Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վալման մեջ աեսնելով իրական պատմ․ ընթացքի տրամաբանական արտացոլու– մը։ Նա առանձին ուշադրություն է նվի– րում իմացության ընթացքի դիալեկտի– կային, դրանում պատմականի Ա տրա– մաբանականի փոխհարաբերությանը։ Լենինը ցույց է տալիս Հեգելի դիալեկ– տիկատրամաբանական ուսմունքի հետ Մարքսի «Կապիտալի» ունեցած առնչու– թյունները, նշում է «Կապիտալի» տրամա– բանության ուսումնասիրման անհրաժեշ– տությունը մատերիալիստական դիալեկ– տիկայի զարգացման համար։ «Փ․ տ․»-ում Լենինը մշակել է փիլ–յան պատմության, որպես գիտության, մարքսիստական մե– թոդաբանական և աշխարհայացքային սկզբունքները, հատուկ տեղ է հատկացրել իդեալիզմի քննադատությանը, վերհանել է նրա իմացաբանական և սոցիալ․ ար– մատները։ «Փ․ տ․»-ում Լենինը էապես լրացնում է բնագիտության զարգացման ընթացքում ծագած իմացաբանական դըժ– վարությունների այն վերլուծությունը, որը տրված էր <Մատեըիաչիզմ և էմպիրիոկըի– տիցիզմ>-ա, և նշում է դիալեկտիկական մտածելակերպի ընձեռած հնարավորու– թյուններն այդ դժվարությունների հաղ– թահարման համար։ Այս կապակցությամբ հատուկ տեղ ունեն այն դրույթները, որոն– ցում Լենինը մեկնաբանում է վերացական մտածողության, տեսական ընդհանրա– ցումների, իդեալական կառույցների դիա– լեկտիկական հարաբերությունը փորձին և իրականությանը։ «Փ․ տ․»-ի գաղափար– ները ծրագրային նշանակություն ունեն մատերիալիստական դիալեկտիկայի տե– սության մշակման համար։ Գրկ․ О «Философских тетрадях» В․ И․ Ленина, М․, 1959․ Հ․ Գևորգյան

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐ, իմաստու– թյան քար, երևակայական նյութ, որ փնտրում էին ալքիմիկոսները և փորձում դրա միջոցով իրականացնել մետաղների փոխարկումը, հասարակ մետաղներից ոս– կու ստացումը, բոլոր հիվանդությունների բուժումը ևն։ Տես նաև Աչքիմիա։

