1941-ի հոկտ․ 16-ից մինչե 1944-ի ապրի– լի 9-ը Օ․ զավթել են գերմանա–ռում․ զոր– քերը, որոնք հսկայական վնաս են պատ– ճառել քաղաքին։ 1944-ի ապրիլի 10-ին 0․ ազատագրվել է։ 1965-ի մայիսի 8-ին հերոս քաղաք 0․ պարգեաարվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ 1946–50-ին 0․ լիովին վերականգնվել է, իսկ հեաագա տասնամյակներում զար– գացել է տնտեսությունը, գիտությունը և մշակույթը։ Արդյունաբերության մեջ առաջատար են մեքենաշինությունն ու մետաղամշա– կումը։ Խոշոր ձեռնարկություններից են ծանր ամբարձիչաշինական, հաստոցաշի– նական, գյուղատնտ․ մեքենաշինության, կինոապարատուրայի, նավանորոգման և այլ գործարանները։ Զարգացած է քիմ․ և թեթև արդյունա– բերությունը։ Կան շինանյութերի և փայ– տամշակման արդյունաբերության ձեռնար– կություններ։ Օ–ում է անտարկտիկական կետորսական նավատորմիղների բազան։ Օ–ի կանոնավոր հատակագծի (ինժե– ներ՝ Ֆ․ Դևոլլան, ընդունվել է 1794-ին, հաստատվել՝ 1814-ին) հիմքն են կազմում ծովափնյա բուլվար դուրս եկող 3 առանց– քային մայրուղիները։ Կենտր․ քաղաքա– յին անսամբլը կիսաբոլոր հատակագծով հրապարակն է՝ այն ընդգրկող 2 շենքե– րով (1826–29, ճարտ․ Ա․ ի․ Մելնիկով) և Ա․ է․ Ռիշելիեի արձանով (բրոնզ, 1823– 1828, Ի․ Պ․ Մարտոս)․ հրապարակից դեպի ծովն են իջնում վիթխարակերտ Պոտյոմկինյան աստիճանները (երկ․ 142 Վ, 1834–41, ճարտ․ Ֆ․ Կ․ Բոֆֆո)։ Օ–ի ճարտ․ հուշարձաններից են՝ կլա– սիցիստական Վորոնցովի պալատը (այժմ՝ Պիոներների պալատ, 1826–27) և Հին բորսան (այժմ՝ քաղգործկոմ, 1828–34, վերակառուցվել է 1871–73-ին, երկուսն էլ՝ ճարտ․ Ֆ․ Կ․ Բոֆֆո), հոսպիտալը՞ £1806 – 21, ճաոտ․ ժ․ Թոմա ոա Թոմոն)․ էկ[եկտիկ ոգով՝ օպերային թատրոնը (1884–87, ճարտ–ներ՝ Ֆ․ Ֆելներ և Գ․ Գել– մեր) և Նոր բորսան (այժմ՝ ֆիլհարմոնիա, 1894–99, ճարտ․ Ա․ ի․ Բեռնարդացի)։ Սովետական ժամանակաշրջանում են կա– ռուցվել մի շարք առողջարաններ, Ուկր․ կոմկուսի մարզկոմի շենքը (1953, ճարտ․ Գ․ Վ․ Տոպուզ և ուրիշներ), «Սև ծով» բարձ– րահարկ հյուրանոցը (1972, ճարտ․ ի․ Ն․ Իվանով և ուրիշներ)։ Օ․ կառուցապատ– վում է նոր գլխ․ հատակագծով (1966, ճարտ․ Բ․ Ի․ Տանդարին և ուրիշներ)։ Կանգնեցված են Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, գրանիտ, 1967, Մ․ Դ․ Մանիզեր և Օ․Մ․ Մանիզեր, ճարտ․ ի․ Ե․ Ռոժին և ուրիշ– ներ) և այլ հուշարձաններ։ 1982–83 ուս․ տարում Օ․ ուներ 15 բուհ (այդ թվում՝ համալսարան, 1865-ից), 25 միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստա– տություն։ Օ–ում են ՈւՍՍՀ ԳԱ Հվ․ գիտ․ կենտրոնը և միութենական նշանակու– թյան մի շարք ԳՀԻ–ներ։ Գործում են 6 թատրոն, ֆիլհարմոնիա, կինոստուդիա, կրկես, թանգարաններ։ Օ–ում, Լուզանովկայից մինչև Կարոլի– նա–Բուգազ, մոտ 70 կմ տարածության վրա գտնվում է առողջարանների խումբ։ Հաղորդակցությունն Օ–ի և առողջարաննե– րի միջև տրամվայ–տրոլեյբուսային