Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ն․ Մ․ Քոչարյան Ս․ "4․ Քոչարյան անդամ (1956), ֆիզմաթ գիւո․ դ–ր (1954, ֆիզիկոսներից առաջինը Հայաստանում), պրոֆեսոր (1957), գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1931-ին ավարտել է Երևանի համալսարանը։ Եղել է համալսարանի փորձարարական ֆիզիկայի (1938–56), նյութի կառուց– վածքի (1956–58) ամբիոնների վարիչ, 1938–45-ին, միաժամանակ, Երևանի պո– լիտեխ․ ինստ–ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1958–59-ին Ք․ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի առաջին դե– կանն էր։ 1943-ին, Ա․ Ի․ Ալիխանովի և Ա․ Ի․ Ալիխանյանի հետ, Ք․ մասնակցել է ՀՍՍՀ ԴԱ ֆիզիկայի ինստ–ի (հետագա– յում՝ ՍՍՀՄ ատոմային էներգիայի օգտա– գործման պետ․ կոմիտեի Երևանի ֆիզի– կայի ինստ․) կազմակերպմանը։ 1944– 1949-ին եղել է այդ ինստ–ի դիրեկտորի տեղակալը, 1949–60-ին4 փոքր էլեկտրա– մագնիսի լաբորատորիայի, իսկ 1960– 1962-ին4 պոլիմերների ֆիզիկայի լաբո– րատորիայի վարիչը։ 1962-ին կազմա– կերպել և ղեկավարել է ՀՍՍՀ ԴԱ կենտ, ֆիզիկատեխ․ լաբորատորիան։ Ք–ի գիտական առաջին աշխատանքնե– րը, որոնք նա կատարել է 1934-ին, Արա– գած լեռան վրա կազմակերպված գիտա– կան արշավախմբի կազմում, նվիրված են եղել տիեզերական ճառագայթների բա– ղադրության հետազոտմանը։ 1936-ին, Երևանում, Ա․ Ն․ Վեռնովի հետ ուսումնա– սիրել է տիեզերական ճառագայթների արլ–արմ․ ասիմետրիայի երևույթը՝ օգ– տագործելով գունդ–զոնդեր։ 1944–60-ին զբաղվել է ծովի մակերևույթից 1000 մ և 3250 մ բարձրության վրա տիեզերական ճառագայթման մասնիկների բաղադրու– թյան, էներգիական սպեկտրի ու զանգ– վածների սպեկտրի, ինչպես նաև բարձր էներգիայի մասնիկների և ատոմային միջուկների փոխազդեցության պրոցես– ների հետազոտմամբ։ 1960-ից Ք–ի գի– տական աշխատանքների հիմնական ուղ– ղությունը դառնում է պինդ մարմնի և պոլիմերների ֆիզիկան։ Նա փորձով հայտնաբերել ու հետազոտել է անիզո– տրոպ պոլիմերների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, ինչպես նաև «մակածված» պիեզոէֆեկտն այդ պոլիմերներում։ Կատարել է լուծույթ– ներում ուլտրաձայնային ճառագայթման ազդեցությամբ պոլիմերների կառուցված– քափոխման մեխանիզմների ուսումնասիր– ման մի շարք աշխատանքներ։ Պարգևա– տրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Երկ․ Космические лучи․ Физика полиме– ров (Избранные труды), Е․* 1973․ Ս․ Գ․ Քոչարյանց Ա․ Ե․ Քոչինյան

ՔՈՉԱՐ6ԱՆ Մարգիս Ավետի [20․6(3/7)․ 1901, Թիֆլիս –-7․5․1977, Երևան], հայ սովետական թատերական գործիչ, դերա– սան, ռեժիսոր, մանկավարժ։ ՀԱԱՀ ար– վեստի վաստ․ գործիչ (1941)։ ՄՄԿԿ ան– դամ 1944-ից։ Պրոֆեսիոնալ բեմ է բարձ– րացել 1921-ին․ խաղացել է Թիֆլիսի, Երե– վանի, Լենինականի և Բաքվի թատրոն– ներում։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից։ 1935-ին ավարտել է Մոսկվայի թատերարվեստի պետ․ ինստ–ի ռեժիսորական ֆակ–ը։ 1935-ից՝ Երևանի Դորկու անվ․ բանվո– րական թատրոնի ռեժիսոր, 1937–48-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատ– րոնի գլխ․ ռեժիսոր, ուր բեմադրել է Դոլ– դոնիի «Հյուրանոցի տիրուհին», Շիլլերի «Ավազակներ», Սունղուկյանի «Պեպո», Բեյլերյանի «Հազարան բլբուլ» ևն։ 1935-ից զբաղվել է մանկավարժությամբ, 1944-ից՝ Երևանի թատերական ինստ–ում (պրոֆե– սոր4 1968-ից)։ Բ․ Հովակիմյան