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒ– ՆԸ։ Պատասխան պ․ Պ ր ու դ ո ն ի «Աղքատ ու թյան փիլիսոփա– յ ու թ յ ա ն ը», Կ․ Մարքսի աշխատու– թյունը, հասուն մարքսիզմի առաջին ստեղ– ծագործություններից։ Դրվել է ֆրանս․, հիմնականում մինչև 1847-ի ապրիլի սկիզ– բը, առաջաբանը թվագրված է 1847-ի հու– նիսի 15-ով, լույս է տեսել հուլիսի սկզբին (գերմ․ հրտ․, Ֆ․ էնգելսի խմբագրությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով, 1885, գետեղված է Կ․ Մարքսի և Ֆ․ էն– գելսի Երկ․ ռուս․2-րդ հրտ․4-րդ հատորում, հայ․ հրտ․ 1948)։ «Փ․ ա․» գրվել է ի պա– տասխան Պ․ ժ․ Պրուդոնի «Տնտեսական հակասությունների համակարգ կամ Աղ– քատության փիլիսոփայություն» (հ․ 1–2, 1946) երկի։ «Փ․ ա․»-յան հիմնական բո– վանդակությունը Մարքսը ուրվագծել է 1846-ի դեկտ․ 28-ին Պ․ Վ․ Անենկովին հղած նամակում (տես Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընւո․ երկ․, հ․ 1)։ Գրքում շարադրվել են մարքսիզմի տնտեսագիտ․ ուսմունքի ելակետային դրույթները և պատմության մատերիալիստական ըմ– բըռնման հիմունքները։ Դիրքը բաղկա– ցած է երկու գլխից․ 1-ին գլխում գերա– կշռում է Պրուդոնի ւոնտեսիսգիտ․ հայացք– ների քննադատությունը, 2-րդում՝ դը– րանց փիլ․ հիմքերի քննադատությունը։ «Փ․ ա․»-յան մեջ Մարքսը զարգացրել է հակադրությունների միասնության և պայ– քարի, բացասման բացասման օրենքների հետևողական դիալեկտիկական ըմբըռ– նումը, պատմականության սկզբունքը, առաջին անգամ քննել տրամաբանականի և պատմականի հարաբերակցության պրոբլեմը, ուղղակիորեն ձևակերպել ար– տադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների հարաբերակցու– թյունը։ Գրքում Մարքսը դրել է արժեքի իր տեսության հիմքերը, մոտեցել այն ըմբռնմանը, որ ապրանք է ոչ թե աշխա– տանքը, այլ աշխատուժը, այդ ճանապար– հով էլ մոտեցել հավելյալ արժեքի հայտ– նադործմանը։ Խորացնելով գիտ․ կոմու– նիզմի տեսությունը, Մւերքսը պարզա– բանել է ուտոպիզմի պատմ․ արատները, հետազոտել բանվոր դասակարգի տնտ․ և քաղ․ պայքարի հարաբերակցությունը, քննել կոմունիստական հասարակության տեսության որոշ պրոբլեմներ, հիմնավո– րել բուրժ․ հասարակության հեղափոխ․ վերափոխման անհրաժեշտությունը։ Գրկ․ Марксистская филорофия в XIX ве– ке, кн․ 1, М․, 1979, гл․ 6․

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԷՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԴԱ, փիլ․ և իրա– վագիտ․ գիտահետազոտական հաստա– տություն Երևանում։ 1944-ին ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ին առընթեր ստեղծ– վել է փիլ–յան սեկտոր, ս^յն 1947-ին դար– ձել է ՀՍՍՀ ԳԱ նախա4 ահությանն առ– ընթեր փիլ–յան սեկտոր, 1959-ին իրավա– գետների առանձին հետազոտական խմբի ստեղծման հետևանքով վերանվանվել է փիլ–յան և իրավունքի սկկտոր, որի հիմ– քի վրա 1969-ին ստեղծվել է Փ․ և ի․ ի․։ Ինստ–ի կազմում գործում է 8 բաժին և կիրառական սոցիոլոգիական հետազո– տությունների լաբորատորիա։ Ինստ–ում իրականացվող գիտահետազոտական աշ– խատանքների և ծրագրերի գլխ․ ուղղու– թյուններն են՝ գիտ․ գիոելիքի դիալեկ– տիկան, գիտության տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, զարգացած սո– ցիալիզմի հասարակության զարգացման օրինաչափությունները, գիտատեխ․ հե– ղափոխության փիլ․, սոցիալ․ և մեթոդա– բանական հարցերը, մշակույթի և մշակու– թաբանության տեսական և մեթոդաբանա– կան պրոբլեմները, հայ փիլ․ և հասարա– կա–քաղ․ մտքի պատմությունն ու մեթո– դաբանությունը, սովետական պետության և իրավունքի տեսության ու պատմության պրոբլեմները, փոքր խմբերի սոցիալ․ հոգեբանության հարցերը, հանրապետու– թյան հեռանկարային տնտ․ զարգացման սոցիալ․ կողմերը։ Ինստ–ն ունի ասպիրան– տուրա, գիտ․ գրադարան, Դավիթ Անհաղ– թի անվ․ կաբինետ, հրատարակում է մե– նագրական և կոլեկտիվ աշխատություն– ներ։ Փ․ և ի․ ի․ համագործակցում է Վրաց․, Ադրբ․, Լիտվ․ ՍՍՀ–ների համապատաս– խան ինստ–ների և Հունգ․ ԳԱ հետ։ 1969–73-ին և 1976-ից ինստ–ի դիրեկ– տորն է Ս․ Ս․ Թովմասյանը, 1973–76-ին՝ Յա․ Ի․ Խաչիկյանը։ Կ․ Միրումյան