է։ Օ–ի առողջարանների հիմնադրմանը և զար– գացմանը նպաստել է Օ–ի բալնեոլոգիա– կան ընկերության ստեղծումը (1867)։ Կլի– ման չափավոր ցամաքային է։ Աչքի է ընկ– նում արևային օրերի առատությամբ, արե– վափայլքի երկարատևությամբ (տարեկան 2200 ժ և ավելի)։ Ձմեռը կարճատև է, մեղմ՝ եղանակի անկայուն ռեժիմով, սակավա– ձյուն (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –2°С)։ Ամառը գերազանցապես տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21–23°С, առավելագույնը՝ 36–39°С)։ Բուժիչ մի– ջոցներն են ծովա–, օդա–, արևա–, ցեխա–, ջրաբուժությունը։ Լողի սեզոնը՝ հունիս– օգոստոսին։ Քլորի, բրոմի և յոդի աղերով հագեցված ծովային օդը հնարավորու– թյուն է տալիս լայնորեն կիրառել օդա– բուժությունը՝ օդային և արևային լոգանք– ների, ծովափին գիշերային քնի և այլ պրոցեդուրների ձևով։ Լիմանային և լճա– յին բուժիչ ցեխերն օգտագործվում են ապ– լիկացիաների, նոսրացրած լոգանքների, էլեկտրացեխային պրոցեդուրների ձևով։ Հանքային (հատկապես «Կույալնից– կի») ջրերը, բնական և շշալցման ձևով կիրառվում են մի շարք առողջարաննե– րում։ Օ–ում լայն կիրառում ունեն ածխա– թթվային, ազոտային և ռադոնային լո– գանքներն ու ջրային պրոցեդուրները։ Օ–ի առողջարանների զարգացմանը, գիտ․ հիմնավոր մեթոդների մշակմանը նպաս– տում է Օ–ի կուրորտաբանության և ֆիզիո– թերապիայի ԳՀԻ–ն (հիմնադրվել է 1928-ին)։ Բուժվում են հենաշարժական ապարա– տի, նյարդային համակարգի, շնչառական օրգանների (ոչ տուբերկուլոզային) և գի– նեկոլոգիական քրոնիկական հիվանդու– թյուններով տառապողները։ Օ–ի առաջին հայ բնակիչները (30 ըն– տանիք) եկել են XIX դ․ 30-ական թթ․՝ Աքըերմանից (այժմ՝ Բեւգորող–Դնեսա– րովսկի) և Գրիգոբիոնպուսից։ 1894-ին 0-ում բնակվել է ավելի քան 1200 հայ։ Օ–ի հայերի թիվն ավելացել է 1895–96 և 1915-ի հայկ․ կոտորածներից հետո։ XIX դ․ 80-ական թթ․ կառուցվել է հայկ․ եկեղեցի, որն ավերել են ֆաշիստները 1941–45-ի Հայրենական մեծ պատերազ– մի ժամանակ։ Հոկտեմբերյան սոցիալիստ, հեղափոխությունից հետո հայերը հիմնել են Ս․ Շահումյանի անվ․ կոշիկի արտելը, Ա․ Միկոյանի անվ․ N* 45 հայկ․ դպրոցը, Ս․ Շահումյանի անվ․ մանկապարտեզը, գեղարվեստական խմբեր։ 1916-ին սկսել է լույս տեսնել «Արմյա– նհ ի վոյնա» («Армяне и война») ամսա– գիրը (խմբագիր՝ Տ․ Ա․ Ունանով)։ Ամսա– գրին համագործակցել են հայ և ռուս նշա– նավոր գրողներ՝ Հ․ Թումանյանը, Ա․ Շիր– վանզադեն, Մ․ Գորկին, Վ․ Կորոլենկոն, Վ․ Բրյուսովը և ուրիշներ։ Դրամական դըժ– վարությունների պատճառով ամսագիրը շուտով փակվել է, սակայն 1919–20-ին Օ–ի համալսարանի դոցենտ Ա․ Կ․ Բաղ– դասարյանի ջանքերով սկսել է լույս տես– նել «Վեստնիկ Արմենիի» («Вестник Армении») ամսագիրը։ 1931-ին Օ–ի օպերայի և բալետի թատրոնում բեմադըր– վել է Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպե– րան։ Լ․ Կաւասայան
