Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1891-ին հրապարակված պապական կոն– դակում («Ռերում նովարում») և հետագա– յում վավերացվել պապական այլ կոնդակ– ներում։ Գիտ․ կոմունիզմի տեսության և սոցիալիստ, շարժման նկատմամբ Ք․ ա–ի ղեկավարները գրավել են խիստ թշնամա– կան դիրք։ Սակայն, հավատացյալ աշ– խատավորության ճնշմամբ Ք․ ա–ի պարա– գլուխները հաճախ ստիպված են եղել հանդես գալ ընդդեմ ձեռնարկատերերի, մասնակցել գործադուլների։ Նոր պայմաններին հարմարվելը չի վերացնում Ք․ ա–ի գործունեության հա– կասությունները, որոնց ղեկավարների մի մասը դավանում է հակակոմունիստական հայացքներ։ Հակամոնոպոլիստական պայքարի, խաղաղության, դեմոկրատիա– յի և սոցիալ․ առաջադիմության շահերից ելնելով՝ բոլոր երկրների առաջադիմա– կան արհմիությունները ձգտում են հա– մագործակցել Ք․ ա–ի հետ։

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ, հասա– րակական մտքի ուղղություն, որը ձգտում է քրիստոնեությանը հաղորդել սոցիա– լիստ․ երանգավորում։ Առաջացել է XIX դ․ 30–40-ական թթ․ [Ֆ․ Լամենե (Ֆրանսիա), Ֆ․ Դ․ Մորիս, Չ․ Քինգսլի (Մեծ Բրիտա– նիա), Ֆ․ Բաադեր, Ի․Հուբեր, Վ․ է․ Կետ– տելեր (Գերմանիա) և ուրիշներ]։ Ք․ ս–ի ներկայացուցիչներից շատերը, ձգտելով ազատել շահագործվողներին թշվառու– թյունից, նշում են ոչ իրական ուղիներ և միջոցներ (դասակարգերի համագործակ– ցություն, կրոնաբարոյական կատարելա– գործում)։ Ք․ ս․ ձևավորվել է իբրև բուրժ․ գաղափարախոսության հիմն, տարատե– սակություններից մեկը, որը հակադրվում է գիտ․ սոցիալիզմին և հեղափոխ․ բանվ․ շարժմանը։ Քրիստոնեությանը նոր սո– ցիալ․ երանգավորում հաղորդելու և արդի պայմաններին համապատասխանեցնելու փորձեր են կատարում կաթոլիկական եկեղեցին և նրա դրոշի տակ հանդես եկող քրիստոնեադեմոկրատ․ կուսակցու– թյունները, արհմիությունները են։ Ք․ ս–ի գաղափարախոսները վերջին հաշվով, հանդես են գալիս որպես սոցիալ–ոե– ֆորմիստներ, կոչ են անում կաւոարելա– գործել բուրժ․ հասարակական հարաբե– րությունները։ Գրկ․ Шейнман М․ М․, Христианский соцализм, М․, 1969․

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ, համաշխարհային կրոններից՝ [բուդդայականության և իս– լամի (տես Մահմեդականություն) հետ մեկտեղ]։ Առաջացել է I դ․ 2-րդ կեսին Հռոմ․ կայսրության արլ․ ծայրագավառ– ներում, հրեական միջավայրում, ապա տարածվել նաև այլ էթնիկական խմբերի շրջանում։ Ըստ քրիստ․ դավանաբանու– թյան, Ք–յան հիմնադիր է համարվում Հիսուս Քրիստոսը։ Ստրկատիրական հա– սարակարգի ճգնաժամը, սոցիալ․ և քաղ․ ծանր լուծը առաջ բերեցին ստրուկների, աղքատ պլեբեյների և նվաճված ժողո– վուրդների զանգվածային ապստամբու– թյուններ։ Սոցիալ–հոգեբանական առու– մով մեծ ազդեցություն ունեցավ Մպարտա– կի ապստամբությունը։ Հուսահատությու– նը, իրենց կյանքի անմարդկային պայման– ների նկատմամբ անզոր ատելությունը ճնշվածներին մղում են ելք փնտրել մե– սիայի գալու մեջ։ Ք․ (հուդայականության և իսլամի հետ մեկտեղ) միաստվածային կրոն է (տես Միաստվածություն)։ Ք–յան գլխ․ գաղափարներն են․ Քրիստոսի քա– վության առաքելությունը, Քրիստոսի մո– տալուտ երկրորդ գալուստը, ահեղ դա– տաստանը, երկնային հատուցումը և երկ– նային թագավորության հաստատումը։ Ք–յան գաղափարախոսության ձևավոր– ման վրա զգալի ազդեցություն են գործել արլ․ (եգիպտ․ և պարսկ․) կրոնների մեռ– նող և հարություն առնող աստվածների պաշտամունքը, հուդայական մեսիական աղանդները (օրինակ, հեսսենականները), աստծու և մարդկանց միջև միջնորդի՝ լոգոսի, մասին Փիչոն Աչեըսանդրացու գաղափարը, Սենեկայի փիլ–ը (երկրային կյանքի մեղսավորության, անդրշիրիմ– յան հատուցման, ճակատագրի առջև բո– լոր մարդկանց հավասարության և այլ գաղափարները)։ Քրիստ․ առաջին համայնքները ստեղծ– վել են հավանաբար Փոքր Ասիայում, Ալեքսանդրիայում (ըստ որոշ տեսակետ– ների՝ Պաղեստինում)։ Վաղ քրիստ․ հա– մայնքները պարզ կառուցվածք ունեին, բացակայում էր կղերականությունը, չկար կարգավորված պաշտամունք, մինչև II դ․ սկիզբը չէր մշակվել միասնական դավա– նաբանություն։ Բազմազան խմբավորում– ների, հոսանքների համար ընդհանուրը Հռոմի նկատմամբ ատելությունն էր, կայս– րության կործանման ակնկալությունը, փրկիչ աստծու մոտալուտ գալստյան և երկրի վրա «աստծու թագավորության» հաստատման նկատմամբ հավատը, որը ցայտուն կերպով արտահայտված է Հայտ– նություն Հովհաննու երկում։ Այն նախ և առաջ արտացոլել է ճնշվածների խռովա– րարական տրամադրությունները, սա– կայն նաև կոչ արել լինել համբերատար, պասսիվորեն սպասել Նեռի դեմ աստվա– ծային ուժերի պայքարի ելքին ու «հազա– րամյա թագավորության» հաստատմանը (տես Քիւիազմ)։ Նոր կտակարանում ար– դեն ընդգծվում է, որ երկրային իշխանու– թյունը հաստատված է աստծու կողմից և անհրաժեշտ է ենթարկվել նրան, ավելի հստակորեն են արտահայտվել չարին չդիմադրելու, երկրային տառապանքնե– րի դիմաց անդրշիրիմյան կյանքում երա– նություն ձեռք բերելու, կայսերական իշ– խանությանը համակերպվելու և այլ գա– ղափարներ։ Քրիստ․ գաղափարախոսու– թյան փոփոխությունները սերտորեն կապ– ված էին քրիստ․ համայնքների սոցիալ․ կազմի փոփոխության հետ։ Համայնք– ներ են թափանցել ունևոր դասի ներկա– յացուցիչները, որոնք դարձել են սարկա– վագներ, եպիսկոպոսներ, ստանձնել հա– մայնքների ղեկավարությունը։ Ձևավորվող քրիստ․ եկեղեցին սկզբում ձգտել է վւո– խադարձ զիջումների, ապա պետության հետ բացահայտ դաշինքի։ Ստանալով քրիստ․ երկեղեցու աջակցությունը՝ Կոս– տանդին Մեծ կայսրը Ք․ ճանաչել է պաշ– տոնապես թույլատրելի կրոն (տես Մի– չանի էդիկտ 313)։ Կայսեր նախաձեռնու– թյամբ գումարված Նիկիայի տիեզերա– կան ժողով 325-ում ընդունվել է հավատո հանգանակը, ձևակերպվել է կայսերական