Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նկ․ ա․ Շերեմեաեո միջազգային օդանավակայանի կայարանաշենքը (Մոսկ– վա, 1964։ Տեսքը կառամատույցի կողմից), p․ TWA ընկերության կայարանաշենքը Քե– նեդիի օդանավակայանում, Նյու Ցորք, 1962 (ճարտ․ է․ Սաարինեն), գ․ միջազգային օդա– նավակայանի կայարանաշենքը (Վարշավա–Օկենցե, 1962 – 68, ճարտ–ներ՝ Կ․ ե Ցու․ Դոբրովոլսկիներ), ղ․ «էրեբունի» օդանավակայանը (Երևան, 1983, ճարտ–ներ՝ Ռ․ Հաս– րաթյան, Լ․ Քրիստ ափ որ յան), ե․ Լենինականի օդանավակայանը (1982, ճարտ–ներ՝ Ռ․ Հասրաթյան, Գ․ Մուշեղյան, Լ․ Քրիստափորյան) վաանգության նպատակով թռիչքադաշտը սարքավորում հՆ վսսյրէշթի իրականաց– ման գործիքային, ւադիոտեխ․ համակար– գով և բարձր ինտենսիվության լուսա– յին ազդանշանային համակարգով։ Թռիչ– քադաշտին հարում է ծառայողական տեխ․ գոտին, որի կազմի մեջ մտնում են․ ուղևորային համալիրը (կայարանա– շենքը, կառամատույցները, կայարանա– մերձ հրապարակը, հյուրանոցը ևն), բեռ– նային համալիրը (բեռնակայարանը՝ կառամատույցով և բակով), ռադիո– նավագնացային ծառայության, ավիավա– ռելիքի մատակարարման, ինքնաթիռների տեխ․ սպասարկման և օժանդակ–արտա– դրական նշանակման շենքերն ու կառույց– ները։ Օ․ ունի օդային երթևեկության կառավարման շենք (հրամանադիսպետ– չերական կետ)։ Առավել խոշոր Օ–ների կայարանաշենքերի թողունակությունը կազմում է 600-ից մինչև 3000 ուղևոր ժամում։ Օ–ի ճարտ․–հատակագծային սխեմանե– րի մշակումը նախատեսում է գոտիների (թռիչքային, ծառայողական և բնակելի) առավել ռացիոնալ զուգակցում, ընդ որում կոմպոզիցիոն կենտրոնը կայարանաշեն– քըն է4 ծառայողական գոտու տեղամասե– րով, որոնք անմիջականորեն կապված են ուղևորների սպասարկման հետ։ Օ–ի նախագծումը, կառուցումը և վերակառու– ցումը կատարում են հատուկ աեխ․ պայ– մանների հիման վրա։ Միջազգ․ գծերի О-ների գործունեությունը կանոնակարգ– վում է Քաղաքացիական ավիացիայի մի– ջազգ․ կազմակերպության պահանջներով։ Պատկերազարդումը տես 512-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Տիգրան՛ յան է․ Ա․, Հասարակա– կան շենքերի ճարտարապետական նախա– գծման հիմունքները, Ե․, 1973։ ЛокшинВ․, Согомонян Е, Берлин Ю․, Аэро– вокзалы аэропортов․ Типы зданий, М․, 1966; Строительство аэродромов, М․, 1968․

ՕԴԱՇԻԹԱՅԻՆ ՀՈՍԱՆՔ, վերին տրոպո– սֆերայում և ստորին ստրատոսֆերայում համարյա հորիզոնական առանցքով, հա– զարավոր կմ երկարությամբ, նեղ (հարյու– րավոր կմ լայնությամբ), մի քանի կմ հաստությամբ, 108–350 կմ/ժ արագու– թյուն ունեցող օդային հոսանք։ Առաջա– նում է–մթնոլորտային ճակատների վերին մասերում, տաք և ցուրտ օդային զանգված– ների անցման զոնայում։ Տրոպոսֆերա– յում այն սովորաբար ունենում է արմ–ից արլ․ ուղղություն, հատկապես ուժգին է մերձարևադարձային լայնություններում։ Օ․ հ․ բնութագրվում է բարձր տուրբու– լենտությամբ և օդային տրանսպորտի համար ունի գործնական նշանակություն։

