Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մալսարանը (1838–52, ճարտ․ Ք․ Հ․ Գրոշ, դահլիճը4 1910–11, ճարտ․ Տ․ Աին– ղինգ–Լարսեն, որմնանկարները՝ է․ Մուն– կի) և էկլեկտիկ ոգով պառլամենտի շենքը (1866, ճարտ․ է․ Վ․ Լանգլետ)։ Օ–ի գործա– րար մասը գլխ․ փողոցի և նավահանգստի միջե է։ Արդ․ ձեռնարկությունները կենտ– րոնացված են հիմնականում քաղաքի արլ․ մասում (էստկանտ), արմ․ մասում (Վեստկանտ) բուրժուազիայի մենատնե– րըն են։ ճարտ․ հուշարձաններից են․ բա– րոկկո ոճի տաճարը (1690-ական թթ․), էկլեկտիկ ոգով ազգ․ թատրոնը (1891–99, ճարտ․ Հ․ Рпщ), ազգ․ ռոմանտիկ գծերով ռատուշան (1933–50, ճարտ․ Ա․ Աոնե– բերգ, Մ․ Պոուլսոն), ֆունկցիոնալիզմի ոճի Կառավարական տունը (1958, ճարտ․ է․ Վիկշյո)։ Ըստ քաղաքի զարգացման գլխ․ հատակագծի (Մեծ Օ–ի հատակա– գիծ, 1948–50) կառուցապատվում են մերձքաղաքային նոր շրջանները։ Մետ– րոյի գծերը (հիմնականում վերգետնյա) Օ–ի կենտրոնը կապում են նոր բնակելի շրջանների և դահուկային սպորտի Հոլ– մենկոլլեն կենտրոնի հետ։ Օ–ին հս–ից կից Ւ Նուրմարկա հանրահայտ հանգստի գոտին։ Կան մեծ թվով զբոսայգիներ [այդ թվում Ֆրոգներ–զբոսայգին՝ վիթխարա– կերտ քանդակային անսամբլով (1900 – 1943, քանդակագործ Գ․ Վիգեչան)] ու հուշարձաններ (քանդակագործներ՝ Դ․Վի– գելան, U․ Սինդինգ և ուրիշներ)։ Ունի համալսարան (1811-ից), կոնսերվատո– րիա, Գեղարվեստի պետ․ ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների և գրակա– նության ակադեմիա, խոշոր գրադարան– ներ, թանգարաններ, Ազգային պատկերա– սրահ (1837), թատրոններ, օպերա, մետ– րոպոլիտեն։

ՕՍԿԱՆՅԱՆ Պյոտր Մտեփանի (ծն․ 1923, ք․ Վորոնեժ), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (10․8․1944, 12․11․ 1944, 31․5․1945), գվարդիայի եֆրեյտոր։ 1942-ի հուլիսին զորակոչվել է կարմիր բանակ։ Հայրենական պատերազմի ժա– մանակ, որպես սակրավոր, մարտնչել է Դոնի, Մտալինգրադի, Հվ–Արմ․, Ուկր․ III և Բելոռուս․ I ռազմաճակատներում։ Փառքի շքանշանների արժանացել է Արմ․ Բուգի գետանցման ժամանակ և Լեհաս– տանի ազատագրման մարտերում ցուցա– բերած խիզախության համար։ Պարգևա– տրվել է նաև Կարմիր աստղի շքանշանով։ Մ‘– Սահակյան

ՕՍԿԵՐԵՆ, տես Ռոմանական ւեզուներ։

ՕՍՄԱՆ I (մոտ 1258–1324 կամ 1326), թուրք, սուլթան 1299-ից, թուրք, սուլթան– ների դինաստիայի հիմնադիր։ 1281-ին հորից՝ թուրք, կայը ցեղի առաջնորդ էր– թողրուլից ժառանգել է բեյություն Իկո– նիայի սուչթանության հս–արմ–ում, որն աստիճանաբար ընդարձակել է բյուզ․ հողերի հաշվին, իսկ Իկոնիայի սուլթա– նության անկումից հետո վերածել անկախ իշխանության, որը նրա անունով կոչվել է օսմանյան (այստեղից էլ՝ Օսմանյան կայսրություն անվանումը)։ Օ․ I-ի անու– նից էլ թուրքերը կոչվել են օսման– ներ, օսմանցիներ։ Ա․ Փափազյան