ՔՈՉԱՐՅԱՆ Մտեփան Աշոտի (ծն․ 14․4․ 1928, ք․ Երևան), հայ սովետական փի– լիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1972), պրոֆ․ (1974)։ ՄՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետր (1951)։ 1966–73-ին եղել է ֆիզկուլտուրայի հայկ․ ինստ–ի մարքսիզմ–լենինիզմի, ապա փիլ–յան և քաղաքատնտեսության ամբիո– նի, 1973–74-ին՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկա– վարժ․ ինստ–ի, 1974 –86-ին՝ Հայկ․ գյու– ղատնտ․ ինստ–ի փիլ–յան ամբիոնների վարիչ։ 1986-ից՝ ՀԱՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության վարչության պետ։ Զբաղ– վում է պատերազմի ու խաղաղության և գաղափարախոսական պայքարի պրոբլեմ– ներով։ Երկ, Սոցիալիզմ և խաղաղություն, Ե․, 1974։ Խաղաղության սովետական ծրագիրը, Ե․, 1980։ О проблемах войны и мира, Е․, 1985․

ՔՈՉԱՐՏԱՆ Սուրեն Հովակիմի [23․8(5․9)․ 1904, Թիֆլիս –29․9․1979, Մոսկվա, թաղ– վել է Երևանում], էստրադայի սովետա– կան արտիստ, ասմունքող։ ՀԱՍՀ (1945) և ՌՍՖՍՀ (1967) Ժող․ արտիստ։ Թատերա– կան կրթությունն ստացել է Մոսկվայի հայկ․ դրամատիկ, ստուդիայում (1921 – 1925)։ 1925–32-ին՝ Երևանի Առաջին պետ– թատրոնի (այժմ՝ Մունդուկյանի անվ․) դե– րասան։ Դերերից են՝ Ֆուրմանով (Ֆուր– մանովի «Խռովություն»), Վասկա Պեպել (Դորկու «Հատակում»), Կակուլի (Սուն– դուկյանի «Պեպո»)։ Ասմունքի արվեստին ամբողջությամբ նվիրվել է 1932-ից։ 1939- ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակա– տար։ Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել հայ արվեստի մոսկովյան տասն– օրյակի ժամանակ (ծրագրում՝ «Մասունցի Դավիթ»)։ Մտեղծել է ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա (հայերեն և ռուսերեն)։ Ստեղծագործական նախա– սիրությունը գրական նշանավոր երկերի ասմունքն էր․Ռուսթավելու«Ընձենավորը», Բոկաչչոյի «Դեկամերոն», Աբովյանի «Վերք Հայաստանի», Հոմերոսի «Ոդիսական», «Հազար ու մեկ գիշեր», որոնք Ք–ի խաղա– ցանկում պահպանվել են տասնյակ տարի– ներ։ Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և՝ Շեքսպիրի վեհաշունչ խոսքը («Հանուն հայրենիքի» կոմպոզիցիան), և" Լ․ Տոլստոյի հոգեբա նական թափանցումները («Կրեյցերյան սոնատ»), և՝ Աբովյանի արարատյան բար– բառը, և՝ Սունղուկյանի թիֆլիսահայերե– նը («Մակակո», ըստ «Վարինկի վեչերը» պատմվածքի), և՝ Թումանյանի, Չարենցի, և՝ ռուս ժամանակակից գրողների (Ֆա– դեևի «Երիտասարդգվարդիա», Բ․Պոլևոյի «Ոսկի») ոճն ու լեզուն։ Ք–ի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխ․ սկզբունքը՝ կերպարների անձնավո– րումը հնչող խոսքի և դիմախաղի մի– ջոցով։ Ք․ իր արվեստով ստեղծել է «մի դերասանի թատրոն»։ Նրա արվեստը շատ բարձր է գնահատել Վ․ Կաչալովը․ «Քո– չարյանը վարպետ է, իր գործի վիրտուո– զը․․․» (Алянский Ю․, С․ Кочарян, էջ 124)։ Ք–ի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները» (ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1975)։ Ելույթնե– րով շրջագայել է ողջ Սովետական Միու– թյունում, այդ թվում՝ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1951)։ Պարգևատրվել է «Պատ– վո նշան» շքանշանով։ Երկ․ Կենդանի խոսքի ոլորտներում, Ե․, 1963։ Գրկ, Հախվերդյան Լ․, Սուրեն Քո– չարյանի արվեստը, Ե․, 1959։ Алянский Ю․, Сурен Кочарян, М․, 1983․ Լ․ Հախվերդյան

ՔՈՉԱՐ8ԱՆՑ Սամվել Գրիգորի [ծն․ 7․1․ 1909, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)], հայ սովետական ինժեներ–էլեկտրիկ, սոցիա– լիստական աշխատանքի կրկնակի (1962, 1984) հերոս։ Տեխ․ գիտ․ դ–ր (1958), պրո– ֆեսոր (1962), ՌՍՖՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստ–ը (1937)։ Գիտական աշխատություն– ները վերաբերում են հատուկ տեխնիկա– յի բնագավառին։ Լենինյան (1961) և ՄՍՀՄ պետ․ (1949, 1951, 1954, 1977) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության շքա– նշաններով։

ՔՈՉԲԵԿ, գյուղ ԼՂԻՄ–ի Հադրութի շըր– ջանում։ Միավորված է Հադրութի սովե– տական տնտեսության հետ։ Ունի ութ– ամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար։ Ք–ում պահպանվել են Ս․ Հա– րություն եկեղեցին, տապանաքարեր և խաչքարեր (XIII–XIV դդ․)։

ՔՈՉԲԵԿ, գյուղ ՀԱԱՀ Ազիզբեկովի շըր– ջանում, Դարբ գետի վերին հոսանքի շըր–