շրշան ընդունվել է 1960-ին, Միջազգային երկրբ․ կոնգրեսի 21-րդ նստաշրջանում։ Մինչ այդ շատ երկրներում 0․ ժ․ դիտվում էր որպես սիլուրի ժամանակաշրջանի ստորին (օրդովիկի) բաժին։ ՄՍՀՄ–ում Օ․ ժ, ստորաբաժանվում է երեք բաժնի՝ ստորին, միջին, վերին։ Ընդհանուր բնութագրումը։ Օ․ ծ՝, առանձնաց– ված է բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից)։ Օ․ ժ–ի նստվածքնե– րը մասնակցում են պլատֆորմների զգա– լի մասի ծածկոցի կազմում և լայնորեն տարածված են ծալքավոր համակարգե– րում։ Տեդ–տեդ քեմբրիի և օրդովիկի սահ– մանում նստվածքակուտակման մեջ դիտ– վում են ընդմիջումներ, որոնք պայմանա– վորված են ծովի կարճատև ոեգրեսիայով։ Համեմատաբար ծանծաղ մերձցամաքային ծովերում, որոնք Օ․ ժ–ում ծածկում էին Հս․ կիսագնդի պլատֆորմների զգալի հատ– վածներ, կուտակվում էին հիմնականում փոքր հզորության (մինչև 500 մ) կրաքա– րային, սակավ՝ ավազակավային նըստ– վածքներ։ Պլատֆորմների և գեոսինկլի– նալների միջև գտնվող անցումային մար– զերում (Ապալաչների, Ուրալի միոգեո– սինկլինալային զոնաներում) Օ․ ժ–ի նըստ– վածքների հզորությունը մեծանում է (տեղ– տեղ՝ մինչև 3500 մ)։ Դեոսինկլինալային գոտիների ներքին մասերում (Հս․ Ամերի– կա, Մեծ Բրիտանիա, Ղազախստան) Օ․ ժ–ի նստվածքների հզորությունը հասնում է 10 կմ–ի։ Տեկտոնական շարժումների տա– կոնյան փուլի դրսևորման հետևանքով կալեդոնյան գեոսինկլինալներում օրդո– վիկի վերջում ձևավորվեցին ծալքավոր ստրուկտուրաներ և լեռնային համակար– գեր։ Շատ գիտնականներ գտնում են, որ պալեոզոյան դարաշրջանում, այդ թվում և Օ․ ժ–ում, Հս․ և Հվ․ Ամերիկայի մայր– ցամաքները մոտեցել էին Եվրոպային և Աֆրիկային, իսկ Ավստրալիան հարում էր Աֆրիկային և Ասիայի հվ․ մասին։ Բևեռներից մեկը․, հավանաբար, գանվում էր խաղաղ օվկիանոսի հս, հատվածում, իսկ երկրորդը՝ Հս․ Աֆրիկայում կամ Ատ– լանտյան օվկիանոսի հարող մասում։ Օրգանական աշխարհը։ Օ․ ժ–ում, ինչպես և քեմբրիում, տիրապետում էին բակտերիաները։ Շարունակում էին զարգանալ կապտականաչ ջրիմուռները։ Տաք ծովերում մինչև 50 մ խորությունը փարթամորեն զարգանում են կրաքարա– յին կանաչ և կարմիր ջրիմուռները։ Օ․ ժ–ում ցամաքային բուսականության գո– յության մասին են վկայում սպորների մնացորդները և ցողունների դրոշմների հազվագյուտ գտածոները։ Օ․ ժ–ի կենդան, աշխարհից լավ հայտնի են միայն ծովերի և օվկիանոսների բնակիչները։ Գոյու– թյուն ունեին ծովային անողնաշարավոր– ների գրեթե բոլոր տիպերը։ Հանդես են զալիս անծնոտավոր ձկնանմանները՝ առաջին ողնաշարավորները; Ծանծաղ ծովերում, առափնյա զոնաներում բնակ– վում էին արիւոբիաներ, Փշամորթներ, գլխոտանիներ ևն։ Օրդովիկով ավարտ– վում է հին պալեոզոյան օրգ․ աշխարհի զարգացման խոշոր Փուլը։ Սիլուրի սկըզ– բին մահանում են գրապտոլիտների, գըլ– խոտանիների, կորալների և տրիլոբիտ– ների շատ ընտանիքներ։ ՍՍՀՄ տարած– քում օրդովիկի նստվածքները լայնորեն տարածված են Արևելա–Եվրոպական և Սիբիրական պլատֆորմների սահմաննե– րում, Ուրալի և Նոր երկրի ծալքավոր հա– մակարգերում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Ալթայ–Աայանյան մարզում։ ՀՍՍՀ–ում Օ․ ժ–ի նստվածքների առկա– յությունը հիմնականում վիճելի է։ Օ․ ժ–ի նստվածքների հետ կապված են օգտակար հանածոների մի շարք հանքավայրեր։ էստոնական ՍՍՀ և Լենինգրադի մարգի պլատֆորմային նստվածքներում մշակ– վում են այրվող թերթաքարեր (կուկեր– սիտներ)։ Այդտեղ, ինչպես և Սիբիրական պլատֆորմում ու Ղազախստանում, հայտ– նի են ֆոսֆորիտներ։ Օրդովիկի հասա– կի ինտրուզիաներին Ղազախստանում հարում են ոսկու և այլ մետաղների հան– քավայրեր։ Հս․ Ամերիկայում Օ․ ժ–ի նստվածքներում կան նավթի հանքավայ– րեր։ ՕՐԴՈհԲԱԴ, Որդ ու ար, Ո ր թ վ ա տ, քաղաք, Նախիջևանի ԻՍՍՀ համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Զանգե– զուրի լեռնաշղթայի նախալեռներում, Օր– դուբադ երկաթուղային կայարանից 4 կմ հեռավորության վրա։ Կա մետաքսի կոմ– բինատ, շերամի սերմնամթերման գոր– ծարան, բոժոժամանման ֆաբրիկա, շի– նանյութերի արտադրություն։ Քաղաքի մուտքի մոտ կա 2000 տարեկան մի հսկա սոսի։ Օ․ պատմ․ Հայաստանի Գողթն գավառի հնամենի բնակատեղիներից է և հայտնի է եղել իր մի շարք ճարտ․ և պատմ․ շինություններով։ Քաղաքում պահ– պանվել են մի քանի մզկիթներ (XVIII– XIX դդ․), ռուս, եկեղեցի (XIX դ․), բնակե– լի տներ և այլ հուշարձաններ։ Հայկ․ բազ– մաթիվ եկեղեցիներից այժմ պահպանվել է Ս․ Ստեփանոս եկեղեցին (XIII դ․), վերանորոգվել է մի քանի անգամ։ Այն քառամույթ հորինվածքով եռանավ բա– զիլիկ է, որին հվ–ից կից է ընդարձակ Ժա– մատունը։ XX դ․ սկզբներին ավերվել է Ժամատունը, վերջին տասնամյակներում4 եկեղեցու ծածկն ու պատերի վերին հատ– վածները։ ՕՐԴՈհԲԱԴԻ Մամեդ Սաիդ (Մամեդ Հաջի աղա օղ լի, 1872–1950), ադրբ․ սովե– տական գրող։ Ադրբ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1938)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Սկզբնական շրջանում գրել է բանաստեղ– ծություններ։ «Երկու տղաների ճանապար– հորդությունը Եվրոպա» (1908), «Դժբախտ միլիոնատերը» (1914) վեպերում արտա– հայտված են լուսավորական գաղափար– ներ, տրված է ֆեոդ, իրանի բռնապետ, վարչակարգի քննադատությունը։ «Մշու– շապատ Թավրիզ» (1933–48, հայ․ հրտ, գիրք 1, 1936), «Պայքարող քաղաքը» (1938), «Ընդհատակյա Բաքուն» (1940) վեպերը պատկերում են ազատագր․ շար– ժումը Ադրբեջանում և Բաքվի պրոլետա– րիատի հեղափոխ․ պայքարը։ Բանաս– տեղծ Նիզամուն է նվիրված «Սուր և գրիչ» (մաս 1–2, 1946–48) վեպը։ Օ․ գրել է նաև դրամատուրգիական և այլ գործեր։ Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՕՐԴՈՒԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ միահատկանիշ ձևաբանական դա– սակարգման