իշխանության և եկեղեցու դաշինքը։ Կոս– տանդնուպոլսի 1-ին (381) տիեզերական ժողովում հաստատվել է սուրբ երրորդու– թյան դավանանքը։ Թեոդոսիոս I կայսեր (379–95) հրամանով Փակվել են բոլոր հեթանոսական տաճարները։ Այսպիսով, Ք․ հալածված կրոնից վերածվում է պետ․ կրոնի, «մոռանում» «․․․նախնական քրիս– տոնեության» միամտությունները «նրա դեմոկրատական–հեղափոխական ոգու հետ միասին» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33, էջ 55)։ Իր ողջ պատմության ընթացքում Ք․ ներկայանում է մրցակցող կրոն, ուղղու– թյունների տեսքով։tV դ․ առաջացել է նեստորականությունը, միաբնակու– թյունը (տես Միաբնակներ)։ 1054-ին քրիստ․ եկեղեցին պառակտվել է կաթո– չիկության և ուղղափառության, XVI դ․ կաթոլիկական եկեղեցուց առանձնացել է բողոքականությունը․ այսպիսով Ք․ բա– ժանվել է երեք հիմնական ուղղություն– ների։ ՍՍՀՄ–ում ներկայացված են Ք–յան բոլոր հիմնական ուղղությունները։ Հա– յաստանում Ք–յան տարածման և զար– գացման մասին տես Հայաստանյայց Առաքեւական եկեղեցի հոդվածում։ Մինչև V դ․ Ք․ տարածվել է Հռոմ․ կայս– րության տարածքում, ինչպես նաև նրա քաղ․ և մշակութային ազդեցության ոլորտ– ներում (Հայաստան, Սիրիա, Եթովպիա, Եգիպտոս), մինչև XIII դ․ ողջ Եվրոպան քրիստոնեացվել է։ Հետագայում, եվրոպ․ խոշոր տերությունների կողմից մյուս մայր ցամաքների ժողովուրդների գաղութաց– ման և նրանց շրջանում քարոզչական գոր– ծունեության հետևանքով Ք․ տարածվել է բոլոր բնակելի աշխարհամասերում և դարձել ամենատարածված համաշխար– հային կրոնը։ Ըստ պաշտոնական եկեղեց․ վիճակագրության (որը սովորաբար ուռ– ճացնում է իր համախոհների թվաքանա– կը) Ք․ է դավանում 1025 մլն մարդ (1975)։ Ք–յան դավանաբանության և պաշտա– մունքի հիմքը Աստվածաշունչն է, որի մեջ մտնում է հուդայական Հին կտակա– րանը և զուտ քրիստ․ Նոր կտակարանը։ Ըստ նշանակության, Աստվածաշնչին հա– ջորդում են Ս․ ավանդությունները (տիե– զերական ժողովների որոշումները, եկե– ղեցու հայրերի ստեղծագործությունները են)։ Ծագելով ստրկատիրության քայքայ– ման շրջանում՝ Ք․ ֆեոդալիզմի դարաշըր– ջանում դարձել է եվրոպ․ երկրների տի– րապետող գաղափարախոսությունը։ Մի– ջին դարերում քրիստ․ եկեղեցին իր մե– նաշնորհն է հաստատել գաղափարախո– սության, հոգևոր կյանքի ոլորտներում, իրականացրել է որոշակի տնտ․, քաղ․, իրավ, ֆունկցիաներ։ Այն խոչընդոտել է աշխարհիկ մշակույթի, գիտության, փիլ–յան զարգացումը, հետապնդել ազա– տախոհության ամեն մի դրսևորում (տես նաև Մխոչաստիկա)։ Ֆեոդ, կարգերի դեմ ժող․ շարժումները, որոնք միջնադարում առաջին հերթին ուղղված էին այդ կարգե– րը սրբագործող եկեղեցու դեմ, հաճախ հանդես էին գալիս հերետիկոսության ձևով։ Հակաֆեոդ․ շարժումը՝ կաթոլիկա– կան եկեղեցու դեմ պայքարի ձևով, առա– վել մեծ թափ է ստացել Ռեֆորմացիայի շրջանում, որի արդյունքը բողոքակա–