ՕՍՄԱՆԻ&Մ, օսմանական ու– թյուն, Օսմանյան կայսրության քաղ․ դոկտրինա։ Առաջ են քաշել երիտթուրքե– րը XIX դ․ վերջին։ Օ․ սկզբնապես, քաղ․ նկատառումներով, հռչակել է բոլոր օս– մանցիների, այսինքն՝ կայսրության բո– լոր հպատակների հավասարություն՝ ան– կախ ազգ․ և կրոն, պատկանելությունից։ Հետագայում, հատկապես 1908-ին երիտ– թուրքերի իշխանության հաստատումից հետո, դարձել է ոչ թուրք ժողովուրդների ազգ․–ազատագր․ շարժման դեմ պայքա– րի զենք, «միասնական օսմանյան ազգ» ստեղծելու նպատակով այդ ժողովուրդ– ներին թուրքացնելու անհրաժեշտության գաղափարական հիմնավորում։ Թուրք, լծի տակ գտնվող ժողովուրդների ազգ․- ազատագր․ շարժումների աճը, XX դ․ սկզբի պատերազմները (իտալա–թուրք․, բալկանյան) ի հայտ բերեցին Օ–ի, իբրև կայսրության ամբողջականությունը պահ– պանելու միջոցի, սնանկությունը, և այն իր տեղը զիջեց ւցանթյուրքիզմին ու երիտ– թուրքերի վերածնած ւցանիսչամիզմին։ Օ․, պանթյուրքիզմը և պանիսլամիզմն առանձնապես ողբերգական հետևանք– ներ ունեցան հայ ժողովրդի համար։ Գրկ․ Петросян Ю․ А․, Младотурец– кое движение (вторая половина XIX и на– чало XX вв․), М․, 1971; Саркисян Е․ К․, Политика Османского правительства в За– падной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв․, Е․, 1972․

ՕՍՄԱՆՅԱՆ ԴՐԱՄԱՏԻԿ ԹԱՏԵՐԱ–

ԽՈՒՄԲ», հայ դերասաններից կազմված թուրքախոս թատրոն Կ․ Պոլսում։ Հիմնվել է 1885-ին, Մ․ Մնակյանի նախաձեռնու– թյամբ, որպես շարունակությունը «Արնեչ– յան թատրոնի և «վարդովյան թատրո– նի»։ Խմբում եղել են Մարի Նվարդը, Պայծառ Ֆասուչաճյանը, Դ․ Թրյանցը, Հ․ Ալիքսանյանը, Մանուկ Աիսակը, Տ․ Սանճակճյանը, Ռուբեն և Աղավնի Պի– նեմեճյանները, Զապել Հեքիմյանը, Դո– հարիկ Շիրինյանը։ Բեմադրվել են հիմ– նականում սալոնային պիեսներ, հոգե– բանական ու սոցիալ․ դրամաներ, դրանց թվում Ա․ Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը», Օ․ Ֆելյեյի «Դալիլան», «Աղքատ երիտասարդի վեպը», ժ․ Օնեի «Դարբնո– ցապետը», Ֆ․ Կոպպեի «Կրեմոնի վնա– գործը» ևն։ Թատրոնի խաղացանկում մեծ թիվ են կազմել մելոդրամաները․ Օ․ Անի– սե–Բուրժուայի «Անիրավություն և պա– տիժ», «Կույր ժեներալ», Ա․ էննըրիի «Երկու որբ», Ֆ․ Պիայի «Փարիզի հնահա– վաքը», «Տառապանքի մարդը», Թ․ Բար– րիերի «Փարիզի աղքատները», Ք․ դ՝Մոն– տեպենի «Մոմե արձաններ շինողը», Ա․ Բելոյի «Միսկ փողոցի ոճիրը» ևն։ Ներ– կայացումները տեղի են ունեցել Բերայի և Ակյուտարի թատերասրահներում, իսկ 1890-ական թթ․ խումբը հաստատվել է Դատըգյուղում։ 1892–93 թատերաշրջա– նում Մնակյանը փորձել է թատրոնը հա– յացնել․ բեմադրել է Պ․ Դուրյանի «Թատ– րոն կամ թշվառներ», Տ․ Փափազյանի «Ներկարարը» և Ա․ Չոպանյանի «Մութ խավեր» պիեսները։ 1895-ից Կ․ Պոլսում հայերեն ներկայացումներն արգելվել են։ 1903–04-ին խումբը շրջագայել է Զմյուռ– նիայում, Տրապիզոնում, Բուրսայում, Ադրիանապոլսում։ 1908-ի երիաթուրք․ հե– ղափոխությունից հետո Մնակյանը բեմա– դրել է ժամանակակից թուրք հեղինակնե– րի պիեսներ․ Մայիդ Ալիի «Թունավոր ծաղիկներ», Ահմեդ Նուրիի «Հարճը», «Հարս և սկեսուր», «Անբիծ առագաստ», «Եկյանե», Հյուսեին Մուադի «Խանձարու– րը», «Աղտոտ լաթեր», Զենաբ Շահաբեդ– թինի «Մուտը», «Պարտականության հան– դեպ», Ալի Նիհատի «Մատանա» ևն։ Թա– տերախմբի գործունեությունն ընդհատ– վել է 1914-ին։ Հ․ Հովհաննիսյան

