իսկ Երևանում՝ Հռի փսիմյան իգական գիմնազիան (1850)։ Կ․ Պոլսում հիմնա– դրվել են Նունյան–Վարդուհյան (1821), Ագապյան պղջկանց (1844), Զմյուռնիա– յում՝ Հռիփսիմյէսն (1838) վարժարաննե– րը։ 1860–70-ական թթ․ հասարակական– քաղ․, ազգ․–ազատագր․ շարժումների, տնտ․ վերելքի, Եվրոպայի և Ռուսաստա– նի հետ ունեցած մշակութային կապերի զարգացման պայմաններում արևելահայ հատվածնել ում և հայ գաղթավայրերում հասարակության և առանձին բարերար– ների ու ընկերությունների ջանքերով բաց– վել են օրիւրդաց դպրոցներ՝ Շուշիի Մա– րիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը ( 866), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866), Նոր Բայա– զետի Հոիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870), Վանի Սանդուխայան– Մայրամյան վարժարանը (1870), Ալեք– սանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871), Վաղարշապատի Հռիփ– սիմյան օրիորդաց դպրոցը (1872), Այն– թապի Հայկանուշյան վարժարանը (1878), Կ․ Պոլսի Դպրոցասեր աիկնանց վարժա– րանը (187!)) են։ ժամանակի պահանջ– ներին համապատասխան փոփոխվել են Օ․ դ–ի ուս․ ալաններն ու ծրագրերը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին այդ դպրոցների մեծ մասն ունեցել է միջնակարգի, արա– կանից մի փոքր սեղմված ծրագիր։ Հան– րակրթական առարկաներից բացի ուսու– ցանվել են ձեռագործ, կարուձև, գորգա– գործություն, տնարարություն, մանկա– կան խաղեր, երաժշտություն, պար, բարձր դասարաններում՝ մանկավարժություն, հոգեբանություն, տրամաբանություն։ Մեծ տեղ է հատկացվել մանկավարժական պրակտիկային։ Հայ կանայք բարձրա– գույն կրթություն են ստացել հիմնակա– նում Մոսկվայի, Պետերբուրգի և Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում, ինչպես նաև Եվրոպայի համայսարաննե– րում և ինստ–ներում։ Ա․ Իգնւաոյան․
ՕՐԻՍԱ, նւմհանգ Հնդկաստանում, Հըն– դըստան թերակղզու արլ․ մասում։ Տա– րածությունը 156 հզ․ կմ2, բն․՝ 26,3 մլն (1981)։ Վարչ․ կենտրոնը՝ Բհուբանեշ– վար։ Նահանգի մեծ մասը գրավում է Դե– կանի սարահարթի արլ․ ծայրամասը։
ՕՐԻՍԱԲԱ (Orizaba, ացտեկերեն՝ Մ ի տ– լալտեպետլ, Citlaltepetl – աստ– ղային լեռ), գործող կոնաձև հրաբուխ Մեքսիկական բարձրավանդակում, Ընդ– լայնական Հրաբխային Միեռայում։ Մեք– սիկայի աւենաբարձր կետն է (5700 մ)։ Լանջերը, մինչև 4000 մ, ծածկված են ան– տառներով։ Ավելի բարձր՝ ալպյան մար– գագետիններ են, 4500 ւ/-ից բարձր՝ 4հա– վերժական ձյուն։ Արտավիժել է 1545-ին, 1566-ին, 1!)30-ին, 1687-ին, վերջին ան– գամ՝ 1941-ին։
ՕՐԻՑԻԿԼ (< հուն, opiov – եզր, սահ– ման և xtixXog – շրջան, շրջանագիծ), տես Ոչ Էվկչիդեսյան երկրաչափությոնն– ներ։
ՕՐՒՈՆ–ԵՆԻՍԵՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒ–