ՕԴԵՍԱՅԻ ՄԱՐԶ, Ուկր․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1932-ի փետրվ․ 27-ին։ Գտնվում է Ուկրաինայի հվ–արմ․ մասում։ Տարածությունը 33,3 հզ․ կմ2 է, բն․ 2606 հզ․ (1985)։ Բաժանված է 26 վարչական շրջա– նի։ Ունի 17 քաղաք, 30 քաա։ Կենտրոնը՝ Օդեսա։ Բնությունը։ Մարզի տարածքը զբաղեց– նում է Մերձսևծովյան դաշտավայրի մի մասը։ Մերձափնյա մասը կտրատված է լիմաններով (Կույալնիցի, Հաջիբեյի ևն)։ Հս․ մասում տարածված են Պոդոլյան բարձրության (բարձրությունը՝ մինչև 268 մ) ճյուղավորությունները՝ կտրատված խոր ձորակներով ու հեղեղատներով։ Կլիման չափավոր ցամաքային է՝ շոգ ա– մառով և մեղմ, սակավաձյուն ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը հվ–ում 2°Cէ, հս–ում՝ մինչև –5°С, հուլիսինը համապատասխանաբար՝ 23°Cև 2ГС։ Տարեկան տեղումները 350–470 till են, հիմնականում՝ ամռանը։ Մարզի հվ․ կե– սում լինում են երաշտներ։ Վեգետացիոն շրջանը 170–200 օր է։ Գետերը պատ– կանում են Սև ծովի ավազանին։ Խոշոր գետերն են Դանուբը, Դնեստրը, Հվ․ Բուգի վտակներ Կոդիման և Սավրան– կան։ Շատ են ժամանակավոր հոսք ու– նեցող գետերը։ Մերձծովյան շրջանում կան շատ քաղցրահամ (Կագուլ, Ցալպուգ, Կատլաբուխ) և աղի (Սասըկ, Շագանի, Ալիբեյ, Բուռնաս) լճեր։ Տարածված են հվ․ և սովորական, միջին և քիչ հումու– սային և պոդզոլացված սևահողերը, հո– վիտներում և ձորակներում՝ մարգագետ– նային և աղուտային հողերը։ Սարզի հս․ մասը գտնվում է անտառատափաստանա– յին, մնացածը՝ տափաստանային զոնա– ներում։ Անտառները (կաղնի, հացենի, հաճարենի, լորի) գրավում են տարածքի 3,5%-ը։ Կենդանիներից հանդիպում են կրծողներ՝ նապաստակ, համստեր, խայ– ւոսսբղեւո գետնասկյուռ, արջամուկ, թըո– չուններից՝ մեծ արոս, լոր, սարյակ ևն, գետերում՝ բրամ, ծածան, առափնյա ջրե– րում՝ բիչոկ, ստավրիդա ձկներ։ Բնակչությունը։ Բնակվում են ուկրաի– նացիներ, ռուսներ, բուլղարներ, մոլդավ– ներ, հրեաներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 78,3 մարդ է (1985)։ Քաղաքա– յին* բնակչությունը 65% է։ Խոշոր քաղաք– ներն են Օդեսան, Իզմայիլը, Բելգորոդ– Դնեստրովսկին, Իլյիչովսկը, Կոտովսկը, Բալտան։ Տնտեսությունը։ Օ․ ինդուստրիալ–ագ– րարային մարզ է։ Բնութագրվում է բարձր զարգացած արդյունաբերությամբ և ին– տենսիվ գյուղատնտեսությամբ։ Արդյու– նաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունն ու մետաղամշակու– մը, որոնք կենտրոնացած են հիմնակա– նում Օդեսայում, թողարկում է գյուղատնտ․ մեքենաներ, հաստոցներ, ինքնագնաց ամբարձիչներ, էլեկտրա– և կինոապարա– տուրա, սարքավորումներ սննդի, քիմ․, պոլիգրաֆ արդյունաբերության համար։ Կան նավանորոգման գործարաններ, շի– նանյութերի արտադրություն։ Զարգացած է սննդի, տեքստիլ, քիմիադեղագործա– կան, կարի, կաշվի–կոշիկի, թաղանթանյու– թի–թղթի արդյունաբերությունը։ Գյուղա– տնտ․ առաջատար ճյուղը հողագործու–