անձին դաաի ւոալու կարգը, դատական քննության ընդհանուր պայմանները, դա– տական քննությանը դաաապարայաչի, դատախազի, հասարակական մեղադրողի և հասարակական պաշտպանի մասնակ– ցությունը, դատական քննության սահ– մանները, դաաավճռի տեսակները են։ 5-րդ հատվածը վերաբերում է վճռաբեկու– թյան և հսկողական կարգով դատավճիռ– ների վերանայմանը, 6-րդը՝ դատավճիռն օրինա՛կան ուժի մեջ մտնելու և ի կատար ածելու կարգին, 7-րդը՝ հանցագործու– թյունների կանխարգելմանը։ Հիմունքնե– րի հիման վրա միութենական հանրա– պետություններում ստեղծվել են քրեա– կան դատավարության օրենսգրքեր (տես նաե Քրեական դատավարության օրենս– գիրք ՀՍՍՀ)։ Տ․ Դորրովոչսկայա
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ– ԳԻՐՔ ՀՍՍՀ, հանրապետական համա– կարգված օրենսդրական ակտ ՀՍՍՀ–ում, որը կարգավորում է քրեական գործերի քննության և լուծման կարգը հանրապե– տությունում։ ՀՍՍՀ առաշին Ք․ դ․ օ․ ընդունվել է 1923-ի հոկտ․ 1-ին։ Գործող օրենսգիրքն ընդունվել է 1961-ի մարտի 7-ին՝ ՍՍՀ Միության և միութենական հան– րապետությունների քրեական դատավա– րության հիմունքների հիման վրա։ Ք․ դ․ օ․ սահմանում է հետաքննության, նախաքննության մարմինների և դատա– խազության գործունեության կարգը, քրեական գործերի հարուցման և քննու– թյան, դատի տալու, դատական քննու– թյան, վճռաբեկ և հսկողական վարույթ– ների, նոր հանգամանքների ի հայտ գա– լու կապակցությամբ քննությունը վեր– սկսելու և դատավճիռն ի կատար ածելու հետ առնչված դատավարական խնդիրնե– րի լուծման կարգը։ Ք․ դ․ օ․ միաժամանակ սահմանում է քրեական գործերի դատա– վարությանը քաղաքացիների, հասարա– կայնության, հիմնարկությունների, ձեռ– նարկությունների, կազմակերպություն– ների ներկայացուցիչների մասնակցու– թյան կարգը, դատավարության մասնա– կիցների իրավունքներն ու պարտակա– նությունները, դրանց ապահովման երաշ– խիքները։ ՀՍՍՀ Ք․ դ․ օ․ բաղկացած է 9 հատվա– ծից, որոնք իրենց հերթին բաժանված են գլուխների (ընդամենը՝ 36 գլուխ՝ 404 հոդված)։ Հ․ Պիվազյան
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, հանցա– գործությունների վերաբերյալ գործերի հարուցման, քննության և լուծման, ինչ– պես նաև դատավճիռների կատարման օրենքով սահմանված կարգ։ Ք․ դ․ կոչված է կանխելու հանցագործությունների կա– տարումը, բացահայտելու և պատժելու հանցագործություն կատարած անձանց, նպաստում է սոցիալիստ, օրինականու– թյան ամրապնդմանը, քաղաքացիներին դաստիարակում սովետական օրենքները հարգելու, անշեղ կատարելու ոգով։ Քրեա– կան գործի վարույթը կատարվում է որո– շակի կարգով և ունի իր փուլերը, որոնցից յուրաքանչյուրը կոչված է նպաստելու գործի հանգամանքների լրիվ և օբյեկտիվ բացահայտմանը, հանցագործություն կա– տարածների նկատմամբ օբյեկտիվ և հիմ– նավորված պատժի նշանակմանը (քրեա– կան գործի հարուցում, հետաքննություն, նախաքննություն, դատական քննություն, վճռաբեկություն, դատավճռի կատարում, հսկողական վարույթ, նոր երևան եկած հանգամանքներով վարույթ)։ Ք․ դ–յան իրականացման կարգը սահ– մանված է քրեական դատավարության հիմունքներով, ՍՍՀՄ այլ ակտերով և միութենական հանրապետությունների քրեական դատավարության օրենսգրքե– րով։ Հ․ Պիվազյան
ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավունքի ճյուղ, որով սահմանվում են հանլւության հա– մար վտանգավոր արարքները (հանցա– գործությունները), դրանց կատարման համար պատիժներն ու նշանակման պայ– մանները։ Սովետական Ք․ ի․ ծառայում է սովետական պետ․ և հասարակական կար– գը, սովետական քաղաքացիների իրա– վունքներն ու շահերը, սոցիալիստ, սե– վւականությունը հանցավոր ոտնձգություն– ներից պաշտպանելու նպատակին։ Ք․ ի–ի նորմերը նախատեսված են ընդհանուր միութենական և հանրապետական օրենք– ներով։ Նրա հիմնական սկզբունքները ձեավորվել են սովետական իշխանության առաշին տարիներին՝ Վ․ Ի․ Լենինի անմի– շական մասնակցությամբ։ Ըստ այդ սկըզ– բունքների, ՍՍՀՄ–ում քրեական պատաս– խանատվություն կարող է առաշանալ մի– այն օրենքով նախատեսված կոնկրետ հան– ցավոր արարքների կատարման դեպքում՝ քրեական և քրեական դատավարական գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սովետական Ք․ ի․ բաժանվում է ընդ– հանուր U հատուկ մասերի։ Ընդհանուր մասում նախատեսվում են