Այդ տեսակետից հեռանկարային է ան– թափոն քիմ․ արտադրության ստեղծումը։ Գրկ․ Вольфкович С․ И․, Его– ров А․ П․, Эпштейн Д․ А․, Общая химическая технология, т․ 1, М․–Л․, 1952; Общая химическая технология, под ред․ С․ И․ Вольфковича, т․ 2, М․, 1959; Общие основы химической технологии, пер․ с польск․, Л․, 1977․ Կ․ Տեր–Առաքեւյան, Կ․ Թահմազյէմն
ՔԻՄԻԱԿԱՆ ՔԱՂՀԱՆ, տես Քաղհան։
ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻձԻԿԱ, տես Ֆիզիկական քիմիա։
ՔԻՄԻԱՑՈՒՄ Ժողովրդական տնտես ու թյան, գիտատեխ․ առաջ– ընթացի հիմնական ուղղություններից, բնութագրվում է քիմ․ արտադրության օպտիմալ զարգացմամբ, ժողտնտեսու– թյան մեջ քիմ․ պրոցեսների և նյութերի ներդրմամբ, նյութերի ու էներգիայի քիմ․ մեթոդներով ապահովվող առավել լրիվ, համալիր օգտագործմամբ։ Ք․ ինտենսիվ պրոցես է։ 1951–80-ը պլաստմասսաների համաշխարհային ար– տադրանքը 1,63-ից հասավ 60,9 մլն т (36,8 անգամ), պողպատինը՝ 192-ից՝ 715 մլն՝ ա (3,7 անգամ), քիմ․ մանրաթե– լերինը՝ 1,7-ից՝ 15,0 մլն ա (8,8 անգամ), իսկ հիմնական բնական մանրաթելերինը (բամբակ, բուրդ, վուշ, մետաքս)՝ 8,4-ից 16,36 մլն т (1,94 անգամ)։ Քիմ․, հատկա– պես սինթետիկ մանրաթելերի բաժինը հիմնական տեսքտիլ մանրաթելերհ հա– մաշխարհային արտադրության մեջ ավե– լացել է համապատասխանաբար (տոկոս– ներով արտահայտված)՝ 17 և 0,7-ից (1950) և 47,5 և 36,6 (1980)։ Հանքային պարարտանյութերի համաշխարհային օգ– տագործումը 15 մլն տ–ից (1950–51) հա– սել է (1980–81) 124 մլն т (այստեղ և հետագայում վերածված 100% սննդա– րար նյութի)։ ՍՍՀՄ–ում Ք․ արտադրության արդ– յունավետության և աշխատանքի որակի բարձրացման վճռական լծակներից է։ Դեռես ԳՈԷԼՌՈ–ի պլանում (1920) նա– խատեսված էր քիմ․ արդյունաբերության զարգացումը։ 1930-ից սկսվեց ժող․ տնտե– սության բոլոր ճյուղերի քիմիացումը։ 1928-ին (ապրիլի 28) ԱԱՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Սովետական Միու– թյան ժող․ տնտեսության քիմիացման միջոցառումների մասին»։ 1929–40-ը ստեղծվեցին սինթետիկ կաուչուկի, ազոտ, ֆոսֆոր, և կալիում, պարարտանյութերի, ավտոդողերի խոշոր արտադրություններ։ Սինթետիկ կաուչուկի բաժինը կաուչուկ– ների ընդհանուր սպառման մեջ հասավ 70% –ի։ Հանքային պարարտանյութերի արտադրությունը 1940-ին կազմեց մոտ 756 հզ․ in (1913-ին՝ 17 հզ․ ա)։ Մետալուրգ, արդյունաբերության մեջ լայնորեն կիրառվել են քիմ․ տեխնոլո– գիայի մեթոդներ, գլանվածքի մակերևույ– թի պատումը պլաստմասսայով։ Գունա– վոր մետալուրգիայում մեծ դեր են կա– տարում հանքից մետաղների, հատկա– պես հազվագյուտ տարրերի կորզման և հարստացման քիմ․ մեթոդները։ Թեթև արդյունաբերության մեջ օգտագործվում են քիմ․ մանրաթելեր, արհեստական կա– շի և դրանից պատրաստված իրեր։ Ս ն ը ն– դի արդյունաբերության մեջ Քիմ․ ինդուստրիայի զարգացման մ ի ն չ U 1990 թ․ բնութագրվում են հիմնական ցուցանիշները հետևյալ տվյալներով Չափի միավոր 1990 Քիմ․ արտադրանքի աճի տեմպերը 1․ 1982-ի համա– դրելի գներով տոկոսներ 130–131(1985-ի համեմատ) Արտադրանքի կարևորագույն տեսակների արտա– դրություն․ Հանքային պարարտանյութեր մլն ա41,7 Բույսերի պաշտպանության քիմ․ միջոցներ (վե– հզ․ ա470 րածված 100 % ազդող նյութի) Սինթետիկ խեժեր և պլաստմասսաներ > 7100 Մանրաթելեր և քիմ․ թելեր > 1850 Սինթետիկ կաուչուկներ > 2800 Կաուստիկ սոդա 100%-անոց > 4100 Սինթետիկ լվացող միջոցներ > 1500 Դողեր մլն հատ 73 Լաքաներկանյութեր հզ․ ա3370 Թերմոպլաստե խողովակներ > 390 քիմիացման հիմնական ուղղությունը պո– լիմերային թաղանթների կիրառումն է արտադրանքի փաթեթավորման համար։ Շինարար ու թյան մեջ ծախս– վում է պլաստմասսաների ամբողջ ռե– սուրսների 20–25%–ը, սինթետիկ կաու– չուկի և քիմ․ մանրաթելերի զգալի քանա– կությունը։ Գյուղատնտեսության քի– միա ց ու մ ը ներառնում է հանքային պարարտանյութերի, բույսերի և կենդա– նիների վնասատուների և հիվանդություն– ների, ինչպես նաև մոլախոտերի դեմ պայ– քարի միջոցների կիրառումը։ 1971–85-ին քիմ․ և նավթաքիմ․ արդյու– նաբերության արտադրանքի ծավալն ավե– լացել է 2,7 անգամ, պլաստմասսաներինը և սինթետիկ խեժերինը՝ 3 անգամ, քիմ․ մանրաթելերինը՝ 2,3 անգամ, հանքային պարարտանյութերինը՝ 2,7 անգամ, սին– թետիկ լվացող միջոցներինը՝ 2,4 անգամ, դողերինը՝ 1,3 անգամ։ 1985-ի հոկտեմբերի 19-ին ՄՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը որո– շում ընդունեցին մինչև 2000 թ․ ընկած ժամանակաշրջանում ՍՍՀՄ ժողտնտես․ քիմիացման համալիր ծրագրի մասին։ ժողովրդական տնտես ու– թյան քիմիացումը ՀՍՍ Հ–ում․ շինարարության, մետալուրգիայի և մե– տաղամշակման կարիքների բավարար– ման համար 1927-ին Երևանում կազմա– կերպվեց կարբիդի առաջին արտադրու– թյունը, որի փորձը և կադրերը հետագա– յում օգտագործվեցին Կիրովականում (1933) և Երևանում (1936) առավել հզոր կարբիդի արտադրության կազմակերպ– ման համար։ Կիրովականի քիմ․ կոմբի– նատում և Ալավերդու քիմ․ գործարանում ստեղծվեց առաջին քիմ․ արտադրությու– նը գյուղատնտեսության քիմիացման հա– մար։ 1934-ից Կիրովականի քիմ․ կոմբի– նատը գյուղատնտեսությանը մատակա– րարում էր ազոտական պարարտանյու– թեր (կալցիումի ցիանամիդ), հետագայում ամոնիակային բորակ (1953-ից), նաև կարբամիդ (1969-ից)։ Ալավերդու պղնձա– ձուլական արտադրության համալիրում կազմակերպվեցին ծծմբական թթվի (1942) և ֆոսֆորական պարարտանյութի՝ սուպերֆոսֆատի (1945–64) արտադրա– մասերը։ Իններորդ հնգամյակում Հայաս– տանի ձեռնարկությունները սկսեցին ար– տադրել վիտամիններ և ամինաթթուներ։ 12-րդ հնգամյակում ՀՍՍՀ քիմ․ արդյու– նաբերության զարգացման խնդիրն է․ գիտատեխ․ առաջադիմության գործնա– կան ներդրումը՝ ֆիզիկապես մաշված արտադրությունների վերակառուցման և տեխ․ վերազինման հաշվին։ Նախատես– ված է ժող․ սպառման ապրանքների ար– տադրության առաջանցիկ աճ՝ ավելի քան 40%։ Գրկ․ Развитие химической промышлен– ности в СССР 1917-1980, т․ 1, М․, 1984; Народное хозяйство СССР в 1984 г․, М․, 1958․ Ն․ Նագարովա ՔԻՄՔ, մարդու և ողնաշարավոր կենդա– նիների բերանի խոռոչի վերին պատը։ Քարալեզների, միքսինների և կռճիկային ձկների Ք․ կազմվում է կռճիկային գանգի հիմքով, երկրորդային ծնոտներ ունեցող ոսկրային ձկներինը և ցամաքային ող– նաշարավորներինը՝ գանգի հիմքում եղած ոսկրերով։ Որոշ սողուններ (կրիաներ, կո– կորդիլոսներ ևն) և կաթնասուններ ունեն երկրորդային կարծր Ք․, որը բե– րանային խոռոչը բաժանում է քիթ–ըմպա– նային անցքերից, որոնք երկրորդային իտաններով բացվում են ըմպանի մեջ։ Կաթնասունների երկրորդային Ք–ի առա– ջացումը նպաստում է վերին ծնոտի ետին բաժինների ամրապնդմանը, որն իսկա– կան աղորիքների զարգացման պայման– ներից է։ Դրանց կարծր Ք․ վերածվում է մկանային թաղանթի՝ փափուկ Ք–ի, որը սահմանափակում է բկանցքը։ Մ ա ր դ ու Ք–ի առաջային 2/3-ը կազ– մում է կարծր, իսկ ետին՝ 1/3-ը՝ փափուկ Ք․։ Կարծր Ք–ի ոսկրային հենքն են կազ– մում վերին ծնոտների քմային ելուստնե– րը և քմոսկրերի հորիզոնական թիթեղ– ները։ Փափուկ Ք․ կազմված է մկաններից և ներդակազմ հյուսվածքից։ Սրա ետին ազատ եզրի մեջտեղից կախված է լեզվա– կը։ Դեպի կողմերը փափուկ Ք․ շարունակ– վում է աղեղների ձևով, որոնցից առաջա– յինը իջնում է դեպի լեզուն, իսկ ետինը՝ դեպի ըւէւցանը։ Քմային աղեղներով, փա– փուկ Ք–ով և լեզվի արմատով սահման– վում է բկանցքը, որով բերանի խոռոչը հաղորդակցվում է ըմպանի հետ։ Քմային աղեղների միջև գտնվում են քմային նշիկ– ները։