զուրկ դիմակ–կերպարները (հիմար ամու– սին, կռվազան կին, բութ դատավոր, խա– բեբա են) և ղել են սոցիալ․ տիպեր ստեղծե– լու նախափորձեր։ Ֆ–երը հագեցված են եղել բովֆոնադով։ Հանրահայտ են ֆրանս․ Ֆ– Յրը (XV դ․, «Փաստաբան Պատ– լենը» են)։ ժող․ Ֆ–ի ավանդույթները մե– ծապես ազդել են ֆրանս․ դերասանական արվեստի դեմոկրատական ուղղության զարգացման, Մոլիերի ստեղծագործու– թյան վրա։ Իտալ․ Ֆ–ի ավանդույթները դարձել են կոմեդիա դեչ{ արւոեի հիմքը, անգլ․ Ֆ․ կիրառվել է Շեքսպիրի կատա– կերգություններում, իսպ․ Ֆ–երը՝ Լ․ դե Ռուեդայի մի գործողությամբ պիեսներում, Սերվանտեսի ինտերմեդիաներում, գերմ․ Ֆ–ին (ֆաստնախտշպիլ) գրական մարմ– նավորում է տվել Հ․ Սաքսը։ Ֆ․ մասամբ վերածնվել է XIX դ․ վերշին և XX դ․ Ա․ ժարրքփ, Բ․ Բրեխտի երգիծական պիեսներում։ Ֆարսային բուֆոնադի հը– նարքները պահպանվել են կրկեսում՝ ծաղրածուների ելույթներում։ 2․ XIX– XX դդ․ ժող․ ավանդույթների հետ կապ չունեցող բուրժ․ շահութաբեր թատրոնի ժանր, անբովանդակ, հաճախ անվայե– լուչ կաւոակերգություններ՝ կառուցված արտաքին կոմիկական հնարքների վրա։
ՖԱՅԻՍ (< լատ․ facies – տեսք, կերպա– րանք) (երկրբ․), 1․ նստվածքակուտակման ֆիզիկաաշխարհագրական պայմանները (կամ իրադրությունը) միջավայրի բոլոր առանձնահատկություններով՝ դինամի– կայով, քիմ․ ռեժիմով, օրգ․ աշխարհով, խորությամբ են (օրինակ, տիղմային հոս– քերի, հողմահարման կեղեի, կորալային, խորջրյա նստվածքներ)։ 2․ Ապար կամ նստվածք, որն առաշանում է որոշակի ֆիզիկասփխարհագրական (երկրաքիմ․, տեկտոնական են) իրադրության մեջ (օրի– նակ, ծովային Ֆ․, ցամաքային Ֆ․)։ 3․ Լանդշաֆտագիտության մեշ՝ աշխարհա– գրական լանդշաֆտի տարրական մորֆո– լոգիական միավորը, բնասահմանի (գետի, անտառի, լեռան) ստրուկտուրային մասը։ ՖԱՈհԼԷՐ՛ (Fowler) Ուիլյամ Ալֆրեդ (ծն․ 1911), ամերիկացի ֆիզիկոս և աստղա– ֆիզիկոս, ԱՄՆ–ի ազգային ԳԱ անդամ (1956)։ Ավարտել է Օհայոյի համալսա– րանը (19|33) և Կալիֆոոնիայի տեխնոլո– գիական ինստ–ը (1936)․ այդ ինստ–ում էլ աշխատում է 1936-ից (1946-ից՝ պրոֆե– սոր, 196^–67-ին՝ պրեզիդենտ); Աշխա– տանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, միջուկային աստղաֆիզիկա– յին, կոսմոլոգիային։ Ուրիշներից անկախ մշակել է (1955) աստղերի ընդերքում քիմ․ տարրերի առաջացման ջերմամիջուկային տեսությունը, մասնավորապես, ցույց է տվել (1957), որ ծանր տարրերի սինթեզը՝ ազատ նեյտրոնների զավթման հետևան– քով, կարող է ընթանալ երկու ճանապար– հով, այսպես կոչված, տ– և r-պրոցեսնե– րում։ 19^1-ին ստեղծել է s-պրոցեսի տե– սությունը։ Կատարել է հելիումի կոսմո– լոգիական առաջացման հաշվարկը (1965), որոշել (1967) դեյտերիումի և հելիում–3-ի տարածվածությունը Տիեզերքի ընդար– ձակման առաջին երեք րոպեի վերջում։ Հաշվել է արեգակնային նեյտրինոների հոսքը և որոշել դրանց զավթման արագու– թյունը։ 1976-ից՝ Ամերիկյան ֆիզիկ, ըն– կերության պրեզիդենտ։ Նոբելյան մրցա– նակ (1983, Ս․ Չանդրասեկհարի հետ)։