Ք․ ի–ի ընդհա– նուր ինստ–ներն ու հասկացությունները, տրվում է հանցագործության հասկացու– թյունը, մեղքի էությունն ու տեսակները, քրեական պատասխանատվությունը բա– ցառող հանգամանքները, հանցագործու– թյան նախապատրաստման, հանցափոր– ձի, հանցագործության մասնակիցների համար պատասխանատվության կարգն ու պայմանները, պատժի նպատակներն ու տեսակները, դրանց նշանակման և պատժից ազատելու պայմանները։ Հա– տուկ մասի նորմերում նախատեսվում են հանցագործություն համարվող կոնկրետ արարքները, սահմանվում են դրանց հա– մար պատիժները։ Սոցիալիստ, մյուս եր– կըրներում Ք․ ի․ կառուցվում է նույն սկըզ– բունքներով, ինչ ՍՍՀՄ–ում։ Գրկ․ Թովմասյան Ա․ Թ․, Հին և միջ– նադարյան հայ քրեական իրավունք, Ե․, 1977։ Ն ու յ ն ի, Սովետական քրեական իրավունք, հ․ 1–4, Ե․, 1971–83։ Курс советского уголов– ного права, т․ 1–6, М․, 1970–71․ Ա․ Թովմաս յան
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱաԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, օրինախախտման համար սահմանված իրավական պատասխանատվության տե– սակ։ ի տարբերություն իրավական պա– տասխանատվության մյուս տեսակների (պատասխանատվություն քաղաքացիա– կան, վարչ․ պատասխանատվություն, կար– գապահական պատասխանատվություն), Ք․ պ․ նախատեսվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարված հանրու– թյան համար վտանգավոր այնպիսի արար– քի դեպքում, որը որակվում է որպես հան– ցագործություն։ Առաշանում է ինչպես ավարտված հանցագործության, այնպես էլ հանցափորձի ու հանցագործության նախապաարասաության դեպքում։ Պա– տասխանատվություն է նախատեսվում նաե արարքի հանցակիցների և առնչա– կիցների նկատմամբ։ Անձին Ք–պ–յան ենթարկել, նշանակում է նրա դեմ քրեա– կան գործ հարուցել (տես Քրեական գոր– ծի հարուցում) և կատարել քննություն (հետաքննությունդ նախաքննություն, դատական քննություն)։ Գործի նախնա– կան քննության և դատավարության ըն– թացքում Ք․ պ–յան ենթարկված անձի և պետության միշե՝ հանձին քննչական, դատախազական ու դատական մարմին– ների, առաշանում են որոշակի հարաբե– րություններ, որոնք կարգավորվում են քրեական դատավարության իրավունքի նորմերով։ Դատավճռով նշանակված պատ– ժի կատարմամբ Ք․ պ․ իրագործվում է և ավարտվում, իսկ Ք․ պ–յան հետևանքները վերացվում են վաղեմության ուժով, դատ– վածության մարմամբ կամ դատվածու– թյունը հանելու միշոցով։ Ա․ Թովմասյան
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՍՍՀ, քրեա– իրավական նորմերի հանրապետական համակարգված ակտ, որը սահմանում է, թե հանրորեն վտանգավոր որ արարք– ներն են ՀՍՍՀ–ում համարվում հանցա– վոր և ինչ պատիժներ պետք է կիրառվեն այդպիսի արարքներ կատարած անձանց նկատմամբ։ ՀՍՍՀ առաշին քրեական օրենսգիրքն ընդունվել է 1922-ի հուլիսի 22-ին։ Գործող օրենսգիրքն ընդունվել է ՍՍՀ Միության և միութենական հանրա– պետությունների քրեական օրենսդրու– թյան հիմունքների հիման վրա, 1961-ի մարտի 7-ին։ Հիմնականում բովանդակում է նույն հոդվածներն, ինչ հիմունքները, սակայն սահմանում է նաև ազգ․ առանձ– նահատկություններից բխող հոդվածներ։ Ք․ օ․ ՀՍՍՀ կազմված է ընդհանուր և հա– տուկ մասերից, որոնք բաժանվում են գլուխների։ Ընդհանուր մասում ամփոփ– ված է 5 գլուխ՝ 1–58 հոդվածներ (ընդհա– նուր դրույթներ, հանցագործության մա– սին, պատժի մասին, պատիժ նշանակելու և պատժից ազատելու մասին, բժշկ․ և դաս– տիարակչական բնույթի հարկադրական միշոցների մասին)։ Հատուկ մասն ընդ– գրկում է 12 գլուխ (պետական հանցա– գործություններ, սոցիալիստական սե– փականության դեմ ուղղված հանցագոր– ծություններ, անձի կյանքի, առողշության, ազատության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ, քա– ղաքացիների քաղ․ ու աշխատանքային իրավունքների դեմ ուղղված հանցագոր– ծություններ, քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագոր– ծություններ, տնտեսական հանցագործու– թյուններ, տրանսպորտային հանցագոր– ծություններ, պաշտոնեական հանցագոր– ծություններ, արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ, վարչա– կարգի դեմ ուղղված հանցագործություն– ներ, հասարակական կարգի և բնակչու– թյան առողջության դեմ ուղղված հանցա– գործություններ, զինվորական հանցա– գործություններ)։ Ա․ Թովմասյան