Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ության դպրոցում (դասատու՝ Ե․ Թւսդե– վոսրսն), 1918-ին՝ Մոսկվայի Ազատ գե– ղարվեստական արվեստանոցների վերջին կուրսում (Պ․ Կոնչաչովսկու արվեստանո– ցում)։ 1919-ին, ավարտելով ուսումը, վե– րադարձել է Թիֆլիս, նկարչություն դա– սավանդել տեղի հայկ․ դպրոցներում, բա– ցել իր առաջին անհատական ցուցահան– դեսը։ 1921-ին դասավանդել է (գեղա– նկարչության պրոֆ․) Թիֆլիսի բարձրա– գույն պետ․ տեխ․ արվեստանոցներում։ Ուս․ բնույթի, հին ու նոր վարպետների ազդեցությունների հետքերը կրող գործե– րի կողքին 1919–22-ին Ք․ ստեղծել է ամուր կոնստրուկտիվ գծանկարով, գույ– նի տոնային նուրբ զգացողությամբ՝ «Կշռաքարերով նատյուրմորտ» (1918, Ռուս, թանգարան, Լենինգրադ), «Ջութակ» (1919), եվրոպ․ նոր և նորագույն նկար– չական ուղղություններին նրա ծանոթու– թյունը վկայող «Ձվաձև նատյուրմորտ» (1920), «Ըմպանակով կինը» (1920, Հա– յաստանի պետ․ պատկերասրահ, Երեան), հոգեբանական խնդիր արծարծող, ջերմ, հուզական՝ «Նկարչի մոր դիմանկարը» (1919), խոր, ողբերգական «Դե պրոֆուն– դիս» («Ի խորոց», 1919, Հայաստանի պետ․ պատկերասրահ) և այլ գործեր։ Այդ տարիներին են ձեավորվել և դրսեորվել նրա արտիստական խառնվածքի հիմնա– կան գծերն ու նախասիրությունները՝ ռացիոնալիզմ, ուժեղ, զգայական ձգտում դեպի պլաստիկ ծավալային ձեը, սիմվո– լիկ մտածելակերպ, որոնք բնորոշ են մնացել նրա ողջ ստեղծագործությանը։ 1922-ին Ք․ մեկնել է արտասահման, եղել Կ․ Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար ար– ժանացել է արծաթե մեդալի։ Այնուհետե եղել է Ֆլորենցիայում, Հռոմում, 1923-ից՝ Փարիզում, ստեղծագործել և ցուցադրվել է Անկախների, Աշնանային, Որմնանկար– չության սալոններում՝ Ա․ Մատիսի, Պ․ Պի– կասսոյի, ժ․ Բրաքի, Ֆ․ Լեժեի, Դե Կիրի– կոյի և այլ նկարիչների հետ։ Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառնում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մե– տաֆիզիկական նկարչության, սյուրռեա– լիզմի, էքսպրեսիոնիզմի, նեոկլասիցիզմի և այլ հոսանքների ազդեցությունը, նը– րանց ոճական–ձեական հնարների հա– մադրումը, հաճախ՝ միենույն երկի մեջ («Ղագարոսի հարությունը», 1923, «Տե– սիլք», 1924, մասնավոր հավաքածու, Երե– վան, «Սրճարան», 1925, «Սիրահարներ», 1926, «Բանաստեղծը», 1924, «Պտուղնե– րով հուրին», 1926, վերջին երկուսը՝ Հա– յաստանի պետ․ պատկերասրահ, են)։ Ք–ի այդ շրջանի ստեղծագործության բնո– րոշ գծերն ու մղումները հանրագումա– րի է բերում «Ընտանիք–սերունդներ» կը– տավը (1925, Հայաստանի պետ․ պատկե– րասրահ), որը հաստատում է արվեստա– գետի դիրքորոշումը։ 1926-ին Ք․, ի մի բերելով ֆուտուրիզմի շարժման ու ժամանակի մասին ունեցած ըմբռնումը, կուբիզմի վերլուծական, նկա– րի երկչափ սիստեմը խախտելու միտումը գունավոր և կոնստրուկտիվ քանդակա– գործության՝ քանդակի ստատիկան և մոնոխրոնիզմը հաղթահարելու