Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրկ․ Սաեփանյան Գ․, Արուսյակ Փափազյան, Ե․, 1955։ Նույնի, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։ Վ․ Գրիգորյան

ՓԱՓԱԶՅԱՆ Կարապետ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIX դարի արևմտահայ առաջին կոմպոզիտորներից և դիրիժորներից։ Կենսագրական հավաստի տեղեկություններ քիչ են պահպանվել։ Հայտնի է, որ քսան տարի (1846–66) աշխատել է Կ․ Պոլսի հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոն–կրկեսի հիմնադիր Հ․ Դասպաբյանի հետ և եղել ՀԱրաՎյան թատրոնի» նվագախմբի ստեղծողը։ Թատեր․ ներկայացումնե– րում օգտագործել է իր գրած քայլերգերը և այլ ստեղծագործություններ (չեն պահ– պանվել), ինչպես և ուրիշ հեղինակների գործեր։ «Արամյան թատրոնի» կազմում մասնակցել է 1849–51-ին Թիֆլիսում, Նախիջևանում, Թավրիզում, Երևանում, էջմիածնում կայացած հյուրախաղային ներկայացումներին, դրանց համար տե– ղական երաժիշտներից ստեղծել երաժըշ– տախմբեր։ Մ․ Մուրադյան

ՓԱՓԱԶՅԱՆ Հակոբ (Ջ և կ) (27․6․1878, Բրուսա –1957, Նյու Ցորք), հայ քանդա– կագործ։ Սովորել է Իզմիրի Ազգային, Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վար– ժարաններում։ 1898-ին ավարտել է վե– նետիկի Գեղարվեստի ակադեմիան (քան– դակի բաժին), ապա երկու տարի կատա– րելագործվել Հռոմի Գեղարվեստի ակա– դեմիայում։ 1900-ին մեկնել է Նյու Ցորք, որտեղ, համագործակցելով քանդակա– գործ Ֆ․ Մարտինիի հետ, ստեղծել է Ս․ Բարդուղիմեոս եկեղեցու, Հալլ օֆ Ռեքորդզ և այլ շենքերի քանդակները։ 1908-ից ապրել և ստեղծագործել է Իզմի– րում։ 1922-ին, իզմիրի աղետից հետո, ընտանիքով տեղափոխվել է Նյու Ցորք, զբաղվել դեկորատիվ քանդակագործու– թյամբ (մասնակցել է Նյու Ցորքի Շրջա– նաւէւն ղաաարանի, Վա<շիՆգսւՆի Արխիվ– ների շենքի քանդակազարդմանը)։ Հե– ղինակ է նաև խորհրդանշական արձան– ների («Անթև հաղթանակ», «Ամերիկայի ոգին»), հին արլ․ թեմաներով փոքրա– չափ հարթաքանդակների («Շաբայի թա– գուհին», «Շեհերազադե» ևն)։ Փ–ի «Հա– վիտենական պայքար» խմբաքանդակը գտնվում է Հայաստանի պետ․ պատկերա– սրահում (Երևան)։ Լ․ Չուգասզյան

ՓԱՓԱԶՅԱՆ Հակոբ Դավթի (ծն․ 1․9․ 1919, Թավրիզ), սովետական հայագետ, արևելագետ պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1972)։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիր․ ֆակ–ի արլ․ բաժինը (1950)։ 1954–59-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող։ 1959-ից Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի միջնադարյան մատենագրության և դի– վանական վավերագրերի ուսումնասիրու– թյան բաժնի վարիչն է։ 1956-ից դասա– վանդում է Երևանի համալսարանում։ 1962-ին ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ արլ․ բնա– գրագիտության կենտր․ հանձնաժողովի անդամ։ Գիտ․ ուսումնասիրությունները վերաբերում են XV–XVIII դդ․ Արլ․ Հա– յաստանի սոցիալ–տնտ․ և քաղ․ պատմու– թյանը, ազատագր․ շարժմանը, հայ–իրան․ հարաբերություններին, պատմ․ աղբյու– րագիաությանը։ Հրապարակել է պարսկ․, արաբ․, թուրք, պաամ․ վավերագրերի բնագրեր և հայերեն ու ռուս, թարգմանու– թյուններ («Մատենադարանի պարսկե– րեն վավերագրերը», 1956 -59, 1968), Լ․ Ս․ Ւաւչիկյանի հեա՝ «Հովհաննես Տեր– Դավթյան Զուղայեցու հաշվետոմարը» (1984)։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատ– մության ակադեմիական բազմահատոր– յակի ստեղծմանը։ Երկ․ Օտար տիրապետությունդ Արարատյան երկրում (ԺԵ–ժէ դդ․)* «Տեղեյագիր ՀՍՍՀ ԳԱ», 1960, JSfe 7-8, «ԼՀԳ», 1973, № 6, 1977, jsjo 1։ Аграрные отношения в Восточной Ар– мении в XVI–XVII веках, Е․, 1972․ ՓԱՓԱ&ՅԱՆ Համբարձում (1830, Կ․ Պո– լիս – մահ․ թ․ անհտ․), հայ բանաստեղծ։ Սովորել է Լազարյան ճեմարսնում (1840– 1848), ապա՝ Դորպատի համալսարանի աստվածաբանական բաժնոււ՛։ Դորպատի հայ ուսանողների ինքնուրույն և թարգ– մանական բանաստեղծությունների (դոր– պատյան բանաստեղծություններ) շար– քում լայնորեն հայտնի է եղէ լ Փ–ի «Զքեզ որդիք արամյան կոչե Հսյաստան»-ը («Քնար Հայկական», 1868, ժող․), որտեղ արտահայտված է հայ ուսանողության հայրենասիրությունն ու ազ(]ին ծառայե– լու պատրաստակամությունը։ Մ․ ասղյան ՓԱՓԱձՅԱՆ Մեսրոպ (Մարտիրոս) Հայ– րապետի [15․12․1823, գ․ Արտամետ (Վանի վիլայեթում)–3․5․1891, գ․ Հավթվան (Սալ– մաստի գավառում)], հայ մանկավարժ, գրող, հրապարակագիր, հասարակական, թատեր․ և եկեղեցական գործիչ։ Վրթ․ Փա– փւսզյանքւ հայրը։ Ավարտել է Օրթագյուղի հայոց ազգ․ վարժարանը (1841)։ Հիսուն տարի մանկավարժ, գործունեություն է ծավալել Զմյուռնիայում, Կյումուշխա– նեում, Կողբում, Փայաջուկում, Վանում, Ագուլիսում, Թավրիզում, Թեհրանում, Բերկրիում և այլ վայրերում։ 1859-ին ձեռ– նադրվել է քահանա՝ շարունակելով զբաղ– վել ուսուցչությամբ։ Նշանակվել է Պարս– կաստանի և Հնդկաստանի հււյոց թեմերի առաջնորդական տեղապահի փոխանորդ (1882)։ Հիմնադրել է արական և իգական դպրոցներ, որբանոցներ, կրթալուսավո– րական ընկերություններ։ 1879-ին Թավ– րիզում ստեղծել է պարսկաէայ առաջին թատերախումբը։ Երկ․ Հրահանգ քերականության հայերեն լեզվի, Թ․, 1869։ Մանկավարժ վերածնության, Վաղ–պատ, 1872։ Պարտիզակ, Նոր Ջուղա, 1881։ Գրկ․ Մեսրոպ քահանա Փափազյան, «Արև– ելք», ԿՊ, 1891, № 2327։ Ա․ Օհանյան ՓԱՓԱձՅԱՆ Վահրամ Քամերի [6(18)․1․ 1888, Կ․ Պոլիս –5․6․1968, Լենինգրադ, թաղված է Երևանում], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ (1933), ՎԱՍՀ (1933), Ադրբ․ ՍԱՀ (1935), ՍՍՀՄ (1956) ժող․ ար– տիստ։ 1902-ին ավարտել է Կ Պոլսի Էսա– յան վարժարանը, 1904–06-ին եղել Դատը գյուղի կոլեջի սան, 1905–07-ին՝ ուսանել Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժա– րանում։ Առաջին անգամ բեմ է բարձրա– ցել 1904-ին, Քինի դերով (Դյումա–հոր «Քին կամ Հանճար և անառակություն»)։ 1907-ին եղել է Փարիզում, այնտեղից մեկնել Անդրկովկաս, մի քանի ամիս խա– ղացել Բաքվի հայ թատերախմբում։ 1908– 1911-ին Փ․ սովորել է Միլանի Դեղարվես– տի ակադեմիայում։ Նրա