Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նագրում չ՛որ հիմնաշերտի վրա) կոլորի– տով վառ է ու լակոնիկ։ Պատրաստվել են մետաղյա գեղարվեստական կերտվածք– ներ, թանկարժեք գործվածքներ, թրծա– կավե արձանիկներ։ Գրկ․ Мукерджи Б․ Н․, К изучению социально-экономической истории Кушан- ской империи, «Вестник древней истории», 1984, N° 3 ^tՐ․ Ոււուբաբյան

ՔՈՒՇԱՆՆԵՐ, իրանալեզու հին ցեղա– խումբ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Անդրտյանշանյան երկ– րամասում, Հուանհե գետից հս–արմ․։ Հոների ճնշմամբ մ․ թ․ ա․ II դ․ շարժ– վել են արմ․, հայտնվել Միջին Ասիայում, մասնակցել հունամակեդոն․ զավթիչնե– րի դեմ տեղական ցեղերի մղած պայքա– րին։ Մ․ թ․ ա․ I դ․ ստեղծել են պետ․ կազ– մավորում (տես Քուշանական թագավո– րություն), որը նպաստել է Ք–ի վար– չակարգի ու մշակույթի զարգացմանը։ Հայտնաբերվել են քուշաներեն ավելի քան յոթ տասնյակ արձանագրություններ, արձանագիր անհամար դրամներ, որոնք վերաբերում են մ․ թ․ ա․ I–մ․ թ․ III դդ․ և կարեոր նշանակություն ունեն Քուշա– նական պետության այդ, շրջանի իրադար– ձությունների և քուշաներենի ուսումնա– սիրության համար։ Քուշանական թագա– վորության անկումից հետո Ք․ վերացել են4 լուծվելով իրենց նախկին թագավորու– թյան տարածքում գոյացած պետ․ կազմա– վորումների էթնիկական միջավայրի մեջ։ Ք ՈՒՇՆ ԱՐՅԱՆ (Կ ՈԼ շ ն Ш ր J П վ) Քրիս– տափոր Ստեփանի [23․5(4․6)․1890, Սիմ– ֆերոպոլ –25․1․1960, Լենինգրադ], հայ սովետական կոմպոզիտոր, երաժիշտ–տե– սաբան և մանկավարժ։ ՀՍՍՀ (1939) և Ուզբ․ ՍՍՀ (1943) արվեստի վաստ․ գոր– ծիչ։ Երաժշտ․ կրթությունն սկսել է Թիֆ– լիսի ուսումնարանում (ջութակ), 1918– 1923-ին դասավանդել տեղի երաժշտ․ ինստ–ում (հետագայում՝ 2-րդ երաժշտ․ ուսումնարան)։ Ավարտել է Պետրոգրադի համալսարանի բնագիտական բաժան– մունքը (1916), 1925-ին՝ Լենինգրադի կոն– սերվատորիան (Ա․ Մ․ ժիտոմիրսկու կոմ– պոզիցիայի դասարանը)։ 1925-ից Լենին– գրադի կոնսերվատորիայում դասավան– դել է կոմպոզիցիա և պոլիֆոնիա (1939-ից պրոֆեսոր), նշանակալից դեր կատարել սովետական երաժշտ ․ուս ․հաստատություն– ներում տեսական առարկաների ծրագրե– րի նորոգման և դասավանդման նոր մե– թոդներ ստեղծելու ուղղությամբ, դաստիա– րակել Սովետական Միության տարբեր հանրապետությունների մի շարք կոմպո– զիտորների ն երաժշտագետների։ 1927-ին և 1929-ին ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստ–ի՝ Հա– յաստանում ժող․ երգեր հավաքող գիտար– շավները։ 1944–49-ին՝ Հայկ․ ՍՍՀ ԳԱ Արվեստի պատմության և տեսության սեկ– տորի գիտաշխատող և վարիչ, միաժամա– նակ դասավանդել է Երեանի կոնսերվա– տորիայում։ Ք․ պոլիֆոնիկ երաժշտության ոճերի և Արևելքի ժող․ երաժշտության հմուտ գիտակ էր։ Հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գծերը, զարգացրել լադի և պոլիֆոնիայի մասին ուսմունքները, մշակել Աոնոդիայր Ք․ Ս․ Քուշնարյան Ա․ Թ․ Քուչուկ յան տեսությունը։ Նշանակալից ավանդ է ներ– դրել հայ մոնոդիկ երաժշտության ուսում– նասիրման բնագավառում, պարզաբանել է դրա ծագման ու զարգացման ընթացքը, քննարկել Մերձավոր Արևելքի այլ հին ժողովուրդների մշակույթների հետ կա– պերը, հայկ․ մոնոդիայի առանձին ճյու– ղերի կոմպոզիցիոն հատկանիշներն ու ոճական ընդհանուր գծերը։ Շարունակե– լով Կոմիտասի տեսությունը, լուսաբա– նել է հայկ․ մոնոդիայի լադային հիմքը, այն դիտելով որպես տրամաբանորեն կազմակերպված ու պատմականորեն ձևա– վորված համակարգ։ Գրել է երգեհոնի Սոնատ, Պասսակալիա և ֆուգա, թավջու– թակի մենանվագ սոնատ, խմբերգեր և դրամատիկ, ներկայացումների երաժըշ– տություն։ Պարգևատրվել է 2 շքանշանով։ Երկ․ Հայ երաժշտությունը ծագումից մինչև XIX դարը, տես «Ակնարկ հայ երաժշտության պատմության» գրքում, Ե․, 1963։ Вопросы истории и теории армянской монодической музыки, Л․, 1958; О полифонии, сб․ ст․, М․, 1971․ Գրկ․ X․ С․ Кушнарёв․ Статьи․ Воспоми– нания․ Материалы, М․–Л․, 1967․ Ռ․ Աթայան