ՖԱՈՒՆԱ (< լատ․ Fauna – անտառների և դաշտերի աստվածուհի, կենդանիների հոտերի հովանավոր), որոշակի տարած– քում կամ ջրատարածությունում (կամ երկ– րագնդի վրա) ապրող կենդանիների տե– սակների ամբողջությունը։ Այս կամ այն շրջանի Ֆ․ ձևավորվում է կենդանիների տարբեր խմբերի՝ ֆաունիստական հա– մալիրների պատմական զարգացման պրո– ցեսում։ Ֆաունիստական համալիրնե– րի ծագման բացահայտումը սովորաբար դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին։ Այդ պատճառով կենդանիների տվյալ տեսակ– ների որոշակի համալիրին պատկանելու մասին ավելի հաճախ դատում են այդ կենդանիների բնակության շրջանների՝ արեալների նմանության հիման վրա (կեն– դանիների այդ խմբերը կոչվում են ֆաու– նիստական տարրեր)։ Տարբերում են տունդրայի, տայգայի, անտառային, տա– փաստանային, կիսաանապատային, անա– պատային և այլ ֆաունիստական համա– լիրներ։ Որոշակի Ֆ․ կազմող ֆաունիստա– կան համալիրների թիվը կարոդ է տար– բեր լինել։ Այսպես, տափաստանային գոտու Ֆ․ կազմում են․ 1․ այստեղ տիրա– պետող տափաստանային ֆաունիստական համալիրը, 2․ ամենաբնակ (կոսմոպո– լիտ) տեսակների համալիրը, 3․ այլ, օրի– նակ, անապատային և կիսաանապատա– յին ֆաունիստական համալիրների ներ– կայացուցիչներ։ Տափաստանային ֆաու– նիստական համալիրն իր հերթին կազմ– ված է մի քանի խմբից՝ 1․ էնդեմիկ (միայն այդ շրջանին բնորոշ) կենդանիներ, 2․ ոչ էնդեմիկ, բայց տվյալ գոտու սահման– ներից շատ չհեռացող տեսակներ, 3․ գո– տու սահմաններից համեմատաբար հե– ռու դուրս եկող, բայց ամենամեծ առա– տությամբ այդտեղ բնակվող տեսակներ։ Բոլոր գոտիներում կան ավտոխթոն (որոնց ծագումը կապված է այդ շրջանի հետ) և ներգաղթած (որոնք այդ շրջան են թա– փանցել ավելի ուշ) տեսակներ։ Ֆ․ կազ– մող տեսակներն ունեն բնակության որո– շակի վայրեր։ Այսպես՝ անապատային գոտու Ֆ–ում կան կավային, ավազային, քարքարոտ անապատների, աղուտների, լճերի, գետերի, գետահովիտների բնա– կիչներ ևն։ Ֆ–ի ուսումնասիրման հիմնա– կան եղանակներից է կենդանիների տե– սակների հաշվառումը։ Ֆ–ի հետազոտման վերջնական արդյունքը երկրագնդի կամ նրա առանձին շրջանների ֆաունիււաա– կան կամ կենդանաաշխարհագրական շըր– ջանացումն է, որը կատարվում է Ֆ–ի վերլուծության հիման վրա։ Ֆ․ չպետք է շվւոթել կենդանական աշխարհի հետ, որը բնորոշվում է ոչ միայն կենդանիների տե– սակային կազմով, այլև անհատների թվով։ «Ֆ․» տերմինն օգտագործվում է նաև կեն– դանիների կարգաբանական խմբերի (որևէ տարածքի թռչունների Ֆ․, բզեզների Ֆ․ ևն), որոշակի դարաշրջանի կենդանի– ների (ժամանակակից Ֆ․, միոցենային Ֆ․ ևն) կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդների (երկ– րաբանության մեջ) բնորոշման համար։ Ֆ․ ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆաունիստիկա։ Ֆ․ են կոչվում նաև որո– շակի տարածքների կենդանական աշ– խարհի կարգաբանական կազմի վերա– բերյալ համահավաք ամփովփչ աշխատու– թյունները (օրինակ, ՍՍՀՄ ևն)։
