Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, վիճակագրական գիտության բաժին, ուսումնասիրում է ժողտնտեսության մեջ տեղի ունեցող տնտ․ երևույթների ու պրոցես ների քանակական կողմը՝ դրանց որակական բովանդակության հետ անխզելի կապի մեշ։ Տ․ վ–յան տնտ․ հիմքը մարքս-լենինյան քաղաքատնտեսությունն է։ Հիմնվելով քաղաքատնտեսության դրույթների վրա՝ Տ․ վ․ քանակապես բնութագրում է ժողտնտեսության մեջ տեղի ունեցող երևույթներն ու պրոցեսները և տնտեսավիճակագրական ցուցանիշների միջոցով ցույց տալիս, թե տեղի ու ժամանակի կոնկրետ պայմաններում ինչպես են իրականացվում հասարակական արտադրության զարգացման պրոցեսները։ Տ․ վ․ ոչ միայն վիճակագրական գիտության բաղկացուցիչն է, այլև պրակտիկ գործունեության ճյուղ։ Որպես գիտ․ և ուս․ ինքնուրույն դիսցիպլին, Տ․ վ․ ՍՍՀՄ–ում ձևավորվել է մինչև Հայրենական մեծ պատերազմը, սակայն առավել զարգացում է ստացել ետպատերազմյան տարիներին։ Այն լայնորեն օգտագործում է մասսայական վիճակագրական դիտարկման, խմբավորումների, ինդեքսային, դինամիկ շարքերի վերլուծության, հաշվեկշռային և այլ մեթոդներ։ Առավել լայն տարածում են ստանում հետազոտության տնտեսամաթ․ մեթոդները՝ ԷՀՄ–ների կիրառմամբ։

Տ․ վ–յան կարևորագույն խնդիրներից է ժողտնտեսության բոլոր օղակներում աշխատանքի որակի և հասարակական արտադրության արդյունավետության տընտեսավիճակագրական բնութագրումը։ Տ․ վ–յան ցուցանիշների համակարգը (հասարակական ամբողջական արդյունք, ազգային եկամուտ, բնակչության իրական եկամուտներ, ոչ արտադրական սպառում, ազգային հարստություն և նրա բաղկացուցիչ տարրեր, հասարակական աշխատանքի արտադրողականություն ևն) համակողմանիորեն բնութագրում է էկոնոմիկայի զարգացման և ժողովրդի նյութական բարեկեցության աճը։ Նրա հիմնական բաժինը ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության հաշվեկշիռն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել էկոնոմիկայի զարգացման համամասնականությունն ու հավասարակշռվածությունը։

Գրկ․ Курс экономической статистики, 5 изд․, М․, 1975; Экономическая статистика, 2 изд․, М․, 1976․

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ, ժողտնտեսության զարգացումը քանակապես որոշող բնութագրերի համակարգ։ Ընդգրկում են տնտ․ գործունեության բոլոր կողմերը։ Տարբերում են Տ․ ց–ի երկու հիմնական խումբ՝ արժեքային ու բնաձև։ Ա ր ժ ե ք ա յ ի ն Տ․ ց․ հաշվարկվում են Դրամական միավորներով և որոշում տարատեսակ արտադրանքի ամբողջական արժեքը, նյութական ծախսերի, աշխատավարձի ֆոնդի ևնի ընդհանուր մեծությունը (օրինակ, համախառն հասարակական արդյունք, ազգ․ եկամուտ, կապիտալ ներդրումներ, արտադրանքի ինքնարժեք են)։ Բ ն ա ձ և Տ․ ց․ հաշվարկվում են ֆիզ․ միավորներով՝ հաշվի առնելով արտադրանքի սպառողական հատկությունները (ածխի հանույթը՝ տներով, գազինը՝ մ3-ներով, գործվածքի արտադրությունը՝ մ2-ներով կամ գծամետրերով են)։ Տ․ ց․ կարող են լինել բացարձակ (ուղղակի) և հարաբերական։ Բ ա ց ա ր ձ ա կ ցուցանիշներն անմիջաբար գնահատում են տնտ․ գործունեությունը, բացահայտում դրա մասշտաբները, հաշվարկվում և' դրամական, և' ֆիզ․ միավորներով։ Հ ա ր ա բ ե ր ա կ ա ն ցուցանիշները բացահայտում են տնտ․ գործունեության արդյունքների որակական կողմը, որոշվում բացարձակ Տ․ ց–ի հիման վրա (աշխատանքի արտադրողականություն, արտադրանքի ֆոնդատարություն, արտադրության աճման տեմպեր են)։ Տ․ ց–ի համակարգում առանձնացվում են ժողտնտ․ (սինթետիկ ընդհանրացնող), ճյուղային, ինչպես նաև ձեռնարկության աշխատանքը բնութագրող ցուցանիշներ։ ժողտնտ․ ընդհանրացնող ցուցանիշները բնորոշում են ժողտնտեսության զարգացման մակարդակը, ընդլայնված վերարտադրության ծավալներն ու տեմպերը, ժողտնտ․ հիմնական համամասնությունները (հասարակական ամբողջական արդյունք, կապիտալ ներդրումների ծավալներ, դրանց միջճյուղային և միջշրջանային բաշխում ևն)։ ժողտնտեսության յուրաքանչյուր ճյուղ ունի ցուցանիշների յուրահատուկ շրջանակ, իսկ ձեռնարկությունների աշխատանքը գնահատելիս օգտագործվում են առավելապես տեխնիկատնտ․ ցուցանիշներ (հումքի, վառելանյութի ծախսման նորմաներ, դոմնային վառարանի օգտակար ծավալի օգտագործման գործակից, լոկոմոտիվի օրական միջին վազք ևն)։ Տ․ ց–ի մեծ մասը պլանավորվում են (տես Պլանային ցուցանիշներ

