՄ հրատարակում է «Համաշխարհա– յին ուսանողական նորություններ» ամ– սագիրը (ռուս․, անգլ․, ֆրանս․, իսպ․, արաբ․)։

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻձԱձԳԱՅԻՆ ՕՐ, ուսանողների համերաշխության միջազ– գային օրը։ Հաստատվել է 1941-ին, ֆա– շիզմի դեմ պայքարող երկրների ուսանո– ղության Լոնդոնի միջազգային հավա– քում՝ Դիմադրության հերոս չեխ և սլո– վակ զոհված ուսանողների հիշատակին։ 1937-ի նոյեմբ․ 17-ին Չեխոսլովակիայի Ուսանողների միության բազմաթիվ ղե– կավարներ ձերբակալվել են գերմանա– ֆաշիստ․ օկուպացիոն իշխանությունների կողմից և գնդակահարվել, հազարից ավե– լի ուսանողներ և դասախոսներ քշվել են համակենտրոնացման ճամբարներ, իսկ բուհերը՝ վւակվել։ Օրվա անցկացմանը նախորդում է խաղաղության և բարեկա– մության համար պայքարի ուսանողա– կան շաբաթը (նոյեմբ․ 10–17-ին)։

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ, բուհերի սովորող– ները։ «Ու․» տերմինը, ըստ էության, նշա– նակում է ուսանողների սոցիալ–դեմո– գրաֆիական խումբ, որին բնորոշ են որո– շակի թվակազմը, սեռատարիքային կա– ռուցվածքը (տեղաբաշխում), հասարա– կական դիրքը, դերն ու ստատուսը, հան– րայնացման (ուս․ տարիներ) հատուկ փու– լը, որով անցնում է երիտասարդության նշանակալի մսաը, և որը բնութագրվում է որոշակի սոցիալ–հոգեբանական առանձ– նահատկություններով։ Ու․ որպես հա– տուկ խումբ ծագել է Եվրոպայում, XII դ․, առաջին համալսարանների հետ միաժամանակ։ Միջնադարյան Ու․ եղել է միատարր՝ ինչպես սոց․, այնպես էլ տարիքային առումով։ Կապիտալիզմի զարգացմանը և բարձրագույն կրթության սոց․ նշանակության մեծացմանը զուգ– ընթաց, Ու–յան դերը հասարակական կյանքում բարձրացել է։ Ու․ դարձել է ոչ միայն որակավորված կադրերի, մտա– վորականության համալրման աղբյուր, այլն բավական մեծաթիվ ու կարևոր սոց․ խումբ։ XIX դ․ և XX դ․ սկզբում Ու․ արդեն տար– բերվել է իր քաղ․ բարձր ակտիվությամբ և նկատելի դեր կատարել հասարակական կյանքում։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ Ու․ մտավորականության ամենազգայուն մասն է, որը բոլորից ճիշտ է արտահայ– տում ինչպես մտավորականության կազ– մում, այնպես էլ նրա գաղափարախոսու– թյան մեջ տեղի ունեցող փոփոխություն– ները։ Դիտատեխ․ հեղափոխությունը նպաս– տել է Ու–յան բացարձակ թվի արագ աճին և բնակչության, մասնավորապես երիտա– սարդության շրջանում նրա տեսակարար կշռի բարձրացմանը։ 1913-ին Եվրոպա– յում յուրաքանչյուր 10 հզ․ բնակչին ընկել է 7-11 ուսանող, 1934-ին՝ II–30։ 1950– 1966-ին ուսանողների թիվը աշխարհում ավելացել է 3,2 անգամ։ 1984–85 ուս․ տարում ՍՍՀՄ–ում յուրաքանչյուր 10 հզ․ բնակչին ընկել է 191 ուսանող (ՀՍՍՀ–ում՝ 173), Կուբայում՝ 170, ԴՖՀ–ում՝ 108, Ֆրանսիայում՝ 150, ճապոնիայում՝ 148, ԱՄՆ–ում՝ 268։ Բարձրագույն կրթության բուռն վերելքը խախտել է Ու–յան երբեմնի ընարանիությունը։ Ըստ սոց․ ծագման այն դարձել է ավելի դեմոկրատական, փոխվել է նաև սեռատարիքային կազմը, մասնավորապես ավելացել է կին ուսա– նողների թիվը։ Կապիտ․ երկրներում, այնուամենայնիվ, բարձրագույն կրթու– թյունը մնում է դասակարգային։ Բանվոր– ների և մասնավորապես գյուղացիների երեխաների թիվը բուհերում բավականա– չափ պակաս է միջին դասերին պատկա– նողների երեխաների թվից։ Սոց․ երկրներում Ու․ երիտասարդու– թյան առաջավոր ջոկատն է, կուսակցա– կան, կոմերիտական կազմակերպություն– ների ղեկավարությամբ ակտիվորեն մաս– նակցում է իր երկրի տնտ․, հաս․–քաղ․, մշակութային, մարզ, կյանքին, ինչպես նաև միջազգային ուս․ շարժմանը (տես Ուսանողական շարժում)։ ․1940-41 ուս․ տարում ՍՍՀՄ 817 բուհե– րում սովորել է 812 հզ․ ուսանող, իսկ 1984–85 ուս․ տարում 892 բուհերում սո– վորողների թիվը (միայն ցերեկային բա– ժիններում) հասել է 5․280 հզ–ի (ՀՍՍՀ 13 բուհերում՝ 57․474 ուսանող)։ 1918– 1983-ին ՍՍՀՄ բուհերը երկրի ժող․ տըն– տեսությանը տվել են 19 մլն մասնագետ։ ՍՍՀՄ ուսանողական խորհուրդը հա– մագործակցում է ավելի քան 100 Երկրի ուսանողական կազմակերպությունների հետ։ Սովետական Ու–յան ներկայացուցիչ– ները մասնակցում են Ուսանողների մի– ջազգային միության միջոցառումներին, որոնք անց են կացվում Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի հետ (ամեն տարի նշվում է Ու–յան միջազգային օրը, կազմակերպ– վում են երիտասարդական և ուսանողա– կան միջազգային փառատոներ)։ Սովե– տական ուսանողները ակտիվորեն մաս– նակցում են ամառային և ձմեռային ունի– վերսիադաներին։ ՍՍՀՄ–ում լույս է տես– նում «Ուսանողական մերիդիան» հաս– քաղ․ և գրական–գեղարվեստական հան– դեսը։ Գրկ․ Комсомол и высшая школа, Сб․ до– кументов и материалов, М․, 1968; Комсо– мол в вузе, М․, 1973; Всесоюзный слёт сту– дентов, М․, 1972; Студенты –tнаследники революции․ Встреча студентов социалистиче– ских стран, М․, 1975․

