Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րում Գեորգի XI-ի պարտությունից հետո դարձել է վանական (1698)։ Իր սան Վախթանգ VI–ի կառավարման ժամանակ վերսկսել է քաղ․ ակտիվ գործունեու– թյունը։ 1724-ին ՎախթանգtYI-ի հետ տարագրվել է Ռուսաստան։ 0․ գրել է «Հնարանքի իմաստություն» (հայ․ հրտ․ 1959) առակների ժողովածուն, որտեղ քարոզել է համերաշխություն, արդարա– մտություն և լուսավորություն, խարազա– նել է ֆեոդ, հասարակարգի հոռի երե– վույթները։ Գրել է նաև «ճանապարհոր– դություն Եվրոպա յում» գիրքը, կրոն, բը– նույթի մի շարք աշխատություններ։ Կազ– մել է վրացերենի բառարան։ Վրաց գրա– կան նոր լեզվի սկզբնավորողներից է։ Գրկ, С․-С․ Орбелиани, 1658–1958․ Юби– лейный сб․, Тб․, 1959․ Հ, Բայրամ յան

ՕՐԲԵԼԻ–ԳԻՆԵՑԻնՍԿՈԻ ԵՐԵՎՈՒՅԹ, 0 ր բ և լ ի–Գ ինեցինսկու ֆենո– մեն, կմախքային մկանի հոգնածու– թյան վերացումը նրա սիմպաթիկ նյար– դաթելը գրգռելիս։ Հաստատում է սիմ– պաթիկ նյարդային համակարգի հար– մարվողական–սնուցողական ֆունկցիան։ Նկարագրել են Լ․ Օրբեչին և Ա․ Գինե– ցինսկին, 1923-ին։ Լ․ Օրբելին գտնում էր, որ սիմպաթիկ նյարդավորումը կմախքա– յին մկանների վրա կարող է ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունի ներքին օրգանների հարթ մկանների և սրտամկանի վրա։ Նշված ազդեցության մեջ առանձնացվում է հարմարսո– ղական ազդեցությունը և սիմպաթիկ նյարդերի սնուցողական ֆունկցիան։ Վեր– ջինս առնչվում է հյուսվածքի ֆիզիկա– քիմ․ վիճակի և նրա նյութափոխանակու– թյան դինամիկ փոփոխությունների հետ։ Սիմպաթիկ նյարդը գրգռելիս անուղղակի դրդումից հյուծված կմախքային մկանի ֆունկցիան նորմալանում է, բարձրանում է գրգռականությունը և կծկողունակու– Փւունլլ, ifhSuiTltVIAf Հքկաէւայ^Ն կ5կւ–քէւերի ուժը։ Պարզված է, որ 0․ գ․ ե–ի հիմքում ընկած է հումորալ կարգավորման մեխա– նիզմը՝ կապված անոթաշարժիչ նյարդե– րից կատեխոլամինների արտազատման հետ, որն ի հայտ է գալիս սիմպաթիկ նյարդը գրգռելիս։ Ա, Իյաչոմւց

ՕՐԲԵԼՅԱՆ Կոնստանդին Աղապարոնի (ծն․ 29․7․1928, ք․ Արմավիր), հայ սովե– տական կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ժող․ ար– տիստ (1979)։ ՄՄԿԿ անդամ 1961-ից։ 1961-ին ավարտել է Երեանի կոնսերվա– տորիան (է․ Միրզոյանի ստեղծագործա– կան դասարան)։ 1956-ից՝ Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստա– կան ղեկավար։ Արտահայտման անմիջա– կանությամբ և քնարական հագեցվածու– թյամբ աչքի է ընկնում 0-ի լարային կվարտետը (1956, առաջին մրցանակ Երի– տասարդության և ուսանողների համաշ– խարհային VI փառատոնում, 1957, Մոսկ– վա)։ ճանաչում են գտել նրա սիմֆոնիան (1961) ե «Անմահություն» բալետը (բեմ․ 1969, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն)։ Գրանցում յուրովի են վերակերպվել հայ․ ժող․ երաժշտու– թյան լադաինտոնացիոն ու ռիթմական առանձնահատկությունները, ժամանա– կակից սիմֆոնիզմի նվաճումները։ Սիմ– ֆոնիկ գործերի թվում