Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պիսինգարա, Գոդասա, Եվդոյքսարա, Կա– րապա, Կասարա, Օրոմանդոս, Հիսպա, Ֆուֆենա, Առանես, Ֆուֆագենա, Մարդա– րա, Վարսապա Ա Օրսա քաղաքները։ Պտղոմեոսը Փ․ Հ–ի բնակավայր է համա– րում նաև Մելիտենեն, որը ռազմ, ճանա– պարհով (անցել է Նիկոպոլիսով և Զիմա– րայով) միացված է եղել Սեբաստիային։ III դ․ վերջին Հռոմը Փ․ Հ․ անջատել է Կապաղովկիայից և վերածել առանձին պրովինցիայի, որին միացվել է Մելիտե– նեն՝ շրջակայքով, ինչպես նաև Մեղ (Մելաս) գետի ավազանը։ Ամիանոս Մար– կեղինոսի վկայությամբ՝ IV դ․ երկրորդ կեսին Մելիտենեն դեռևս գտնվել է Փ․ Հ–ի կազմում։ Թեոդոսիոս կայսեր օրոք, 378– 86-ի միջոցին Փ․ Հ․ պրովինցիան բաժան– վել է Առաջին (Սեբաստիա կենտրոնով) և Երկրորդ (Մելիտենե կենտրոնով) Հայ– քերի, որոնք վարչ․ առումով մտել են Պոն– տական դիոցեզի մեջ։ Ռազմ, տեսակետից դրանք ենթարկվել են Հայաստանի դըք– սին, որի կենտրոնն էր Մելիտենեն։ Փ․ Հ–ի հողերը Հռոմը տվել է հայ Արշակունինե– րին (մեծամասամբ որպես ձեռական իշ– խանություն), իսկ Կոստանդոս II Արշակ P-ին զիջել է նաև կալվածների հարկերը։ II դարից սկսած քրիստոնեությունը Փ․ Հ–ից տարածվել է Մեծ Հայքի թագավո– րություն։ IV դ․ Փ․ Հ․ դարձ՛ել է բորբորի– տոնների աղանդի, այնուհետև՝ մծղնեա– կանների (տես Մծղնեությոէն) կենտրոն։ 529-ին Հուստինիանոսը կայսրությանը պատկանող հայկ․ հողերը, այդ թվում նաև Առաջին և Երկրորդ Հայքերը, ռազմ, տեսակետից դրել է զինվ․ մագիստրոսի (Magister Melitum) իշխանության ներքո։ 536-ին, երբ կայսրության հայկ․ տիրույթ– ները բաժանվել են չորս վարչ․ շրջանների՝ Առաջին Հայքի, Երկրորդ Հայքի, Երրորդ Հւսյքի և Չորրորդ Հայքի (տես Ծոփք), Փ․ Հ–ի տարածքը մտել է առաջին երեքի մեջ։ Առաջինն ընդգրկել է նախկին Առա– ջյա Հայքի Սատադ, Նիկոպոլիս և Կողո– նիա, Երկրորդը՝ Սեբասաիա և Սեբաստու– պոլիս քաղաքները՝ իրենց երկրամասե– րով, Երրորդը՝ նախկին Երկրորդ Հայքի ողջ տարածքը։ VI դ․ վերջին;Մավրիկիոս (Մորիկ) կայսրը Երրորդ Հայքը (Մելիտե– նե կենտրոնով) վերանվանել է Առաջին, Երկրորդը (Սեբաստիա կենտրոնով)՝ Եր– րորդ Հայք։ VII դ․ Փ․ Հ–ի հվ–արլ․ և արլ․ շրջանները գրավել են արաբները։ Նրանց և Pjni- զանդիայի ընդհարումների հետևանքով ավերվել են Փ․ Հ–ի քաղաքները, գերեվար– վել և ոչնչացվել են զգալի թվով հայ բնա– կիչներ։ Րյուզ․ կայսրությունը փորձել է կրոն, հալածանքներով ապազգայնացնել տեղի հայերին։ VII–IX դդ․ Փ․ Հ․ դարձել է Պավլիկյան շարժման հզոր կենտրոն։ Բյուզանդիան X–XI դդ․ Մեծ Հայքից Փ․ Հ․ է տեղափոխել մեծ թվով հայեր։ Սեբաս– տիայում և շրջակայքում ստեղծվել է Արծ– րունիների իշխանությունը (1021), Պի– զուի