ձգտման հետ, ստեղծեց նոր տեսակի մի երկ, որն անվանեց «Peinture dans l’espace» («Նը– կարչություն տարածության մեջ», 1926, ժամանակակից արվեստի ազգ․ թանգա– րան, Փարիզ)։ ժամանակակից ուրբանի– զացիայի, տեխնիցիզմի դեմ է ուղղված Ք–ի «Մարդը և քաղաքը» գործերի շարքը (1933)։ 1935-ին Ք․ մասնակցել է Պրագա– յում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Ցորքում, Բրյոաելում, 1936-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանս․ նկարիչների ցու– ցահանդեսներին։ 1936-ին Ք․ վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միու– թյան շարքերը (1937) և մասնակցել տե– ղական ու միութենական ցուցահանդես– ների։ Պահպանելով նորարարական որոշ ձեամիջոցներ, առաջնակարգ նշանակու– թյուն է տվել բովանդակությանը, պատ– կերվողի կոնկրետ անհատական նկարա– գրի ու ներաշխարհի բացահայտմանը։ 1936-ի «Ինքնանկար»-ը (Ե․ Քոչարի թան– գարան, Երեան), «Ա․ Մովսիսյանի դի– մանկարը» (Հայաստանի պետ․ պատկե– րասրահ) մեծ կուլտուրայով և գեղարվես– տական վարպետությամբ կատարված հո– գեբաեական–վերլուծական խոր բնութա– գրումներ են։ Ատեղծել էtՄ․ Դորկու (գիպս, 1936, ՀՍՍՀ կուլտուրայի մինիս– տրության ֆոնդ), Շոթա Ռուսթավելու (կրաքար), Ա․ Պուշկինի (գիպս, երկուսն էլ՝ 1937, Հայաստանի պետ․ պատկերա– սրահ), Նիզամու (գիպս, 1940, Նիզւսմի Դյանջեիի թանգարան, Բաքու), Հ․ Աբել– յանի (գիպս, 1943, Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարան, Երեան), Խ․ Աբովյանի (գիպս, 1945, խ․ Աբովյանի տուն–թանգարան, Երեան), Տ․ Չուխաճյանի (գիպս, 1946, Հ․ Պարոն– յանի անվ․ երաժշտ․ կոմեդիայի թատրոն, Երեան), Անանիա Շիրակացու (գիպս, 1952, ՍՍՀՄ նկարիչների միության ֆոնդ), Մեսրոպ Մաշտոցի (գիպս, 1952), Մ․ Նալ– բանդյանի (գիպս, 1954, Դիլիջանի երկ– րագիտական թանգարան), Ս․ Շահումյա– նի (գիպս, 1956) և այլ նշանավոր մարդ– կանց կիսանդրիներ և արձաններ։ 1944– 1945-ին նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխ․ ինստ–ներում։ 1939-ին ստեղծել է «Սա– սունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական հրատարակության (Լե– նինգրադ) նկարազարդումների շարքը (Հայաստանի պետ․ պատկերասրահ)։ Դուաշով կատարված թերթերում Ք․ գը– տել է էպոսի ոգուն համահնչյուն, սակայն միանգամայն նոր ձև և գեղարվեստական մեկնաբանություն։ Նկարչական բարձր կուլտուրայով վերարտադրված հայ ար– վեստին բնորոշ քարի ֆակտուրան, նրա նյութական հմայքին կենդանություն ու իմաստ տվող ժամանակի թողած հետքե– րը, նրբագեղ, պլաստիկ գծանկարը այդ համարյա միագույն թերթերին տալիս են գեղանկարչական հմայք և գեղեցկություն։ Հետագայում նմանակման այդ եղանակով ստեղծել է «Տիգրան Մեծ» (1940), «Ոսկան Երևանցի» (1946, Ա, Մյասնիկյանի անվ․ հանրային գրադարան, Երեան) և այլ գրաֆիկական երկեր։ 1955-ին կերտել է իր ամենամոնումենտալ քանդակը՝ «Զը– վարթնոցի արծիվը» ուղենշան–կոթողը (բրոնզ, տուֆ, ճարտ․ Ռ․ Իսրայելյան)։ 1939-ին Երևանում ժամանակավորապես դրված գիպսե արձանի տեղում 1959-ին կանգնեցվել է Սասունցի Դավթի պղնձա– կոփ արձանը, որի համար Ք․ արժանացել է ՀՍՍՀ պետ․ մրցանակի (1967)։ Բանի– մացորեն ոճավորված ցայտուն ծավալա– ձևերը ստեղծում են լուսաստվերի հա– րուստ խաղ, որն ավելի է ընդգծում ձիու և ձիավորի հուժկու, անկասելի թռիչքին նախորդող ֆիզ․ ու հոգեկան ծայրահեղ լարումը։ Պահի մեջ կոնկրետացվող շարժ– ման ու զգացմունքների այդ դրամատիզմը արձանին հաղորդում է մեծ թափ, ներ– քին հզոր ուժ և մոնումենտալ հնչողու– թյուն, որից մի տեսակ զուրկ է Ք–ի մյուս՝ «Վարդան Մամիկոնյան» արձանը (կոփա– ծո պղինձ, կարմրավուն կրաքարային ավազաքար, 1975, Երեան, ճարտ․ Ս․ Քյուրքչյան)։ Ք․ բազմաժանր, բազմազան տեխնիկա– յով աշխատող արվեստագետ էր։ 1948-ին մոմաներկերի գյուտի համար ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդին առընթեր Դյուտե– րի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Այդ տեխնիկայով են կատարված «Մանիկի դիմանկարը» (1946, ՄՍՀՄ կուլտուրայի մինիստրության ֆոնդ), «Աղջկա դիմա– նկար» (1945), «Կոմիտաս» (1946, երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ) և այլ գործեր։ Թեմատիկ կոմպոզիցիանե– րից հայտնի են գրաֆիկական՝ «Դոն Քի– շոտ» (1951), «Նիզամին որդու հետ» (1953), «Մեխլու վարդապետի ապստամբությու– նը» (1955, բոլորը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ), երփնագիր՝ «Պատերազ– մի արհավիրքը» (1962, ժամանակակից արվեստի թանգարան, Երեան)։ Ձևավո– րել է Ա․ Պուշկինի «Քարե հյուրը» (1937), Կ․ Դոլդոնիի «Բամբասանք և սեր» (1941, երկուսն էլ՝ Մունդուկյանի անվ․ թատրո– նում) պիեսների, Ի․ Կալմանի «Կրկեսի իշխանուհին» օպերետի (1947, Հ․ Պարոն– յանի անվ․ երաժշտ․ կոմեդիայի թատրոն) բեմադրությունները։ Նրա բազմաթիվ գոր– ծեր դրված են հանրապետության տար– բեր վայրերում, պահվում նն ՀՍՍՀ, ">ЛТ և Եվրոպայի թանգարաններում, անհատա– կան հավաքածուներում։ Ք․ արվեստա– բանական հոդվածների հեղինակ է։ 1965, 1971, 1978-ին Երևանում, 1973-ին՝ Մոսկ– վայում, 1974-ին՝ Բաքվում և Թբիլիսիում կազմակերպվել են Ք–ի անհատական ցու– ցահանդեսները։ 1945-ին Փարիզի Դրուան սալոնում և 1966-ին Պերսիե սրահում ցուցադրվել են Ք–ի գործերի հավաքա– ծուները։ 1984-ին Երևանում բացվել է «Ե․ Քոչարի թանգարան»-ը։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ Ք–ի արվեստը իր մեջ ներառնում է համաշ– խարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղու– թյունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ, և չնայած ոճական ու ձևական կողմերի և, միջոցնե– րի բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստ, ամուր հիմքի վրա։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Պատկերազարդումը տես 449-րդ էջից առաջ՝ ներդիրում և 337-րդ էջից առաջ՝ ներդիրում, աղ․ XIV։