ՖԱՈՒՍՏ (Faust), Ռեֆորմացիայի շրջա– նում առաջացած գերմ․ ավանդազրույցի հերու, գիտնական, որը դևի (Մեֆիստո– ֆել) ւետ դաշն է կնքել հանուն գիտության, հարւտության և աշխարհիկ վայելքների։ Պատւք․ անձնավորություն Ֆ–ի ավանդա– զրույցում, որի մասին պահպանվել են ժամսնակակիցների վկայությունները, արտ սցոլվել են կախարդներին վերաբե– րող ավանդություններ, թափառաշրջիկ– ների ու շառլատանների հետ առնչվող անեկդոտներ, քրիստոնեական վարքա– գրությունների ու միջնադարյան դավանա– գիտսկան գրկ–յան ֆանտաստիկ մոտիվ– ներ։ «Հւկակավոր կախարդ և գրբաց դոկ– տոր Ցոհան Ֆաուստի պատմությունը» (158՝՝, հրտ․ է ի․ Շպիսը) գրքից հետո Ֆ․ դարձել է գերմ․ «ժողովրդական գրքերի», Ք․ Սառլոյի պիեսի, տիկնիկային դրամա– ների ու մնջախաղերի հերոս։ XVI11 դ․ 2-րդ կեսին ավանդազրույցի նկատմամբ հետաքրքրությունը վերածնել են գերմ․ գրկ–յան առաջավոր գործիչները․ Գ․ է․ Լեսինգը սյուժեին տվել է լուսավորական իմաստավորում՝ Ֆ․ պետք է փրկվի, քանի որ ճշմարտության– ձգտումը չի կարող դառնալ սատանայի սեփականությունը։ Ֆ․«Դրոհ և փոթորկի» բանաստեղծների սիրկլի հերոսն է։ Ֆ–ի թեմայով նորա– գույն ժամանակաշրջանի ամենանշանա– կալի երկը Թ․ Մանի «Դոկտոր Ֆաուս– տուս» (1947) վեպն է, որտեղ Ֆ–ի ողբեր– գական ճակատագիրը համադրվում է ամ– բողջ Գերմանիայի ճակատագրի հետ։ Ֆ–ի սյուժեով գրվել են օպերաներ (Շ․ Դունո, Ֆ․ Բուզոնի), սիմֆոնիկ ստեղծա– գործություններ (Ռ․ Վագներ, Ֆ․ Լիստ, Դ․ Մալեր)։ Ֆ–ի կերպարը մշակվել է նաև ավանդազրույցը և նրա գրական մեկնու– թյունները պատկերազարդող նկարիչնե– րի ստեղծագործություններում (Մ․ Բեկ– ման, Մ․ Ա․ Վրուբել, է․ Դելակրուա ն ուրիշ․)։ Գրկ․ Легенда о докторе Фаусте․ Изд․ под- гот․ В․ М․ Жирмунский, М-–Л․, 1958; Henning Н․, Faust–Bibliographie, Bd 1-2, В․–Weimar, 1966–70․ ՖԱՈհՍՏԱՓԱՄՓՈհՇՏ (< գերմ․ Faust – բռո նցք, այստեղ՝ ձեռք և Patrone– փամ– փուշտ), ձեռքի նոնականետիչ, միակի գործողության զենք՝ տանկերը և զրահա– վոր այլ նշանակետերը խոցելու համար։ Բաղկացած է կումուլյատիվ նռնակից, որը պոչամասով դրվում է երկու կողմից բաց՝ վառոդալիցքով փողի մեջ։ Նշանառու հրաձգության հեռվությունը մինչև 30 մ է, զրահախոցելիությունը՝ մինչև 200 մմ, զանգվածը՝ 5,35–3,25 կգ։ Ֆ․ աոաջին անգամ կիրառել են գերմ․- ֆա;։իստական զորքերը՝ երկրորդ համաշ– խաւհային պատերազմի (1939–45) վեր– ջում։ ՖԱՔՍ Ի ՄԻ ԼