ւլութ Կարթագենի պետության կազմի մեջ։ Փ–ի քաղաքները մ․ թ․ ա․ VIII –VII դդ․ ենթարկվել են ասորեստանցիների հար ձակմանը։ Մ․ թ․ ա․ VIII դ․ կեսին Փ–ի հս–ում հիմնվել է ասորեստանյան կուսա կալություն։ Սակայն Փ–ի քաղաքները պահպանել են ներքին ինքնավարությու նը և սեփական թագավորների իշխանու թյունը։ Մ․ թ․ ա․ 722-ին ասորեստանցի ները ճնշել են տյուրոսցիների, իսկ 701-ին՝ Փ–ի հվ–ում Սիդոնի գլխավորած ապստամ բությունը։ Մ․ թ․ ա․ 677-ին Սիդոնը կոր ծանվել է, իսկ Բիբլոսը, Տյուրոսը և այլ քաղաքներ ճանաչել են Ասորեստանի գերիշխանությունը։ Ասորեստանի ան կումից (մ․ թ․ ա․ 605) հետո Փ․ դարձել է կռվախնձոր Նոր Բաբելոնյան թագավո րության և Եգիպտոսի միշե։ Մ․ թ․ ա․ 539– 332-ին մտել է Աքեմենյան պետության կազմի մեշ։ Փ–ի նավատորմը պարսիկնե րի կողմում գործուն մասնակցություն է ունեցել մ․ թ․ ա․ 500–449-ի հույն–պարսկ․ պատերազմներին։ Մ․ թ․ ա․ IV դ․ վերշին– I դ․ սկզբին Փ․ գտնվել է Ալեքսանդր Մա կեդոնացու, Պտղոմեյանների, Մելևկյան– ների պետության կազմի մեշ։ Մ․ թ․ ա․ II–I դդ․ Կիպրոսում ստեղծվել է հունա– փյունիկիական թագավորություն։ Փ–ի մի շարք քաղաքներում վերացել է թագավո րական իշխանությունը։ Մ․ թ․ ա․ I դ․ 1-ին կեսին Փ․ գտնվել է Տիգրան Բ–ի հայկ․ պետության, այնուհետև մտել է հռոմ․ Ասորիք պրովինցիայի կազմի մեշ։ Փյու նիկեցիներն աստիճանաբար ձուլվել են Ասորիքի մյուս բնակչությանը, իսկ «Փ․> անվանումը տրվել է մ․ թ․ II դ․ Ասորիքի տարածքում կամայականորեն ստեղծված պրովինցիային։ Փ–ի ճար տ–յ ա ն մեշ յուրօրինակ կերպով բեկվել են հին եգիպտ․ և խեթա կան շինարվեստները։ Ամենահին տաճար ները մ․ թ․ ա․ III հազարամյակից են։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին է պատկա նում Բիբլոսի, այսպես կոչված,-«կոթողնե րի տաճարը»՝ հատակագծում անկանոն, առանց ծածկի, կենտրոնում անմշակ միա կտուր քարե կոթողներով շինություն։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կեսի –I հազարամյակի ճարտ–յանը բնորոշ էին «բիտ–հիլանի» տիպի շինությունները (տես խեթական կերպարվեստ և ճարտարապե տություն)։tI հազարամյակի վերշին Փ–ի արմ․ Միշերկրայքի գաղութներում սկը– սել են կառուցել հելլենիստական տիպի տաճարներ, սրբարաններ (ներսում ար ձաններով, հատակագծում ուղղանկյուն, ճակտոններով ոչ մեծ կառույցներ)։ II հա զարամյակի սկզբի գերեզմանային կա ռույցները ստորգետնյա դամբարաններ էին, որոնց մուտքը ուղղաձիգ հորանից սկսվող թեք դրոմոսն (նախամուտք) էր։ I հազարամյակում տարածում են գտել, այսպես կոչված, մեգազիլները (առյուծ ների քանդակապատկերներով զարդար ված բոլորակ խարիսխ, որի վրա բարձրա նում են հաջորդականորեն փոքրացող քարե երկու գլան, օրինակ, Ամրիտի շրշանի «մեգազիլը»)։ Փ–ի քաղաքներին բնորոշ էին վերին ոչ մեծ պատուհաններով բազմահարկ տները, աշտարակներով, ատամնավոր հզոր պարիսպները (Տյու– րոսի պատկերը մ․ թ․ ա․ IX–VIII դդ․ ասորեաոանյան հարթաքանդակներում)։ Մի քանի շարք ամրություններով (ներ կառուցված ւոնւո․ շինություններով և տա ճարներով) քաղաքը ոչ հազվադեպ ունե ցել է մի քանի նավահանգիստ (Կարթա– գեն, մ․ թ․ ա․ IX–II դդ․)։ Մեծ հռչակ են վայելել Փ–ի վարպետների դեկորատիվ կերտվածքները՝ բազմագույն բրդե գործ վածքները, ապակե անոթներն ու զար դերը։ Փ–ի խեցեգործությունն կրել է Կիպ– րոսի և կրետե–միկենյան մշակույթի ազ դեցությունը ե, իր հերթին* I հազարամ յակում ազդել Հունաստանի արխաիկայի շրջանի արվեստի վրա։ Փ–իյ վարպետները բարձր վիրտուոզության են հասել ոսկեր չության ասպարեզում և | արձանիկներ պատրաստելու