Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Страны Аравии, М․, 1964; Л у ц к и Й В․ Б․, Новая история арабских стран, М․, 1966; Новейшая история арабских стран, М․, 1968; Ш в а к о в А․ В․, Сражающийся Оман, М․, 1961․ ՕՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ, Արաբ, թե– րակղզու արլ–ում գտնվող երբեմնի Բրիտ․ պրոտեկտորատի անվանումը, որի տա– րածքում 1971-ին կազմվել է Արաբական Միացյաչ էմիրություններ պետությունը։ ՕՄԱՐ I, Օմար իբնալԽաթթաբ (մոտ 591–644), արաբ, խալիֆա 634-ից։ Նրա օրոք արաբ, զորքերը նվաճել են Պաղեստինը, Ասորիքը, Եգիպտոսը, Մի– ջագետքը և Իրանի մի մասը։ Դրվել են նվաճված երկրների կառավարման ու հարկահանության համակարգի հիմքե– րը, ստեղծվել է դատ․ համակարգ ևն։ Հիմնվել են զինվ․ ճամբար–ավաններ (Քու– ֆա, Բասրա, Ֆուսթաթ)։ О․ I մտցրել է մահմեդական թվականությունը՝ հիջրան։ Նրա ժամանակ, Վերին Միջագետքը նվա– ճելուց հետո, արաբներն առաշին անգամ ներխուժել են Հայաստան՝ հասել մինչև Դվին, գրավել Չորրորդ Հայքը։ Սպանվել է պարսիկ ստրուկի ձեռքով։ Ա․ Տեր–Ղևոնդյան ՕՄԱՐ ՒԱՏԱԱ Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ (մոտ 1048–1122-ից հետո), պարսկ․ ու տաջիկ, բանաստեղծ, մաթե– մատիկոս, փիլիսոփա։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Քալխում, Սամարղանդում, Սպահանում և Միշին Ասիայի ու Իրանի այլ քաղաքներում։ Փիլ–յան մեջ եղել է Արիստոտելի և Իբն Սինայի հետևորդը։ Օ․ Խ–ի՝ մեզ հասած մաթեմատիկական երկերը նրան բնորոշում են որպես նշա– նավոր գիտնականի։ «Հանրահաշվի և ալմուկաբալայի խնդիրների ապացու– ցումների մասին» տրակտատում նա երկ– րաչափական ձևով տվել է մինչև երրորդ աստիճանը ներառյալ հավասարումների լուծման կանոնավոր շարադրանքը։ «Էվ– կլիդեսի գրքի դժվար պոստուլատների մեկնաբանություններ» տրակտատը պա– րունակում է զուգահեռների յուրօրինակ տեսություն։ «Ոսկուց և արծաթից բաղկա– ցած մարմնի մեշ դրանց քանակը որոշե– լու արվեստի մասին» տրակտատում քնըն– ված է Արքիմեդի լուծած հայտնի դասա– կան խնդիրը։ Օ․ Խ–ին՝ որպես բանաս– տեղծի, համաշխարհային ճանաչում են բերել նրա քառյակները («Ռուբայիներ»)։ Գիտությունը դեռ չի պարզել, թե նրան վերագրվող ավելի քան 400 քառյակներից որոնք են ստուգապես իրենը։ Քիչ թե շատ հաստատ կարելի է ընդունել առավել հին ձեռագրերում պահպանված 66 ռուբա– յիների՝ Օ․ Խ–ին պատկանելը։ Խիստ աչ– քի ընկնելով պարսկ․ քնարերգության զարգացման ընդհանուր հունի մեշ՝ Օ․ Խ–ի պոեզիան ազատ է կերպարների պաճու– ճազարդումից․ այն կապված է նրա փիլ–յան մոտիվների պարզորոշ կերպով սահմանափակված շրշանակին՝ մեռած– ների աճյունից ծլող խոտը խորհրդանշում է նյութի հավերժական շրշապտույտի վե– րաբերյալ միտքը, բրուտը, բրուտանոցը