Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լռությունը, որտեղ, առաջին անգամ մոն– ղոլագիտության մեջ, օգտագործել է Ռա– շիդ ադ Դինի, Ջուվեյնիի և ար պարսիկ մատենագիրների աշխատությունները, ինչպես նաև հայկ․, վրաց․, լեհ․, լատ․ ժամանակագրությունները U ռուս, տա– րեգրությունները։ Օ–ի գիրքը Մոնղոլիա– յի պատմության վերաբերյալ բուրժ․ պատ– մաբանների առավել նշանակալի աշխա– տություններից է։

ՕՍՍՈՆ, դ’ Օ ս ս n ն (d’ Ohsson) Մուրա– ջա (1740, Կ․ Պոլիս –1807, Փարիզ), դի– վանագետ և արևելագետ, ծագումով հայ՝ 1782–84-ին եղել է Շվեդիայի գործերի հավատարմատարը, 1795–99-ին՝ դես– պանորդը Օսմ․ Թուրքիայում։ 1784–95 և 1799–1807-ին ապրել է Փարիզում։ Դրել է բազմահատոր աշխատություն Օսմ․ կայսրության, նրա վարչ․ կառուցվածքի, գանձահասութային–հարկային համա– կարգի, օրենսդրության հիմնական դը– րույթների, սուլթանական արքունիքի կյանքի ևնի վերաբերյալ։ Օ–ի երկերն ամբողջությամբ հրատարակվել են մահ– վանից հետո, որդու՝ Աբրահամ Օսսոնի ծանոթագրություններով և լրացումներով՝ «Օսմանյան կայսրության ընդհանուր նը– կարագիրը․․․» (ֆրանս․, հհ․ 1–7, 1788–1824) վերնագրով։

ՕՍՎԱԼԴ (Oswald) Ֆելիքս [3․11(15․11)․ 1866, Լոնդոն –3․11․1958, Սոլվա, Հվ․ Ուելս] , անգլիացի երկրաբան, դիվանա– գետ։ Նոթինգհեմի համալսարանի պատ– վավոր պրոֆեսոր։ Մասնակցել է Հ․ Ֆ․ Լինչի 1898-ի հայկական գիտարշավին, ուսումնասիրել Հայկական Լեռնաշխարհի Ֆ․ Օսվալդ երկրբ․ կառուցվածքը Տրապիզուն–էր– զրում–Վան կտրվածքով, հրատարակել լեռնաշխարհի երկրբ․ սխեմատիկ քար– տեզը (1907)։ Ավելի ուշ, գրականության տվյալների հիման վրա (հիմնականում Հ․ Աբիխի), կազմել է Կովկասի երկրբ․ քարտեզը և նրա բացատրագիրը (1914), հնագիտական պեղումներ կատարել։ Հայ– կական լեռնաշխարհի վերաբերյալ հե– տազոտությունների արդյունքներն առա– ջին անգամ շարադրվել են Օ–ի «Քննա– խոսություն Հայաստանի երկրաբանու– թյան» մոնումենտալ երկի մեջ (1906)։ Արժեքավոր են Օ–ի Սիփան և Նեմրութ հրաբխային լեռնազանգվածների վերա– բերյալ մանրակրկիտ դիտողությունները։ Այնուհետև Օ․ հրատարակում է «Հայկա– կան լեռնաշխարհի տեկտոնական զար– գացման պատմության շուրջը» աշխատու– թյունը գերմ․ լեզվով (1910)։ «Ռեգիոնալ երկրաբանության ձեռնարկ» մատենա– շարով 1912-ին անգլ․ լույս է տեսնում նրա «Հայաստան» մենագրությունը։ Օ․ 1915-ին պետ․ պաշտոնյայի առաքելությամբ ճամ– փորդել է Հս* Կովկասում, ծանոթացել տեղի նավթաբեր ավազաններին։ Օ–ի գիտ․ հետազոտությունների եզրահան– գումները արդի երկրաբանության հայե– ցակետից կարևոր նշանակություն ունեն։ Մինչև այժմ պահպանում է իր գիտ․ բարձր հավաստիությունը Օ–ի եզրակացությունը Արարատյան գոգավորության շրջակայքի օլիգոցենի և Ապենինյան թերակղզու օլի– գոցենի ծովային նստվածքների հասակա– կից լինելու մասին։ Արդիական են նրա պատկերացումները Հայկական լեռնաշ– խարհի և Կովկասի սահմաններում երկրա– կեղևի խճանկարաբեկորային (մոզաիկ– բլոկային) կառուցվածքի, մագմայական պրոցեսների և բեկորների (բլոկների) սահմանները կազմող խզման գծերի կա– պի, Պոնտոսի, Թալիշի ու էլբուրսի ծալ– քավոր բեկորային լեռնաշղթաների տեկ– տոնական փոփոխությունների վերաբեր– յալ։ Երկ․ Geological Map of Armenia with Ex– planatory Notes, L․, 1907; Zur tectonischen Entwicklungsgeschichte den Armenischen Ho- chlandes, Peterm․ Mitt․, 1910, Gotha, Heft 1–3; Geological Map of the Caucasus with Explanatory Notes, L․, 1914; Երկրախոսու– թյուն Հայաստանի, «ՀԱ», 1929, № 1 – 11, 1930, № 1–2, 5 – 6 (ծանոթագր․ Տ․ Տաշյա– նի, կա Ֆ․ Օսվալդի երկերի ցանկը)։ Գրկ․ Томкеев С․ И․, Тихомиров В․ В․, Феликс Освальд, «Տեղեկագիր ՏՍՍՀ ԳԱ, Երկրբ․ և աշխարհագր․ գիւո․», հ․ 13, 1960, К» 5։ Ա․ Ասչանյան

