եկվորների իրան, լեզուն Ա մշակույթի շատ գծեր։ XV–XVIII դդ․ կազմավորվել են իբրև միասնական ժողովուրդ։ Հս․ Օսեթիան Ռուսաստանին միացվել է 1774-ին, Հվ․ Օսեթիան՝ 1801-ին։ Օ–ի մեծամասնությունը դավանում էր քրիս– տոնեություն, մնացածը՝ մահմեդականու– թյուն (XYII–XVIII դարերից), պահպան– վել էին նաև հեթանոս հավատալիքներն ու դրանց հետ կապված ծեսերը։ Հարթա– վայրերում Օ․ զբաղվել են հիմնականում հողագործությամբ, լեռներում4 անասնա– պահությամբ։ Կիրառական արվեստի առավել հին ձևերից են փայտի ու քարի փորագրությունը, մետաղների գեղար– վեստ․ մշակությունը, ասեղնագործությու– նը ևն։ Բանահյուսության մեջ առանձնա– նում է Նարայան էպոսը Սովետական իշ– խանության տարիներին Օ–ի գյուղատըն– տեսությունը մեքենայացվեց և դարձավ բազմաճյուղ։ Օ․ ձևավորվեցին իբրև սոց․ ազգ․։ Տես նաև Հյուսիս–Օսեթական Ինք– նավար Սովեւոական Ս ոց իաւիսաական Հանրապետություն, Հարավ–Օսեթական Ինքնավար Մարզ։ Գրկ․ Народы Кавказа, т․ 1, М․, i960․
ՕՍԵՐԵՆ, օսեթերեն, օսերի լեզուն։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանի– քի հնղիրան․ ճյուղի իրան, ենթաճյուղի հս–արլ․ խմբին։ խոսողների թիվը մոտ 0,5 մլն (1979)։ Խոսվում է Հս․–Օսեթական ԻՍՍՀ–ում և Հվ․–Օսեթական ԻՄ–ում․ տա– րածված է նաև Կաբարդինա–Բալկար․ ԻՍՍՀ–ում, Ստավրոպոլի երկրամասում, մասամբ՝ ՎՍՍՀ մի շարք շրջաններում։ Օ․ պահպանում է ծագումնաբանական ընդհանրություններ ալանների լեզվի և սկյութերենի հետ։ Ունի երկու հիմնական բարբառ՝ իրոնական (որն րնկած է գրա– կան Օ–ի հիմքում) և դիգորյան։ Առաջին գրավոր (հունատառ) հուշարձանը X դա– րից է։ Օսական գիրը ստեղծել է Ա․ Շեգրենը՝ կիրիլիցայի հիմքի վրա (1844)։ Օ․ 1923–38-ին օգտագործել է լատ․, 1938- ից՝ Հս․ Օսեթիայում ռուս․, Հվ․ Օսեթիա– jnuf վրաց․ (1954-ից՝ ռուս․) գրի հիմքի վրա ստեղծված այբուբեններ։
ՕՍԻՆՍԿԻ (իսկ․ ազգ․ Օբոլենսկի) Վալե– րիան Վալերիանովիչ (1887–1938), սո– վետական կուսակցական և պետ․ գործիչ, տնտեսագետ։ Կոմունիստական կուսակ– ցության անդամ 1907-ից։ 1905-ին սովո– րել է Սոսկվայի համալսարանում, 1906-ին՝ Գերմանիայում։ 1907– 17-ին կուսակցա– կան աշխատանք է տարել Մոսկվայում, Տվերում, Խարկովում։ Փետրվարյան հե– ղափոխությունից (1917) հետո եղել է ՌՍԴԲ(բ)կ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի պատգամավոր։ 1917-ի հոկտեմբերին՝ իյարկովի ՌՀԿ–ի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌՍՖՍՀ պետ․ բանկի կառավարիչ, ժող․ տնտեսու– թյան բարձրագույն խորհրդի (ԺՏԲ1ս) նա– խագահ (մինչև 1918-ի մարտը), ապա աշ– խատել է «Պրավդա» թերթի խմբագրու– թյունում և ԺՏԲԽ–ում։ 1918-ի գարնանը եղել է <ձախ կոմունիստներ»-ի պլատֆոր– մի հեղինակներից մեկը։ 1920-ին՝ Տուլա– յի նահանգային գործադիր կոմիտեի նա– խագահ, Պարենժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1920–21-ին՝ «Դեմոկրատական ցենտրաչիզմ> հակակուսակցական խմբի ակտիվ գործիչներից։ 1921 –23-ին՝ Հող– ժողկոմի, ԺՏԲ1ս նախագահի տեղակալ։ Հարել է տրոցկիստական օպոզիցիային, ապա հեռացել է նրանից։ 1923–24-ին եղել է ՍԱՀՄ լիազոր ներկայացուցիչը Շվեդիայում։ 1925–28-ին՝ ՍՍՀՄ պետ– պլանի նախագահության անդամ, Կենտր․ վիճվարչության կառավարիչ։ 1929-ից՝ ՍՍՀՄ ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Կու– սակցության VII –XI, XIV–XVII համա– գումարների պատգամավոր, X, XIV– XVII համագումարներում ընտրվել է ԿԿ–ի անդամության թեկնածու։ Կոմինտերնի I կոնգրեսի (1919) պատվիրակ։ Տնտեսա– գիտական հարցերի վերաբերյալ աշխա– տությունների հեղինակ է։
ՕՍԻՊՏԱՆ Ցուրի Անդրեյի (ծն․ 15․2․1931, Մոսկվա), հայ սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1981), սոցիա– լիստական աշխատանքի հերոս (1986)։ ՄՄԿԿ անդամ 1959–ից։ Ավարտել է Մոսկ– վայի պողպատի և համաձուլվածքների ինստ–ը (1955) և Մոսկվայի համալսարա– նը (1960)։ 1955–62-ին աշխատել է սև մետալուրգիայի կենտրոնական ԴՀԻ–ի մետաղագիտության և մետաղների ֆի– զիկայի ինստ–ում։ 1962–63-ին եղել է ԱԱՀՄ ԴԱ բյուրեղագիտության ինստ–ի Ցոլ․ Ա․ Օսիպյան դիրեկտորի տեղակալ։ 1963-ից աշխա– տում է ՍՍՀՄ ԴԱ պինդ մարմնի ֆիզի– կայի ինստ–ում (1963–1973-ին՝ դիրեկ– տորի տեղակալ, 1973-ից՝ դիրեկտոր)։ 1966-ից միաժամանակ Մոսկվայի ֆիզի– կատեխ․ ինստ–ի պինդ մարմնի ֆիզիկա– յի ամբիոնի վարիչն է (1970-ից՝ պրո– ֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային։ Հե– տազոտել է թելանման, բյուրեղների մե– խանիկական հատկությունները, *յածր ջերմաստիճաններում քվանտային էֆեկտ– ների ազդեցությունը մարտենսիտային ֆա– զային փոխակերպումների վրա, դիսլո– կացիաների և էլեկտրոնների փոխազդե– ցությունը բյուրեղներում, դիսլոկացիա– ներից առաջացող էլեկտրոնային սպի– նային ռեզոնանսը, կիսահաղորդիչների հաղորդականության տեսակի շրջումը՝ դիսլոկացիաներ ներմուծելիս, դիսլոկա– ցիոն հաղորդականությունն ու լյումինես– ցենցումը։ Կատարել է ամրության և պլաստիկության հարցերին վերաբերող մի շարք աշխատանքներ։ Հայտնաբերել և ուսումնասիրել է ֆոտոառաձգականու– թյան երևույթը, էլեկտրապլաստիկական էֆեկտը՝ բյուրեղի պլաստիկության փո– փոխությունը էլեկտրական դաշտի ազ– դեցությամբ։ Այս աշխատանքների արդ– յունքը եղել է պինդ մարմնի ֆիզիկայի նոր ուղղության՝ դիսլոկացիոն ֆիզիկայի առաջացումը։ Օ․ տեսա– կան և կիրառական ֆիզիկայի միջազգա– յին միության փոխպրեզիդենտն է (1978-ից)։ Պարգևատրվել է Լենինի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքա– նշաններով։ Երկ․ Экспериментальное наблюдение вли– яния освещения на пластическую деформа– цию CdS, «Письма в ЖЭТФ», 1968, JS£ 7 (հե– ղինակակից Савченко И․ Б․); Электронный парамагнитный резонанс в пластически де– формированном Si, «ЖЭТФ», 1970, 54 (հեղինակակից Гражулис В․ А․); Отрица– тельный фотопластический эффект в суль՝ фиде кадмия, «ФТТ», 1973, JSP 15 (հեղի– նակակից Шихсаидов М․ Ш․)․ Ռ․ Վարդանյան
ՕՍԻՊՅԱՆ Մուրեն Արտաշեսի (ծն․ 28․8․ 1931, ք․ Նուխի), հայ սովետական իրա– վաբան։ Արդարադատության երկրորդ դասի պետ․ խորհրդական (1971-ից), իրա– վաբանական գիտ․ թեկնածու (1958-ից), ՀՍՍՀ վաստ․ իրավաբան (1982-ից)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երևանի հա– մալսարանի իրավաբանական ֆակուլտե– տը (1952)։ 1955-ից դասախոսել է նույն ֆակուլտետում (1965–71-ին եղել է պետ․ իրավունքի և սովետական շինարարության ամբիոնի վարիչ, 1967–71-ին՝ դեկան)։ 1971-ից ՀՍՍՀ դատախազն է։ 1971-ից ՀԿԿ Կենտկոմի անդամ է, ՀՍՍՀ VIII – XI գումարումների Դերագույն սովետի դեպուտատ։ Օ–ի աշխատությունները վե– րաբերում են պետ․ իրավունքի խնդիր– ներին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և ժողովուրդների բարե– կամության շքանշաններով։ Երկ․ Սովետները համաժողովրդական պե– տության քաղաքական ձևն են, Ե․, 1963։ Պե– տական իշխանության կազմակերպումը ՍՍՀՄ–ում․ Ե․, 1970;
ՕՍԻՊՈՎ (Հովսեփյան) Օսիպ (Հովսեփ) Սահակի [ծն․ 1912, գ․ Թաղավարդ (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ում)], Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (1943, 1944, 1945)։ 1941-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Հայրենական պատե– րազմի ժամանակ, Հայկական 89-րդ (Թա– մանյան) դիվիզիայի կազմում՝ որպես սակրավոր, մասնակցել է Ղրիմի, Բելո– ռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ Փառքի շքանշան– ների արժանացել է Կերչի, Լեհաստանի ազատագրման մարտերում և Օդերի ափին հենակետ գրավելիս ցուցաբերած խիզա– խության համար։ Զորացրվել է 1945-ին։ ՕՍԻՍ Ցանիս Աուգուստովիչ (1895– 1973), լատիշ սովետական դերասան։ ՍՍՀՄ Ժող․ արտիստ (1956)։ Սովորեւ է Պետրոգրադի համալսարանում։ 1916-ից մասնակցել է Պետրոգրադի լատիշ․ Նոր թատրոնի ներկայացումներին։ 1919– 1971-ին եղել է Սովետական Լատվիայի բանվ․ թատրոնի (այժմ՝ Ա․ Ուպիտի անվ․ լատվ․ դրամայի թատրոն, Ռիգա) դերա– սան։ Օ․ լատիշ, ռեալիստ, դերասանա– կան արվեստի ներկայացուցիչներից է։ Լավագույն դերերից են՝ Լեվի, Մինտաուտ (Ռայնիսի «Հովսեփը և իր եղբայրները», «Ինդուլիսն ու Արիան»), Դարոզա (Լացի– սի -«Ձկնորսի որդին»), Վանագ (Ուպիտի «Կանաչ երկիր»), Ցեպլիս (Ռոզիտի «Ցեպ–