և սափորը՝ արարչի, աշխարհի և անհատի փոխհարաբերությունը, գինու պաշտա– մունքը, ազատախոհ–զվարճասերի փա– ռաբանումը և անդրշիրիմյան կյանքի ժըխ– տումը բանաստեղծին թույլ են տալիս բանավիճելու կրոն, պաշտոնական դոգ– մաների հետ։ Օ․ Խ–ի ոճը հույժ տարողու– նակ է, լակոնիկ, պատկերման միջոցնե– րը պարզ են, բանաստեղծ, տողը հատու է, ռիթմը՝ ճկուն։ Հիմնական գաղափար– ներն են կեղծ բարեպաշտության և երկե– րեսանիության խիստ խարազանումը, ան– ձի ազատության կոչը։ Միջնադարյան պարսկ․ և տաջիկ, պոեզիայում Օ․ Խ․ միակ բանաստեղծն էր, որի ստեղծագոր– ծության մեջ քնարական հերոսը զգալի չափով հանդես է գալիս որպես ինքնավար անհատ։ Նրա քնարական հերոսն օտա– րացած է թագավորից ու աստծուց, խռո– վարար է, աստվածամարտ, բռնության թշնամի, կասկածի տակ է առնում աշխար– հի աստվածային–բանական կառուցված– քի կրոն, դոգման։ Սակայն Օ․ Խ–ի ստեղ– ծագործության մեջ քիչ չեն բարդ ու հա– կասական խնդիրները։ Սրա հետ են կապ– ված նաև նրա ռուբայիների հակասական մեկնաբանությունները։ Օ․ Խ–ի քառյակները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, հայ․ են թարգմանել Դ․ Ֆնդգլյանը (Փառնակ), Ա․ Չարըգը, Լ․ Մեսրոպը, Ա, Չթչյանը, Հ․ Մասեհյանը, Ա․ Չոպանյանը, Հ․ Միր– զա յանը, Ա․ Աթայանը և ուրիշներ։ Խա– յամագիտության մեջ իրենց ներդրումն ունեն նաև է․ Աղայանը և Ա․ Ումառյանը։ Երկ․ Քառյակներ, Փարիզ, 1904։ Քառյակ– ներ, ԿՊ, 1922։ Քառյակներ, Փարիզ, 1923։ Բաբա Թահեր և զանազան, ․Թեհրան, 1923։ Քառյակներ, Ե․, 1936; Ռուբայիներ․ Օմար Խայամի քառյակներ, Լոս Անջելես, 1953։ Քառ– յակներ, Ե․, 1959։ Գրկ․ Մինասյան Ա․ Մ․, Խայյամի քառ– յակները օտար լեզուներով, «ԼՀԳ», 1974, № 10։ Морочник С․ Б․, Розен- ф е л ь д Б․ А․, Омар Хайям–поэт, мысли– тель, ученый, [Душанбе], 1957; Розен- фель д Б․ А․, Юшкевич А․ П․, Омар Хайям, М․, 1965․ ՕՄԴՈհՐԱԱՆ, քաղաք Սուդանի Խարտում նահանգում, Սպիտակ Նեղոսի ափին, Կապույտ Նեղոսին նրա միախառնվելու վայրում։ Խարտում և Հս․ Խարտում քա– ղաքների հետ կազմում է միասնական «եռակի քաղաք» ավելի քան 1 մլն բնակ– չությամբ (1980)։ Առևտր․ և տրանսպոր– տային կենտրոն է։ Ունի համալսարան։

ՕԱԵԼՅԱՆՍԿԻ Վասիլի Լեոնիդովիչ (1867–1928), սովետական մանրէակեն– սաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1923)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1890)։ 1893–1928-ին աշխատել է փոր– ձառական բժշկագիտության ինստ–ի ընդ– հանուր մանրէաբանության բաժնում (1912-ից՝ բաժնի վարիչ)։ Հիմնական աշ– խատությունները վերաբերում են բնու– թյան մեջ ազոտի և ածխածնի շրջապտույ– տի պրոցեսում միկրոօրգանիզմների դե– րի բացահայտմանը։ Առաջարկել է նիտ– րիֆիկացնող բակտերիաների առանձ– նացման և աճեցման եղանակներ, ուսում– նասիրել