Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Երևանվիտամին» արտադրական միավո– րումը։ է․ Մարգւսրյան, Հ․ Այվազյան

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ, քիմիաբուժության և քիմ․ կանխարգել– ման նպատակով օգտագործվող դեղո– րայքային պատրաստուկների տարբեր խմբերի պայմանական անվանումը։

ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ, ժող– տնտեսության քիմիացման նյութատեխ․ բազան։ Թողարկում է քիմ․ արտադրանք, հանքաքիմ․ հումք, հիմնական քիմիայի նյութեր (ամոնիակ, անօրգ․ թթուներ, հիմքեր, հանքային պարարտանյութեր, սոդա ևն), սինթետիկ խեժեր և պլաստ– մասսաներ, քիմ․ մանրաթելեր ու թելեր, լաքաներկման նյութեր, սինթետիկ ներ– կանյութեր, կենցաղային քիմիայի ապ– րանքներ ևն։ Ք․ ա–յան փոխակերպումը ինքնուրույն ճյուղի կապված է արդյունաբերական հե– ղաշրջման հետ։ Ք․ ա․ սկզբնավորվել է Եվրոպայում։ Ծծմբական թթվի արտադրության առաջին գործարանները ստեղծվել են Մեծ Բրի– տանիայում, 1740-ին (Ռիչմոնդ), Ֆրան– սիայում, 1766-ին (Ռուան), Ռուսաստա– նում, 1805-ին (Մոսկվայի նահանգ), Դեր– մանիայում, 1810 (Լայպցիգի մոտ)։ Նախահեղափոխ․ Ռուսաստանի Ք․ ա․ հետամնաց էր և կախման մեջ էր գտնվում արտասահմանյան կապիտալից։ 1913-ին Ռուսաստանում հաշվվում էր 349 առա– վելապես մանր տնայնագործական ձեռ– նարկություն՝ 43 հզ․ բանվորով։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխության հաղթանակից հետո սովետա– կան պետությունը Ք․ ա–յան զարգացումը դիտում էր կարևորագույն խնդիր։

ԳՈԷԼՌՈ–ի պլանում նախատեսվում էր Ք․ ա–յան առաջանցիկ աճը։ 1932-ին Ք․ ա–յան արտադրանքի ծավալը 1913-ի համեմատ աճեց 4,7 անգամ (այն դեպքում, երբ ամ– բողջ արդյունաբերության համախառն արտադրանքն աճել էր 2,7 անգամ), իսկ 1940-ին Ք․ ա․ և նավթաքիմ․ արտադրան– քի ծավալը 1913-ի համեմատությամբ ա– ճեց 18 անգամ։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) մեծ վնաս հասցվեց Ք․ ա–յանը։ 1943-ից քիմ․ և նավթաքիմ․ արտադրանքի թողարկումն սկսեց աճել (1949-ին՝ 1940-ի համեմատությամբ 1,5 անգամ)։ 1951–60-ին Ք․ ա․ զարգացավ, հիմնականում, գործող ձեռնարկություն– ների վերականգնման և ընդարձակման հաշվին։ Ցուրացվեց նոր տեսակի սին– թետիկ խեժերի ու պլաստմասսաների, կայուն ներկանյութերի արտադրությունը։ Ք․ ա–յան զարգացման համար մեծ նշա– նակություն ունեցավ ՍՄԿԿ ԿԿ պլենումի (1958, մայիսի 6–7) քիմ․ արդյունաբերու– թյան և, հատկապես, սինթետիկ նյութե– րի ու դրանցից պատրաստվող իրերի արտադրության զարգացումն արագացնե– լու վերաբերյալ որոշումը։ 1961–70-ին Ք․ ա–յան և նավթաքիմ․ արդյունաբերու– թյան մեջ աճեցին կապիտալ ներդրումնե– րը, և դրանց ծավալը կազմեց 19,7 մլրդ ռուբլի։ 1971–75-ին Ք․ ա–յան և նավթաքիմ․ արդյունաբերության տեսակարար կշիռը երկրի արդյունաբերության արտադրան– քում աճեց և 1975-ին հասավ 6,9%-ի (1970-ին այն կազմել է 6%)։ Հանքային պարարտանյութերի արտադրական հզո– րությունների ինտենսիվ աճի հետևան– քով 1973-ին ՍՍՀՄ–ն այդ բնագավառում գրավեց աշխարհում առաջին տեղը։ Ք․ ա․ մեծ զարգացում է ստացել համար– յա բոլոր միութենական հանրապետու– թյուններում։ 1970-ական թթ․ և 1980-ական թթ․ սկըզբ– ներին Ք․ ա–յան զարգացման հիմնական միտումն էր գիտատեխ․ առաջընթացի նը– վաճումների ներդրումը, ինչպես նաև մեծ հզորության ագրեգատների և տեխնոլո– գիական գծերի ստեղծումը։ Արտասահմանյան սոցիալիստ, երկըր– ներում նույնպես նշանակալի հաջողու– թյուններ են ձեռք բերվել Ք․ ա–յան մեջ։ Այդ երկրներից մեծ մասում քիմ․ ինդուս– տրիան սկսել է ինտենսիվ զարգանալ ժող․ իշխանության հաստատվելուց հետո։ Զար– գացած կապիտ․ երկրներից քիմ․ արտա– դրանքի գլխ․ արտադրողներն են ԱՄՆ, ճապոնիան, ԳՖՀ, Ֆրանսիան, Մեծ Բրի– տանիան և Իտալիան։ Հայաստան ու մ Ք․ ա–յան զար– գացումն սկսվեց սովետական կարգերի հաստատումից հետո։ 1927–37-ին շարք մտան Երևանի կարբիդի, քրոմպիկի գոր– ծարանները, Կիրովականի քիմ․, Ալավեր– դու պղնձաքիմ․, Երևանի սինթետիկ կաու– չուկի (այժմ՝ «Նաիրիտ» գ ի տաարտա դրա– կան միավորում) կոմբինատները, իսկ 1940–70-ին՝ Երևանի ավտոդողերի, «Պո– լիվինիլացետատ», Կիրովականի արհես– տական մանրաթելերի, Երևանի քիմ․ ռեակտիվների, կենցաղային քիմիայի (այժմ՝ «Հայկենցաղքիմ» արտադրական միավորում) ևն գործարաններ, որոնք ար– տադրում են կալցիումի կարբիդ, կաու– չուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութեր, ավտոդողեր, արհես– տական մանրաթելեր, սոսինձ, լայն սպառ– ման տարբեր բնույթի ապրանքներ, իսկ IX հնգամյակից սկսած քիմ․ ձեռնարկու– թյուններն արտադրում են նաև վիտամին– ներ, ամինաթթուներ, հերբիցիդներ։ Ք․ ա–յան զարգացումը ՀՍՍՀ–ում իրա– կանանում էր առաջանցիկ տեմպերով, լայնորեն օգտագործվում էր հումքի և միջանկյալ արտադրանքի վերամշակման համալիր մեթոդը։ Հատկապես բարձր տեմպերով էր զարգանում 1940–70-ին։ 1984-ին Ք․ ա–յան ձեռնարկություններն արտադրել են 51,6 մլն ռ․ (մանրածախ գներով) ժող․ սպառման ապրանքներ, որը 55%-ով ավել է, քան 1980-ին և 4,1 անգամ ավել, քան 1970-ին։ Քիմ․ արդյու– նաբերության տես․ կշիռն արդ․ արտա– դրանքի ընդհանուր ծավալում 1985-ին կազմել է 6,2%։ Թողարկվող արտադրան– քըն իրացվում է ՍՍՀՄ տարբեր շրջաննե– րում, առաքվում արտասահմանյան տար– բեր երկրներ։ Ն․ Նւսջւսրովա

ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐ, քիմ․ տարրերի նշանների օգնությամբ մաքուր նյութի բաղադրությունն արտահայտող բանա– ձևեր։ Նյութի պարզագույն Ք․ բ․ ցույց են տալիս նրա որակական և քանա– կական բաղադրությունը։ Ք․ բ․ կազմող նշանները ցույց են տալիս, թե որ քիմ․ տարրերն են մտնում տվյալ նյութի բա– ղադրության մեջ։ Ք․ բ–ում, տարրերի նշաններից աջ, ներքևում գրվող ինդեքս– ներով (1-ը չի գրվում) ցույց են տրվում նյութում տարրերի հարաբերական (մո– լային) պարունակությունները՝ НаО, AI2O3, СбНб, №շՏ04, С12Н22О11 ևն։ Ոչ․ աոեխիամեւորական բաղադրություն ունեցող նյութերի Ք․ բ–ում կարող են օգ– տագործվել կոտորակային ինդեքսներ (NiOo,97, FeSi․96 ևն)։ Փոփոխական բա– ղադրությունը ցույց տվող Ք․ բ․ ունեն հե– տևյալ տեսքը՝ Zm+xO, Ti02_x, NaxV205 ևն։ Ք․ բ․ կազմեւիս հաշվի են առնվում նաև որոշակի ատոմական խմբերի առկա– յությունը միացության մեջ՝ ռացիոնալ Ք․ բ․։ Միացությունների դասերը բնորոշող ատոմական խմբերի առկայությունը նյու– թում հաստատվում է փորձով։ Մոլեկուլա– յին կառուցվածք ունեցող նյութերի համար կարելի է գրել նաև իրական Ք․ բ․։ Դրա համար պարզագույն Ք․ բ–ից բացի պետք է որոշել նաև նրա մոլեկուլային զանգվածը, օրինակ, եթե ածխածնի և ջրա– Քիմ․ արտադրանքի կարևորագույն տեսակների ա ր տ ա– դրությունը ՀՍՍ Հ–ու մ 1940 1950 1955 1960 1965 197 0 1975 1980 I 1985 Քիմ․ արդյունաբերու– թյան աճը (1940-ի 105,4 125,9 122,9 համեմատ) 1 3,93 11,4 21,5 51,15 80,47 Ծծմբական թթվի միա– 126,5 246 168,5 հիդրատ, հզ․ ա– 24,0 47,8 61,4 63,5 §7,7 Կաուստիկ սոդա՝ 100 66,4 61,2 46,24 %-անոց, Jiq․ in 2,7 10,6 20,5 28,19 41,7 58,9 Հանքային պարար– տանյութեր (վերած– ված 100 % սննդա– 82,13 78,89 81,0 րար նյութերի) – 10,83 – 41,4 21,1 51,8 այդ թվում՝ 82,13 78,89 81,0 ազոտական – – 22,2 22,1 21,1 51,8 ֆոսֆորական – 10,83 – 19,3 – – – – – Պլաստմասսաներ ե սինթետիկ խեժեր,

21,68

22,75 20,17 հզ․ ա – – – 1,13 15,89 20,15 Քիմ․ մանրաթելեր և թելեր, հզ․ ա– – - - 7,2 7,5 յ 9,2 14,4 13,79