գործում։ Եզակի է Ախիրամ թագավորի սարկոֆագը (մյ թ․ ա․ X դ․)» որը հարթաքանդակված է պալատական կյանքի պատկերներով և առյուծների ֆի– գուրներով։ Փ–ի արմ․ գաղութներում I հազարամյակում կազմավորվել է «հունա– պունիկյան» ինքնատիպ ոճը, որը խա– րըսխված է ինչպես փյունիկյան, այնպես էլ հուն, ավանդույթների վրա (թրծակա վե արձանիկներ ու դիմակներ, շիրիմնե րի ստելաներ, փորագրված սրբազան տե սարաններով տապարներ, քանդակներ)։ Գրկ․ Шифман И․ Ш․| Возникновение Карфагенской державы, М․ – 71․, 1963; Ն ու յ– ն ի, Финикийские мореходь։, М․, 1965․
ՓՅՈՒՆԻԿՅԱՆ ԱՐՄԱՎԵՆԻ (Phoeni*),
արմավենիների ընտանիքի երկտուն ծա
ռանման բույս։ Բունը ծածկւած է թափված
տերևների մահացած տերևակոթունների
պատյաններով, գագաթը՝ փետրաձև տե
րևների խիտ սաղարթով։ Ծաղիկները
միասեռ են, եռանդամ՝ հավաքված հու–
րանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը պինդ
սերմով հատապտուղ է․ որոշ տեսակնե–
րինն օգտագործվում է սննդում։ Հայտնի
է Փ․ ա–ու 15 տեսակ՝ տարածված Ասիայի
և Աֆրիկայի արևադարձային շրջաննե
րում։ Բուն Փ․ ա․ (Ph․ dactylifera) Հս․
Աֆրիկայից մինչև Ինդոս գետը տարած
ված չոր մերձարևադարձային շրջանների
հնագույն մշակովի բույս էյ որի մշակու
թյունը Եգիպտոսում և Միջագետքում
հայտնի է մ․ թ․ ա․ VII հսԽարամյակից։
Վայրի վիճակում չի հանդիպում։ Բունն
ուղիղ է՝ 15–20 մ բարձրությամբ և 80 utl
տրամագծով։ Տերևների երկարությունը
4–6 մ է։ Պտուղները (խուր|մա) երկարա
վուն են կամ օվալաձև՝ մինչև 7,5 սմ եր
կարությամբ։ Սննդի մեջ օգտագործվում
են թեթևակի ապխտած կամ չորացրած
վիճակում։ Կալորիականությամբ գերա
զանցում են մյուս պտուղներին։ Ապրում է մինչև 100 տարի, պտղաբերում՝ 5–6-րդ
տարում։ Մեկ ծառը տալիս է 30–120 կգ
բերք։ Հայտնի է ավելի քսա 5000 սորտ։
ՄՄՀՄ–ում մշակվում է Թույրքմենիայում։
Փ․ ա–ու բազմաթիվ տեսակներ օգտագործ
վում են որպես դեկորատիվ |ւ ջերմոցային
բույսեր։ Լ․ Հարությունրսն
ՓՅՈՒՆԻԿՅԱՆ ԳԻՐ, գրային համակարգ,
որ օգտագործել են փյունիկեցիները, կար–
թագենցիները, ինչպես նաև հին հրեանե
րը և մոավցիները։ Հուշարձանները՝ մ․
թ․ ա․ II հազարամյակի 2-րդյ կեսից մինչև
մ․ թ․ IV դ․։ Փ․ գ․, ուգարիտական և հին
արաբ, այբուբենների հետ միաժամանակ,
о=>
е=-
£=
э
в
д
tr
Անունը
Հնչունական
արժեքը
<
Г ալեֆ ․ա $ 3 ՝pbm Բ Л Л Л գիմել Գ А դալեա Դ щ Л Հե ք Y Ч X․ ուաու, վավ ՈԼ․Վ I
п զայն վ В И 0 դ у ․․․*ibi/r է (Աոկորդաւին) в о о թետ թ -V 1 յոդ J У У 1 ) քաֆ Ք С 1 Г լամեդ ւ “1 1յ Հ մեմ մեմ
- )
) նուն նուն f Г սամեք ս о О О այն ա (կոկորդային) Э р ] պե Щ (Փ) Հ Г ? սադե ս (կրկնակ) Г г դաֆ Դ (կոկորդային) Л 4 Ч ՝ ՝րեշ П V պ ՝*՝ շին 2 X Ի է / г տաու,տավ • տ ծագել է հավանաբար պատկերային բնույ թի հին քանակական վանկային կամ հըն– չյունական գրից։ Փ․ գ–ի գրույթների թիվը (22) նախնական գրի համեմատությամբ կրճատվել է։ Փ․ գ–ից են ծագել համարյա բոլոր տառահնչյունական համակարգերը՝ սամարական, արամեական (իսկ սրանից՝ հրեական, նաբատական, արաբ, և Առա ջավոր Ասիայի այլ այբուբեններ, ներառ յալ՝ անուղղակի ձևով, հայկ․ և վրաց․, ինչպես նաև՝ սողդիական, ույղուրական և մոնղ․) գրերը։ Վաղ շրջանի Փ․ գ–ի՝ հուշարձաններով չվկայված տարբերակ ներից են սերում փռյուգիական և հուն, այբուբենները (իսկ վերջինից՝ լատ․, կի– րիլիցան ևն), ինչպես նաև բրահմին և սրանից ծագած՝ Հնդկաստանի, Հարավ– Արևելյան Ասիայի, Տիբեթի գրային հա մակարգերը։ Գրկ․ Тайны древних письмен, Сб․ ст․, пер․ с англ․, [сост․, ред․ и предисл․ И․ М․ Дьяконова], М․, 1976․