նրանց մորֆոլոգիան և ֆիզիո– լոգիան։ Պարզել է, որ ազոտֆիքսող միկրոօրգանիզմների յուրացրած ազոտի քանակը համեմատական է օրգ․ նյութի յուրացմանը։ Առաջինն է նշել միկրոօր– գանիզմները որպես քիմ․ ինդիկատոր– ներ օգտագործելու հնարավորությունը։ Եղել է «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («Архив биологических наук») հանդեսի խմբագիրը (1906–28)։ ՕՄԱ4, քաղաք, ՌՍՖՍՀ Օմսկի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Իր– տիշ և Օմ գետերի միախառնման տեղում։ Խոշոր նավահանգիստ է իրտիշի ափին, երկաթուղային, հանգույց Անդրսիբիրյան մայրուղու վրա։ Ունի օդանավակայան։ Տարածությունը 43,6 հզ․ հա է, բն․՝ 1108 հզ․ (1985)։ Հիմնադրվել է 1716-ին՝ որպես ամրոց։ Սովետական իշխանություն հաստատվել է 1^17-ի նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13)-ին։ 1918-ի հունիսին քաղաքը գրավել են սպիտակգվարդիականները, դարձրել Կոլչակի «կառավարության» մայրաքաղա– քը։ Քաղաքն ազատագրել է կարմիր բա– նակը, 1919-ի նոյեմբ․ 14-ին։ Օ մ ս կ․ Լենինի անվ․ հրապարակը Սոցիալիստ, շինարարության տարինե– րին Օ․ դարձել է Սիբիրի արդ․ խոշոր կենտրոններից։ Գլխ․ ճյուղերն են մեքե– նաշինությունը, նավթավերամշակումը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Զարգացած է թեթև, տեքստիլ, սնըն– դի և շինանյութերի արդյունաբերությու– նը։ Կա շրջանային 4 էլեկտրակայան։ Ունի 10 բուհ (այդ թվում՝ համալսարան), ԳՀԻ–ներ, Հ թաարոն, 1 թանգարան, 4 առողջարան։ Պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանով (1971)։ Օ–ում է ծնվել Վ․ Կույբիշեը։

ՕՄՍԿԻ Ս՚ԱՐձ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմա– վորվել է 1934-ի դեկտ․ 7-ին։ Տարածությու– նը 139,7 հզ․ կմ2 է, բն․՝ 2053 հզ․ (1985)։ Բաժանվում է 31 շրջանի, ունի 6 քաղաք, 15 քտա։ Կենտրոնը՝ Օմսկ։ 1956-ին պար– գևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Օ․ մ․ գտնվում է Արևմտա– սիբիրական հարթավայրի հվ–ում, Իր– տիշի միջին հոսանքի ավազանում։ Մակե– րևույթը 100–140 մ բարձրությամբ թեք ալիքավոր հարթավայր է։ Հս․ մասում կան ընդարձակ ճահճացած տարածու– թյուններ։ Շատ կան լճային գոգավորու– թյուններ և փոսեր։ Օգտակար հանածո– ներից կա կավ, ավազ, մերգել, տորֆ։ Կւիման ցամաքային է, չափավոր ցուրտ։ Ձմեռը երկարատև է, խստաշունչ։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը մոտ –20°С է, հուլիսինը՝ մոտ 20°С։ Տարեկան տե– ղումները 300–400 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 153–162 օր։ Գետերը (Իշիմ, Օմ և Տարա) պատկանում են Իրտիշի ավազա– նին և նավարկելի են։ իրտիշը մարզի տարածքը հատում է հվ–արլ–ից հս–արմ․ ավելի քան 1000 կմ։ Կան աղի և քաղցրա– համ շատ լճեր։ Տարածված են սևահողե–