ԹՅՈՒՆՆԵՐ, թյուրքալեզու ժողովուրդնե– րի հնագույն (VII–XI դդ․) գրավոր հու– շարձաններ։ Հայտնաբերվել են Ենիսեյի վերին հոսանքի Օրխոն գետի (Մոնղո– լիս1) շրջակայքում։ Դրված են հին սող– դիերենի միջոցով արամեերենին մոտե– ցող ոունագրերով։ Հայտնի են O․-Ե․ Ա–ի 7 խումբ՝ լենա–մերձբայկալյան, ենիսե– յան, մոնղոլ․, ալթայան, արլ–թուրքես– տանյան, միջինասիական և արլ–եվրոպ․, որոնք պատկանում են համապատասխա– նաբար կուռկան ցեղային միությանը, Կիրգիզական, Արլ–թյուրք․, Արմ–թյուրք․, Մոնղոլիայի Ույղուր, խաքանություննե– րին, Արլ–թուրքեստանյան Ույղուր, պե– տությանը, խազարներին և պեչենեգ– ներին։ Ունեն պատմակենսագր․, իրավա– բան․, կրոն․, կենցաղային ևն բնույթ։
ՕՐԿՆԵՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Orkney Islands), արշիպելագ (մոտ 70 կղզիներ) Բրիտանա– կան կղզիների կազմում, Շոտլանդիայի ծայր հս–ում, Մեծ Բրիտանիայի տարած– քում։ Տարածությունը մոտ 1000 կմ2 է, բն․ 17,4 հզ․ (1974)։ Ամենանշանավոր կղզին Մեյնլենդն է։ Մակերևույթը բլրավոր է (բարձրությունը՝ մինչև 477 մ)։ Կլիման բարեխառն է, ծովային։
ՕՐՀԱՆ ՔԵՄԱԼ (Մեհմետ Ռաշիդ Օղյուտ– չյու, 1914–1970), թուրք գրող։ Նախա– պես հանդես է եկել որպես բանաստեղծ (Ռաշիդ Քեմալ, Օրհան Ռաշիդ կեղծանուն– ներով)։ «Կարմիր գաղափարներ»– պրո– պագանդելու համար որոշ ժամանակ բան– տարկվել է Նազըմ Հիքմեթի հետ, որի օգնությամբ սովորել է ռուս․, ծանոթացել ռուս և սովետական գրկ–յանը։ Նրա նո– վելների, ինչպես նաև վեպերի («Զեմիլե», 1952, «Պատահար», 1955) հերոսը «փոքր մարդն» է։ Թարգմանել է Մ․ Շոլոխովի «Հերկած խոպան» վեպը։ 1971-ից Թուր– քիայում սահմանված է Օ․ Ք–ի անվ․ գրա– կան մրցանակ։
ՕՐՀՈՒՍ (Arhus), քաղաք Դանիայում, Ցուտլանդիա թերակղզու արլ–ում, նավա– հանգիստ Օրհուս Բուգտ ծոցի ափին։ Օրհուս ամտի վարչական կենտրոնն է։ 181,5 հզ․ բն․ (1982)։ Երկաթուղային հան– գույց է։ Առևտրաարդ․ կենտրոն է։ Ունի համալսարան, բարձրագույն առևտրական դպրոց։ Հայտնի է X դարից։ Պահպանվել են ռոմանո–գոթական տաճար և եկեղե– ցիներ (XII –XV դդ․), «Հին քաղաքը» ճարտ․ թանգարան է բաց երկնքի տակ։
ՕՐՍԱՆՅԱՆ Մաղաքիա (Պողոս) [11(23)․ 2․1841, Կ․ Պոլիս–6(19)․11․1918, Կ․ Պո– լիս], ազգային–պահպանողական ուղղու– թյան հասարակական–քաղ․ գործիչ, հրա– պարակախոս, պատմաբան, բանասեր, Կ․ Պոլսի հայոց պատրիարք (1896–1907)։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդա– վայրում, 1851-ից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց լուսավորչ․ վանքում, 1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում, ընդունել կաթոլիկություն։ 1865-ին ստա– նալով աստվածաբանության մագիստրո– սի աստիճան՝ վերադարձել է Կ․ Պոլիս, 1867-ին նշանակվել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսուչ։ 