1921], ռազմ, գործիչ, ռուս, բանակի գըն– դապետ (1915)։ Պ․ P․ Փիրումյանի հոր– եղբոր որդին։ Ավարտել է Շուշիի քաղա– քային ուսումնարանը։ Զինվ․ ծառայու– թյունն սկսել է 1881-ից, 13-րդ լեյբ–գվար– դիական Երևանյան գնդում։ 1881–83-ին սովորել է Թիֆլիսի հետևակային յուն– կերական ուսումնարանում, ավարտել Օրանիենբաումի (այժմ՝ ք․ Լոմոնոսով, Լենինգրադի մարզում) սպայական հրա– ձգային դպրոցի դասընթացը (1913)։ 1883-ին Փ–ին շնորհվել է փոխպրապորշ– չիկի, 1888-ին՝ պորուչիկի, 1900-ին՝ կա– պիտանի, 1913-ին՝ փոխգնդապետի կո– չում։ Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկաս– յան ռազմաճակատում։ Մասնակցել է Սար– դարապատի ձակաաասարա 1918-ին, որ– պես Սարդարապատի զորաջոկատի ընդ– հանուր հրամանատար, ցուցաբերել զո– րավարական հմտություն և արիություն՝ իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտր․ հատվածում ջախջախելով և ետ շպրտելով թուրք, զավթիչներին։ Սովե– տական Միության մարշալ Հ․ Ք․ Բւսղրամ– յանը, բարձր գնահատելով Փ–ի զորա– վարական արվեստը, նրան դասել է Սար– դարապատի ճակատամարտի արժանի հե– րոսների շարքը։ Փ․ պարգևատրվել է ռուս, շքանշաններով և Գեորգիևյան ան– վանական զենքով։ Վ․ Էվոյան
ՓԻՐՈՒՄՅԱՆ (Փիրումով) Պողոս–Բեկ (Պա– վել) Կարամանի [1864, գ․ Նախիջևանիկ (այժմ՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանում)– 1922, Երևան], ռազմ, գործիչ, գնդապետ (1914)։ Ավարտել է Շուշիի զինվ․ գիմնա– զիան (1874) և Յունկերական ուսումնա– րանը (1878)։ 1878-ից4 16-րդ գրենադերա– կան Մինգրելյան գնդի պրապորշչիկ, 1882-ից՝ 84-րդ Շիրվանյան հետևակային գնդի պոդպորուչիկ, 1891-ից՝ Ալեքսան– v^xij}TyrivvS գսռՆ^ոդ ․րդաՈաՆյա՜Ա գԱդի շաաբս–կապիտան։ 1898-ին աոացել է կա– պիտանի, 1905-ին՝ փոխգնդապետի կո– չում։ 1906-ին կարճ ժամանակով ծառայել է Հեռավոր Արևելքում, եղել Մոժայսկյան 141-րդ հետևակային գնդի հրամանատար։ 1908-ից ծառայել է Քութայիսում, Փոթիի գնդում։ 1914-ին անցել է թոշակի, սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է գործող բանակ, նշանակվել Լուցկի Մստիսլավյան գնդի հրամանատար։ 1916-ին փոխադրվել է Կովկասյան ռազմաճակատ, որպես Հայկ․ 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մարտնչել Վանի, Մուշի շրջաններում։ 1916–17-ին՝ Դարալագյազ–Նոր Puijui- զետի զորաջոկատի հրամանատար։ Մաս– նակցել է Սարդարապատի ճակատամարտ 1918-ին, եղել 5-րդ (Դարաբաղյան) գնդի հրամանատարը, կարևոր դեր է խաղացել թուրք, բանակի ջախջախման գործում։ Փ–ի զորավարական հմտությունն ու արիու– թյունը բարձր է գնահատել Մովետական Միության մարշալ Հ․ Ք․ Բաղրամյանը։
ՓԻՐՈՒՄՈՎ, Պ ի ր ու մ ո վ, Ալեքսանդր Իվանի (ծն․ 6․2․1930, Թիֆլիս), հայ սո– վետական կոմպոզիտոր։ ՌՄՖԱՀ արվես– տի վաստ․ գործիչ (1983)։ ՄՄԿԿ անդամ 1960-ից։ 1950–52-ին սովորել է Երևանի կոնսերվատորիայում (կոմպոզիցիա), 1956-ին ավաբաել Մոսկվայի կոնսերվա– տորիան (Դ․ P․ Կաբալևւկու ստեղծա– գործական դասարանը)։ 1962-ից դասա– վանդում է Մոսկվայի կոնսերվատորիա– յում (ստեղծագործություն և պոլիֆոնիա, 1984-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է 5 սիմֆոնիա (1956–80, 5-րդը՝ «Երգասա– ցությունների համանվագ Սայաթ–Նովայի թեմաներով»), 4 լարային կվարտետ (2-րդում՝ օգտագործված է վՀավիկ» հայկ․ տաղի թեման), երգեհոնային պրելյուդներ (1967), «Հոկտեմբերի օրերը» օրատո– րիան (ըստ Ջոն Ռիղի, 1967), «Ռեքվիեմ մարտիկ եղբորս հիշատակին» (1975), Պուշկինի, Լերմոնտովի, Մայակովսկու, Գ․ էմինի և այլոց խոսքելով խմբերգեր, ռոմանսներ և երգաշարեր, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտ–վարիացիաներ (1972), դաշնամուրային սոնատ և սոնա– տիններ, «Պոլիֆոնիկ տեփր» (12 պրել– յուդ U ֆուգա, 1983) են։ Փ–ի ստեղծագոր– ծությունն աչքի է ընկնում երաժշտ․ լեզ– վի համարձակ նորարարությամբ ու հնա– րամտությամբ, ձևի խիստ տրամաբանվա– ծությամբ։ Գրկ․ Лахути А․, Александр Пирумов, М․, 1960․ Ռ․ Աթւսրսն ՓԻՐՈհՍ՚ՈՎ Բոգդան Զավադի (1888, Շու– շի – 6․6․1959, Երեան), հայ սովետական ինժեներ։ Հայաստանում Մայիսյան ապս– տամբության (1920) և քաղաքացիական պատերազմների մասնակից։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցման ճանա– պարհների ինժեներների ինստ–ը (1913)։ Փ–ի անմիջական մասնակցությամբ և ղե– կավարությամբ են սկսվել Երևան–Աղս– տաֆա երկաթուղային ուղեմասի հետա– խուզման և շինարարության աշխատանք– ները։ Զգալի ավանդ ունի Անդրկովկա– սում երկաթուղիների, կամուրջների, թու– նելների հետախուզման, նախագծման և կառուցման գործում։ Աշխատանքները վե– րաբսրուՄ սև փլուզումների կանխման, ջրաբերուկներից ճանապարհների ուղե– մասերի պաշտպանման, ք^սրաշարդիչնե– րի կատարելագործման հարցերին։ Ունի գյուտեր։ Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշանով։
ՓԻՐՈՒՄՈՎ Ռեմալ Նիկոլայի (ծն․ 23․7․ 1925, Բաքու), սովետական բանակի գե– ներալ–մայոր (1976), տեխ․ գիտություննե– րի թեկնածու (1968), դոցենս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ․ բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1950), Ֆ1 Զերժինսկու անվ․ հրետանային ինժեներական ակա– դեմիան։ 1950–51-ին աշխաէոել է Բաումա– նի անվ․ ԲՏՈԻ–ում՝ լաբորատորիայի վա– րիչ։ 1951-ին զորակոչվել 1։ սովետական բանակ։ Ներկայումս Րաււմանի անվ․ ԲՏՈԻ–ի ռազմագիտ․ ամբիոնի վարիչն է։ Պարգևատրվել է Կարմիր սատղի և «ՍՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայու– թյան համար» III աստիճանի շքանշաննե– րով։ ՓԻՐՈհՄՈՎ (Փիրումյան) Վլադիմիր Սեմ– յոնի (ծն․ 1․2․1926, ք․ Կիրովական), ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի դեր– ծովակալ (25․4․1975), ռաօմ․ գիտ․ դ–ր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1948 ից։ Ավարտել է Ա․ Մ․ Կիրովի անվ․ Կասպիական բարձ– րագույն ռազմածովային Ուսումնարանը Ռ․ Ն․ Փիրումով Վ․ Ս․ Փիրումով (1948), Լենինգրադի ռազմածովային ակա– դեմիան (այժմ՝ Ա․ Ս․ Գրեչկոյի անվ․, 1963), այնուհետև՝ ադյունկտուրան, ակա– դեմիային կից Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ Գլխ․ շտաբի բարձրագույն դասընթացնե– րը (1974), 1948–60-ին տարբեր պաշտոն– ներով ծառայել է Բալթիական նավատոր– մում, եղել էսկադրային ականակրի հրա– մանատար։ 1966–74-ին դասավանդել է ռազմածովային ակադեմիայում (դասա– խոս, ավագ դասախոս, ամյփոնի պետ)։ 1974-ից՝ ՍՍՀՄ ռազմածովային նավատոր– մի գլխավոր շտաբում։ Հեղինակ է մի շարք ռազմագիտական աշխատություննե– րի։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքա– նշանով։
ՓԻՐՈՒՄՈՎ Քրիստափոր Նիկոլայի (20․4․ 1895, Շուշի – 22․11․1985, Երևան), հայ սովետական պարազիտաբան–մալարիա– բան։ Սանի տարա համաճարակային ծա– ռայության հիմնադիրը ՀՍՍՀ–ում։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1952), պրոֆեսոր (1955)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1955), Երևանի պատ– վավոր քաղաքացի (1985)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1917-ին ավարտել է Կիևի հա– մալսարանի բժշկ․ ֆակ–ը։ 1923–28-ին աշխատել է ՀԱՍՀ առժողկոմատում, եղել սանի տարա համաճարակային բաժնի պետ և առժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1928– 1942-ին և 1946–49-ին Փ․ եղել է Երևա– նի տրոպիկական ինստ–ի դիրեկտոր, 1952–73-ին՝ դիրեկտորի գիտ․ գծով տե– ղակալ, 1933–42-ին և 1946–52-ին՝ Երե– վանի բժշկ․ ինստ–ի տրոպիկական հի– վանդությունների ամբիոնի վարիչ։ Փ–ի գիտ․ աշխատանքները հիմնականում վե– րաբերում են մակաբուծական հիվանդու– թյունների՝ հատկապես մալարիայի դեմ պայքարի միջոցառումների մշակման, ՀՍՍՀ–ում մալարիայի վերացման հարցե– րին։ Փ․ ՀՍՍՀ առողջապահության մի– նիստրության գլխ․ պարազիտաբանն էր։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբեր– յան հեղափոխության, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I և II աստի– ճանների, «Պատվո նշան» շքանշաններով։ 1933-ին Հայկ․ ՍՍՀ ԿԳԿ–ի նախագահու– թյունը Փ–ին շնորհել է աշխատանքի հե– րոսի կոչում։
ՓԻՓԵՐԹ (malva), մոլոշ, փիփերթազ– գիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տե– րևները երկարավուն են, բլթակավոր, երիկամաձև։ Ծաղիկները գտնվում են տերևների անութներում, վառ կարմիր են, մանուշակագույն, վարդագույն կամ սպի– տակ։ Բաժակն ունի բաժակակալ։ Պտու–