ՓՈՔՐ ԽԱՆՉԱԼԻ, հայաբնակ գյուղ Վրաց․ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, Խանչալի լճի արմ․ ափին, շրջկենտրոնից 8 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ։Գյուղում պահպանվել է եկեղեցի (1875)։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահանգի Դինարիգոմ գյուղից, 1830-ին։ ՓՈՔՐ ԽԻՆԳԱՆ, Սյաոսինանլին, լեռներ ՍՍՀՄ–ում (ՌՍՖՍՀ Իաւբարովսկի երկրամասում ու Ամուրի մարզում) և Չինաստանի հս–արլ–ում։ Երկարությունը մոտ 500 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 1150 մ (Դույմյանշան լեռ, Չինաստանում)։ Փ․ Խ–ի Չինական մասը շրջապատված է Նունցզյան, Աունգարի գետերի հովիտներով, Սունլյաո և Սանցզյան հարթավայրերով։ Ամուրի կիրճից արլ․ մինչև Տիրմա գետի վերին հոսանքները, 150 կմ երկարությամբ ձգվում է Փ․ Խ–ի սովետական մասը։ Տիրապետում է հարթ, հաճախ ճահճացած ջրբաժաններով և առանձին բարձրություններով միջին բարձրության լեռնային ռելիեֆը։ Կազմված է գրանիտներից, գնեյսներից, բյուրեղային թերթաքարերից, բազալտներից։ Արմ․ ստորոտին է Ուդալյանչի հրաբուխը (ժայթքել է XVIII դ․)։ Կան ածխի, գրաֆիտի, ոսկու, երկաթի և անագի հանքավայրեր։ Լանջերը ծածկված են անտառներով։ ՓՈՔՐ ԽՈՒՄԲ, հասարակության սոցիալ․ կառուցվածքի տարր, սոցիալ․ խմբի տեսակ, որը բնութագրվում է նրա անդամների անմիջական անձնական հաղորդակցությամբ, ընդհանուր նպատակներով, շահերով, նորմաներով, գործողությունների միասնությամբ և խմբային վարքագծի այլ առանձնահատկություններով։ Փ․ խ–ի անդամների թիվը 2-ից հասնում է մի քանի տասնյակի՝ այն սահմանին, որտեղ անձնական անմիշական շփումներն անհնար են դառնում և Փ․ խ․, իբրև առաջնային կամ կոնտակտային խումբ, ներգրավվում է ավելի մեծ խմբի՝ երկրորդային խմբի մեջ, օրինակ, բրիգադը՝ գործարանի կոլեկտիվի կազմի մեջ։ Փ․ խ–ի գոյացման հիմքում ընկած են մարդկանց ընդհանուր նպատակների իրագործումը, ինչպես նաև հաղորդակցման պահանջմունքները։ Ըստ իր անդամների միջև կապերի բնույթի Փ․ խ․ կարող է լինել կայուն (ընտանիք, բրիգադ, ուսանողական խումբ ևն) կամ ժամանակավոր (շքերթի մասնակիցներ, ուղևորներ, հանդիսատեսներ ևն)։ Փ․խ․ որոշակիորեն պայմանավորում է իր անդամների ֆիզիկական և հոգևոր կերպարը, նրանց նկատմամբ սահմանում սոցիաչական վերահսկողություն, կիրառում սանկցիաներ՝ խրախուսակք, պատիժ, ճանաչում, մերժում ևն։ Ցուրաքանչյուր անձնավորություն, որպես կանոն, մի քանի Փ․ խ–ի անդամ է, որոնցում նա գրավում է տարբեր սոցիալական աոաաուսներ և կատարում տարբեր սոցիաչական դերեր (առաջնորդի, «զվարճաբանի», «քավության նոխազի» ևն)։ Փ․ խ–ի տեսակ է ռեֆերենտ խումբը։ Բուրժ․ սոցիոլոգները, որպես կանոն, գերագնահատում են Փ․ խ–ի դերը, նսեմացնելով ավելի մեծ սոցիալ․ խմբերի և առաջին հերթին