Նկ․ 6․ NaCl-ի բյուրեղական ցանցը խարեն։ Զուգորդված քիմիական կապեր պարունակող համակարգերում л կապե– րը ապատեղայնացված են՝ –С=С–С= =С->–С–С։ Ք․ կ–ի ապա– տեղայնացվածության սահմանային դեպք էմեաաղական կապը, որն իրա– կանանում է մետաղների բյուրեղական ցանցում (նաե հալույթում) մետաղի փոքր իոնացման պոտենցիաւի շնորհիվ ար– ժեքական էլեկտրոնները պոկվում են ատոմներից և անցնում միջատոմական տարածություն։ Մետաղական կապը այդ կատիոնների և էլեկտրոնային գազի փոխ– ազդեցության արդյունք է։ Մետաղականն իոնական կապերը տեղայնացված չեն, չու– զեն ուղղվածություն U հագեցվածություն։ Գ․ Գրիգորյան
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԵՍՈՒ–
ԹՅՈՒՆ, օրգ․ միացությունների մոլեկու– լի կառուցվածքը՝ ատոմների և քիմ․ կա– պերի դասավորությունը, միջատոմական փոխազդեցությունների, ինչպես նաև նյու– թի ֆիզ․ հատկությունների ու մոլեկուլի կառուցվածքի կապը նկարագրող տեսու– թյուն։ Ք․ կ․ տ–յան դրույթներն առաջինը ձեակերպել է Ա․ Բուտչերովը, գերմ․ բնա– խույզների համագումարում (ք․ Շպեյեր, 1861)։ Ք․ կ․ տ․ բացահայտեց իզոմերիայի երևույթը, թույլ տվեց կանխատեսել քիմ․ ռեակցիաների հնարավոր ուղղություն– ները, իրականացնել այդ միացություննե– րի սինթեզը։ 1874-ին 6ա․ Վանա Հոֆֆը և ֆրանս․ քիմիկոս ժ․ Լը Բելը, միմյանցից անկախ, ենթադրեցին, որ ածխածնի ար– ժեքականություններն ունեն որոշակի (քա– ռանիստային) դասավորություն։ Այդ են– թադրությունն ընկավ տարածական քի– միայի հիմքում, բացատրեց երկրաչափա– կան (հատկապես օպտիկական) իզոմե– րիայի, ինչպես նաև տաուտոմերիայի գոյությունը։ Ք․ կ․ տ–յան հիմնական դրույթներն են․ 1․ օրգ․ միացության մոլե– կուլներում ատոմները միանում են իրար արժեքականություններին համապատաս– խանող և մոլեկուլի կառուցվածքը պայ– մանավորող որոշակի հաջորդականու– թյամբ։ 2․ Օրգ․ միացության հատկություն– ները պայմանավորված են նրա մոլեկուլի բաղադրության մեջ մտնող ատոմների բնույթով և քանակով, ինչպես նաև մոլե– կուլի քիմ– կառուցվածքով։ 3․ Միացու– թյան բաղադրությունն արտահայտող յու– րաքանչյուր բանաձևի կարող են համա– պատասխանել որոշակի թվով, տեսակա– նորեն հնարավոր կառուցվածքներ (իզո– մերներ)։ 4․ Ցուրաքանչյուր օրգ․ միացու– թյուն ունի միայն մեկ քիմ․ բանաձև, որը որոշակի պատկերացում է տալիս նրա հատկությունների մասին։ 5․ Մոլե– կուլում գտնվող՝ անմիջականորեն իրար միացած և չմիացած ատոմները փոխազ– դում են միմյանց հետ։ Վերջին դրույթը զարգացրեցին Բուտլերովի աշակերտ Վ․ Մարկովնիկովը և այլ գիտնականներ։ Ք․ կ․ տ․ ընկած է օրգ․ միացությունների ժամանակակից դասակարգման և անվա– նակարգության հիմքում։ Վ․ Թովմասյան
ՔԻՄԻԱԿԱՆ ԿԻՆԵՏԻԿԱ, ուսմունք քիմ․ ռեակցիաների արագության, մեխանիզմի և ընթացքի օրինաչափությունների մասին։ Քիմ․ ռեակցիաների արագության առա– ջին հետազոտությունները կատարվել են XIX դ․, երբ գերմ․ քիմիկոս Լ․ Վիլհելմը հետազոտեց (1850) եղեգնաշաքարի ին– վերսիայի, Բերթչոն՝ էսթերացման ռեակ– ցիաների (1862–63) արագությունները, Ն․ ՄենշուտկքւնըՀ նյութի ռեակցիոնունա– կության կախումը նրա կառուցվածքից և միջավայրի ազդեցությունը քիմ․ փոխարկ– ման ընթացքի վրա (1882–90)։ 1884-ին 0ա․ Վանտ Հոֆֆը հայտնաբերեց պարզ ռեակցիաների կինետիկական օրինաչա– փությունները, իսկ Ս․ Արենիուսը (1889)՝ ակտիվ մոլեկուլների դերը քիմ․ ռեակցիա– ներում և արագության կախումը ջերմաս– տիճանից։ Նրանք ձևակերպեցին Ք․ կ–ի հիմնական օրենքները։ Այդ աշխատանք– ների հետագա զարգացումը, վիճակագրա– կան և քվանտային ֆիզիկայի դրույթնե– րի կիրառմամբ, հանգեցրեց (Հ․ էյրինգ, Մ․ Պոլյանի, XX դ․ 30-ական թթ․) ռեակ– ցիայի բացարձակ արագությունների տե– սությանը (ակտիվ կոմպլեքսների տե– սություն)։ Միաժամանակ ծավալվեցին բարդ ռեակցիաների հետազոտման աշխա– տանքները (Ա․ Բախ, Ն․ Շիլով)։ Պարզվեց, որ քիմ․ բարդ պրոցեսները բաղկացած են հաջորդաբար և զուգահեռ ընթացող տարրական ռեակցիաներից։ Այդ բնա– գավառում խոշոր ներդրումներ ունեն սո– վետական գիտնականներ Ն․ Սեմյոնովը, Վ․ Վոյեվոդսկին, Ն․ էմանուելը, Ն․ Ենիկո– չոպյանը, Կոնդրատևը, Ա․ Նաչբւսնդյա– նը, ամերիկացի գիտնականներ Մ․ Բո– դենշտեյնը, Ս․ Հինշեչվուդը և ուրիշներ։ Առավել հանգամանորեն Մշակված է հա– մասեռ (Մեկ ֆազում), հատկապես գա– զային ֆազում ընթացող ռեակցիաների Ք․ կ․։ Ռեակցիան բնորոշող հիմնական կինետիկական մեծություններն են ռեակ– ցիայի արագությունը (со), արագության հաստատունը, քիմիական ռեակցիայի կարգը, ակտիվացման էներգիան։ Ռեակ– ցիայի արագությունը փակ համակարգե– րում սահմանվում է որպես ռեակցիային մասնակցող նյութերի կոնցենտրացիա– ների փոփոխություն միավոր ժամանակա– միջոցում։ Օրինակ՝taiAi+a2A2-bt• • • = = |3iBiH՜ (3շ]3շ4" •․ ռեակցիայի արԼսգու– 1 dcAt 1 dcei թյունը կլինի 0)=-- • –dT = p7 • ՜ձէ ՝ որտեղ Ai-ն ելանյութերն են, Bi-ն վերջ^ նանյութերը, Cai, CBi-ն նրանց կոնցեն– dcAi (Icbi տրացիաները, “JJ"* “"сПТկոնցեն– տրացիաների ածանցյալներն ըստ ժա– մանակի, cti և |3ւ–ն՝ ռեակցիայի հավա– սարման գործակիցները (ստեխիամետ– րական գործակիցներ)։ Բացասական նշա– նը ցույց է տալիս, որ ելանյութերը ծախս– վում են։ Ք․ կ–ի հիմքում ընկած է ներգոր– ծող զանգվածների օրենքը, ըստ որի ռեակցիայի արագությունը ուղիղ համե– մատական է ռեակցիայի մեջ մտնող նյու– թերի կոնցենտրացիաների արտադրյա– at ai լին՝ со=к С С ․․․, որտեղ k-ն ռեակ– At A շ ցիայի արագության հաստատունն է (տե– սակարար արագություն), ai, a2․․․ ռեակ– ցիայի մասնակի կինետիկական կարգե– րը։ Կախված ռեակցիայի տարրական ակտին մասնակցող մասնիկների թվից՝ տարբերում են միամոլեկուլային, երկմո– լեկուլային և եռմոլեկուլային ռեակցիա– ներ (նկ․ 1)։ Բարդ ռեակցիայի co-ն կախ– Նկ․ 1․ պարզ տի– պի քիմիական ռեակցիաների կինետիկական կորերը ված է պրոցեսի մեխանիզմից։ Ռեակցիայի տարրական ակտը տեղի է ունենում, եթե հանդիպում են էներգիայի բավարար պա– շար (ակտիվացման էներգիա) ունեցող մասնիկներ։ Սովորաբար հանդիպող ռեակցիաները մեծ մասամբ ընթանրւմ են շղթայական կամ իոնական մեխանիզմով, որոնց ակտիվացման էներգիաները փոքր են (E< 42 կշ/մոչ)։ ժամանակից կախ– ված կոնցենտրացիաների փոփոխություն– ները ցույց տվող կորերը կոչվում են ռեակցիայի կինետիկական կորեր։ Նկ․ 2-ում բերված են A–>B–>C հաջորդական Նկ․ 2․ հաջորդական ռեակցիայում ժամանա– կից կախված ելանյութի (1), միջանկյալ նյու– թի (2) և վերջնանյութի (3) կոնցենտրացիա– ների փոՓոխության կորերը առաջին կարգի ռեակցիաների կինետիկա– կան կորերը։ Իոնական ռեակցիաների արագությունը կախված է էլեկտրոլիտի դիսոցման աստիճանից, հետևաբար նաև լուծիչի բնույթից։ Գրկ․ Բեյլերյան Ն․ Մ․, Քիմիական կինետիկա, մաս 1, Ե․, 1978; Эмануэль Н․ М․, Кнорре Д․ Г․, Курс химической кинетики, 4 изд․, перераб․ и доп․, М․, 1984; Эйр инг Г․, Лин С․ Г․, Лин С․ М․, Основы химической кинетики, пер․ с англ․, М․, 1983․ Վ․ Ազաայան
ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ, քիմ․ ռեակցիայի պատկերումը քիմ․ նշանների, քիմ․ բանաձևերի, թվերի և մաթեմատիկա– կան նշանների օգնությամբ։ Ունեն մա– թեմատիկական հավասարման տեսք՝ ձախ և աջ մասերը բաժանված են հավասար– ման նշանով (ռեակցիայի դարձելիությու– նը նշելու համար օգտագործվում է նշա– նը)։ Ք․ հ–ի ձախ կողմում գրվում է ելա– նյութերի, աջում՝ վերջնանյութերի քիմ․ բանաձևերը, որոնց միջև դրվում է + նշա–