Վ․ Ի․ Լենինի հուշարձանի (Երևանի Լենինի հրապարակում) տրիբունի քիվը րից պասփ պահպանմանը^ Ունի նաև կա– րևոր դեկորատիվ նշանակություն։
ՔԻՎԱՊԱՏ, պարապետ (ֆրանս․ pa– rapet), պսակող քիվի ուղղաձիգ շարունա– կություն կազմող ոչ բարձր հոծ պատ, որ եզերում է շենքի կտուրը (ծածկը), կա– մուրջները, անցումները ևն՝ առավելա– պես անվտանգության նկատառումով։ Եր– բեմն ծառայում է նաև որպես պատվան– դան դեկորատիվ տարրերի, քանդակնե– րի համար։ ՔԻՐԱձ (Ք ի ր ա զ յ ա ն) էդմոնդ (ծն․ 25․8․1923, Կահիրե), հայ ծաղրանկարիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է Կա– հիրեի Նուբարյան վարժարանում, ապա կաթոլիկական քոլեջում։ Սովորել է Ա․ աս– րուխանի մոտ, որի հրատարակած «Լա քարավան» հանդեսում տպագրել է իր առաջին ծաղրանկարները։ Ավելի ուշ տպագրվել է տեղի արաբ․ «Ալ Մուսավար» և ֆրանս․ «Իմաժ», «Լա ռեֆորմ» թերթե– րում ու հանդեսներում։ 1945-ին մասնակ– ցել է եգիպտահայ նկարիչների ցուցա– հանդեսին։ 1946-ին իր արվեստը կաւոա– րելագործելու նպատակով մեկնել է Փա– րիզ։ Առաջին անհատական ցուցահանդե– սը բացվել է 1948-ին՝ Կահիրեում, որից հետո հաստատվել է Փարիզում։ Д-ի ծաղ– րանկարները տպագրվել են ֆրանս․ կենտրոնական թերթերում ու հանդեսնե– րում։ 1959-ից հրատարակել է ծաղրա– նկարների մի շարք ալբոմներ, ուր նուրբ, դիպուկ հումորով ներկայացված է ֆրանս․ աԲԴԻ կյանքը։ Լ․ Չուգասզրսն
ՔԻՐԱՄ ԿԱԶՄՈՂ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVI – XVII դդ․ քանդակազարդող հայ վար– պետ, խաչքարեր և տապանաքարեր կազ– մող։ Նրա ստորագրությամբ հայտնի ամե– նավաղ գործը՝ օրորոցաձև մի տապանա– քար, ստեղծվել է 1551-ին (թվ․ Ռ), այժմ– յան Մարտունու շրջանի Երանոս գյու– ղում, վերջինը՝ 5 խաչքար, 1610-ին (թվ․ ՌԾԹ), գտնվում են այժմյան Շամշա– դինի շրջանի Բերդ գյուղի «Ս․ Սարգսի խաչ» կոչվող գերեզմանատանը։ Ք․ Կ․ խաչքարեր ու տապանաքարեր է կերտել Եղվարդում, էջմիածնում, Աշտարակում՝ Արարատյան դաշտից մինչև Բերդ, սա– կայն, հիմնականում ստեղծագործել է Դեղարքունիքում (ներկայիս Մարտունու և Կամոյի շրջաններում), որի գյուղերից մեկը, հավանաբար, նրա ծննդավայրն է եղել։ Մյուս քանդակազարդող հայ վար– պետների համեմատությամբ Ք․ Կ․ եղել է ամենաարգասավորը․ նրա ստորագրու– թյամբ և անստորագիր հաշվվում է 64 գործ (54 խաչքար, 10 տապանաքար)։ Ք․ Կ–ի գործունեությունը առանձնապես բեղմնավոր է եղել Նորադուզում, ուր ստեղծել է 32 խաչքար։ Նրա արվեստի գլուխգործոցներն են համարվում Կամո– յի «Դարի գլուխ» գերեզմանատան մեջ կանգնեցված զույգ խաչքարերը, մեկը՝ Հախնազարի (1596 թ․, ստորագրված, պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում), մյուսը՝ Շահ– նազարի հիշատակին։ Նա կատարելու– թյան է հասցրել Դեղարքունիքում Մեյիբ– սեթ Կազմողի սկզբնավորած «մանրա– քանդակ ոճը», դարձել դրա ամենացայ– տուն ներկայացուցիչը։ Ք ի ր ա մ Կազմող․ Ի աչք ար (1596, Կա– մո քաղաքի «Դարի գլուխ» գերեզմանատնից, այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում) Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե„ 1963։
