լեզվի աբմաաի, ստամոքսի, տասներկու– մատնյա աղիքի, բարակ աղիքների, լոր– ձաթաղանթների ընդունիչների, ինչպես նան հոտառական և համային վերլուծիչ– ների գրգռումից։
ՓՏԱԽՏԵՐ, բույսերի միջբջջային օրգ․ նյութերի, բջջաթաղանթի և բջջի պարու– նակության քայքայման և մասնակի հան– քայնացման լայնորեն տարածված ախ– տաբանական պրոցեսներ, որոնց հարու– ցիչները կիսամակաբույծ սնկերն ու ման– րէներն են։ Սրանց արտադրած ֆերմենտ– ների ազդեցությամբ խախտվում է բուս, հյուսվածքների կառուցվածքը, դադարում կամ խախտվում բջիջների հյուսվածքնե– րի և օրգանների ֆունկցիան։ վարակված օրգանը վեր է ածվում ոչ կառուցվածքա– յին, շիլայանման զանգվածի։ Փ․ խմբավո– րում են ըստ բույսի վարակված օրգան– ների (պտղային, ցողունային, արմատա– յին), բուս, մթերքների (բնափայտ, ալ– յուր, մանրաթել, խոտ, ծղոտ ևն), գույնի (սև, մոխրագույն, սպիտակ, վարդագույն ևն), քայքայված օրգանի բաղադրության՝ թաց, լորձային, չոր։ Առավել տարածված են պտղային Փ․ (հնդավորների և կորիզավորների), հնդավորների (տանձենի, խնձորենի) հի– վանդության հարուցիչը Monilia fructi- gena, սերկևիլենունը՝ Monilia cydoniae, կորիզավորներինը (դեղձենի, կեռասենի, բալենի)՝ Monilia Cinerea սնկերն են։ Վարակված պտուղների վրա առաջանում են գորշ բծավորություններ, որոնք ըն– դարձակվելով ընդգրկում են պտղի մեծ մասը, ապա դրանց վրա առաջանում են սպորակույտեր։ Հիվանդ պտուղները հե– տագայում կարծրանում և թափվում են։ վարակվում են նաև ծաղիկները, ծաղկա– շվերը, տերևները (սերկևիլենի)։ Հիվանդությունն առաջանում է նաև պտուղների պահպանման ժամանակ։ Մոխրագույն Փ․ (խաղողի, ելակի, արևածաղկի, սոխի և տարբեր արմատա– պտուղների պահպանման ժամանակ, լո– լիկինը4 ջերմատներում և այլ գյուղատնտ․ բույսերի պտուղների, ցողունների), հա– րուցիչը Botrytis cinerea (սոխինը՝ Bo- trytisallii) սունկն է։ Հիվանդ օրգանները փտում, պատվում են մոխրագույն փաթի– լավոր փառով, որոնց մեջ նշմարվում են սև, կարծր, գնդաձև (գնդասեղի գլխիկի մեծության) գոյացումներ։ Սպիտակ Փ․, հարուցիչը Sclerotinia libertiana սունկն է, վարակվում են արևածաղիկը, ծխախոտը, կանեփը, բանջարանոցային բույսերը (վարունգ, լոլիկ), ծաղկաբույ– սերը (քրիզանթեմ, աստղածաղիկ ևն), ինչպես դաշտում, այնպես էլ ջերմա– տներում, իսկ արմատապտուղները և կաղամբը՝ պահպանման ժամանակ։ Հի– վանդ օրգանները պատվում են սպիտակ փաթիլավոր փառով, որի վրա կամ մեջը սուզված առաջանում են սկլերոցիումնե– րը՝ սև, գնդաձև կամ այլ ձևի կարծր գոյացումներ։ Կագատային Փ․, ճակնդեղի արմատապտուղների վտանգա– վոր հիվանդություն է, առաջանում է պա– հեստներում՝ կագատներում (կույտե– րում)։ Արմատապտուղները փափկում, գորշանում, պատվում են մոխրասպիտա– կավուն փառով և փտում են։ Հարուցիչ– ները մի շարք (Botrytis cinerea, Phoma betae ևն) սնկեր են։ Պայքարի միջոցառումներ, ֆիտոսանիտարական (վարակված բույ– սերի հեռացում և ոչնչացում, պաշտպա– նում մեխ․ վնասվածքներից, բույսերի պահպանման անհրաժեշտ կանոնների ստեղծում), ագրոտեխ․ (ցանքաշրջանառու– թյուն, ցանք հիվանդադիմացկուն սորտե– րով ևն) և քիմ․ (պարարտացում և վարա– կասպաններ՝ պեստիցիդներ) մեթոդներ։
ՓՐԹԻԿՆԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրոււքի վիլայեթի համանուն գա– վառի Կիսկիմ գավառակում, Խոտորջրի մոտ։ Բաղկացած էր երկու (Վերին և Ստո– րին) թաղից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացա– հատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Փ–ի բնակիչները նախ ապաստանել են Խո– տորջրում, ապա՝ բռնությամբ տեղահան– վել։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Փրկվածները տարագրվե[ են տարբեր երկրներ։ Թ․ Հակոբյան