են նաև «Հուշար– ձան» (1955) և «Դեպի թռիչք» (1956) խո– րեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանքը» (1967) և «Զանգեզուր» պոեմը (1973)։ Գրել է «Սիրում եմ քեզ, դու իմ Մոսկվա» (երգի միջազգ․ փառատո– նի մրցանակ, Բուդապեշտ, 1967), «Երևան– յան մեղեդի», «Ռեքվիեմ», «Կեչիների աղ– մուկը», «Արևիկ», «Սերը չի ծերանում» և բազմաթիվ այլ երգեր, էստրադային պիեսներ (1966-ին Պրագայի ջազային երաժշտության միջազգ․ փառատոնում մրցանակի է արժանացել նրա «Պոլիֆո– նիկ պրելյուդը» 4 տրոմբոնների և էստրա– դային նվագախմբի համար), ջազային կոմպոզիցիաներ։ Դրամատիկ, ներկա– յացումների (Ա․ Արաքսմանյանի «Քո հո– գու կրակը», բեմ․ 1959, Մոսկվայի Լենին– յան կոմերիտմիության անվան թատրոն ևն) և կինոնկարների («ճանապարհ դեպի կրկես», «Փառքի օղակներ», «Թռիչք ան– դունդի վրայով» ևն) երաժշտության հե– ղինակ է։ Ա․ Րուդաղյան Դիմանկարը տես 584-րդ էջում։

ՕՐԲԵԼՏԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Հա– յաստանում և Վրաստանում։ Ավանդու– թյունն 0-ի ծագումը վերագրում է ճենաց աշխարհի թագավոր ճենբակուրի փախս– տական ժառանգներին, որը Մամիկոն– յաններից նրանց սերած լինելու վկայու– թյունն է (որոշ ուսումնասիրողների կարծի– քով, 0․ Գուգարքում հաստատված և քաղ– կեդոնականություն ընդունած Մամիկոն– յանների մի ճյուղն են)։ Ըստ տոհմական պատմիչ Ատեփանոս Օրբելյանի, «Օրբել» (Օրբուլք) անունն առաջացել է (նախկին «ճենուլի» կամ «ճենուլքի» փոխարեն) Օրբեթ ամրոցում (այժմ՝ ՎՍՍՀ Օրբեթի գյուղի մոտ) նրանց հաստատումից հետո։ 0․ բարձր դիրք են զբաղեցրել վրաց․ ար– քունիքում, վարել թագադիր ասպետի, սպարապետի և այլ պաշտոններ։ Ձգտե– լով պետ․ բարձրագույն իշխանության՝ Щ լքիր սսյասալար իվաէւե Օրրելիս 11 77– 1178-ին, թագաժառանգ Դեմնային (Դե– մետրե) գահին բազմեցնելու պատրվա– կով, գլխավորել է վրաց․ ավատատիր․ տների ապստամբությունը՝ Գեորգի III թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հա– ջողվել է ղփչաղների աջակցությամբ ջլա– տել ապստամբների զին․ ուժերը, մեկու– սացնել Իվանեին, ձերբակալել և կուրաց– նել նրան։ իվանեի եղբայր Լիպարիտը, որ ռազմ, օգնության խնդրանքով ներկա– յացել էր սելջուկյան Ելտկուզ Աթաբեկին, այնուհետև հաստատվել է Գանձակում։ Գեորգի III թագավորի մահից (1184) հե– տո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվա– նեն, վերադարձել է Գուգարք, Թամար թագուհուց ետ ստացել Օրբելիների տի– րույթների մի փոքր մասը և Օրբեթ ամ– րոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը, հաստատվել է Նախճավանում։ Դրանով 0-ի տոհմը բաժանվել է երկու ճյուղի (վրաց Օրբելիների և հայ Օրբելյաննե– Րի)։ 1211-ին հայ–վրաց․ միացյալ ուժերը՝ Իվանե Զաքարյանի և վրաց թագաժա– ռանգ Գեորգի Լաշայի գլխավորությամբ, ազատագրելով Սյունիքը, էլիկումի (զոհ– վել էր 1184-ի Գանձակի ճակատամար– տում) որդի Լիպարիտին կալվածներ են շնորհել Վայոց ձոր և