և Կալոնպեղատի տարածքում՝ Դա– գիկ p-ի իշխանությունը (1045), Կոմանա– յի, Կեսարիայի և Ծամնդավի շրջանում՝ Գագիկ Աբասյանի իշխանությունը (1065)։ XI դ․ 2-րդ կեսից Փ․ Հ․ զավթել են թուրք– թաթար․ նվաճողները, XV դ․ 1-ին կեսից՝ օսմանյան սուլթանությունը։tXVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին Փ․ Հ–ի տարածքը հիմնականում գտնվել է Աեբաստիայի էյալեթի մեջ, մասամբ՝ Շապին–Գարահի– սարի, Մալաթիայի, Մարաշի, Դիարբեքի– րի և էրզրումի էյալեթներում, XIX դ․ վեր– ջին և XX-ի սկզբին՝ Սեբասաիայի վի– ւայեթում, մասամբ՝ էրզրումի, Տրապի– զոնի, իյարբերդի, Հալեպի և Ադանայի վիլայեթներում։ 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ, թուրք, ջարդարարները Փ․ Հ–ի հայ բնակիչներին բռնությամբ քշել են Միջագետքի անապատները կամ ոչնչաց– րել։ Սակավաթիվ փրկվածների որոշ մասը բռնությամբ մահմեդականացվել է, մյուս– ներն ապաստանել են տարբեր երկրնե– րում։ Նրանց մի մասը ներկայումս ապ– րում է Սովետական Հայաստանում։ Քարտեզը տես 368-րդ էջից հետո՝ ներ– դիրում։ Գրկ․ Մովսես Ի՚որենացի, Աշխար– հացոյց, Վնա․, 1881։ Ն ու յ ն ի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ինճիճյան Ղ․, Աշխար– հագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնա․, 1806։ Ե ր և մ յ ա ն Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Սարգսյան Գ․ Iй․, Անտիոքոս Գ Սելևկյանը և հայկական պետությունները, «ԲեՀ», 1969, No 1։ է լ չ ի բ և կ յ ա ն ժ․ Դ․, Հայաստանը և Սելեկյանները, Ե․, 1979։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Страбон, География, Д․, 1964; Claudii Ptolemaei, Geographia, v․ 1-2,tP․, 1883–1901; Re in ас h Т․, Mitradates Eupator, Konig von Pontos, Lpz․, 1895․ Բ․ Հարությունյան, ՓՈՔՐ ՁԻ (լատ․ Equuleus), հասարակա– ծային համաստեղություն, գտնվում է Դել– ֆին, Ջրհոս և Պեգաս համաստեղություն– ների միջև։ Երկնոլորտի ամենափոքր համաստեղություններից է։ Պայծառ աստ– ղեր չի պարունակում։ ՍՍՀՄ միջին լայ– նություններում երևում է գարնանը, ամ– ռանը և աշնանը։ ՓՈՔՐ ՄԱԶՐԱ, գյուղ ՀԱԱՀ Վարդենիսի շրջանում, համանուն գետի ափին, Սևա– նա լճի արլ․ մասում, շրջկենտրոնից 9 կմ հս․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անաս– նապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ։ Փոքր Մազրա Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, բուժկա– յան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XII–XIII դդ․), խաչքարեր (XIII – XIУ դդ․), գերեզմանոց խաչքարե– րով (XIII –XVIII դդ․)։ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ, գյուղ ՀԱԱՀ Արթիկի