դասակարգերի վճռորոշ նշանակությունը։ Աշխատանքային կոլեկտիվների բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, խմբի անդամների հոգեբանական համատեղելիության, համախմբվածության և ղեկավարման ճիշտ ոճի յուրացման համար կարևոր նշանակություն ունեն Փ․ խ–ի սոցիոլոգիան և սոցիաչական հոգեբանությունը (տես նաև Սոցիոմետրիա)։ Վ․ Միրզոյան ՓՈՔՐ ԿՈՎԿԱՍ, Հայկական լեռնաշխարի հս–արլ․ ծալքաբեկորային լեռնաշղթաների համակարգ։ Աղեղնաձև ձգվում է Աև ծովից մինչև Արաքսի հովիտը (Գեյանի դաշտը), մոտ 600 կմ երկարությամբ և 90 կմ լայնությամբ։ Մեծ Կովկասից բաժանվում է Անդրկովկասյան միջլեռնային իջվածքով։ Հս–արլ–ից և արլ–ից եզրափակում է Հայկական հրաբխային բարձրավանդակը։ Ջրբաժան է Աև ու Կասպից ծովերի, կլիմայաբաժան՝ Անդրկովկասի արմ․ և արլ․ մասերի միջև։ Բաղկացած է մի շարք առանցքային լեռնաշղթաներից և նրանց լեռնաբազուկներից։ Ալգետի իջվածքով և Թարթառի հովտով բաժանվում է ա ր մ․, կենտրոնական և արլ․ մասերի։ Արմ․ մասն սկսվում է Մեսխեթի Լեռնաշղթայով (Աջարա–Իմե– րեթյան), ձգվում Սև ծովի ափից, մերձլայնական ուղղությամբ, մինչև Բորժոմի կիրճը։ Բարձր գագաթը Մեփիսծղարոն է (2850 մ)։ Մեսխեթի լեռնաշղթայից արլ․ մինչև Թբիլիսի ձգվում է Թրիալեթի Լեռնաշղթան, Արջևան և Շավիկլդե գագաթներով։ Կենտրոնական մասը ունի հվ–արլ․ տարածում, սկսվում է Ալգետի իջվածքից, ձգվում մինչև Թարթառի հովիտը։ Բաղկացած է լեռնաշղթաների արտաքին և ներքին շարերից։ Արտաքին շարն սկսվում է Վիրահայոց լեռնեոով, որը կազմված է Լոքի, Լեջանի ու Լալվարի լեռնազանգվածներից․ դրանք զբաղեցնում են Մաշավերա և Դեբեդ գետերի միջագետքը, իսկ Դեբեդ և Աղստև գետերի միջագետքում՝ Գուգարաց լեռներն են՝ Հալաբ լեռնագագաթով։ Աղստև, Ախինջա և Տավուշ գետերի միջև Տավուշի լեռնախումբն է, որի առանցքային մասը կազմում է Միափորի Լեռնաշղթան։ Արտաքին շարի խոշոր լեռնագրական միավորներից են Սևանի Լեռնաշղթան՝ Քարխաչ գագաթով և Մռավդաղը՝ Փ․ Կ–ի ամենաբարձր՝ Գյամիշ (3724 մ) լեռնագագաթով։ Փ․ Կ–ի կենտրոնական մասի ներքին շարի ամենահս․ լեռնաշղթան Բազումի Լեռնաշղթան է՝ արասար գագաթով, որից հվ․, Ջաջուռի լեռնաթամքոցից մինչև Սևանա լիճը, ձգվում է Փամբակի Լեռնաշղթան՝ Մայմեխ, Թեժլեռ և այլ գագաթներով։ Փամբակի լեռնաշղթայից են սկիզբ առնում Ծաղկունյաց Լեռնաշղթան և Արեգունի Լեռնաշղթան։ Փ․ Կ–ի ներքին շարին բնորոշ են ներլեռնային գոգհովիտները (Փամբակի, ճամբարակի, Մարմարիկի) և համեմատաբար քիչ մասնատված լեռնաշղթաները։ Այդտեղ են Պուշկինի, Ջաջուռի, Փամբակի, Սպիտակի, Սևանի և այլ լեռնանցքները։ Փ․ Կ–ի արլ․ մասն սկսվում է Մռավի լեռնաշղթայից հվ․ և տարածվում մինչև Արաքսի հովիտը։ Լեռնագրական հիմնական տարրը Ղարաբաղի Լեռնաշղթան է՝ Մեծ Քիրս գագաթով։ Փ․ Կ–ի ռելիեֆի վերամշակված