բեմարվեստի ուսուցիչներն են եղել է․ Նովելլին, է․ Դու– զեն, է․ Զակոնին, որոնց թատերախմբերի հետ շրջագայել է Իտալիայի քաղաքնե– րում։ Այս շրջանում նա դաստիարակվել է որպես դասական խաղացանկի դերա– սան և պատրաստել իր հիմնական դերա– կատարումները՝ Օթելլո, Ռոմեո, Համ– լետ (Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Զուլիետ», «Համլետ»), Կորրադո (Ջակո– մետտիի «Ոճրագործի ընտանիքը»), ժա– մանակ առ ժամանակ հանդես գալով իտալական շրջիկ թատերախմբերում, Միջին ու Հվ․ Իտալիայում, Մերձավոր Արևելքի և Հս․ Աֆրիկայի երկրներում։ 1908-ին, Կ․ Պոլսում խաղացել է Օթելլոյի դերը, և հայ մամուլը նրան գնահատել է որպես Պ․ Աղամյանի ուղղությունը նոր աստիճանի բարձրացնող դերասան։ 1910-ական թթ․ սկզբին Փ․ տևական մի շրջան եղել է Փարիզում, ուսումնասիրել «Կոմեդի Ֆրանսեզ»-ի ավանդական թան– գարանային խաղաոճը, մոտիկից զննել Ս․ Բեռնարի, ժ․ Մունե–Սյուլլիի, Գ․ Ռե– ժանի արվեստը, կողմնորոշվել ֆրանս․ դերասանական դպրոցի հին ու նոր ուղ– ղություններում։ Երիտասարդ արտիստի վարպետությունը, ճաշակը և գեղարվես– տական ձգտումները մշակվել են արև– մտաեվրոպ․ թատրոնի դասական ուղղու– թյան և XX դ․ սկզբի գեղագիտական նոր միտումների ներգործությամբ։ Այդ տարի– ներին հանդես է եկել Կ․Պոլսի և Զմյուռ– նիայի հայ թատերախմբերում, 1913 –17- ին՝ նաև Բաքվում և Թիֆլիսում։ 1910-ա– կան թթ Փ․ իր խաղացանկը հարստացրել է նոր դերակատարումներով․ Աբեղա, Օհան Գուրգեն (Շանթի «Հին աստվածներ», «Կայսր»), ժիրայր (Արամյանցի «Անմահն ժիրայր»), Թոմաս (Դեմիրճյանի «Դատաս– տան»), Ռուստամ, Սեյրան (Շիրվանզա– դեի «Նամուս»), Պրինչիվալե (Մետեռլին– կի «Մոննա վաննա»), գնդապետ Բրիդո (Ֆաբրի «Երկաթե մարդը»)։ 1917–20-ին էռնեստո Վահրամ ծածկանունով Փ․ նկա– րահանվել է Ա․ Խանժոնկովի մի քանի կինոնկարներում (Մոսկվայում և Ցալթա– յում)։ 1920–22-ին Կ․ Պոլսում խաղացել է Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Օսվալդ (Իբսենի «Ուրվական– ներ»)։ 1922-ին Փ․ եկել է Սովետական Հա– յաստան և մի շրջան աշխատել Երևանի Պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ․), խաղացել է՝ Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Հայնրիխ (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), բեմադրել Շեքսպի– րի «Օթելլո», Դյումա–հոր «Քին», Մոլիե– րի «Դոն ժուան», Գոլդոնիի «Երկու տի– րոջ ծառան», Շոուի «Սատանի աշակե[;- տը» (խաղացել է բոլոր գլխ․ դերերը)։ 1922–26-ին հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի հայկ․ թատրոններում, 1926–27-ին եղել է Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնի գլխ․ ռեժիսոր, բեմադրել է՝ Շեքսպիրի «Մակբեթ», Լերմոնտովի «Դիմակահան– դես», Չարենցի «Կապկազ–թամաշա», Շիր– վանզադեի «Մորգանի խնամին», խա– ղացել Մակբեթի, Արբենինի, Ղարայի, ժորժի դերերը։ 1928-ին Փ․ մեկնեւ է Մոսկվա, Փոքր թատրոնում հանդես եկել Օթելլոյի դերով։ 1929–31-ին աշխատել է Լենինգրադի «Պասսաժ» թատրոնում։