Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հունվար–փետրվարին Փ–ի մասնակցու– թյամբ Վանում ստեղծվել է ազատագր․ «Հայրենասիրաց ընկերությունը»։ Մար– տի 15-ին թուրք, իշխանությունները Փ–ին աքսորել են Կ․ Պոլիս, որտեղից նա անցել ԷՄարսել, հրատարակել *Արմենիա> պար– բերականը։ Փ․ առաջադրել է բուլղա– րացիների օրինակով հայ ժողովրդին ազատագր․ զինված պայքարի նախապատ– րաստելու, այդ պայքարում թուրք, լծի տակ գտնվող ժողովուրդների հետ դաշ– նակցելու խնդիր, սակայն ապագա ան– կախ Հայաստանի հասարակական–քաղ․ կարգի վերաբերյալ նրա հայացքները դուրս չեն եկել բուրժ․ դեմոկրատիզմի շրջանակներից։ Գրկ․ Թորոսյան Պ․ Ռ․, Ով է Մկրտիչ Փորթուգալյան [ա․ տ․], 1912։ Քառասուն տար– վան աշխատավորը․ Մկրտիչ Փորթուգալյան, ԿՊ, 1914։ Կիրակոսյան Ջ․ Ս․, Բուր– ժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դ․ 80-ական թթ․), Ե․, 1980։ Հ․ Ղազար յան

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ, կղանքի երկարատև (երկու օրից ավելի) կանգը աղիքներում կամ ամենօրյա արտաթորության դեպ– քում աղիքներից դժվարությամբ դատարկ– վելը։ Ըստ առաջացման պատճառի տար– բերում են․ սննդային (ալիմենտար) Փ․, առաջանում է մանրացրած, բջջանյու– թից աղքատ սննդի երկարատև ընդունու– մից, հեղուկների, մրգերի, բանջարեղենի անբավարար օգտագործումից։ Նյար– դային (նևրոգեն) Փ․, պայմանավոր– ված է պայմանական ռեֆլեքսների խան– գարումներով (կղման ցանկության սիս– տեմատիկ ճնշումը՝ կախված աշխատան– քային պրոցեսի առանձնահատկություն– ներից), ներքին և սեռական օրգանների, ողնուղեղի ու գլխուղեղի հիվանդություն– ներով։ Բորբոքային Փ․, բնորոշ է աղիքների բորբոքումներին (հաստ աղի– քի բորբոքում, թութք, հետանցքի ճաքեր և խուղակներ)։ Մեխանիկական Փ․, լինում է աղիքների լուսանցքի խոչ– ընդոտների (ուռուցքներ, կղանքային քա– րեր, կպումներ) դեպքում։ Թ ու ն ա յ ի ն Փ․, առաջանում է կապարով, մորֆինով, ատրոպինով թունավորվելիս։ էնդո– կրին Փ․, կապված է ձվարանների, վա– հանագեղձի և հիպոֆիզի ֆունկցիաների խանգարումների հետ։ Փ–յանը նպաստող գործոններն են՝ նստակյաց կյանքը, դրա հետ կապված ճարպակալումը և թոքերի լայնացումը։ Բ ու ժ ու մ ը պայմանավորված է հի– վանդի անհատական առանձնահատկու– թյուններով և Փ–յան ձևով, մաքրող հոգ– նաներ, դիետա (սև, թթու հաց, կաղամբ, գազար, ճակնդեղ, լոլիկ, մրգեր ևն), ացի– դոֆիլային կաթ, լիմոնադ, մածուն, ռուս, կվաս ևն։Եթե հիվանդը գեր չէ՝ ճարպերով հարուստ սնունդ (կարագ, ձեթ, ձկան յուղ, շպրոտ, սարդինա), արյան շրջանառության խանգարման բացակայության դեպքում՝ հեղուկների առատ ընդունում (օշարակ)։ Խորհուրդ չի տրվում օգտագործել կակաո, գինի, բրինձ, սպիտակ հաց, շոկոլադ, սև սուրճ, թունդ թեյ։ Փ–յան բոլոր ձևերի ժա– մանակ՝ բուժական մարմնամարզություն, որովայնի մերսում, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, ցեխաբուժություն, հան– քային