Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Mg, Fe)Cr204, քրոմպիկոտիտը՝ (Mg, Fe)(Cr, A1)204 և ա լ յ ու մ ո ք ր n- մ ի տ ը4 Fe(Cr» A1)204։ Բուն քրոմի– ա ը՝ FeCr204, հազվագյուտ միներալ է և հայտնաբերված է միայն երկնաքարե– րում։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղային ստրուկ– տուրան նման է նորմալ շւցինկի ստրուկ– տուրային։ Գույնը սե, գորշ–սե։ Կարծրու– թյունը 5,5–7,5, խտությունը՝ 4200–5100 կգ/tl3։ Երբեմն թույլ մագնիսական են։ Քրոմի ստացման հիմնական հանքանյութն են։ Արհեստական Ք․՝ քրոմային ֆերիտ– ները, կիրառվում են ռադիոէլեկտրոնի– կայում, հաշվողական տեխնիկայում։

ՔՐՈՄՈՊԼԱՍՏՆ ԵՐ (< քրոմա․․․ և JtXag- хое – կերտված, ձևավորված), բուս, բը– ջիջների գունավորված ներբջջային օր– գանելներ, ւցւաստիդների տիպ։ Լինում են գնդաձև, իլիկաձև, մանգաղաձև և անկա– նոն բազմանկյունաձև։ Գունավորումը (նարնջագույն, դեղին կամ գորշ) կախ– ված է հիմնականում կարոտինոիդների․ առկայությունից։ Ք․ սովորաբար առաջա– նում են քչորոպւաստներից, դրանցում կանաչ պիգմենտների՝ քչորոֆիւների քայքայման հետևանքով։ Քլորոպլաստնե– րի սպիտակուցա–լիպիդային թաղանթների համակարգը ճեղքվում է, սպիտակուցա– յին բաղադրամասն անջատվում, արտա– հոսում է պլաստիդներից, իսկ լիպիդա– յինը մնում է ներսում։ Կարոտինոիդները լուծվում են լիպիդի մեջ և պլաստիդները ներկում նարնջագույն ու դեղին։ Երբեմն Ք․ առաջանում են անգույն պլաստիդնե– րից՝ լեյկոպլաստներից (օրինակ, գազա– րի արմատապտուղներում)։

ՔՐՈՄՈՊՐՈՏԵԻԴՆԵՐ (< քրոմա․․․ և պրոտեիդ–սպիտակուց), գունավորված պրոստետիկ (ոչ սպիտակուցային) խըմ– բեր պարունակող բարդ սպիտակուցներ։ Ք–ի ամենամեծ խումբը երկաթ պարունա– կող հեմոպրոտեիդներն են (ցիտոքրոմ– ներ, որոշ ֆերմենտներ, շնչառական պիգ– մենտներ)։ Երկրորդ խումբը կազմում են անողնաշարավորների արյան շնչառական պիգմենտները՝ հեմերիթրինները (պա– րունակում են ոչ հեմային երկաթ) և հե– մոցիանինները (պարունակում են պղինձ)։ Ք–ի երրորդ խումբը ֆլավոպրոտեիդներն են՝ ֆերմենտներ, որոնց պրոստետիկ խումբը ռիբոֆլավինն է։ «Ք․» տերմինը ներկայումս դուրս է գալիս գործածությու– նից և հաճախ օգտագործվում է արյան շնչառական պիգմենտների համար։

ՔՐՈՄՈՍԿՈՊ (< քրուհս․․․–գույն, ներկ և < հուն, он олёсо– նայել, դիտել), գունավոր պատկեր ստանալու սարք, որում սև–սպիտակ գունաբաժանումով 2 կամ 3 լուսանկարչական պատկերներ օպ– տիկապես համադրվում են և լուսավոր– վում զանազան գունավորում ունեցող հա– տուկ ընտրված լուսաֆիլտրերի միջով։ Առաջին Ք․ ստեղծել է ֆրանս․ գիտնական Լ․ Դյուկո դյու Օրոնը, 1862-ին և օգտագոր– ծել 1868–69-ին՝ առաջին գունավոր լու– սանկարչական պատկերների ստացման ժամանակ։ Ք․ կիրառում են սպեկտրագո– տիական լուսանկարչության, կենսբ․ միկ– րոլուսանկարահանման մեջ և այլուր։

