Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


խոզ–տեխնիկումը։ Ք–ի անվամբ սահման ված են ուսանողական կրթաթոշակներ։ Երկ․ Избр․ труды, Е․, 1959․ Գրկ․ Միքայելյան Ս․ Ա․, Ա․ Հ․ Քա– լանթարը որպես մանկավարժ, Ե․, 1959։ Аветис Айрапетович Калантар, М․, 1959․


ՔԱԼԱՆԹԱՐ Լեռն Ալեքսանդրի [4(16)․1․ 1891, Թիֆլիս –29․10․1959, Երևան], հայ սովետական թատեր․ գործիչ, ռեժիսոր, թատերագետ։ Ա․ Լ․ Քաչանթարի որդին։ ՀԱԱՀ ժող․ արտիստ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1908-ին ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1916-ին՝ Պետեր– բուրգի համալսարանի արևելագիտության ֆակ–ը, ուր աշակերտել է Ն․ Մառին և նրա ղեկավարությամբ մասնակցել Անիի պեղումներին։ Ուսանողական շրշանում հետևել է նաև Ալեքսանդրյան թատրոնի բեմարվեստի դասընթացներին՝ աշակեր տել Ա․ Պետրովսկուն, Ա․ Սանինին և Ի․ Շմիդտին։ Ք․ թատեր․ ասպարեզ է մտել նախ որպես լրագրող (1914-ից «Մշակում» հրապարակել է թատերախոսականներ), ապա՝ ռեժիսոր։ 1918-ին Ս․ Խաչատըր– յանի և Ռ․ Մամուլյանի հետ հիմնադրել է հայկ․ թատեր․ ստուդիա, որի գործու նեությունը շուտով ընդհատվել է։ 1919– 1920-ին եղել է Թիֆլիսի հայ դրամատիկ, ընկերության խմբի ռեժիսորը։ Նախահե ղափոխ․ հայ թատրոնում նա ունեցել է 30-ից ավելի բեմադրություն։ իր առաշին իսկ հոդվածներում և բեմադրություննե րում Ք․ հանդես է եկել որպես հոգեբա նական ռեալիզմի հետևորդ, միաժամա նակ հայ թատրոն բերել XX դ․ սկզբի նորագույն գեղարվեստական ձգտումնե րը։ Նա դարձել է հայ նորագույն պրոֆե սիոնալ ռեժիսուրայի սկզբնավորողնե րից։ Ք․ միաժամանակ ստեղծել է մաս– նագիտ․ մտածելակերպ թատեր․ քննա դատության մեշ՝ դառնալով հայ պրո ֆեսիոնալ թատերագիտության հիմնա– Դիրը։ 1921-ին Ք–ի նախաձեռնությամբ հիմ նադրվել է Թիֆլիսի Շահումյանի անվ․ «Որոնումների թատրոնը», ուր բեմադրել է Դելա–Գրացիայի «Կատաստրոֆա» և Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշա գործությունը» պիեսները։ ՀՍՍՀ ժողկոմ խորհի 1921–ի օգոստ․ 16-ի որոշմամբ Երևանում հիմնադրված Պետ․ դրամատիկ, թատրոնի կազմակերպումը հանձնարար վել է Ք–ին։ Այդ թատրոնի (այժմ՝ Մուն– դուկյանի անվ․) գործունեության առաշին շրջանը (1921–28) կապված է հիմնակա նում Ք–ի անվանը։ 1928–30-ին աշխատել է Բաքվի հայկ․ թատրոնում, 1930–31–ին՝ Տեսարան Մոլիերի «Տարտյուֆ» պիեսի ներ կայացումից (1924, Սունդուկյանի անվ․ թատ րոն), ռեժ․ Լ․ Քալանթար «Հայֆիլմ»-ում, 1931–36-ին եղել է Երե– վանի Գորկու անվ․ բանվորական թատրո նի կազմակերպիչը և գլխ․ ռեժիսորը, 1937–43-ին, 1957–59-ին՝ Երևանի ռուս, թատրոնի գլխ․ ռեժիսորը, 1954–57-ին՝ կրկին Մունդուկյանի անվ․ թատրոնի ռե ժիսոր։ Հայ սովետական թատրոնի գոր ծունեության առաջին տասնամյակում նա եղել է ամենաբեղմնավոր ռեժիսորը՝ ըս– տեղծել է 45-ից ավելի բեմադրություն։ Հետագայում, մինչև 1950-ական թթ․ վեր ջը, Ք․ բեմադրություններ է իրականաց րել Երևանի բոլոր, ինչպես և Լենինա– կանի, Թբիլիսիի, Բաքվի թատրոններում։ 1920–30-ական թթ․ Ք–ի բեմադրություն ներում ի հայտ են եկել հոգեբանական և պայմանական էքսցենտրիկ թատրոնների գծերը, նրա ստեղծագործության մեջ բեկ վել են ժամանակի գրեթե բոլոր թատեր․ ուղղությունները՝ ոճական և աշխարհա յացքային առումներով։ Ք–ի լավագույն բեմադրություններից են՝ Իբսենի «Նորա», Շիլլերի «Ավազակներ», Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (երեքն էլ՝ 1922), Շեքս պիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (1923), Մոլիերի «Տարտյուֆ» (1924)․ Լու– նաչարսկու «Թույն» (1926), Պարոնյանի «Պաղտասար աղբար», Հեյերմանսի «Հույ սի» կործանումը» (երկուսն էլ՝ 1927), Գորկու «Հատակում» (1929), Գոգոլի «Ռևի– զոր» (1930), Ա․ Օստրովսկու «Անտառ» (1934), Շեքսպիրի «Վենետիկի վաճա ռականը» (1940), «Օթելլո» (1956), Մու րադյանի «Խաչատուր Աբովյան» (1955), Շիրվանզադեի «Չար ոգի» (1959)։ Իր բեմադրություններում Ք․ հանդես է եկել որպես թատերային արտահայտչականու թյան սուր, հաճախ անսպասելի ձևերի հայտնագործող, երբեմն էլ դիմել ավան– դական–ակադեմիական ձևերին կամ ստեղ ծել էկլեկտիկ–տարահայաց ոճի ներկայա ցումներ։ Ք․ բացի թատերախոսականնե րից, գրել է նաև տեսական ու պատմա– տեսական բնույթի հոդվածներ, թատեր․ դիմանկարներ, որոնցում երևում է նրա մտքի նրբությունը, լայն էրուդիցիան ու տեսաբան արտիստի խորաթափանց հա յացքը։ 1944-ից դասավանդել է Երևանի թատեր․ ինստ7ում (պրոֆեսոր՝ 1946-ից)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխա տանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Արվեստի մայրուղիներում, Ե․, 1963։ Գրկ․ Մելիքսեթյան Ս․, Ուրվագիծ սովետահայ թատրոնի պատմության, Ե․, I960։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Սամվելյան Լ․, Լևոն Քալանթար, Ե․, 1965։ Ахумян Т․, Литературные статьи и воспоминания, Е․, 1966․ ․ Հ․ Հովհաննիսյան