ձևերի մեջ տիրապետում են էրոզիոն և կուտակումային ձևերը։ ժամանակակից տեկտոնական շարժումներն արտահայտվում են երկրաշարժերով ու փլվածքներով։ Փ․ Կ․ գտնը– վում է 6–7, առանձին վայրեր՝ 8 բալանոց սեյսմիկ զոնայի մեջ։ Օգտակար հանածոներից կան պղինձ, ծծմբային հրաքար, բարիտ, երկաթ, բազմամետաղներ, անագ, մոլիբդեն, ոսկի, քրոմիտ, ալունիտ, բենթոնիտ, շինանյութեր, թանկարժեք քարեր, հանքային աղբյուրներ ևն։ Փ․ Կ–ի կլիման բազմազան է՝ արտահայտված լանդշաֆտների բարձունքային գոտիականությամբ։ Բարձրադիր լեռնային գոտու կլիման ցամաքային է։ Հս–արմ․ մասում, Մեսխեթի լեռնաշղթայի հս․ ցածրադիր լանջերին խոնավ մերձարևադարձային կլիմա է․ հուլիսի միջին ջերմաստիճանը 20–22°C է, հունվարինը՝ 4–5°C։ Տարեկան տեղումները մինչև 2500 մմ են։ Բարձրադիր մասերում բարձրալեռնային կլիմա է։ Թրիալեթի լեռնաշղթայի ցածրադիր մասերում հուլիսի միջին ջերմաստիճանը 20–22°C է, հունվարինը՝ –2°C։ Տարեկան տեղումները մինչև 800 մմ են։ Բարձրադիր մասերում բարձրալեռնային ցամաքային կլիմա է։ Փ․ Կ–ի կենտրոնական մասի կլիման ավելի ցամաքային է․ հուլիսի միջին ջերմաստիճանը ցածրադիր մասերում 24–25°C է, բարձրադիր մասերում՝ 12–14°C, հունվարինը՝ համապատասխանաբար 1–2°C և –8°Շ–ից մինչև – 10°C, նվազագույնը՝ –35°C։ Տարեկան տեղումները 500–700 մմ են։ Հվ․ մասին (Ղարաբաղի լեռնաշղթա) բնորոշ են չափավոր տաք ու չոր (տափաստանային), ցուրտ և խոնավ (անտառային) և բարձր լեռնային կլիմայական տիպերը։ Փ․ Կ–ի գետերը պատկանում են Աև և Կասպից ծովերի ավազաններին; Մակերեսային հոսքի առավել մեծ մասը բաժին է ընկնում Կասպից ծովին։ Սև ծով են թափվում Մեսխեթիի լանջերից սկիզբ առնող Աջարիսծղալի, Աուփսա, Խանիսծղալի, Նոտանեբի և այլ փոքրիկ գետակներ, Կասպից ծով՝ Կուրն ու Արաքսը (վտակներով)։ Գետերը արագահոս են, հարուստ հիդրոէներգիայի պաշարներով։ Նրանց վրա կառուցված են ամբարտակներ ու հէկեր։ Փ․ Կ–ի լճերից առավել խոշոր են Պարզ լիճը և Գեյգյոլը։ Հողաբուսական ծածկույթը ենթակա է բարձունքային գոտիականության։ Վիրահայոց լեռների հս․ լանջերն անտառապատ են, հվ․ լանջերին տարածված են լեռնային տափաստանները և թփուտային մացառուտները։ Միափորի լեռնաշղթայում գերիշխում են անտառային դարչնագույն, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային հողերը, որտեղ մինչև 2000 մ բարձրությունների վրա աճում են նոսր անտառներ, 2000–2400 մ բարձրություններում՝ նոսր անտառներ և ենթալպյան մարգագետիններ, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ։ Բազումի լեռնաշղթային բնորոշ են լեռնային սևահողերը, մարգագետնատափաստանային, լեռնամարգագետնային հողերը՝ տարախոտային ու մարգագետնային բուսակա
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/372
Արտաքին տեսք