ցում են զուգորդված կրկնակի կապերի համակարգին։ Ք․ գունավոր, սուր հոտով բյուրեղական նյութեր են․ պ–բենզաքինո– նը (1) U 1,4-նավթաքինոնը (II)՝ դեղին, օ–բենզաքինոնը (III) և անտրաքինոնը՝ կարմիր։ Ք․ հեշտությամբ վերականգնը– վում են (մինչև երկատոմ ֆենոլների), մասնակցում են ղիենւսյին սինթեզին, միանում են ֆենոլների հետ (մոլեկուլա– յին կոմպլեքսներ)։ Բնական բազմաթիվ գունակիր նյութեր Ք–ի ածանցյալներն են։ Ք․ ստացվում են արոմատիկ ածխաջրա– ծինների, նաև նրանց օքսի– և ամինա– ածանցյալների օքսիդացմամբ։ Ներկա– նյութերի արտադրության միջանկյալ նյու– թեր են։ Օգտագործվում են նաև որպես դաբաղանյութեր, սնկասպան ու միջա– տասպան միջոցներ։ ՔԻՇ, հնագույն քաղաք Միջագետքում (այժմ՝ Իրաքի Օհեյմիր բնակավայրը), Բաբելոնից 18 կմ հս–արլ․։ Առաջացել է մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջին –III հազարամյակի սկզբին՝ ավելի վաղ գո– յություն ունեցած բնակավայրերի տեղում։ Մ․ թ․ ա․ XXVIII դ․ եղել է շումերական ցեղերի 1-ին միավորման կենտրոն, սա– կայն մ․ թ․ ա․ XXVII դ․ Ուրուկի դեմ պայ– քարում կորցրել է իր տիրապետությունը։ Մ․ թ․ ա․ XXIV դ․ ավերել է Շումերի թագա– վոր Լուգալզագգեսին, սակայն շուտով վերականգնել է Աքքադի թագավոր Սար– գոնը։ Հետագայում Ք․ ինքնուրույն դեր չի խաղացել, թեև եղել է Բաբելոնիայի, Աքեմենյանների, Պարթևական և Սասան– յանների պետության նահանգային կենտ– րոն։ Պեղումներով (1912 և 1923–32) հայտնաբերվել են երկու շինությունից կազմված պալատի (մ․ թ․ ա․ XXVIII – XXV դդ․) ավերակներ։ Հետազոտվել է վաղ դինաստիական ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ քառորդ) մահաքաղաքը, այդտեղ գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, բրոնզե զեն– քեր և զարդարանքներ, գլանաձև կնիք– ներ։ Բացվել են աքքադական և հետագա ժամանակաշրջանի շինություններ (այդ թվում՝ պալատական երեք շինություն, 224–651), ինչպես նաև սեպագիր վավե– րագրերի մեծ դիվան (մ․ թ․ ա․ III հազա– րամյակի սկիզբ –I հազարամյակ)։ Ք–ում հայտնաբերած որոշ նյութեր՝ կացիններ, սայլեր, իրենց զուգահեռներն ունեն Հայաստանում, վաղ բրոնզեդար– յան ժամանակաշրջանի վերջին փուլում (մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջ) գոր– ծածվող մարտական կացինները, Լճա– շսնի սայլերը ևն։ Գրկ․ Дьяконов И․ М․, Обществен– ный и государственный строй древнего Дву– речья․ Шумер, М․, 1959․ ՔԻՇՍ՚ԻՇՅԱՆ Ալեքսանդր Հովսեփի (1843, Թիֆլիս –21․02․1914, Բաքու։ Թաղվել է Թիֆլիսում), հայ դրամատուրգ։ Սովորել է Լա զար յան ճեմարանում, ավարտել Մոսկվայի համալսարանի բնագիտական ֆակ–ը, այնուհետև վերադարձել Թիֆլիս։ Գրական ասպարեզ է մտել 1870-ական թթ․՝ «Մշակ» և «Մեղու Հայաստանի» թեր– թերում տպագրած պատմվածքներով։ Ք–ի առաջին թատերական գրվածքը «Քաղքի ադաթը փոխվիլ է» վոդևիլն է (բեմադրվել է Մոսկվայի տնային թատրոններից մե– կում)։ 1880-ական թթ․ սկզբին Ք․ գրել է իր առավել նշանակալի «Օրիորդ Բերո– յանց» (բեմ․ 1881, հրտ․ 1885) պիեսը, որը շոշափում է իր ժամանակի հասարակա– կան կյանքի հրատապ հարցերը, հորդո– րում նվիրվել ժողովրդին ծառայելու գոր– ծին։ Ք․գրել է նաև «Աչքից ընկած–սրտից հանած», «Նոր կյանքի շեմքին» պիեսնե– րը և բնագիտ․ գործեր («Նախագիտելիք բուսաբանության», 1895)։ Գրկ․ Թերգիբաշյան Վ․, Հայ դրա– մատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե․, 1964։ Լ․ Ասմարյան
ՔԻՇՆԷՎ (մոլդավ․ Կիշինեու), Մոյդավ․ ՍՍՀ մայրաքաղաքը (1940-ից)։ Գտնվում է Բիկ գետի (Դնեստրի վտակ) ափին, Կոդ– րաների բարձրադիր անտառային տե– ղանքի սահմաններում։ Ունի երկաթու– ղային կայարան, օդանավակայան։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը –3,5°Cէ, հուլիսինը՝ 21°С։ 632 հզ․բն․ (1985)։ Բա– ժանվում է քաղաքային 3 շրջանի։ Պատմական ակնարկ։ ժամանակակից Ք–ի տեղում եղած բնակավայրի մասին առաջին հիշատակությունը 1466-ից է։ Մինչև XVII դ․ կեսը Ք․ բոյարական վոտ– չինա էր, իսկ այնուհետև (մինչև XIX դ․ սկիզբը) Ցասսիի Ս․ Ուրբաթ վանքին էր պատկանում։ XVII դ․ 2-րդ կեսին դարձել է քաղաք։ XVI դ․ սկզբից մինչև 1812-ը, Մոլդավ․ իշխանության կազմում, գտնվում էր թուրք, տիրապետության ներքո։ Ք–ի զարգացմանը խոչընդոտում էին թուրք, լուծը, վանքից կախվածությունը, թաթար, հորդաների արշավանքները, ֆեոդալ, ճնշումը։ 1812-ին Ք․, Բեսարաբիայի կազ– մում, միացել է Ռուսաստանին, ինչը նպաստել է քաղաքի բնակչության աճին, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը (1813-ին բացվել է հոգևոր սեմինարիա, 1833-ին՝ մար– զային գիմնազիա)։ 1818-ից Ք․ Բեսարաբիայի մարզի կենտրոնն էր։ 1820-ից մինչև 1823-ի հուլիսը Ք–ում էր ապրում Պետերբուրգից արտաքսված Ա․ Ս․ Պուշկի– նը։ XIX դ․ սկզբին Ք․ դար– ձել է թուրք, բռնատիրու– թյան դեմ Բսքլկաններում հուն․ապստամբության նա– խապատրաստման կենտ– րոններից։ 1873-ից Ք․ նա– հանգային քաղաք էր վերս– տին կազմավորված Բեսա– րաբիայի նահանգում։ 1870- ական թթ․ Ք–ում ծագել է նարոդնիկական շարժում։ 1880-ին ստեղծ– վել է առաջին հեղափոխ․ բանվ․ խմբակը։ 1896-ին առաջացել է ս–դ․ խմբակ, 1900-ին՝ Ք–ի ս–դ․ խումբը, որը ՌՍԴԲԿ բաղկացու– ցիչ մասն Էր։ վ․ Ի․ Լենինի նախաձեռնու– թյամբ Ք–ում հիմնվել է «Իսկրա» թերթի ընդհատակյա տպարան (1901-ի ապրիլ– 1902-ի մարտ)։ 1902-ի դեկտեմբերին Ք–ում ձևավորվել է ՌՍԴԲԿ կոմիտե։ 1905– 1907-ի ռուս, հեղափոխության ժամանակ Ք–ում տեղի են ունեցել ցույցեր և քաղ․ գործադուլներ։ 1917-ի դեկտեմբերին Ք–ում ստեղծվել է ինքնուրույն բոլշևիկյան կազ– մակերպություն։ 1918-ի հունվ․ 1(14)-ին Ք–ում հաստատվել է սովետական իշխա– նություն, որի համար պայքարի ակտիվ մասնակիցներից էին Ե․ Մ․ Վենեդիկտո– վը, Ի․ Ի․ Գարկավին, Ի․ Պ․ Գոդունովը, Գ․ Ի․ Կոտովսկին, Ի․ Է․ Ցակիրը և ուրիշ– ներ։ Սակայն 1918-ի հունվ․ վերջին բո– յարական Ռումինիայի զորքերը օկու– պացրին Բեսարաբիան։ 1940-ի հունիսի 28-ին Բեսարաբիան վերամիավորվեց ՍՍՀՄ–ի հետ, 1940-ի օգոստ․ 2-ին կազմա– վորվեց Մոլդավ․ ՍՍՀ, որի մայրաքաղաքը դարձավ Ք․։ 1940–41-ին սկսված սոցիա– լիստ․ վերափոխությունները ընդհատվե– ցին ՍՍՀՄ–ի վրա հիտլերյան Գերմանիա– յի հարձակման պատճառով։ 1941-ի հու– լիսի 16–1944-ի օգոստ․ 24-ը Ք․ օկու– պացրել էին գերմանաֆաշիստական զոր– քերը, որոնք մեծ վնաս հասցրին քաղա– քին (ավերվեց 174 ձեռնարկություն, մինչ– պատերազմյան բնակֆոնդի 76 %-ը են)։ Ետպատերազմյան տարիներին Ք․ վերա– կանգնվել է և վերակառուցվել։ Քաղաքը վեր է ածվել հանրապետության խոշոր քաղ․, վարչ․, գիտ․ և մշակութային կենտ– րոնի։ 1966-ին Ք․ կոմունիստական շի– նարարության մեջ ձեռք բերած հաջողու– թյունների և 500-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Տնտեսությունը։ Ք–ի ձեռնարկություն– ները թողարկում են հանրապետության ամբողջ արդ․ արտադրանքի 1/4-ը։ Արդ– յունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակումը, սննդի, թեթև, քիմ․, շինանյութերի արդ– յունաբերությունը։ Կա կահույքի 3 ֆաբ– րիկա, փայտամշակման կոմբինատ։ Ք–ի արդ․ խոշոր ձեռնարկություններն են․ «Է– լեկտրամաշինա», «Վիբրոպրիբոր», «էլեկ–