ՔԱԼԱՆԹԱՐ Կարեն Լևոնի (ծն․ 30․7․ 1928, Երևան), հայ սովետական լրագը– րող, կինոգետ։ Լ․ Քւաանթարի որդին։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1982)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ 1951-ին ավար տել է Երևանի համալսարանի բանասի րական ֆակ–ը։ 1951-ից աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրությունում (1964–67-ին՝ խմբագրի տեղակալ), 1967–74-ին՝ «Լիտերատուրնայա գազե– տա» թերթի սեփական թղթակից, 1974– 1976-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի դի րեկտոր, 1976-ից՝ Հայաստանի կինեմա տոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար, 1986-ից՝ նախա գահ, 1979-ից, միաժամանակ, ՀՍՄՀ ԳԱ Արվեստի ինստ–ի հեռուստատեսության և կինոյի բաժնի վարիչ։ Հայաստանի կոմ կուսի վերստուգիչ հանձնաժողովի ան դամ՝ 1981-ից։ Ք–ի աշխատությունները նվիրված են կինոյի պատմության և տե սության հարցերին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Երկ․ Համո Բեկնազարյան, Ե․, 1986։ Амо Бек-Назаров․ Искусство кинорежиссера, Е․, 1973; Актёр в армянском кино․ Концепция фильма и актёрский образ, Е․, 1982․


ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ Արտաշես Փիրաղայի (ծն․ 16․9․1931, Երևան), հայ սովետական ար ձակագիր, դրամատուրգ։ Ավարտել է Երե– վանի համալսարանի բան․ ֆակ–ի ժուռ նալիստիկայի բաժինը (1954)։ Ք–ի հրա պարակախոսական և երգիծական գործե րը ամփոփված են «Խղճի գիշերային այ ցը» (1965), «Պատմվածքներ, աշխարհի ճանապարհներին» (1967), «Բացեք ձեր աչքերը» (1979), «Մի բուռ ծիծաղ» (1984) ժող–ներում։ Ուշագրավ են «Մարաթոն» (1969) վեպը, «Հանրապետության օրինա կելի քաղաքացին», «Մովսես ապերը», «Եվ գրվեց ապառաժ քարերին» վիպակները։ Ք–ի սոցիալ․ հարցերը շոշափող դրամա ները («Քանի դեռ կամ», «ժամանակակից սպանություն», «Իրիկնային հեքիաթ», «Կենացդ, մայր» ևն) ներկայացվել են հեռուստատեսությամբ, բեմադրվել թատ րոններում։


ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ Ելենա Վլադիմիրի (1890, գ․ Չերկիզովո, Մոսկվայի մոտ –1963, Երևան), հայ սովետական հելմինթոլոգ։ ՀԱԱՀ–ում գիտ․ հեււէինթուոգիայի հիմ նադիրը։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆե սոր։ ՀԱԱՀ գիտ․ վաստ գործիչ (1954), ՀՍՍՀ վաստ․ բժիշկ։ 1915-ին ավարտել է Մոսկվայի բժշկ․ ինստ–ը։ 1915–21-ին աշխատել է Թիֆլիսում։ 1923–55-ին եղել է Երևանի տրոպիկական ինստ–ի հել մինթոլոգիայի բաժնի վարիչ։ 1944– 1950-ին եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի դեկան։ Գիտ․ աշխատանքները վերա բերում են ՀՍՍՀ–ում ճիճվաբանության, երկրամասային ախտաբանության, էն– տերոբիոզի և տենիիդոզների (հատկա պես տրիխոստրոնգիլոզների, հիմենո– լեպիդոզի) հարցերի ուսումնասիրությա նը։ Ք․ առաջինն է նկարագրել Trichos- trongylus ax,ei (1924), Skrijabini Kalan- tarian (1932) մակաբույծ որդերի տեսակ ները։ Ք․ առաշարկել է հելմինթների ձվիկ ների հետազոտության նոր (կոպրոօվոս– կոպիկ) մեթոդ (1927), որը կոչվում է իր անունով։ Պարգևատրվել է Լենինի շքա նշանով։


ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ Պապա Բեջանի [10․7․ 1887, գ․ Արդվի (այժմ՝ Թումանյանի շըր– ջանում)–21․2․1942], հայ սովետական ագրոքիմիկոս, մանրէաբան։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1934), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1905-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1911-ին՝ Լայպցիգի համալսարանի բնագիտության ֆակ–ը։ Աշ խատել է Պոլտա վայում, Մոսկվայում։ 1914-ին նշանակվել է Թիֆլիսի երկրագոր ծության դեպարտամենտի կենտր․ գյու ղատնտ․ լաբորատորիայի մանրէաբան։