Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կաամամբ 1—25 ՄՊա, շղթայակիր բա¬ րերով մեքենաները՝ 1 — 10 ՄՊա, իսկ օղակային ֆրեզներով մեքենաները՝ 20— 160 ՄՊա ամրությամբ քարեր կտրելիս։ Առանձին խումբ են կազմում ճոպանային սղոցներով Ք․ մ-ները։ «ՔԱՐՆԱՄԱԿ-է ԱՐՏԱՒՇԻՐ-է ՊԱՊԱ¬ ԿԱՆ» («Կարնամակ-է Արաախշիր-է Pui- բական», «Դիրք գործոց Արաաշիր Рш- բականի»), միջին իրան, (պհլ․) գրկ-յան (III —VIII դդ․) գեղարվեստ, արձակի եզա¬ կի հուշարձան։ Դրի է առնվել մոտ 600-ին, բաղկացած է 5․600 բառից, բովանդակում է Պարթևական թագավորության անկման և Արտաշիր Ա-ի գլխավորությամբ Սասան¬ յանների հաղթանակի վիպական զրույցը։ Դրված է գրական պարզ լեզվով, դեպքերի հեքիաթային նկարագրությամբ հանդերձ հերոսների կերպարները իրական են՝ օժաված մարդկային բարձր հատկություն¬ ներով ու թուլություններով։ Ֆիրդուսին «Շահնամե»֊ի «Արտաշիր Պապական» դըր- վագում օգտվել է այս երկից։ Արտաշիրի վեպի յուրովի արձագանքներ պահպանվել են Ագաթանգեղոսի «Տայոց պատմության»՝ Ֆլորենցիայի Լավրենտ- յան մատենադարանում գտնվող հուն, թարգմանության մեջ (XII դ․), Մովսես Ի^որենացու և Ղազար Փարպեցու Պատմու¬ թյուններում։ «Ք․ Ա․ Պ․»-ի գերմ․ թարգմանությունը մանրամասնtծանոթագրություններով 1879-ին Դյոթինգենում հրատարակել է իրանագետ Ա․ Նոլդեկեն։ Պահլավերեն բնագիրը լատինական տառադարձու¬ թյամբ լույս է տեսել 1896-ին, Բոմբեյում։ Գրկ․ Արաաշիր Րաբական Կարնամակ, թրգմ․ Հ․ Թիրյաքյանի, Փարիզ, 1907։ Մ ե- լ ի ք-0 հանշանյան Կ․, Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահ-Նամե»-ում և հայ մատենագրության մեջ․ տես «Ֆիրդու- սի», ժող․, Ե․, 1934։ Ա կ ի ն յ ա ն Ն․, Արտա¬ շիր Բաբականի վեպը հունարեն Ագաթանգե¬ ղոսի մեջ և Ս․ Գրիգորի նորագյուտ հունարեն 1Э47, ՛էջ 567—581 ; Brown E d․f A Literary History of Persia․ From the Eearliest Times untill Firdawsi, L․, 1902, p․ 137—50․tՐ․ Չուգասզյան ՔԱՐՇ Հովսեփ (6 ու ս ու ֆ, ծն․ 23․12․ 1908, Մերտին), հայ լուսանկարիչ։ Մեծ եղեռնից փրկվելով՝ 1924-ին մեկնել է Կանադա, 1932-ին բացել իր արվեստանո¬ ցը, լուսանկարել բազմաթիվ անվանի մարդկանց, այդ թվում Շ․ դը Դոլին, Ու․ Չերչիլին, Զ․ Ներուին, Զ․ Քենեդիին, Մ․ Լ․ Քինգին, P․ Շոուին, Թ․ Մաննին, Հ․ Քարշ․ Պաբլո Պիկասսոյի լուսանկարը է․ Հեմինգուեյին, Ս․ Մոեմին, Պ․ Պիկաս- սոյին, 6ա․ Սիբելիուսին։ Ունենալով լույ¬ սի ու ստվերի նուրբ զգացողություն՝ Ք․ կարողանում է բնորդի դիմագծերի մեջ բացահայտել նրա բնավորության հատ¬ կանիշները։ Նրա գործերից ցուցադրվում են Մետրոպոլիտեն, ժամանակակից ար¬ վեստի (Նյու Ցորք) Սենտ Լուիսի թանգա¬ րաններում, Կանադայի ազգ․ պատկերա¬ սրահում (Օտտավա) և այլուր։ ԱՄՆ-ի և Կանադայի մի քանի համալսարաններ Ք-ին շնորհել են իրավաբ․ գիտություն¬ ների և արվեստագիտության դոկտորի աստիճաններ։ Լուսանկարչության մասին հրատարակել է գրքեր, կարդացել դասա- խոսություններ։ Ելույթներ է ունեցել Ֆին- լանդիայում, ԴՖՀ-ում, ԱՄՆ-ում կայա¬ ցած լուսանկարչության համաշխարհային համագումարներում։ 1963-ին հրավիրվել է ՍՍՀՄ, լուսանկարել Ն․ Ս․ 1սրուշչովին, Ցու․ Դագարինին և ուրիշների։ Լ․ Չուգասզյան ՔԱՐՇԱԿ, կցանքների, կիսակցանքների, ինչպես նաև ծածկային (գյուղատնտ․, ճանապարհաշինական ևն) սարքավորան¬ քի բուքսիրման՝ անվավոր կամ թրթուրա¬ վոր մեքենա։ Ունի քարշիչ-կցորդիչ (բուք¬ սիրային Ք․) կամ հենարանային-կցոր- դիչ (թամբային Ք․) հարմարանք։ Բուք¬ սիրային Ք-ներում թրթուրների կամ անիվ¬ ների՝ մեծ քարշային ճիգ ստանալու հա¬ մար անհրաժեշտ ճնշումը գրունտին (կը- ցորդման կշիռ) ապահովվում է հենց Ք-ի զանգվածով։ Թամբային Ք-ներում լրա¬ ցուցիչ կցորդման կշիռն ստեղծվում է միառանցք կցանքի (կիսակցանքի) ճըն- շումով, որն, այսպես կոչված, թամբի միջոցով փոխանցվում է Ք-ի շրջանակին, կամ թափքում եղած բալաստով։ ՔԱՐՇԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆ, էլեկտրա- շարժակազմը և էլեկտրաէներգիայի սպառ¬ ման այլ օբյեկտները սնող էլեկտրական արանս ֆորՎաաորա յին ենթակայան։ Տար¬ բերում են փոփոխական Ա հաս- աաւոուն հոսանքի Ք․ ե-ներ։ Ք․ ե-ի հիմնական տարրերն են․ բաշխիչ հարմարանքը, ուժային տրանսֆորմա¬ տորները, ուղղիչները (ցանցի՝ հաստա¬ տուն հոսանքով սնման դեպքում), պաշտ¬ պանության և ավտոմատիկայի միջոցները։ ՔԱՐՇԻՉ ՀԱՍՏՈՆ, կորզանիչ հաս¬ տոն, մետաղները քարշոէմով մշակող մեքենա։ Բաղկացած է աշխատանքային գործիքից՝ կորզանից և քարշիչ հարմա¬ րանքից, որը մշակվող մետաղը ձգում է կորզանի միջով։tԸստtձգիչ հարմարան¬ քի աշխատանքի սկզբունքի տարբերում են մշակվող մետաղի ուղղագիծ շար¬ ժումով և մշակվող մետաղի փաթաթու¬ մով (թմբուկավոր) Ք․ հ-ներ։tՈւղղա¬ գիծ հաստոնները տարբերվում են ըստ գլխավոր հաղորդակի գործողու¬ թյան բնույթի (շղթայավոր, հիդրավլի- կական, ճոպանավոր և անընդհատ)։ Թմբուկավոր հաստոնները լինում են միակի՝ մեկ տանող (ձգիչ) թմբուկով, որոնցում մետաղի քարշումը կատարվում է մեկ կորզանի միջով ձգելով, և բազմա¬ կի՝ մի քանի թմբուկներով հաստոններ, որոնցում մետաղը միաժամանակ ձգվում է հաջորդաբար տեղակայված մի շարք կորզանների միջով։ ՔԱՐՇՈՒՄ, կ ո ր զ ա ն ու մ, մետաղնե¬ րը ճնշումով մշակելու եղանակ, երբ կլոր