ՔՈՒՉԱԿ, գյուղ ՀՍՍՀ Ապարանի շրջա– նում, Արագած լեռան ստորոտին, շըրջ– կենտրոնից 10 կմ հվ․։ Ք–ով է անցնում Երևան–Աշտարակ–Ապարան խճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարա– բուծությամբ։ Ք–ում գործում են Երևանի հաստոցաշինական, «Հայգորգ» արտադրա– կան միավորումների մասնաճյուղերը, Հայգյուղտեխպետկոմի Ապարանի շրջա– նային արտադրական միավորումը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղսպա– սարկման տաղավար, կինո, մսուր–ման– կապարտեզ, դեղատուն, բուժկայան։ Գյու– ղում և շրջակայքում պահպանվել են մա– տուռ, գերեզմանոց (XVII–XVIII դդ․)» եկեղեցի (XIX դ․)։ Բնակիչների նախնի– ները եկել են Մուշից, Ալաշկերտից, Բա– Քուչակ յագետից, 1829–30-ին։ Անվանումը ստա– ցել է ի պատիվ Նահապետ Քուչակի, այստեղ կանգնեցված է նրա արձանը։

ՔՈՒՉՈՒԲԵԿՅԱՆ Հովհաննես (1836, Ղըզ– լար – 1890, Ղզլար), հայ բանաստեղծ։ Մովորել է Ստավրոպոլի գիմնազիայում։ Վերադառնալով Ղզլար՝ մինչև կյանքի վերջը աշխատել է տեղի ծխական դպրո– ցում որպես հայոց լեզվի ուսուցիչ։ Հ․ Ք․ և Հարություն Ոստանիկ ստորագրություն– ներով տպագրվել է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «ճռաքաղ», «Հայ– կական աշխարհ» պարբերականներում։ Ք–ի բանաստեղծությունները գերազան– ցապես քնարական բնույթի են [«Խոսակ– ցություն իմ սրտի հետ», «Առ իմ սիրելին Ա․․․», «Մի անցք», «Գաղտնի սեր» («Հյու– սիսափայլ», 1862, ДО 3, ДО 12)]։ Հիշար– ժան են սոցիալ․ բողոքի տարրեր պա– րունակող «Հանգուցյալ աղան» պոեմը և «Մարդկային հայեցվածք» բանաստեղծու– թյունը («Հյուսիսափայլ», 1864, ДО 9, ДО 10)։ Մ․ Սաղյան

ՔՈՒՉՈՒԿ ՅԱՆ Արման Թագվորի (11․12․ 1932, Սոֆիա), հաշվողական տեխնիկայի բնագավառի հայ սովետական գիտնա– կան։ ՀՍՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1981), տեխ․ գիտ․ դ–ր (1979)։ ՍՄԿԿ ան– դամ 1973-ից։ Ավարտել է Երևանի համալ– սարանը (1957)։ Աշխատում է Երևանի մա– թեմատիկական մեքենաների ԳՀԻ–ում, 1970-ից՝ ունիվերսալ ԷՀՄ–ների և համա– լիրների բաժանմունքի վարիչ։ 1981-ից դասախոսում է Երևանի պոլիտեխ․ ինստ–ում։ Ք․ Մոսկվայի երկաթուղային հանգույցի տոմսերի նախնական վաճառ– քի «Մարշրուտ–1» հաշվողական համալի– րի, ԵՍ1030, ԵՍ 1045, ԵՍ1046 հաշվողա– կան մեքենաների, ինչպես նաև ՎԿ2Մ45, ՎԿ2Մ46 երկմեքենայական, ՎԿՅՄ45 եռ– մեքենայական, ՎԿ2Պ45 երկպրոցեսորա– յին համալիրների և ԵՍ2345 մատրիցային պրոցեսների գլխավոր կոնստրուկտորն է։ Աշխատությունները վերաբերում են միջին արագագործության ԹՀՄ–ների, բարձր հուսալիության հաշվողական հա– մալիրների և ավտոմատացված հաշվո– ղական համակարգերի նախագծման ու ստեղծման հարցերին։ Լենինյան (1983) և ՀՍՍՀ պետ․ (1974, 1976) մրցանակներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի և Լեհական ժողովրդական Հանրապետության «Վաստակի համար» առաջին կարգի ոսկե շքանշանով։

ՔՈՒՌՈՒՇՆԱ (V․ ervilia), վիկ համ– րիչանման, բակլազգիների (թիթեռ– նածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս։ Արմատներն իլիկաձև, ցո– ղունը կիսականգուն, երբեմն կանգուն, ուժեղ ճյուղավորված, 30–60 սՎ և ավելի բարձրությամբ։ Տերևները կենտ փետրա– ձև են, առանց բեղիկի, մանր; ձվաձև կամ գծանման։ Բույսը հիմնականում մերկ է։ Ծաղիկները մանր են, 1–2 հատ (երբեմն՝ 3–4)․ դուրս են գալիս տերևածոցից, դեղ– նավուն, երբեմն սպիտակավուն։ Պտուղն ունդ է, պարունակում է 3–4 մանր, եռան– կյունաձև, երբեմն կլորավուն սերմ։ Ինք– նափոշոտվող է։ Սերմը և ծղոտն օգտա– գործվում են որպես կեր։

ՔՈՒՍՊ, ձիթամզվածքային արտադրու– թյան երկրորդական արտադրանք, ստաց–