ՕՍՎԵՆ5ԻՄ, Օսվենցիմի ճամ– բար, գերմանա–ֆաշիստ․ համակենտ– րոնացման ճամբար։ Ստեղծվել է նվաճված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքի մոտ, Կրակովից ոչ հեռու։ ճամբարի կառու– ցումն սկսվել է 1940-ին, զբաղեցրել է 500 հա տարածություն։ Եղել է մարդկանց ոչնչացնելու կոմբինատ՝ տեխնիկայի նո– րագույն նվաճումների օգտագործմամբ։ Դոյության ընթացքում ճամբարում ոչըն– չացվել են ՍՍՀՄ–ի, Լեհաստանի, Ֆրան– սիայի, Բելգիայի, Հունգարիայի, Նիդեր– լանդների, Ռումինիայի, Չեխոսլովակիա– յի, Հարավսլավիայի և այլ երկրների ավելի քան 4 մլն քաղաքացիներ։ Չնայած դաժան հալածանքին, ճամբարում կազ– մակերպվել է ընդհատակյա բջիջների և մարտական խմբերի ցանց։ 1944-ի աշ– նանը ճամբարի Դիմադրության ղեկավար կենտրոնը պատրաստում էր ապստամբու– թյուն, սակայն մի քանի խմբեր տարերայ– նորեն ելույթ ունեցան ժամկետից շուտ և ապստամբությունը տապալվեց։ Հիտլե– րականները դաժան հաշվեհարդար տե– սան գերիների հետ։ 1945-ի հունվ․ 27-ին սովետական բանակն ազատագրեց ողջ մնացած սակավաթիվ բանտարկյալներին։ Երբեմնի ճամբարի տեղում ստեղծված է թանգարան։ Գրկ․ Краус О․, Кулка Э․, Фабрика смерти, пер․ с чеш․, М․, 1960․ ՕՍՏ ԻՆԴԻԱ (անգլ․ East Indies, բառացի՝ Արլ․ Հնդկաստան), տերմին, Հնդկաստա– նի, Հվ․ և Հվ–Արլ․ Ասիայի որոշ երկրների նախկին անվանումը։ Առաջացել է ի հա– կակշիռ Վեստ–Ինդիա տերմինի, այն բա– նից հետո, երբ եվրոպացիները, որ նախ– կինում «Հնդկաստան» էին համարում XV դ․ վերջին Կոլումբոսի հայտնագոր– ծած կղզիները Կարիբյան ծովում՝ Ամե– րիկայում, ճանապարհորդելով արլ․ ուղ– ղությամբ՛, XVI դ․ սկզբին հասան Հնդըս– տան թերակղզու ափերին։ Օ․ Ի․ անվա– նումը երկար ժամանակ պահպանվել է, կապված, այսպես կոչված, անգլ․, հո– լանդ․, ֆրանս․ Օ․ ի․ ընկերությունների և նրանց փոխարինած Հնդ․ ընկերության գաղութային գործունեության հետ։