ջրեր (Եսենտուկի № 17, Բորժոմի, կարլովարյան ջուր են)։ Հոգնաների հա– մար օգտագործվում են երիցուկի թուրմ, կերակրի աղի լուծույթ, բուս, յուղ։ ՓՈՐՁ թ ա տ ր ո ն ու մ, ներկայացում (համերգ, էստրււդային, կրկեսային ծրա– գիր) իրականացնելու հիմնական ձևը։ Փ․ անց է կացվում կատարողների հետ՝ ռե– ժիսորի, երաժշւո․ թատրոնում նաև դիրի– ժորի ղեկավարությամբ (բալետային թատ– րոնում Փ․ ղեկավարում է բալետմայստե– րը)։ Տարբերակվում են՝ մոնտիրային (ներկայացման դեկորացիոն ձեավորման բոլոր տարրերի ստուգում), ստուգման (ստուգողական դիտում գլխ․ Փ–ից առաջ) և գլխ․ (ներկայացումը բաց թողնելուց առաջ՝ լրիվ ձեավորված և հանդիսական– ներով) Փ–եր։ Յրաժշտ․ թատրոններում կիրառվում են նաև կոնցերտմայստերա– կան (մենակատ^րային և անսամբլային) և երգչախմբային (այսպես կոչված, եր– գավարժություն)։ Տես նաև Ռեժիսորական արվեստ։ ՓՈՐՁ, 1․ այն գիտելիքների և հմտություն– ների ամբողջությունը, որ մարդկային անհատը կամ մսրդկանց խմբերը (ազգը, դասակարգը են) ձեռք են բերում իրենց գործունեության (կենսագործունեության, հասարակական–պատմ․ գործունեության) ընթացքում։ 2․ Փիլ–յան և հոգեբանության մեջ՝ զգայաբար տրված առարկաների ու երևույթների անմիջական իմացությունը։ Հոգեբանական առումով Փ․ զգայական և մտածական (տրամաբանական) բաղա– դրիչների միասնություն է․ այն ներառում է արտաքին առարկաների ու երեույթների ներգործությամբ առաջացած ընկալումնե– րի թե՝ զգայական բովանդակությունը և թե՝ դրանց ․իմաստավորումը՝ դրանց առարկայական նշանակությունների գի– տակցումը, ինչպես նաև առարկաների հատկությունների անմիջական հայեցու– մը։ Պատմականորեն անհատի Փ․ իր մեջ խտացնում է հասարակական մարդու Փ․, սակայն նրա զգայական բովանդակությու– նը միշտ մնում է անհատական՝ եզակի, անհաղորդելի, անօտարելի։ Բայց հասա– րակական մարդու պատմ․ զարգացման ընթացքում մշսկվել են Փ–ի (փորձնա– կան տվյալներիդ նկարագրության այնպիսի միջոցսեր, որոնք հնարավորու– թյուն են ընձեռում անհատից օտարելու, օբյեկտիվացնելու Փ–ի իմաստային բովանդակությունը (հետնաբար և այն դարձնելու հասարակական սեփականու– թյուն)․ այս հնս րավորությունն առավելա– գույնս իրականանում է գիտության մեջ։ Օրինակ, անհն|ար է հաղորդել ջերմու– թյան ընկալման զգայական բովանդակու– թյունը, նրա անմիջական ապրումը, որը խիստ տարբեր է անհատների մոտ և տար– բեր պահերին, բայց այդ ընկալման իմաս– տային (առարկայական) բովանդակու– թյան նկարագրությունը «ջերմաստիճան» տերմինով (ջերմաչափի ցուցումներով) արդեն կախում չունի այս կամ այն ան– հատի այս կամ այն պահի ընկալման զգա– յական բովան խակությունից․ այն օբ– յեկտիվ նկարագրություն է։ Ավելին, Փ–ի իմաստային рг վանդակության օբյեկտի– վացված նկարագրության միջոցները հնա– րավորություն են ընձեռում ուրիշ անհատ– ների հաղորդակից