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐ– ՑԸ, այն հարցը, թե ինչպես է հարաբեր– վում մտածողությունը կեցությանը, ոգին՝ բնությանը։ Դասական ձևակերպումը տվել է Ֆ․ էնգելսը, որն այն համարել է«ամբողջ, առանձնապես նորագույն փիլիսոփայու– թյան հիմնական մեծ հարցը» (է ն– գ և լ ս Ֆ․, Լյուդվիգ Ֆոյերբախը և գեր– մանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Մարքս Կ․ևէնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, էջ 455)։ «Փիլիսոփաները բաժանվեցին երկու մեծ բանակի» (նույն տեղում, էջ 456)՝ ըստ այն բանի, թե նը– րանք ինչն են համարում առաջնային՝ կե– ցությունը, բնությունը, որից ածանցում են մտածողությունը, ոգին (մատերիա– չիզմ), թե ընդհակառակը, մտածողությու– նը, ոգին, որոնք նախադրում են կեցու– թյանը, բնությանը (իդեալիզմ)։ Սակայն կեցության նկատմամբ մտածողության հա– րաբերության հարցն ունի մեկ ուրիշ կողմ ևս, այն է՝ «․․․ թե մեզ շրջապատող աշ– խարհի մասին մեր մտքերն ինչպե՞ս են վերաբերվում այդ իսկ աշխարհին։ Արդ– յոք մեր մտածողությունն ի վիճակի" է ճանաչելու իրական աշխարհր, արդյոք մենք կարո՞ղ ենք իրական աշխարհի վե– րաբերյալ մեր պատկերացումների և հաս– կացողությունների մեջ կազմել իրականու– թյան ճիշտ արտացոլումը» (նույն տեղում)։ Ամբողջ մատերիալիզմը և հետևողական իդեալիզմը, սկզբունքորեն տարբեր կեր– պով, դրական պատասխան են տալիս այս հարցին, մինչդեռ ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը «վիճարկում են աշխարհի ճանաչողության կամ, առնվազն, սպառիչ ճանաչողության հնարավորությունը» (նույն տեղում)։ Աշխարհի ճանաչելիու– թյան հարցը, որը կարելի է անվանել Փ․ հ․ հ–ի իմացաբանական դըր– վածք, նույնպես տանում է դեպի Փ․ հ․ հ–ի աշխարհայացքային դրվածքի («առաջնայնության հարցի») որոշակի լուծման, ագնոստիցիզմն ըստ էության տալիս է Փ․ հ․ հ–ի անհետևողական լու– ծումը, թեպետև նրա արդի տարբերակ– ները հավակնում են խուսափելու Փ․ հ․ հ–ի բացահայտ լուծումից։

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ « հուն․ (piXoao- <pioc< фйёсо – սիրել և aoqpta – իմաս– տություն, V–XVIII դդ․ հայ մատենա– գրության մեջ «Փ․» տերմինին զուգահեռ ավելի հաճախ գործածվել է«իմաստա– ս ի ր ու թ յ ու ն» տերմինը), հասարա– կական գիտակցության ձև, որը տալիս է ընդհանրական պատկերացում աշխարհի ու նրանում մարդու գրաված տեղի մա– սին և այդ տեսանկյունից քննում է մար– դու ճանաչողական և արժեքային (բարո– յական ու գեղագիտական) հարաբերու– թյուններն աշխարհի նկատմամբ։ Փ․ հա– վակնում է ի մի բերելու աշխարհի (բնու– թյան, հասարակության, մտածողության) մասին եղած պատկերացումները, հատ– կապես գիտ․ գիտելիքները, բարոյական և գեղագիտ․ ըմբռնումները, լուսաբանե– լու մարդու կյանքի իմաստը, հասարակա– կան նպատակներն ու իդեալները ևն, այսինքն՝ ներկայանում է իբրև որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում։ Դրա– նով այն համեմատելի է առասպելաբանու– թյան և կրոնի հետ։ Սակայն, եթե վերջին–