Օգոստոս Օկտավիանոս 0-ի իշխանությունը ձևականորեն հենվում էր հանրապետական իրավական ավան– դական նորմերի վրա։ 0․ ծերակույտի պրինցեպսն էր (ծերակուտականներից ա– ռաջինը), ուներ բարձրագույն մագիստ– րատների իմպերիում (զինվ․ իշխանու– թյուն), ցմահ ժող․ տրիբունի իշխանու– թյուն, բազմիցս ընտրվել է կոնսուլ, մ․ թ․ ա․ 12-ից գերագույն քուրմ էր։ 0-ի կառա– վարման ձևն ստացել է ւկրինցիւցաւո ան– վանումը։ 0․, հասկանալով, որ հռոմեա– ցիները հոգնել են քաղաքացիական պա– տերազմներից, միջոցառումներն իրակա– նացրել է հայրենական հին կարգերի և խաղաղության վերականգնման (Pax, Ro- mana) նշանաբանով։ Պահպանելով ծերա– կույտի հեղինակությունը, միաժամանակ սահմանափակել է նրա քաղ․ դերը։ Հրա– պարակել է ստրկատիրությունն ամրա– պնդող օրենքներ, պրովինցիաներում վա– րել է հռոմ․ պետության պահպանմամբ շահագրգռված խավ ստեղծելու քաղաքա– կանություն։ Կառավարման առաջին տարիներին մը– ղել է նվաճողական պատերազմներ, նրա օրոք ավարտվել է Իսպանիայի նվաճումը, կազմվել են նոր պրովինցիաներ՝ Եգիպ– տոս (մ․ թ․ ա․ 30), Մեզիա (մ․ թ․ ա․ 15), Պաննոնիա (մ․ թ․ ա․ 10), Գերմանիա (մ․ թ․ ա․ 16), Դալմատիա (մ․ թ․ 6)։ 0-ի արլ․ քաղաքականության մեջ կա– րևոր տեղ է գրավել Հայաստանը։ Օ․, գի– տակցելով, որ չի կարող նվաճել Հայաս– տանը, ձգտել է այն իր ազդեցությանը են– թարկել դրածո գահակալների միջոցով, սակայն մինչև մ․ թ․ I դ․ Հայոց թագավոր– ները վարել են ինքնուրույն քաղաքակա– նություն։ О-ի գահակալումը համընկել է հռոմ․ գրականության ծաղկմանը («ոսկեդար»–, Վերգիլիոսի, Հորացիոսի, Օվիդիոսի, Տիտոս Լիվիոսի, Տիբուլլոսի, Պրոպեր– ւոիոսի և ուրիշների ստեղծագործության ժամանակաշրջանը), նրա օրոք Հռոմում կատարվել է լայն շինարարություն։ Գրկ․ Սվեաոնիոս, Պատմութիւն եր– կոտասան կեսարաց, հ․ 1–2, Զմյուռնիա, 1876–77։ Машкин Н․ А․, Принципат Августа, М․, 1949․
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱԿԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲԼՈԿ, հակակուսակցական խմբերի և հո– սանքների (տրոցկիստներ, ւիկվիդաւոոր– ներ, բունդականներ ևն) միավորում, որը
ՌՍԴԲԿ վեցերորդ (Պրագայի) համառու– սասաանյան կոնֆերանսից (1912-ի հուն– վար) հետո փորձել է իրեն հակադրել կու– սակցությանը։ Ստեղծվել է Լ․ Դ․ Տրոցկու նախաձեռնությամբ որը քողարկվելով «արտաֆրակցիոնությամբ»4 օգնում էր լիկվիդատորներին։ Օ․ հ․ բ․ ձևավորվել է 1912-ին, Վիեննայի կոնֆերանսում։ Կոնֆերանսում տրված զեկուցումներում (Տրոցկի, Լ․ Մարտով, Մ․ Ի․ Գոլդման) և ելույթներում ռևիզիայի են ենթարկվել