կամ ձևավոր պրոֆիլի շինվածքները (հիմ¬ նականում ձողերը, գլոցուկները, խողո¬ վակները) սովորաբար սառը վիճակում ձգում են անցքի միջով՝ դրանց լայնական հատվածքը փոքրացնելու կամ ավելի ճըշ- գրիտ չափեր ու հարթ մակերևույթ ստա¬ նալու նպատակով։ Ք-ով կարելի է ստա¬ նալ 0,01 i/t/֊ից փոքր տրամագծով մետա¬ ղալար։ Ք․ լայնորեն կիրառվում է ձողա- մետաղի, մետաղալարի, խողովակների, ինչպես նաև հաստատուն հատվածքի և մեծ երկարության այլ շինվածքների ար¬ տադրության մեջ։ ՔԱՐՈձ, 1․ կրոն․, դավանաբանական, քաղ․, բարոյագիտ․, խրատական պատվի¬ րանների հրապարակային ուսուցում, խը- րատ, փառաբանություն։ Ք․ կարդացվում է տաճարի, եկեղեցու կամ այլ ժողովարանի բեմից, պաշտոնական (ծիսական) արա¬ րողությունների ժամանակ, ունկնդիրների առջև։ Հայկ․ քարոզագրությունն սկսվել է V դ․՝ հիմնականում հույն ու ասորի մատենա¬ գիրների (Բարսեղ Կեսարացի, Դրիգոր Նազիանզացի, Եվսեբիոս Կեսարացի, Եփ- րեմ Ասորի, Հովհան Ոսկեբերան, Ափ- րաատ Զգոն, Կյուրեդ Ալեքսանդրացի, Եվագրոս Պոնտացի) երկերի թարգմանու¬ թյամբ ու մեկնությամբ։ Հայ նշանավոր քարոզիչներից ու մեկնիչներից են Դրի¬ գոր Պարթևը, Եղիշեն, Սարգիս Շնորհա¬ լին, Ներսես Լամբրոնացին, Վանական վարդապետը, Վարդան Արևելցին, Վար- դան Այգեկցին, Եսայի Նչեցին, Հովհան¬ նես Երզնկացին, Դրիգոր Տաթևացին, Բարդուղիմեոս Մարաղացին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Զուղայեցին, Հա- կոբ Նալյանը և այլք։ Տայ միջնադարյան Ք-ների հիմնական բովանդակությունն է Աստվածաշնչի դը- րույթների (Աստվածաշնչից քաղված բնա¬ բանների) մեկնաբանումը։tՆարեկացու գանձերի մեծ մասը, ինչպես և այլ գան¬ ձեր, ձեռագրերում ունեն «քարոզ» վերնա¬ դիրը։ Միջին դարերում գոյություն է ունեցել Ք-ի թատերականացված ձև։ Ք-ներում առկա են (օրինակ, Մատթեոս Ջուղայեցու քարոզներում) ժողովրդի պատմությանը, կենցաղին, մշակույթին, տնտ․ ու քաղ․ կյանքին վերաբերող ար¬ ժեքավոր տեղեկություններ, որոնք հա¬ ճախ բացակայում են մատենագրական այլ աղբյուրներում։ 2․tՀին դարերում Ք․ է կոչվել աշխար¬ հիկ և կրոն, իշխանությունների կարգա¬ դրություններն ու պատգամները հրա¬ պարակայնորեն ազդարարողը (մունե¬ տիկ), ինչպես նաև երաժիշտը, նվազողը, մասնավորապես՝ փողհարը։ Գ․ Աբգաբյան ՔԱՐՈԶԳԻՐՔ, քարոզ պարունակող ձե¬ ռագիր մատյան կամ տպագիր գիրք (մեծ մասամբ՝ եկեղեցական քարոզների ժո¬ ղովածու)։ Մեզ են հասել բազմաթիվ հայկ․ միջնադարյան քարոզգրքեր, որոնք պահ¬ վում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում և այլ ձեռագրատնե¬ րում, թանգարաններում, գրադարաննե¬ րում։