Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թ․ Պ․ Ֆսաուլաճյան Վ․ Ա․ Ֆավորսկի րուկ (Թերզյանի «Սանդուխտ կուրւ»), էթելվուդ (Դյումա–հոր «Կատրին Հո– վարդ») ևն։ 1864-ին ամուսնանալով դե– րասանուհի Պայծառ Փափազյանի հետ, ներկայացումներով շրջագայել է Տրապի– զոնում, Թիֆլիսում, Մոզդոկում, Ղզլա– րում, Աստրախանում։ 1869–71-ին մշտա– կան թատերախումբ է ղեկավարել Նոր Նախիջևանում։ 1872–77-ին գործել է Վւււր– դովյանի թատերախմբում՝ իբրև դերասան և ռեժիսոր։ Խաղացել է բազմաբնույթ դերեր՝ Դակոբեր (է․ Սյուի «Թափառա– կան հրեան»), Թրիբուլե (Հյուգոյի «Ար– քայն զբոսնու») ևն։ 1880-ական թթ․, հիմ– նականում թուրքերեն ներկայացումներ ւվ, Մոլիերի կատակերգություններով, ւ՚եծ համբավ է ձեռք բերել Բրուսայում։ Ա;քի է ընկել Տարտյուֆի («Տարտյուֆ») և Դոն ժուանի («Դոն ժուան») դերերով։ 1892– 1893-ին, Կ․ Պոլսում մի քանի հայել են ներկայացում տալուց հետո, նորից ան^յել է Բուլղարիա և Ռումինիա։ Ֆ․ եղել է հը– մուտ կազմակերպիչ և մանկավարժ ռե– ժիսոր, մեծապես նպաստել է հայրե1ա– սիրական–լուսավորական գործին, հայ թատերարվեստի զարգացմանը։ Իբրև դերասան ունեցել է դերի սուր զգացողու– թյուն և վառ երևակայություն, ձայնի, դի– մախաղի վարպետ կատարման շնորհյիվ ստեղծել ՛է ՜կեՆդաՆի U գունեղ կերպարներ։ Գրել է մի շարք պիեսներ, վւոխադյ ել Դ․ Սունղուկյանի «Օսկան Պետրովք չն էն կինքումը» վոդևիլը՝ «Տայի Միրիկ Ան– դենը» անունով (1891, Ալեքսանդրիս ւ)։ Պայծառ Երեմիայի Ֆ․ (Փա– փա զ յ ա ն) (1845, Կ․ Պոլիս –18 7․ 1920, Կ․ Պոլիս), հայ դերասանուհի։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1861-ին՝ «Վաս– պուրական թատրոնում»։ Դերերից եև՝ Սանդուխտ (Թերզյանի «Սանդուի տ կույս»), Լուկրեցիա Բորջա (Հյուգոփ «Լուկրեցիա Բորջա»), ժակլին, էլիզ (Մո– լիերի «Ակամա բժիշկը», «Ագահը»), Կտո– րին Հովարդ (Դյումա–հոր «Կատրին Հււ– վարդ»)։ Ամուսնու՝ Թովմաս Ֆ–ի հետ շըւ– ջագայել է Թուրքիայի և Կովկասի բազմս– թիվ քաղաքներում։ 1872–77-ին խաղս– ցել է Վարդովյանի թատեբախմբուք։ 1880-ական թթ․ Վ․ Ֆելեկյանի և Դ․ Աբ– րահամյանի հետ հանդես է եկել Թիֆլի– սում, Երևանում, Բաքվում, Աստրախա– նում, 1890–1900-ական թթ․՝ Տ․ Դալեմճ– յանի հետ՝ Բուլղարիայում։ 1890-ին Կ․Պոլսում խաղացել է Շուշանի և էփեմիս - յի (Մունդուկյանի «Պեպո») դերերը՝ պո - սահայ բարբառով։ Հեղինակ է «Միջնորդ կինը» պիեսի։ Я․ Հովակիմյաւ ՖԱՎԱ (Fava) Աթոս (ծն․ 1925), Արգեն– տինայի բանվորական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ բանվոր–մետաղա– գործ։ Արգենտինայի կոմկուսի (ԱԿԿ) անդամ 1945-ից։ 1963–65-ին եղել է ԱԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1965-ից՝ ԱԿԿ ԿԿ և ԿԿ–ի ԴԿ անդամ, միաժամանակ մինչև 1968-ը՝ Արգենտինայի կոմկուսի Բուենոս Այրեսի քաղաքային կոմիտեի գլխ․ քարտուղար։ 1968-ից՝ ԱԿԿ ԿԿ–ի ԴԿ և քարտուղարության անդամ։ 1980-ից՝ ԱԿԿ գլխ․ քարտուղար։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1985)։ ՖԱՎՆ ՈՒՍ, Ֆա ու նուս (լատ․ Fau- nus – թովիչ), դաշտերի, անտառների, արոտավայրերի, կենդանիների աստվա– ծը հին հռոմ․ դիցաբանության մեջ։ Ֆ․ համարվել է երեխաներ գողացող, հիվան– դություններ առաքող և խրախճալից ոգի։ Ֆ–ին նվիրված ամենամեծ տոնը՝ լ ու - պերկալիան (lupus – գայլ բա– ռից), նշվել ԷՊալատինյան բլրի վրա ամեն տարի փետրվարի 15-ին՝ որպես հոտերը գայլերից պաշտպանողի։ Այդ տոնին Ֆ–ի պատվին զոհաբերվել են շուն և այծ։ Ֆ–ին համապատասխանող կանացի աստ– վածությունն անվանվել է Ֆաունա, Ֆատ ուա, Մայա։ Ֆ․ համարվել է նաև Լատինի (լատինացիների նախա– հոր) հայրը։ Ֆ․ նույնացվել է հուն․ Պա– նին, Սիչվանոսին։ Պատկերվել է այծի ոտքերով ու ականջներով պատանու տես– քով։

ՖԱՎՈՐՍԿԻ Ալեքսեյ Եվգրաֆովիչ (1860– 1945), սովետական քիմիկոս–օրգանիկ։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1929), սոցիալիս– տական աշխատանքի հերոս (1945)։ 1882- ին ավարտել է Պետերբուրգի համալսա– րանը, որտեղ աշխատել է Դ․Մենդելեևի, Ա․ Բուտլերովի լաբորատորիաներում։ 1896- ից Ֆ․ Պետերբուրգի համալսարանի պրո– ֆեսոր էր, աշխատել է նաև Լենինգրադի բիմիաւոնխնոլոգիական ինստ–ում և ՍՍՀՄ ԴԱ–ում, որտեղ եղել է իր նախաձեռնու– թյամբ ստեղծված օրգ․ քիմիայի ինստ–ի դիրեկտորը (1934–38)։ Հիմնական աշ– խատանքները վերաբերում են ացետի– լենի ածանցյալների և ցիկլիկ ածխաջրա– ծինների քիմիային։ Հայտնաբերել է եր– րորդային ացետիլենային սպիրտների սինթեզի նոր՝ Ֆավորսկու ռեակ– ցիան։ Ֆ–ու աշխատանքները տեսա– կան հիմք են հանդիսացել ՄՍՀՄ–ում մի շարք նյութերի, այդ թվում՝ սինթետիկ կաուչուկի, արտադրության ստեղծման համար։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգևատրվել է Լենինի 4 և Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշաններով։