Թվարկված Տ․ ց․ տնտ․ երևույթներն ու պրոցեսները գնահատում են քանակապես՝ նրանց որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ։ Այնուամենայնիվ Տ․ ց–ի համակարգում առանձնացվում են որակական ցուցանիշներ, որոնք հաշվարկվում են երկրի տնտ․ համակարգի բոլոր մակարդակներում։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ խորհուրդ (ՏՓՈՒ), սոցիալիստ, երկրների միջկառավարական տնտ․ կազմակերպություն։ Ստեղծվել է 1949-ի հունվարին։ ՏՓխ–ի անդամ են՝ ԲԺՀ, ԳԴՀ, ԼԺՀ, Կուբան, ՀԺՀ, ՄԺՀ, ՉՍՍՀ, ՌՍՀ, ՍՍՀՄ և ՎՄՀ։ 1949-ի փետրվարին ՏՓխ–ի մեջ մտավ Ալբանիան (1961-ից չի մասնակցում խորհրդի գործունեությանը)։ ՏՓխ–ի Կանոնադրությունն ընդունվել է 1959-ի դեկտեմբերին, խորհրդի XII նստաշրջանում (հետագայում փոփոխվել ու լրացվել Է)։ Կազմակերպությանը կարող է անդամագրվել ցանկացած երկիր, որն ընդունում է նրա նպատակներն ու սկզբունքները և համաձայն է կատարել Կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները։ ՏՓխ–ի տարբեր մարմինների աշխատանքներին (փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում) մասնակցում է ՀՍՖՀ, դիտորդներ ունեն ԿԺԴՀ, Լաոսը, Անգոլան, Աֆղանստանը, Եթովպիան, ԵԺԴՀ, Մոզամբիկը, Նիկարագուան։ ՏՓխ համագործակցության համաձայնագրեր ունի Ֆինլանդիայի, Իրաքի, Մեքսիկայի հետ, կապեր է պահպանում մի շարք (1986-ին՝ ավելի քան 60) միջազգային տնտ․ կազմակերպությունների հետ, դիտորդի ստատուս ունի ՄԱԿ–ում (1974-ից)։

ՏՓխ–ի գործունեության հիմնարար նպատակը բազմակողմանի տնտ․ համագործակցությունն է աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման հետևողական խորացման ու ընդլայնման հիման վրա՝ հօգուտ սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման խորհրդի անդամ-երկրներում, հօգուտ կայուն խաղաղության ապահովման ամբողջ աշխարհում։ ՏՓխ–ի անդա-մերկրներն իրենց միջպետ․ հարաբերությունները կառուցում են պետ․ սուվերենության, անկախության և ազգ․ շահերի հարգման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, լիակատար իրավահավասարության, փոխշահավետության և ընկերական փոխօգնության հիման վրա։

ՏՓխ–ի անդամ-երկրների տնտ․ և գիտատեխ․ համագործակցությունը (տես Սոցիաիստական երկրների տնտեսական համագործակցություն) կազմակերպվում Է՝ ելնելով նրանց բնական ռեսուրսների առավել ռացիոնալ օգտագործման և արտադրողական ուժերի զարգացման արագացման անհրաժեշտությունից։ Կոորդինացնելով ժողտնտեսության զարգացման պլանները՝ խորհուրդը նպաստում է այդ երկրներում արդյունաբերության, գիտության ու տեխնիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի ու ապրանքաշրջանառության, ծառայությունների, գիտատեխ․ նվաճումների ու առաջավոր փորձի փոխանակության ոլորտներում համատեղ միջոցառումների մշակմանը, համաձայնեցմանն ու իրագործմանը։ Սոցիալիստ. տնտ․ ինտեգրացիայի (տես Ինտեգրացիա տ ն տ ե ս ա կ ա ն) կոմպլեքս (ընդունվել է 1971-ին, 10–20 տարվա համար), համագործակցության երկարաժամկետ նպատակային, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման երկկողմ ու բազմակողմ երկարաժամկետ ծրագրերի իրականացման ընթացքում հաստատվել են համագործակցող երկրների տնտ․ փոխգործունեության ավելի կատարյալ եղանակներ ու ձևեր։ Կյանքը ՏՓխ–ի անդամ–երկրների առջև դրեց կարևոր խնդիր՝ պլանների կոորդինացումը լրացնել ամբողջ տնտ․ քաղաքականության համաձայնեցմամբ․ անհրաժեշտություն առաջացավ որոշել համագործակցության ստրատեգիան առաջիկա 10–15 տարվա համար։ Զարգացնելով և կատարելագործելով սոցիալիստ, ինտեգրացիան՝ ՏՓխ–ի անդամ-երկրներն ամրապնդում են իրենց հզորությունը, նպաստում սոցիալ․ առաջադիմությանը։ խորհրդի անդամ–երկրները հանդես են գալիս հօգուտ աշխարհի մյուս ռեգիոնների հետ տնտ․ կապերի զարգացման՝ այդպիսի համագործակցությունը դիտելով ժողովուրդների փոխըմբռնման ընդլայնման և ընդհանուր խաղաղության ամրապնդման կարևոր միջոց։

ՏՓխ–ի բարձրագույն մարմինը Նստաշրջանն Է։ Ղեկավար մարմիններն են՝ Գործադիր կոմիտեն, խորհրդի քարտուղարությունը, որի նստավայրը Մոսկվա