1868-ին ստացել է փիլիսոփայության, աստվածաբանության, եկեղեց․ իրավագիտության մագիստրոսի գիտ․ աստիճան, ընտրվել Հռոմի աստվա– ծաբանական ակադեմիայի անդամ։ Տի– րապեւոել է բազմաթիվ լեզուների (իտալ․, ֆրանս․, հուն․, լատին․, արաբ․, թուրք․), եղել իդեալիստ․ Փիլ–յան հետևորդ։ Չդի– Մ․ Օրմանյան մանալով Հռոմի կաթոլիկ հոգևորականու– թյան հալածանքներին՝ 1870-ին կրկին վերաբարձել է Կ․ Պոլիս։ 1875-ին Իտա– լիայում հանդիպել է Ջ․ Գէսրիբալդիին, նրա Հետ քննարկել հայ և իտալացի ժո– ղովումների ազատագր․ պայքարին վե– րաբերող հարցեր։ Որոշելով իրեն նվի– րել հայ եկեղեցուն, ժողովրդի լուսավո– րության գործին՝ Օ․ 1877-ին Կ․ Պոլսում հրաժարվել է կաթոլիկությունից, 1879-ին օծվել Հայ առաքել, եկեղեցու ծայրա– գույն վարդապետ։ Կ․ Պոլսի հայոց պատրիարք Ն․ Վարժապետյանին օգնել է Հայկական հարցի արծարծման գոր– ծում, կազմել եվրոպ․ պետությունների դեսպանատների, արտաքին գործերի մի– նիստրությունների ղեկավարներին ուղըղ– ված գրություններ, կատարել խորհրդա– տուի, բանագնացի պարտականություն– ներ։ 1880-ին ընտրվել է Բարձր Հայքի հոգևոր առաջնորդ, իր աթոռանիստ Կա– բինում կապ հաստատել «Պա՛շտպան Հայ– րեն յաց> ազատագր․ կազմակերպության ղեկավարների հետ։ 1887-ին ազատագր․ ոգորումներով մեկնել է Էջմիածին, Գե– վորգյան ճեմարանում դասավանդել աստ– վածաբանություն, սակայն Օ–ի ազատա– խոհ ճառերը գրավել են Ռուսաստանի ներ– քին գործերի մինիստրության ուշադրու– թյունը, և նա արտաքսվել է երկրից։ 1889- ին նշպնակվել է Արմաշի վանքի վանա– հայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ։ Ընտրվելով Կ․ Պոլսի հայոց պատ– րիարք՝ Օ․ Աբդուլ Համիդ II-ի արյունւսո բռնապետության պայմաններում վարել է զգույշ, չափավոր, պահպանողական քա– ղաքականություն, հարուցել հայ մտավո– րականության, քաղ․ կուսակցությունների առաջնորդների դժգոհությունը։ 1906-ին, հայոց,Ազգ․ սահմանադրության վերաքնըն– ման և,փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օ․ նրան ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել։ 1908-ի հուլիսի 16-ին Կ․ Պոլ– սում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքա– րան և Օ–ին հայտարարել պաշտոնանկ։ 1914-ին հաստատվելով Երուսաղեմի Ս․ Հակոբ վանքում, շարունակել է գրա– կան–աատմագիտ․ աշխատությունների շարադրանքը։ «Մասիս», «Արարատ» և այլ պարբերականներում տպագրել է հրա– պարակախոս․, դավանաբան․, գիտ․ հոդ– վածներ։ Տարբեր լեզուներով հրապարա– կել է դավանաբան, գրքույկներ [«Հայ արևելյան կաթոլիկյայք» (1870, իտալ․,), «Ռեվերսորուս կամ Հայք և պապություն» (1872 իտալ․), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքա– կան իրավունքները» (1872, ֆրանս․),