ՖԱՎՈՐՍԿԻ Վլադիմիր Անդրեևիչ (1886– 1964), սովետական նկարիչ։ ՄՄՀՄ ժող․ նկարիչ (1963)։ ՍՍՀՄ գեղարվեստի ակա– դեմիայի իսկական անդամ (1962)։ Մո– վորել է Մոսկվայի Կ․ Ֆ․ Ցուոնի ստուդիա– յում (1903–05), Մյունխենի Շ․ Հոչոշիի դպրոցում (1906–07), Մոսկվայի համալ– սարանի արվեստաբանության բաժնում (1907–13)։ Եղել է «Չետիրե իսկուսստ– վա» ընկերության անդամ (1924–28)։ 1907-ից աշխատել է հիմնականում փայ– տագրության տեխնիկայով։ Մշակել է գըր– քի ձևավորման կուռ տեսություն։ 1930-ական թթ․ կեսերից Ֆ․ հաճախ է կիրառել սպիտակ նրբագծեր, որոնք գոր– ծուն կերպով են պատկերում լուաը, շար– ժումը, հերոսների հոգեբանական բնու– թագիրը [Շեքսպիրի «Սոնետներ^ի (հրտ․ 1946) ձևավորումը, «Ասք ԻԳոՐհ արշա– վանքի մասին» (հրտ․ 1954), Պուշկինի «Բորիս Դոդունով»-ի (1955, հրս^․ 1956) և «Փոքր ողբերգություններ»-ի (հրտ․ 1961) պատկերազարդումները, երեքի համար՝ լենինյան մրցանակ, 1962]։ Շատ է աշ– խատել հաստոցային փայտագրության ասպարեզում («Հոկտեմբեր, 191^», 1928), ստեղծել նաև դիմանկարներ («Ֆ․ Դոս– տոևսկի», 1929, «Ռուս մեծ զորավարներ» շարքը, 1945–47), մատենանիշեր, հրա– տարակչանշաններ։ 1942-ից դիմէղ է նաև Վ․ Ֆավորսկի․ Լ․ Տոլստոյի «Պատմվածքներ կենդանիների մասին» գրքի պատկերազար– դում, փայտագրու– թյուն (1929-32) ւինոփորագրությանը՝ վեր հանելով նրա դեկորատիվ և հրապարակախոսական հնարավորությունները («Հանուն խաղա– ղության», 1959)։ Ֆ․ ստեղծել է զուսպ, պլաստիկորեն հստակ ու ներդաշնակ մատիտանկարի յուրահատուկ ոճ] («կըրկ– նակ դիմանկարների» շարքը, H38–61)։ Մոնումենտալ արվեստի բնագավառում Ֆ․ ձգտել է ճարտ–յան և գեղանկարչության համադրության։ Մտեղծագործել է!նաև բե– մանկարչության ասպարեզում (Շեքսպի– րի «Տասներկուերորդ գիշեր», ՄԴԱԹ–2, 1934 ևն)։ Մեծ է Ֆ–ի ստեղծագործության ազդեցությունը սովետական արվեստի, հատկապես գրաֆիկայի ասպարեզում։ Եղել է Մոսկվայի Վխուտեմաս–Վիսստեինի (1920–30), Պոլիգրաֆիկական ինստ–ի (1930–34), Կերպարվեստի ինստ–ի (1934–38), Կիրառական և դեկ ւրատիվ արվեստի ինստ–ի (1942–48) պրհֆեսոր։ Աշակերտներից են՝ Ա․ Դ․ Դոնչարովը, Ա․ Ա․ Դեյնեկան, Ցու․ Ի․ Պիմենու|հ, Մ․ Ի․ Պիկովը։ Երկ․ Рассказы художника-гравёра, М․, 1976․

ՖՍՏԱԼԻձՍ՛ (< լատ․ fatalis – ճակատա– գրական, fat սա – ճակատագիր) ճ ա– կատագրապաշտ ու թյուն, պատ– կերացում իրադարձությունների անկասե– լի նախասահմանվածության մասին, որը բացառում է ազատ ընտրությունը և պա– տահականությունը։ Մարքսիզմը մերժում է Ֆ․՝ դրան հա– կադրելով անհրաժեշտության և պատա– հականության, ազատության և անհրա– ժեշտության դիալեկտիկայի մասին ուս– մ ունքը։

ՖԱՏՅԱՆՈՎՅԱն ՄՇԱԿՈՒՅԹ, բրոնզի դարի (մ․ թ․ ա․ II հազարամյակի 1-ին