Մեծ Բրիտանիան ն Ք․ չեղյալ հայտարարե– ցին 1899-ի պայմանագիրը․ Ք․ հռչակվեց անկախ պետություն։ 1966-ին դեմոկրատ, ուժերի ճնշման տակ անցկացվեցին մի շարք ռեֆորմներ։ Երկրում աշխուժացավ քաղ․ կյանքը։ Կառավարությունը արտա– քին քաղ․ պաշտոնական ուղղություն հըռ– չակեց դրական չեզոքությունը, արաբ, բոլոր երկրների հետ գործուն համագոր– ծակցությունը։ Ք․ դրամական օգնություն ցույց տվեց իսրայել, ագրեսիային ենթարկ– ված արաբ, պետություններին։ 1960-ական թթ․ զգալիորեն աճեցին Ք–ի եկամուտները նավթի հանույթից (1970-ին կազմեցին ավելի քան 800 մլն դոլլար, 1971-ին՝ ավե– լի քան 1 մլրդ դոլլար, 1972-ին՝ ավելի քան 1,5 մլրդ դոլլար)։ Ք․ արաբ, մի շարք երկրների տրամադրում է փոխառություն– ներ և վարկային հատկացումներ։ Ք․ ՄԱԿ–ի անդամ է 1963-ից։ 1960-ական թթ․ վերջին –1970-ական թթ․ սկզբին ակ– տիվորեն մասնակցել է իսրայել, ագրե– սիայի հետևանքները վերացնելու վերա– բերյալ բանակցություններին։ Ք–ի և ՍՍՀՄ–ի միջև դիվանագիտ․ հա– րաբերություններ հաստատվել են 1963-ին։ 1965-ին Ք–ի և ՍՍՀՄ–ի միջև կնքվել է տնտ․ և տեխ․, 1967-ին՝ մշակութային հա– մագործակցության համաձայնագիր։ Ք–ում բնակվում է շուրջ 11000 հայ, գոր– ծում են եկեղեցի և դպրոց՝ Հայ ազգային ճեմարանը։ Քաղաքական կուսակցություններն ար– գելված են։ Ք ու վ և յ թ ի ա ր հ մ ի ու– թյունների համընդհանուր ֆեդերացիա, կազմավորվել է 1967-ին։ Մտնում է ԱՀՖ–ի մեջ։ Տնտեսությունը։ Մինչև 2-րդ համաշխար– հային պատերազմը (1939–45) տնտե– սության հիմնական ճյուղը քոչվորական անասնապահությունն էր․ ծովեզերքին մեծ նշանակություն ուներ ծովային արդ– յունագործությունը (ձկան և կարիտոսի որսը, մարգարաի արդյունահանումը)։ Ետ– պատերազմյան շրջանում սկսվեց նավթի հանքավայրերի արդ․ շահագործումը։ 1950–60-ական թթ․ էկոնոմիկայի հիմքը դարձել էր նավթարդյունահանումն ու նավ– թավերամշակումը, որը 1984-ին տվել էր երկրի եկամուտների 90% –ից ավելին։ 1984-ին արդյունահանվել է 55 մլն ա նավթ։ Նավթի արդյունահանում՛ը կատա– րել են քուվեյթյան «Քուվեյթ օյլ» և քուվեյ– թաճապոնական «Արաբ օյլ» ընկերություն– ները։ 1983-ին վերամշակվել է 22 մլն ա նավթ, արդյունահանվել՝ 9,5 մլրդ it3 բնական գազ։ Պետական «Քուվեյթ պետ– րոլեում» կորպորացիան, բացի «Քուվեյթ օյլ» ընկերությունից, վերահսկում է նաև գազի արդյունահանումը, նավթի վերա– մշակումը և հեղուկ գազի (1982-ին՝ 3,7 մլն ա) արտադրությունը, նավթի և նավթա– մթերքների վւոխադրումը, նավթաքիմ․ արդյունաբերությունը։ Քիմ․ արդյունաբե– րությունն արտադրում է միզանյութ (1984-ին՝ 510 հզ․ ա), ամոնիումի սուլֆատ (440 հզ․ ա), քլոր, կաուստիկ սոդա, ծծմբական թթու, լվացքի փոշիներ ևն։ Զարգացած է նաև ցեմենտի, ազբեստե և մետաղե խողովակների, շինանյութերի արտադրությունը։ Կան ռադիոընդունիչնե– րի, հեռուստացույցների, սառնարաննե– րի և այլ իրերի հավաքման ձեռնարկու– թյուններ, ծովի ջրերը անուշահամ դարձ– նող 5 գործարան (1-ին տեղը աշխարհում զտված ջրի քանակով)։ 1984-ին արտադըր– վել է 9,8 մլրդ կվւոժ էլեկտրաէներգիա։ Գյուղատնտեսությունը թույլ է զարգա– ցած։ Զբաղվում են քոչվորական անաս– նապահությամբ, օազիսային հողագոր– ծությամբ, ձկան և կարիտոսի որսով։ 1983-ին երկրում կային 7,2 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 183,5 հզ․ ոչխար, 98,4 հզ․ այծ, 2781 հզ․ ընտանի թռչուն։ Օազիսներում Փոքր տարածությունների վրա մշակում են հացահատիկ (ցորեն, գարի ևն) և բանջարաբոստանային կուլ– տուրաներ (սոխ, բատատ, սեխ, դդում)։ Կան փյունիկյան արմավենու պուրակներ։ Ք․ անհրաժեշտ պարենի մեծ մասը ներ– մուծում է։ Երկաթուղիներ չկան։ Խճուղիների եր– կարությունը 2,2 հզ․ կւէ է (1983), ծովային առևտրական նավատորմի տոննաժը շուրջ 4,1 մլն բրուտտո ռեգիստրային ա։ Գլխավոր նավահանգիստներն են էլ Քու– վեյթը և Մենա էլ Ահմադին։ 1984-ին արտահանումը կազմել է 3,5 մլն քուվեյթյան դինար, ներմուծումը՝ 2 մլն։ Արտահանում է գլխավորապես նավթ և նավթամթերքներ, նաև քիմ․ պարարտա– նյութեր, հեղուկացված գազ, կարիտոս ևն։ Ներմուծում է մեքենաներ, սարքավո– րում, արդ․ հումք, մետաղ և մետաղյա իրեր, գործվածքներ ևն։ Առևտրական հիմ– նական գործընկերներն են ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Ֆրանսիան, ԳՖՀ–ը, Իտալիան, Նիդերլանդները։ Դրամական միավորը քու– վեյթյան դինարն է։ 1 դինարը = 2,34 ռուբ– լու (1986-ի դեկտ․)։ Բժշկասանիտարական վիճակը և առող– ջապահությունը։ Առողջապահության հա– մաշխարհային կազմակերպության տվյալ– ներով 1970–75-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 43,3, ընդհանուր մահացու– թյունը՝ 4,8, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին 34,3։ 1975-ին գործում էին 34 հիվանդանոց՝ 4255 մահճակալով (1000 բնակչին 4,3 մահճակալ), այդ թվում 26-ը պետ․՝ 3740 մահճակալով և 8-ը՝ մաս– նավոր (515 մահճակալով)։ Արտահիվան– դանոցային օգնություն էին կազմակեր– պում (1972) հիվանդանոցների 15 պոլի– կլինիկական բաժանմունք, 10 պոլիկլի– նիկա, առողջապահության 33 կենտրոն, 6 ամբուլատորիա, 7 բուժկայան, կանանց 10 կոնսուլտացիա և մոր ու մանկան պահպանության 8 կայան։ 1975-ին աշ– խատում էին 1089 բժիշկ (910 բնակչին 1 Բժիշկ), 109 ատամնաբույժ, 364 դեղագործ և մոտ 5000 բուժքույր։ Բժշկ․ կադրեր են պատրաստում Ք–ի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը և բուժքույրերի կոլեջը։ Լուսավորությունը 1ւ գիտական հիմ– նարկները։ 1958-ին գործել է 100 աշխար– հիկ դպրոց՝ աղջիկների ու տղաների ան– ջատ ուսուցմամբ։ Միջնակարգ մասնագի– տական և բարձրագույն ուս․ հաստատու– թյուններ չեն եղել։ Մեծահասակ բնակ– չության մեծ մասը անգրագետ էր։ Անկա– խություն ձեռք բերելուց (1961) հետո ավե– լացել են պետ․ հատկացումները լուսավո– րության զարգացման համար (1960– 1971-ին՝ մոտ 3 անգամ)։ Մեծ ուշադրու– թյուն է– դարձվել մեծահասակ բնակչու– թյան անգրագիտության վերացմանը։ 1970-ին բնակչության 70% արդնն գրա– գետ էր։ ժողկրթության ժամանակակից համակարգում են մանկապարտեզները, 4-ամյա տարրական, 4-ամյա ոչ լրիվ և 4-ամյա միջնակարգ դպրոցները։ Ուսու– ցումն անվճար է։ Իսլամի հիմունքների ուսուցումը, որպես պարտադիր առարկա, մտցված է ուս․ ծրագրում։ Պրոֆ․ կրթու– թյունը (4-ամյա) իրականացվում է ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա։ Առաջին բարձրագույն ուս․ հաստատու– թյունն ազգային համալսարանն է (հիմն, է 1966-ին)։ ԳՀ աշխատանքներ են տար– վում Միջին Արևելքի համար տնտ․ և սոց․ պլանավորման ինստ–ում (1966), Ք–ի գի– տական ինստ–ում (1967) և Ազգային հա– մալսարանում (երեքն էլ՝ էլ Քուվեյթում)։ Հիմնական աշխատանքները կատարվում են նավթի երկրաբանության, գյուղատնտ․ գիտությունների, ծովի կենսաբանության և էկոնոմիկայի ուղղությամբ։ Գիտ․ աշ– խատողների գերակշռող մասը արտասահ– մանցի է։ էլ Քուվեյթում են գտնվում Կենտ– րոնական (հիմն, է 1936-ին, 95 հզ․ գիրք), Ազգային համալսարանի (100 հզ․ գիրք) գրադարանները, Ք–ի թանգարանը։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ 1982-ին հրատա– րակվել են․ օրաթերթեր՝ «Ալ–Անբա» (արաբ․, 1976-ից), «Արաբ թայմս» (անգլ․, 1977-ից), «Ալ–Վատան» (արաբ․, 1974-ից), «Ալ–Կաբաս» (արաբ․, 1972-ից), «Քուվեյթ թայմս» (անգլ․, 1961-ից) ևն, պարբերա– կաններ՝ «Առ–Ռիսալյա» (արաբ․, 1961-ից), «Աթ–Թալիա» (արաբ․, 1960-ից), «Ալ–Արա– բի» (արաբ․, 1958-ից), «Ադվա ալ–Քու– վեյթ» (արաբ․, 1962-ից), «Ալ–Քուվեյթ» (արաբ․, 1961-ից) ևն։ Քուվեյթ Նյուս էզջենսի կառավարական ինֆորմացիոն գործակալությունը հիմն, է 1976-ին։ Ռադիոհաղորդումները և հե– ռուստահաղորդումները՝ 1951-ից, հեռուս– տահաղորդումները արաբ․՝ 1961-ից։ ճարտարապետությունը 1ւ կերպար– վեստը։ Ֆայլաքա կղզում հայտնաբերվել են հին տաճարի ավերակներ, մ․ թ․ ա․ Ill էլ Ք ու վ ն յ թ․ քաղաքի կենտրոնական մասը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/505
Արտաքին տեսք