ՕԴԱՊԱՐԻԿ, աերոստատ, օդից թե– թև թռչող ապարատ, որի վերամբարձ ուժն ստեղծվում է թաղանթի մեջ լցված օդից թեթև գազի (ջրածնի, հելիումի) հաշվին (Արքիմեդի օրենքի համաձայն)։ Տարբերում են կառավարեւի (դիրիժաբւ), ոչ կառավարելի՝ գնդաձև թաղանթով ազատ թռիչքի (աորաւոոսաատ) և կապո– վի Օ–ներ։ Ազատ Օ–ները հիմնակա– նում կիրառում են սպորտային և հետա– զոտական, իսկ կապովիներր՝ օդերևութա– բանական նպատակների, դժվարամատ– չելի լեռնային շրջաններում անտառանյու– թի քարշափոխադրման համար ևն։ Ռազմ, գործում կիրառում են արգելափակման (ռազմ․, արդ․ և այլ օբյեկտների հակա– օդային պաշտպանության համար) և դի– տողական (ռազմի դաշտի դիտման և հրե– տանային կրակի ճշգրտման համար) Օ–ներ։ Օ–ի պատմության մասին տես Օդագնացություն հոդվածում։

ՕԴԱՋԵՌՈՒՑԻՉ, օդատաքացու– 9 Ի it ջերմափոխանակիչ ապարատ՝ իր միջու] անցնող օդը տաքացնելու համար։ Լայնորեն կիրառվում է օդային ջեռուց– ման, ներհոս օդափոխության, օդի կոն– դիցիոնման (տես Կոնդիցիոնում օդի) համակարգերում, ջերմա էլեկտրա կայան– ների և արդ․ ձեռնարկությունների կաթ– սայական տեղակայանքներում, արդյու– նաբերության (օրինակ, մետալուրգիա– կան, նավթավերամշակման) վառարանա– յին ագրեգատներում։ Ջեռուցման և օդա– փոխության համար ծառայող Օ–ներում օդը տաքացվում է տաք գազով, գոլոր– շիով, տաք ջրով կամ էլեկտրական հո– սանքով։

ՕԴԱՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉ, ռեակտիվ շար– ժիչ, որում վառելանյութի այրման հա– մար օգտագործվում է մթնոլորտային օդի թթվածինը։ Օ․ շ–ում քարշուժն ստեղծվում է ռեակտիվ ծայրափողակից աշխատան– քային գազերի արտանետման հետևան– քով։ Արտանետման արագությունը մեծաց– նելու համար Օ․ շ–ի այրման խուց մտնող օդը սեղմվում է։ Ըստ օդի նախնական սեղմման եղանակի, Օ․ շ–ները լինում են կոմպրեսորով (օդը սեղմվում է կոմպրե– սորով) և առանց, կոմպրեսորի (օդը սեղմ– վում է դիմակաօդային հոսքի արագային ճնշման ազդեցությամբ)։ Օ․ շ–ները ւայ– նորեն կիրառում են ինքնաթիռներում, ուղղաթիռներում, անօդաչու արկ–ինքնա– թիռներում ևն։ Տես նաև Տուրբոռեակտիվ շարժիչ, Տուրբոկոմպրեսորային շարժիչ։

ՕԴԱՎՈՐՈՒՄ, տես Աերացիա։

ՕԴԱՓՈՒԻՁ, օդը կամ մի այլ գագ ճնշման տակ (սովորաբար մինչև 0,15 Մսգա) մա– տուցելու հարմարանք։ Ծառայում է շեն– քերի և հանքերի օդափոխման, խողովա– կաշարերով օդային խառնուրդների փո– խադրման և այլ նպատակների համար։ Հիմնական տեսակներն են կենտրոնա– խույս (կամ շառավղային) և առանցքային Օ–ները։ Կենտրոնախույս Օ․ բաղկացած է պարուրաձև պատյանի մեջ տեղադրված թիանվից, որի պտըտ– ման հետևանքով մուտքի անցքից մատուց– վող գազն անցնում է թիակների միջև եղած կանալները և կենտրոնախույս ուժի ազ– դեցությամբ շարժվում դեպի պարուրաձև պատյանը, ապա՝ դեպի ելքի անցքը։