ՔԻՐՈՆ (հուն․ XeCpcov), հին հուն, դի– ցաբանության մեջ կենտավրոս։ Կռոնոսի որդին։ Իբր ծնվել է կիսաձի–կիսամարդու կերպարանքով։ Ի տարբերություն մյուս կենտավրոսների, հատկանշվել է իմաստ– նությամբ ու բարությամբ։ Համարվել է նշանավոր հերոսների (Թեսևս, Ցասոն, Աքիլլես, Պելևս և ուրիշներ) դաստիարա– կը։ Հատկապես փառաբանվել է իբրև վիրաբույժ և բույսերի բուժիչ հատկու– թյունների գիտակ։ ՔԻՐՍ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, Կահուրդ գետի վերնագավառում։ Միա– վորված է Դեղիի կաթնաանասնապահա– կան սովետական տնտեսության հետ։ Ոլնի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Քիրս
ՔԻՐՔՈՒՔ, Կ ի ր կ ու կ, քաղաք Իրաքի հս–արլ–ում (Քրդստանում)։ Քիրքուք մու– հաֆազի վարչական կենտրոնն է։ 175 հզ․ բն․։ Ունի երկաթուղային կայարան։ Ավ– տոճանապարհների հանգույց է, նավթի արդյունահանման խոշոր կենտրոն։ Ք–ից նավթամուղներ են գնում Բանիյաս (Սի– րիա) և Տրիպոլի (Լիբանան) նավահան– գիստները։ Ք–ի մոտ կա նավթավերամշակ– ման գործարան, արդյունահանվում է ծծումբ։
ՔԼԵՅՆԻ–ԳՈՐԴՈՆԻ–ՖՈԿԻ ՀԱՎԱՍԱ– ՐՈՒՄ, տարրական մասնիկի շարժումը նկարագրող ալիքային հավասարում․ ճ՜փ–, որտեղ փ–ն մաս– c2 dt2 հձ նիկի աւիքային ֆունկցիան է, ա–ը՝ զանգվածը, c-ն՝ լույսի արագությունը, fr-ը՝ Պլանկի հաստատունը։ 1926-ին, մի– մյանցից անկախ, ձևակերպել են շվեդ, ֆիզիկոս Օ․ Քլեյնը (Օ․ Klein, 1894– 1977), գերմանացի Վ․ Դորդոնը (W․ Gor– don, 1893–1939) և Վ․ Ա․ Ֆոկը Ք–Դ–Ֆ․ հ․ Շրեդինգերի հավասարման ռելյատիվիս– տական ընդհանրացումն է զրո սպինով մասնիկի համար։ Այդ հավասարմանը բավարարում է նաև կամայական սպինով մասնիկի ալիքային ֆունկցիայի բաղա– դրիչներից յուրաքանչյուրը։ Ք–Դ–Ֆ․ հ․ նկարագրում է լոկ սկալյար մեզոնային դաշտ, որի համար “փ–ն ունի ոչ թե հա– վանականության ամպլիտուդի իմաստ, այլ իրական դաշտի ամպլիտուդ է՝ ինչ– պես էլեկտրամագնիսական դաշտի տե– սության մեջ վեկտոր–պոտենցիալը։ Հ․ Ավեաիսյան
ՔԼԻՎԼԵՆԴ (Cleveland), քաղաք ԱՄՆ–ի Օհայո նահանգում, նավահանգիստ էրի լճի ափին։ 2808 հզ․ բն․ (արվարձաննե– րով, 1982)։ Տրանսպորտային հանգույց է, արդ․, ֆինանսաառևտրական և մշակու– թային կենտրոն։ Կա արդ․ սարքավորում– ների, հաստոցների, ավտոմոբիլների ար– տադրություն, էլեկտրատեխ․, էլեկտրո– նային, ռազմ․, սննդի, քիմ․ արդյունաբե– րություն, նավաշինություն, սև մետալուր– գիա, մետաղամշակում։ Ունի համալսա– րան։ Կ․ ԱՄՆ–ի բանվորական շարժման նշանավոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1796-ին։
ՔԼԻՐԻՆԳ (անգլ․ clearing, Clear – մաք– րել, պարզորոշ դարձնել բառից), անկան– խիկ հաշվարկների համակարգ, որը հիմ– նըվում է փոխադարձ պահանջների ու պարտավորությունների հաշվանցման վրա։ Օգտագործվում է ներքին և միջազ– գային հաշվարկների ժամանակ։ Իրակա– նացվում է բանկերի կամ հատուկ հաշ– վարկային պալատների (առաջինը հիմն–