ՔՐՈՄՈՍՈՄԱՅԻՆ ԱԲԵՌԱՏԻԱ, ք ր ո– մոսոմային վերակա ռ ու ցում– ներ, քրոմոսոմային մուտա– ց ի ա ն և ր, քրոմոսոմների կառուցված– քային փոփոխություններ, առաջանում են խզումների հետևանքով, որոնց սովորա– բար հետևում է առաջացած հատվածների միացումն այլ հաջորդականությամբ։ Ք․ ա․ կարող է տեղի ունենալ ինչպես մեկ քրո– մոսոմի սահմաններում, այնպես էլ հո– մոլոգ և ոչ հոմոլոգ քրոմոսոմների միջև։ Ք․ ա–ի տիպերն են․ 1․ դելեցիա, քրոմո– սոմի որևէ հատվածի դուրս ընկնելը, 2․ դուպլիկացիա, քրոմոսոմի որևէ տեղա– մասի կրկնապատկումը, 3․ տրանսլոկա– ցիա, քրոմոսոմի հատվածի տեղափոխու– թյունը այլ տեղամաս և 4․ ինվերսիա, քրո– մոսոմի հատվածի 180°–ով շրջումը իր տեղում։ Ք․ ա–ները կարող են առաջա– նալ ինքնաբուխ կերպով, բայց դրանց հաճախականությունը խիստ մեծանում է ֆիզիկ, և քիմ․ գործոնների ազդեցու– թյամբ։

ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐ (< քրոմւս․․․ և հուն, օայա– մարմին), տարբերակված կորի– զով բջիջներ ունեցող օրգանիզմների՝ էու– կարիոտների բջջային օրգանոիդներ, որոնք իրականացնում են գենետիկական նյութի (ԴՆԹ–ի) և նրա արտահայտման ծրագրի փոխանցումը մայր բջջից դուստր բջիջներին՝ միւոոզի և մեյոզի ընթացքում։ Ք․ իրենցից ներկայացնում են քրոմաաինի նյութը առավելագույնս խտացված վի– ճակում, որի շնորհիվ այն ձեռք է բերում անհրաժեշտ մեխանիկական հատկություն– ներ՝ դեպի բաժանվող բջջի բևեռները շարժվելու համար։ Բացառություն են կազ– մում պոլիտեն Ք․ (հատուկ են որոշ միջատների թրթուրների, մի շարք բույ– սերի և նախակենդանիների պոլիպլոիդ բջիջներին), որոնք առաջանում են է ն– դուքիտոզի հետևանքով։ Ք․ և քրոմաաինն առաջին անգամ ման– րամասնորեն նկարագրվել են 1880-ական թթ․ վերջերին (տերմիններն առաջար– կել են Վ․ Ֆլեմինգը և Վ․ Վալդեյերը)։ XX դ․ սկզբում Թ․ Բովերին և Վ․ Սատտո– նը ցույց տվեցին, որ Ք–ի վարքը լիովին համապատասխանում է այն բանին, ինչ սպասելի էր Մենդելի սահմանած «ժա– ռանգականության մասնիկների» համար։ Ք–ի և քրոմատինի կառուցվածքի մոլե– կուլային մակարդակով հետազոտություն– ները լայն թաւի ստացան XX դ․ 60-ական թվականներին։ 1․ Մարդու 12-րդ քրոմոսոմը, 2․ Pseu- dodiamesa branickii երկթև միջատի թրթուրի թքագեղձի պոլիտեն քրոմոսոմները Տիպիկ Ք․ երկարավուն գոյացություն– ներ են (0,1-ից մինչև տասնյակ մկմ եր– կարությամբ) և սկսում են ձևավորվել միտոզի պրոֆազի սկզբում, գոյատևում են մինչև տելոֆազ, որից հետո քրոմա– տինային նյութի խտությունը նվազում է և անհատական Ք․ դադարում են զանա– զանվելուց։ Մինչև անաֆազի փուլը յու– րաքանչյուր Ք․ կազմված է երկու միատե– սակ քրոմւսաիդներից, որոնք դասավոր– ված են միմյանց զուգահեռ և միացած են իրար առաջնային սեղմված– ք ի կամ ցենտրոմերի հատվա– ծում։ Անաֆազի փուլում քրոմատիդները միմյանցից անջատվում են և հեռանում դեպի բաժանվող բջջի բևեռները, այդ պահից Ք․ պարունակում են մեկական քրո– մատիդ։ Ցուրաքանչյուր կենսբ․ տեսակի բջիջ– ները բնութագրվում են որոշակի ձևի, մե– ծության և քանակության Ք–ի հավաքա– ծուով, որը կոչվում է կարիոտիպ։ Օրգանիզմների մեծ մասի սոմատիկ (մարմնական) բջիջները, պարունակում են յուրաքանչյուր տեսակի երկուական Ք․, որոնցից մեկը սերում է հայրական, մյուսը՝ մայրական օրգանիզմից (օրի– նակ, մարդու սոմատիկ բջիջները պա– րունակում են 23 զույգ Ք․)։ Սեռական բջիջները պարունակում են ամեն զույգից մեկական Ք․։ Օրգանիզմի սեռը որոշվում է սեռական Ք–ի զույգով, որն ի տարբե– րություն մյուս զույգերի, կարող է կազմ– ված լինել միատեսակ (XX) կամ տարբեր (XY) Ք–ից․ այս տարբերակները համա– պատասխանում են արական կամ իգական սեռին (կախված օրգանիզմի տեսակից)։ Որոշ օրգանիզմների սեռերից մեկին բնո– րոշ է սեռական Ք–ի բացակայությունը, այս դեպքում տեսակի տվյալ սեռի սոմա– տիկ բջիջների կարոտիպն ունի Ք–ի կենտ քանակ։ Բջիջների կարիոտիպը արտաքին և ներքին գործոնների ազդեցության հետե– վանքով կարող է կրել մի շարք փոփոխու– թյուններ (Ք–ի քանակի, ձևի, կառուցված– քային ամբողջականության խախտում– ներ), որոնց հայտնաբերումն ու քննու– թյունը կարևոր նշանակություն ունեն ժառանգական և այլ հիվանդությունների ախտորոշման համար։ Տես նաև ժառան– գականության քրոմոսոմային տեսու– թյուն, Քրոմոսոմային աբեոացիա։ Գրկ․ Восток К․, Самнер Э․, Хро– мосома эукариотической клетки, пер․ с англ․, М․, 1981․ Խաչատրյան

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ԱՆԲԱ–

ՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, համախտանիշ, որը զարգանում է երիկամային արյան շըր– ջանառության, կծիկային ֆիլտրման, խո– ղովակային ետներծծման և արտազատ– ման խանգարումների հետևանքով։ Բնո– րոշվում է ազոտարյունությամբ, ջրաէլեկ– տրալիտային հաշվեկշռի ու թթվահիմնա– յին հավասարակշռության խանգարումնե– րով։ Պատճառներն են․ երիկամների և միզուղիների երկարատև (քրոնիկական) հիվանդությունները, առավել հաճախ տա– րածուն կծիկաերիկամաբորբը, ավազա– նա–երիկամաբորբը, երիկամների բնա– ծին արատները (պոլիկիստոզ հիվանդու– թյուն), սիստեմային հիվանդությունները