դարձնելու նրա նան անմիջական զգայական բովանդակու– թյանը (ապրումին)․ այս հնարավորու– թյունն առավելագույնս իրականանում է արվեստի միջոցներով։ Փ–ի հետ կապված փիլ․ գլխ․ հարցը նրա հարաբերությունն է իրականությանը։ էմպիրիզմը (և սենսուաչիզմը) Փ․ համա– րում է այն անմիջական հավաստի գի– տելիքը, որից ելնում է մարդու ամբողջ ճանաչողությունը։ Ընդսմին մատերիա– լիստ․ էմպիրիզմը կանխադրում է օբյեկ– տիվ աշխարհի գոյությունը և պնդում Փ–ի համապատասխանությունն այդ աշխար– հին՝ վկայակոչելով պրակտիկայի չա– փանիշը։ Մինչդեռ էմպիրիզմն իմացաբա– նական դժվարություններ է կրում, երբ փորձում է հիմնավորել անցումը Փ–ից իրականությանը և Փ–ից տեսությանը (վե– րացական էություններին)։ Այդ դժվարու– թյունների հողի վրա ծագում են Փ–ի սուբ– յեկտիվիստական մեկնաբանությունները (տես Ագնոստիցիզմ, Իդեաչիզմ, Պոզի– տիվիզմ, Պրագմատիզմ, Սկեպտիցիզմ, Ֆենոմենաչիզմ)։ Ռացիոնաչիզմը, առա– վել ևս Պլատոնի, Բոլցանոյի, Հուսեռլի (տես Ֆենոմենոչոգիա) ուսմունքները, ջանում են հիմնավորել Փ–ի (զգայականու– թյան) երևութականությունը, օբյեկտիվ (համընդհանուր և անհրաժեշտ) գիտելիքի անկախությունը Փ–ից, իդեալական էու– թյունների ինքնաբավությունը։ Կանտը և կանտականները փորձում են խուսափել այս երկու ծայրահեղություններից՝ պըն– դելով, որ ամեն մի ճանաչողություն ել– նում է Փ–ից, բայց չի հանգում Փ–ին։ Կանտն առաջինն էր, որ գիտակցեց Փ–ի մեջ երկու բաղադրիչների՝ զգայական նյութի և ճանաչողական ձևի, առկայու– թյունն ու միասնությունը, իսկ Հեգելը՝ անհատական Փ–ի և հասարակական մար– դու Փ–ի պատմ․ միասնությունը։ Փ–ի դիա– լեկտիկամատերիալիստ․ ըմբռնումը շա– րադրել է Վ․ Ի․ Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ։ Մատերիալիզմի արտացոլման տեսու– թյան համաձայն, Փ․ արտապատկերում է իրականությունը։ Դիալեկտիկա մատե– րիալիստ․ տեսակետից այդ արտապատ– կերումը հայելային չէ․ Փ–ի մեջ տրված հատկություններին և հարաբերություննե– րին համապատասխան ու մ են իրական հատկություններ և հարաբերու– թյուններ։ Փ–ի հետ գիտելիքների առնչու– թյունը ևս բարդ է։ Դիտելիքների էմպի– րիկական մակարդակում ի մի են բերվում օբյեկտիվացված փորձնական տվյալները, և ձևակերպվում են էմպիրիկական օրինա– չափություններ (որոշակի կանոնավորու– թյուններ, որոնք կարող են հաստատվել Փ–ի մեջ տրված առարկաների ու երևույթ– ների հատկություններով և առնչություն– ներով), իսկ տեսական մնածողությունը դուրս է գալիս Փ–ի շրջանակներից, որքա– նով որ նկարագրում ու բացատրում է փորձնական երևույթների հիմքում ընկած մեխանիզմը և գործ ունի վերացական, ի– դեալական էությունների հետ։ Վերջապես, ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, ճանաչողության հասարակական–պատմ․ հիմքը պարզապես Փ․ չէ, այլ մարդու կող– մից աշխարհի վերափոխումը՝ պրակտի– կան։ 3․ Երևույթի վերարտադրումը և դի–