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, Օտո– մանյան կայսր ու թյ ու ն, սուլ– թանական Թուրքիայի պաշտոնական ան– վանումը (Օսման /-ի անունով)։ Կազմվել է XV–XVI դդ․ Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում թուրք, նվաճումների հետե– վանքով։ XVII ղ․ վերջից աստիճանաբար կորցրել է նվաճած տարածքները, իսկ 1918-ին, առաջին համաշխարհային պա– տերազմում (1914–18) պարտվելուց հետո, քայքայվել է։

ՕՍՄԻՈՒՄ (Osmium), Os, տարրերի պար– բերական համակարգի VI պարբերության, VIII խմբի քիմ․ տարր, կարգահամարը՝ 76, ատոմական զանգվածը՝ 190,2։ d-տարր է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p6 5d66s2։ К, Լ, M և N թաղանթները լրաց– ված են։ Բնական Օ․ բաղկացած է 184Օտ (0,018%), 186Օտ (1,592), 187Օտ (1,64), 188Օտ (13,3), 189Օտ (16,1), 190Օտ (26,4), 192Օտ (41,0) կայուն իզոտոպներից։ Ստաց– վել են Օ–ի 180–195 զանգվածի թվերով ռադիոակտիվ 9 իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 194Os(Ti/2= 1,92 տա– րի) է։ Օ․ հայտնաբերվել է իրիդիումի հետ միաժամանակ՝ արքայաջրում բնա– ծին պլատինը լուծելուց հետո մնացած սև փոշում (1804, անգլ․ քիմիկոս Ս․ Տե– նանա)։ Անվանումն ստացել է քառօքսի– դի՝ 0տ04 սուր հոտի պատճառով (հուն, օօդւդ – հոտ)։ Երկրակեղևում քիչ տա– րածված տարր է (5 10՜6 զանգվ․ %)։ Հանդիպում է օսմիումիրիդիումային մի– ներաչների ձևով։ Օ․ սպիտակ, մոխրա– երկնագույն երանգով, անագի փայլով մետաղ է, չափազանց կարծր է և փըխ– րուն (հավանորեն խառնուրդներ պարու– նակելու պատճառով)։ Հայտնի մետաղ– ներից ամենածանրն է, խտությունը՝ 22610 կգ/մ3, հալ․ ջերմաստիճանը՝ մոտ 3030°C, եռմանը՝ մոտ 5000°C։ Քիմ․ հատ– կություններով խիստ տարբերվում է մյուս պլատինային մետաղներից։ Միացություն– ներում ցուցաբերում է +4, 4-6, 4՜8, հազվադեպ՝ 4՜1, 4՜2, 4՜3, +5, 4՜7, օք– սիդացման աստիճաններ։ Օդում տաքաց– նելիս այրվում է՝ առաջացնելով 0տ04, որը համարյա անգույն, հեշտ ցնդող (եռում է 130°Շ–ում) բյուրեղական նյութ է։ Ձուլածո Օ․ չի լուծվում թթուներում և ալկալիների լուծույթներում։ Ալկալիների հետ միահալելիս առաջացնում է օսմիու– մական թթվի՝ H20s04 ջրում լուծելի աղե– րը (օսմիատները)։ Փոշեկերպ Օ․ տաքաց– նելիս լուծվում է ազոտական և ծծմբական թթուներում, միանում է հալոգենների, հալկոգենների, ֆոսֆորի հետ։ Օ–ի վե– ցաֆտորիղը՝ OsF6 հեշտ ցնդող, ջրում հիդրոլիզվող դեղին բյուրեղական նյութ է, հալ․ ջերմաստիճանը 33°C, եռմանը՝