ՓՐԽՈՒՍ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի իյլաթ գավառակում, Խլաթ քաղաքից մոտ 12 կմ հս–արմ․, Նազիկ լճից հվ․, լեռան ստորոտին։ 1850-ական թթ․ ուներ 540 (57 տուն), 1880-ին՝ 1000 (110 տուն), առա– ջին համաշխարհային պատերազմի նա– խօրեին՝ 1320 (140 տուն) հայ բնակիչ։ Փ․ հայտնի էր իր ընտիր ցորենով։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Ստեփանոս)՝ կից վար– ժարանով։ Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին։
ՓՐԿՉԻ ԵԿԵՂԵՑԻ Ա ն ի ի, հայկ․ միջ– նադարյան ճարտ․ հուշարձան, Մայր տա– ճարից hu․-արլ․, Գայլաձորի մոտ։ Կա– ռուցվել է 1036-ին, Աբլղարիբ Պահլա– վունու պատվերով։ ճարտարապետը հա– վանաբար Տրդատն է («Տրդատ» անվան արձանագիր հիշատակություն կա հվ․ Փրկչի եկեղեցու (1036) գմբեթային մասը Փրկչի եկեղեցու հատակագիծը նիստին)։ Հատակագծային և ծավալա– տարածական հորինվածքով սերվում է VII դ․ բազմաբսիդ եկեղեցիներից, իսկ արտաքին ճարտարապետությամբ հա– րազատ է Բագրատունյաց ժամանակաշըր– ջանի դեկորատիվ ոճին, ունի որոշ ընդ– հանրություն Գագկաշեն տաճարի հետ։ Երկաստիճան ծավալի ստորին աստիճանի արտաքին պարագիծը (d= 15,0 մ) բազմա– նիստ է (19 նիստ), որում ներգծված են կիսաշրջանաձև 8 աբսիդներ։ Ավագ խորա– նի երկու կողմերում, պատի թանձրության մեջ, ամփոփված են փոքրաչափ ավան– դատներ, իսկ արմ․ կողմի աբսիդից դեպի վեր տանող աստիճաններ են։ Միակ մուտ– քը հվ–ից է։ Գմբեթով պսակված երկաստի– ճան ծավալը կազմակերպված է ուղղա– ձիգ առանցքին ներդաշնակ։ Աբսիդների հատման տեղերում գտնվող առաջ կար– կառված մեկական որմնասյուները իրար են միացված կամարներով, որոնցով կազ– մավորված շրջանային հիմ՜քի (d= 12,45 մ) վրա բարձրանում է գմբեթի բոլորակ թըմ– բուկը։ Ներսում պատերը ծեփված են կրաշաղախով, ծածկված՝ որմնանկար– ներով։ Ավագ խորանում պատկերված էր հրեշտակների դասով շրջապատված Փըր– կիչը՝ բացված ավետարանը ձեռքին։ Փ․ ե–ու որմնանկարներից էր մեծադիր «Խորհրդավոր ընթրիք»-ը։ 1291-ին եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն (չի պահպանվել)։ Գմբեթը 1342-ին նորոգվել է Զաքարեի թոռ Վահ– րամ Աթաբեկի կողմից։ Ն․ Մառի ջանքե– րով 1913-ին նորոգվել և ամրացվել են ստորին ծավալի քայքայված շարքերը։ 1957-ին փլվել է հուշարձանի արլ․ կեսը։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմու– թյան, [h․] 1–2, Ե․, 1942–48։ Cuneo P․, L’ar- chitettura della scuola regionale di Ani nell* Armenia medievale, Roma, 1977․ Վ․ Հարությունյան
ՓՐՈՎԻԴԵՆՍ (Providence), քաղաք ԱՄՆ–ի հս–արլ–ում, Ռոդ Այլենդ նահանգի վարչ․ կենտրոնը։ 156 հզ․ բն․ (1980), նավահան– գիստ է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Զարգացած է մեքենաշինությունը, տեքս– տիլ, նավթավերամշակման, քիմ․, ռետի– նի արդյունաբերությունը։ Ունի համալ– սարան (1764-ից)։ Հիմնադրվել է 1636-ին։ Փ–ի հայ համայնքը սկսել է կազմավոր– վել XIX դ․ վերջին քառորդին։ 1897-ին Փ–ում եղել է 450 հայ, իսկ 1902-ին Փ–ի հայության թիվը հասել էր 1350-ի, 1910-ին՝ շուրջ 2500-ի։ 1962-ին Փ–ում և արվարձան– ներում ապրող հայերի թիվը հասել է 12– 13 հզ–ի, 1985-ին՝ շուրջ 20 հզ․։ Փ․ եկած առաջին հայերը աշխատել են տեղի արդ․ ձեռնարկություններում, ինչպես և՝զբաղվել արհեստներով (կոշկակարությամբ, դեր– ձակությամբ, հացագործությամբ, ներկա– րարությամբ ևն)։ Շուտով գաղութն ունե– ցել է տեղի ու այլ վայրերի բուհերն ավար– տած բժիշկներ, ատամնաբույժներ, դե– ղագործներ, ինժեներներ։ Համայնքի կազ– մավորման հետ առաջացել են ազգ․ կյան– քը կազմակերպող ընկերություններ, միու– թյուններ։ 1890-ին հիմնվել է Խրիմյան ընկերությունը, 1894-ին՝ Հայկազյան միու– թյունը և Ազգ․ տնտ․ միությունը, 1897-ին՝ Որբախնամ ընկերությունը, 1899-ին՝ Փ–ի