ՕՍՏԱԴԵ (Ostade) Ա դ ր հ ui ն վան (1610–1685), հոլանդացի նկարիչ։ XVII դ․ հոլանդ, կենցաղային ժանրի առաջատար վարպետներից։ Հավանաբար սովորել է Ֆրանս Հաւսի մոտ։ Վաղ շրջանի գործերը (գինարբուքի, ծեծկռտուքի կոպիտ գրո– տեսկային տեսարաններ) կրում են Ա․ Բրաուերի ազդեցությունը։ 1630-ական թթ․ վերջերից (ՌեԱբրանդից ներշնչված) նրա երփնագրում տեղ է գտել դարչնա– ոսկեգույն տոնայնությունը, ուժեղացել լուսաստվերի հորինվածքային դերը («Գյուղական երաժիշտներ», 1655, էրմի– տաժ, Լենինգրադ), գործերն ավելի հա– ճախ են համակվել հումորով և հայեցո– ղությամբ («Ֆլեյտահարը», մոտ 1660, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թան– գարան, Մոսկվա)։ Օ–ի գրաֆիկան (օֆորտներ, ջրաներկ գործեր, գծանկար– ներ) առանձնանում է գեղանկարչականու– թյամբ և կյանքի դիտարկումների սրու– թյամբ։ Իսահակ վան Օ․ (1621 – 1649) աշակերտել և ստեղծագործության վաղ շրջանում կրել է եղբոր՝ Ադրիան վան Օ–ի ազդեցությունը։ 1640-ական թթ․ գոր– ծերին (բացօթյա տեսարաններ, բնանկար– ներ, նաև՝ ձմեռային) բնորոշ է լույսի առանձնահատկությունները նրբորեն վե– րարտադրող արծաթավուն կոլորիտը («Սառած լիճը», 1642, էրմիտաժ, Լենին– գրադ)։

ՕՍՏԱՆԿԻՆՈ, XVIII դարի վերջի ճարտա– րապետական–գեղարվեստական անսամբլ (նախկինում՝ Շերեմետև կոմսերի մերձ– մոսկովյան դաստակերտը, XIX դ․ վերջից Մոսկվայի տարածքում է, 1918-ից՝ ճոր– տերի ստեղծագործության Օ–ի պալատ– թանգարան)։ Օ–ի գլխ․ ճարտ․ անսամբլը մեկ առանցքով տեղադրված, միմյանց կից, սվաղված ճակատներով փայտե կա– ռույցների համալիրն է (1791^-98, ճարտ․ Ֆ․ Կամպորեզի, Պ․ Ի․ Արգունով և ուրիշ– ներ, ուշ կլասիցիզմ), որի կենտրոնը պալատ–թատրոնն է՝ ոչ բարձր սրահ– Օսաանկինո․ Պալատական համալի– րի կենտրոնական հատվածը (1791–98, ճարտ–ներ՝ Ֆ․ Կամպորեզի, Պ․ Ի․ Արգունով և ուրիշներ)