ՌՍԴԲԿ հիմնական ծրագրային պահանջ– ները։ Օ․ հ․ բ–ի օպորտունիստական բնույ– թը դրսևորվեց կոնֆերանսում ընդունված հակակուսակցական պլատֆորմով, որում բացակայում էին դեմոկրատական հան– րապետության, կալվածատիրական հո– ղերի բռնագրավման, ազգերի ինքնորոշ– ման իրավունքի հեղ․ լոզունգները։ Դը– րանց փոխարեն առաջադրվել են լիբերալ պահանջներ, սահմանադրական ռեֆորմ– ներ և Դումայի լիիշխանություն, «ագրա– րային օրենսդրության վերանայում», կոա– լիցիաների ազատություն, ․«կուլտուր–ազ– գային ավտոնոմիա» ևն։ Բլոկի կողմնա– կիցները, աջակցելով լիկվիդատորներին, հանդես են եկել ընդդեմ բոլշևիկների հե– ղափոխ․ քաղաքականության։ Ըստ էու– թյան Օ․ հ․ բ․ հանդիսանում էր լիկվիդա– տորության տարատեսակություն և կոչ էր անում վերացնել անլեգալ հեղափոխ․ կու– սակցությունը։ Օ․ հ․ բ–ի կազմակերպիչնե– րի անսկզբունքայնությունը և բլոկում լիկ– վիդատորների գերակշռությունը հանգեց– րեց նրան, որ «մենշևիկ–կուսակցական– ները»–պլեխանովականները չմասնակ– ցեցին նրան, իսկ վպերյոդական Գ․ Սև Ալեկսինսկին անմիջապես հեռացավ կոն– ֆերանսից։ Կոնֆերանսի կողմից ընտրված կազմ– կոմիտեին, որը փորձում էր իրեն հակա– դրել ՌՍԴԲԿ ԿԿ–ին, Ռուսաստանում ճա– նաչեցին միայն սակավաթիվ լիկվիդատո– րական խմբերը, նրանց օրգան «Լուչ» («Луч») թերթը և 4-րդ Պետ․ դումայի մեն– շևիկյան յոթնյակը։ Հեղափոխ․ պրոլետ, շարժման հետագա զարգացումը, կուսակ– ցության ամրապնդմանն ոււյղված ՌՍԴԲԿ ԿԿ–ի գործունեությունը, բոլշևիկների կող– մից տրոցկիստական բլոկի անսկզբուն– քային բնույթի մերկացումը հանգեցրին Օ․ հ․ բ–ի վերջնական կործանմանը։ Մաս– սաների ՚ հետ ոչ մի կապ չունենալով՝ Օ․ հ․ բ․ 1913–14-ին քայքայվեց։ Գրկ․ ԼննինՎ․Ի․, Միասնության հարցի մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 22։ Ն ու յ ն ի, «Օգոստոսյան» բլոկի փլուզումը, նույն տե– ղում, հ․ 25։ Ш а л а г и н К․ Д․, Борьба большевиков с троцкизмом (1907–1914 гг․), М․, 1965․
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԵՂԱՓՈԻՈհԹՅՈհՆ
ՎԻԵՏՆԱՄՈՒՄ 1945, ազգ․ ժողովրդական հեղափոխություն, որը տապալել է իմ– պերիալիստների տիրապետությունը վիետնամում և հաստատել ժողովրդա–դե– մոկրատ․ իշխանություն։ Օ․ հ․ Վ․ XIX դ․ 50–80-ական թթ․ Վիետնամը գրաված ֆրանս․ գաղութարարների և 1940-ին եր– կիրը նվաճած ճապոն, զավթիչների դեմ ազգ․–ազատագր․ պայքարի զարգացման արդյունք էր։ 1941-ի մայիսի 19-ին Հնդկա– չինի կոմկուսի (ՀՉԿԿ) Կենտկոմի պլե– նումի որոշմամբ ստեղծվեց ազգ․-ազա– տագր․ միասնական ճակատ՝ Վիետմին։ 1944-ի դեկտ․ 22-ին Հս–Արլ․ Վիետնա– մում սկսեցին ձևավորվել Վիետնամի ազա– տագր․ բանակի առաջին ջոկատները (հե– տագայում՝ Վիետնամի ժող․ բանակ)։ 1945-ի մարտի 9-ի հեղաշրջումից հետո, որով ճապոն, իմպերիալիստները վերաց– րին ֆրանս․ վարչությունը, Վիետմինը