պատկանում է «կը> ճյուղին, ըստ բագմահատկանիշ վիճակագրական դասակարգման արմ․ խմբակցության Փոքր Ասիայի բարբառախմբի Պոլսի միջ– բարբառի ենթաբարբառներից է։ Միջա– վայրը կորցրած բարբառ է։ Խոսվել է մերձսևծովյան Օրդու քաղաքում։ Ունի պայթական և կիսաշփական բաղաձայն– ների երկանդամ խլազուրկ համակարգ։ Հին հայերենի ձայնեղներին համապա– տասխանում են շնչեղ խուլեր, խուլերին՝ ձայնեղներ (բերան^փէրան, կատուս գադու)։ Կիսաշփականները բաղաձայն– ներին նախորդող դիրքում վերածվում են շփականների, գ, կ՝ յ–ի (տարածվիլ– դարազվիլ, քակվել^քայվէլ)։ Ձայնավոր հնչույթներն են՝ ա, է, ը, ի, օ, ու։ Միա– վանկ բառերի սկզբում ե~յէ, ո^վօ։ Գրաբարի երկբարբառների դիմաց կան մենաբարբառներ (այ/~ա, ոյ^ու, իւ^ ու)։ Գոյականի հոգնակին կազմվում է էր, նէր, վընէր, նի(-ս, –թ, –ն), ստան վերջավորություններով։ Ունի 4 հոլովա– ձև․ բացառականի վերջավորությունն է է(ն)։ Շուն, դուն բառերը ենթարկվում են ան հոլովման (շունան, դունան)։ Բայն ունի սահմանական, ըղձական և հրամա– յական եղանակաձևեր։ Անկատար ներ– կա և անցյալ ժամանակաձևերի շարունա– կականը կազմվում է գօր մասնիկով (բադ– միմ գօր)։ և խոնարհման բայերի խոնար– հիչը ռնգայիններին նախորդող դիրքում դառնում է ի (բադմիմ, ըսիմ)։ Անցյալ կա– տարյալի հոգնակի I դեմքն ունի անք վերջավորություն (մընացանք, ըսանք)։ Ապառնին կազմվում է բի(բ) մասնիկով (բի անիմ, բէրթամ)։ Վաղակատար ժա– մանակաձևերի ժխտական խոնարհման մեջ օժանդակ բայը կրկնվում է (չէմ դէսէր էմ․ չէյԻ դէսէր էւԻ)։ Գրկ․ Աճաոյան Հ․, Հայոց լեզվի պատ– մություն, հ․ 2, Ե․, 1951։ Ջահուկյան Գ․է Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Ա․ Հանեյան
ՕՐԴՈՒԻ ԴԱ4ԱՌ, վարչական միավոր Տրապիզոնի վիլայեթում, Բազար, Բոլա– ման և Մելեթ գետերի ավազանում։ Կենտ– րոնը՝ Օրդու։ Արլ–ից Օ․ գ–ի տարածքը եզերում են Արևելապոնտական լեոները, արմ–ից և հվ–ից՝ Ջանիկի լեռնաշղթան, հս–ից՝ Սև ծովը։ Տեղանքը հիմնականում լեռնային է, կլիման՝ մերձարևադարձա– յին։ Օ․ գ–ի տարածքը (հին Խաղաքւքի մի մասը) մ․ թ․ա․ III դ․ մտել է Փոքր Հայ– քի, մ․ թ․ ա․ II դ․՝ Պոնտոսի թագավորու– թյունների կազմում։ Մ․ թ․ ա․ I դ․ այն նվաճել են հռոմեացիները։ V–XIII դդ․ եղել է Բյուզ․ նահանգ։ XVI դ․ նվաճել են թուրքերը։ XVI դ․ վերջից, խուսավւելով բռնի մահ– մեդականացումից, Օ․ գ–ում հաստատվել են բազմաթիվ հայեր (Համշենից, Կեսա– Րիայից, Մեբաստիայից, Տրապիզոնից և այլ վայրերից)։ Հայերի հոսքր դեպի Օ, գ․ ուժեղացել է հատկապես XIX դ․ 20-ական թթ․։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո, թուրք, կառավարության հովանա– վորությամբ, բազմահազար մահմեդա– կաններ Բաթումի և Կարսի շրջաններից վերաբնակվել են Օ․ գ–ում՝ տեդի հայ և հույն բնակիչների մի մասին բռնությամբ դուրս մղելով Պարտիզակի լեոները, որից հետո հարյուրավոր հայեր գաղթել են