ՈՒՍԱՏՈՎԱ ԲԱԼԿԱ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հս–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, թաթար– ներ։ Սովետական տնտեսությունն զբաղ– վում է այգեգործությամբ, հացահատիկա– յին կուլտուրաների մշակությամբ, անաս– նապահությամբ, խոզաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո, բուժ– կայան, մանկամսուր, մանկապարտեզ։ Հիմնադրել են ռուսները։ Հայերը եկել են Ախալքալաքից և Կիրովաբադից, 1957-ին։

ՈՒՍԸՎԵ ԲԱՔՈ (Բակոև Հուսիկ Բաքոյի, 1909–1969), քուրդ սովետական իրավա– բան, բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1929–31-յին սովորել է Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան սովետական Արևելքի ազգ․ փոքրամասնությունների ինստ–ում, ավարտել է Երևանի համալսարանի իրա– վաբանական ֆակուլտետը (1953)։ 1931 – 1962-ին աշխատել է արդարադատության մարմիններում․ 1938-41 և 1945-62-ին* ՀՍՍՀ գերագույն դատարանի նախագա– հության, քրեական վճռաբեկ կոլեգիայի անդամ։ 1941–44-ին մասնակցել է Հայ– րենական մեծ պատերազմին։ Լույս են տեսել Ու․ Բ–ի «Սրինգ» (1958, հայ․), «Ծիածան» (1961), «Իմ կարոտը» (1963), «Արևի հյուրը» (1966), «Նոր ստեղծագոր– ծություններ» (1969), «Աշուն» (1971)․, «Դառնարած» (1978) գրքերը։ Ու․ Բ․ ըն– տրվել է ՀՍՍՀ սովետների VIII համա– գումարի պատգամավոր։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատե– րազմի II աստիճանի շքանշաններով։ ՈՒՍԻ, քաղաք Չինաստանում, Ցզյանսու նահանգում։ 799 հզ․ բն․ (1982)։ Նավա– հանգիստ է Մեծ ջրանցքի ափին, ունի երկաթուղային կայարան։ Երկրի տեքս– տիլ արդյունաբերության կարևոր կենտ– րոններից է, բրնձացան շրջանի առևտրա– բաշխիչ կետ։ Կան մեքենաշինություն, շի– նանյութերի, քիմ․ և սննդի արդյունաբե– րություն, ածխի արդյունահանություն և սև մետալուրգիա։

ՈՒՍՄԱՆ ՒՈՋԱԵՎ Ինամժոն Բուգրուկո– վիչ (ծն․ 1930), սովետական պետ․ և կու– սակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ 1955-ին ավարտել է Միջինասիական պո– լիտեխնիկական ինստ–ը (Տաշքենդ)։ 1955-ից՝ ինժեներ, շին․ տեղամասի պետ «Ֆերգանավոդստրոյ» տրեստում, 1958– 1960-ին՝ Մարգիլան քաղաքի ճարտ․, 1962-ից՝ Ֆերգանայի քաղսովետի նախա– գահ, 1965-ից՝ Ուզբեկաոանի կոմկուսի Սիրդարյայի մարզկոմի քարտուղար։ Ւ․ Բ․ յքԱսմանխոշաե 1969-ից աշխատել է ՍՄԿԿ ԿԿ ապարա– տում։ 1972-ից՝ Ուզբ․ ՍՍՀ Նամանգանի մարզգործկոմի նախագահ։ 1974-ից՝ Ուզ– բեկաոանի կոմկուսի Անդիժանի մարզ– կոմի առաջին քարտուղար։ 1978-ի դեկ– տեմբերից՝ Ուզբեկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյան նախագահի տեղակալ (1979-ից)։ 1983-ի նոյեմբերից Ու․ Ուզբեկստանի կոմ– կուսի ԿԿ առաջին քարտուղարն է։ ՍՄԿԿ ԿԿ անդամ (1981)։ Ուզբեկստանի կոմ– կուսի ԿԿ բյուրոյի անդամ։ ՍՍՀՄ X– XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

ՈՒՍՄԱՆԿՀՐԱՏ, տես «Լույս»։

ՈՒՍՈՎ Միխայիլ Անտոնովիչ (1883–1939), սովետական երկրաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1939)։ 1908-ին ավարտել է