պարտիզանական լայն պայքար ծավալեց ճապոն, զավթիչների դեմ։ 1945-ի ապրի– լին Վիեամինի ռազմահեղաՓոխ․ կոն– ֆերանսում ընդունվեց համընդհանուր ապստամբության նախապատրաստման պլան։ Հունիսի 4-ին Վիետնամի հս–ի 6 նահանգներում ստեղծվեց Ազատագրված շրջան։ Օգոստ․ 13–15-ին որոշում ընդուն– վեց համընդհանուր ապստամբություն սկսելու մասին, նպատակն էր նվաճել լիակատար անկախություն և հաստատել ժող․ իշխանություն։ Օգոստ․ 16-ին ընտըր– վեց Վիետնամի ազատագրության ազգ․ կոմիտե (Հո Շի Մինի գլխավորությամբ), որի վրա դրվեցին ժամանակավոր կառա– վարության ֆունկցիաները։ ՀՉԿԿ–ի կո– չով օգոստ․ 16–26-ին ամբողջ երկրում ապստամբություն սկսվեց։ Օգոստ․ 19-ին ապստամբները գրավեցին Հանոյը, 20-ին ստեղծվեց Հս․ Վիետնամի ժողովրդա– հեղափոխ․ կոմիտե։ Օգոստ․ 24-ին կայսր Բաո–Դայը հարկադրված հրաժարվեց գա– հից։ 1945-ի սեպտ․ 2-ին Հանոյում Հո Շի Մինը հռչակեց Վիետնամի անկախու– թյան դեկլարացիան և Վիետնամի Դեմո– կրատական Հանրապետության (ՎԴՀ) ստեղծումը։ Հեղափոխության մեջ հեգեմոն դերը պատկանում էր բանվոր դասակարգին, որը դաշնակցեց գյուղացիության, ազգ․ բուրժուազիայի և դեմոկրատ, այլ ուժերի հետ, այդ ուժերը ՀՉԿԿ–ի ղեկավարու– թյամբ միավորվեցին Վիետմինի մեջ։ Օ․ հ․ Վ․ իրականացավ Եվրոպայում գերմ․ ֆաշիզմի և Ասիայում ճ․ապոնիայի դեմ պատերազմում ՍՍՀՄ–ի տարած հաղ– թանակի պայմաններում։ Օ․ հ․ Վ․ ուղի հարթեց Վիետնամում հասարակական– տնտ․ լայն վերափոխումներ իրականաց– նելու համար, մեծ ազդեցություն ունեցավ Հվ–Արլ․ Ասիայի երկրների ազգ․–ազա– տագրական պայքարի վրա։
ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻ5 (օ․ գ․ գ․), էներգիայի փոխակերպման կամ փոխանցման առումով համակարգի (սար– քի, մեքենայի) արդյունավետության գոր– ծակից^)։ Որոշվում է օգտակար ծախսված էներգիայի (W0q) և համակարգի ստացած գումարային էներգիայի (Wqnnf) հարա– բերությամբ․ դ=օ զ / W qni-vf • Օ․ գ․ գ․ չափազուրկ մեծություն է։ 0․գ․գ․ հաշվե– լու համար էներգիայի տարբեր տեսակ– ներն ու մեխանիկական աշխատանքն արտահայտում են նույն միավորներով։ էներգիայի անխուսափելի կորուստների (շվւում, շրջակա միջավայրի տաքացում ևն) պատճառով դ–ն միշտ փոքր է մեկից և արտահայտվում է կանոնավոր կոտո– րակով կամ տոկոսներով։ Ջերմային է– լեկտրակայանների Օ․ գ․ գ․ հասնում է 35–40%-ի (0,35–0,4), ներքին այրման շարժիչներինը՝ 40–50%-ի, դինամոմեքե– նաներինը և մեծ հզորության գեներա– տորներինը՝ 95%-ի, տրանսֆորմատոր– ներինը՝ 98% –ի։ Ջերմային շարժիչնե– րում, թերմոդինամիկայի երկրորդ սկըզ– բունքի համաձայն, Օ․ գ․ գ․ ունի վերին սահման, որը որոշվում է աշխատանքա– յին մարմնի կատարած թերմոդինամի– կական ցիկլի առանձնահատկություննե–