Գեղարքունիք գա– վառներում, ինչպես նաև Աղստևի հով– տում։ Տիրելով այդ կալվածներին՝ Լիպա– րիտը հիմնադրել է Զաքարյաններից վա– սալական կախվածության մեջ գտնվող Սյունիքի Օ–ի իշխանապետությունը։ Մոնղ․ տիրապետության ժամանակաշըր– ջանում, երբ սրվել են միջավատական հակասությունները, հզորացած 0․ հրա– ժարվել են ճանաչել Զաքարյանների գե– րագահությունը։ Ի պատասխան դրա, իշ– խանուհի Գոնցա և նրա դուստր Իաշաք Զաքարյաններին հաջողվել է մոնղ․ իշ– խանավորների միջոցով 0-ին գրկել որոշ տիրույթներից։ Սմբատ Օրբեչյանը 1251-ին և 1256-ին մեկնել է Կարակորում և Մանգու խանից ստացել <ինջու»-ական իրավունք (Մյունիքի 0-ի իշխանապետու– թյունը դարձել է անմիջապես մեծ խանին ենթակա քաղ․ միավոր, ուր վերացել է մոնղ․ հարկահավաքների մուտքը), որը նրան հնարավորություն է ընձեռել ըն– դարձակել քաղ․ ազդեցությունը, առաջ– նություն նվաճել Վայոց ձորում և հարա– կից գավառներում մրցակից տոհմի՝ 1սաղ– բակյանների նկատմամբ, Սյունիքի սահ– մաններում հորջորջվել «իշխանաց իշ– խան» և անգամ «արքա»։ Սյունիքի 0-ի իշխանապետությունն իր հզորությունը պահպանել է նաև Սմբատին հաջորդած Տարսայիճ Օրբեչյանի օրոք (1273–90)։ Նա կնության է առել զոհված Հասան– Զալալ Դոլայի դուստր Մինա խաթունին և դաշինք հաստատել խաչենի հզոր իշ– խանության հետ, իշխանությունը տարա– ծել գրեթե ողջ Մյունիքի վրա։ 0․ 1286-ին իրենց ձեռքն են վերցրել նաև Սյունիքի հոգևոր իշխանությունը, մետրոպոլիտ է օծվել Տարսայիճ իշխանապետի որդին՝ պատմիչ Ստեփանոս ՕրբեԱանը։ Տար– սայիճի ավագ որդու՝ էլիկումի օրոք (1290–1300) Սյունիքի 0-ի իշխանապե– տությունը տրոհվել է երեք մասի (նրա, եղբոր՝ ճալալի 1ւ երաեց հորէւղբորորդու՝ Լիպարիտի միջև)։ Էլիկումի որդի Րուր– թելին (Բուրթել Մեծ, Բուրթել Երկարակ– յաց, 1300–49) հաջողվել է իր գահերե– ցության ներքո վերամիավորել մյուս իշ– խանությունները և ավատատերերի տրոհ– ված զին․ ուժերը։ Նրա օրոք Մյունիքն ապ– րել է տնտ․ վերելք, աշխուժացել է մշակու– թային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհան– նես Օրբելու և Ստեփանոս–Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարար, գոր– ծունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի Ս․ Աստ– վածածին եկեղեցին (1321), Եղեգիսի Զո– բաց տաճարը (1321), Մպիտակավոր Աստ– վածածինը (1322), Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339)։ 1340-ական թթ․ Րուրթելը նշանակվել է իլխանության մայրաքաղաքներ Սուլթա– նիայի և Թավրիզի քաղաքագլուխ–ամի– րա։ Բուրթելի մահից հետո նրա ժառանգ– ների միջև ծագած երկպառակությունները կրկին թուլացրել են 0-ի իշխանապետու– թյունը*, որից օգտվելով, Ւոսղբակյաննե– րը փորձել են կրկին իրենց գերիշխանու– թյունը հաստատել Վայոց ձորում։ Բուր– թելի ավագ որդի Իվանեն (Ինանիկ) ստիպ– ված է եղել գահանիստը Եղեգիսից տե– ղափոխել Որոտնաբերդ՝․ 1386-ին, երբ Լենկթեմուրի զորքերը երկար պաշարու–