շրջանում, Մանթաշ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 11 կմ արլ․։ Փ․ Մ–ով է անցնում Ապարան–Արթիկ ավտոխճու– ղին։ Խոշոր եղջերավոր անասունների մատղաշի ինտենսիվ աճեցման և բտման միջտնտեսային ձեռնարկությունն զբաղ– Փոքր Մանթաշ վում է նաև հացահատիկի, կերային կուլ– տուրաների մշակությամբ։ Ունի միջնա– կարգ և երաժշտական դպրոցներ, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցա– ղի տուն, կինո, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Անուսից և Մուշից, 1828–29-ին։ ՓՈՔՐ ԱՀԵՐ, Պստիկ Մհեր, <Սաս– նա ծռեր» հերոսավեպի 4-րդ ճյուղի գլխ․ հերոսը։ Դավթի և իյանդութի որդին է, Մեծ Մհերի թոռը, օժտված դյուցազնական վիթխարի ուժով, աշխարհի անարդարու– թյունների, անգամ իր անիրավացի ար– յունակիցների նկատմամբ դաժան ու ան– զիջում։ Ծնվել է ձեռքը փակ, ափի մեջ մի կաթիլ արյուն, իբրև խորհրդանիշ արյու– նոտ պայքարի։ Մի շարք պատումներում ծնվում է կամ օտարության մեջ՝ քեռու տանը (միայն հոր՝ Դավթի մահից հետո հարազատների կանչով վերադառնում է հայրենիք, լուծում հոր մահվան վրեժը), կամ էլ ծնվում է հայրենի Սասունում, որո– նում օտարություն գնացած հորը, հանդի– պում նրան, չճանաչելով՝ հետը մենա– մարտում, արժանանալով նրա անմահ ու անժառանգ մնալու ճակատագրական անեծքին։ Այլևայլ պատճառներով լքում է հայրենի տունը, զրկվում ժառանգության իրավունքից, վարում աստանդական կյանք, ենթարկվում տարբեր փորձու– թյունների, ամուսնանում, կռվում զանա– զան չար ու թշնամի ուժերի դեմ ու հաղ– թանակում։ Վերջում Փ․ Մ․ ըմբոստանում է անգամ աստծու դեմ, կռվում նրա հրեշ– տակների հետ, պարտվում կամ, երբ ծե– րացած գետինն այլևս չի դիմանում նրա ձիու ոտքերի տակ, աշխարհից ու կռիվ– ներից հոգնած, անմահ ու անժառանգ, անսալով ծնողների գերեզմանից լսվող խորհրդին, փակվում է Վանի մոտ գտնվող Ագռավաքար այրում և սպասում Քրիստո– սի երկրորդ գալստյանը, մեկ ուրիշ դեպ– քում՝ հնացած ու ապականված աշխարհի վերանորոգմանը, երբ գետինը նորից կամրապնդվի և նյութական բարիքների առատությունն ու արդարությունը կիշխի աշխարհում։ ՜" Փ․ Մ–ի կերպարում մարմնավորվել են անարդար աշխարհի դեմ ծառացման, նոր ու կատարյալ աշխարհի ստեղծման գա– ղափարները, քարայրից նրա դուրս գա– լու հետ կապվել են ժողովրդի ազգ․ ու սոցիալ․ փրկության երազանքները։ Փ․ Մ–ի կերպարն արտացոլվել է գեղարվեստ, գրկ–յան մեջ (Ա․ Կուլեբյակին, «Մհերի դուռը», 1916, ռուս․, Ա․ Իսահակյան, «Մասմա Մհեր», 1922) և կերպարվեստում (Մ․ Աբեղյան, Ե․ Քոչար)։ Ս․ Հարությունյան ՓՈՔՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐ, աստերոիդ– ներ, արեգակնային համակարգի ինը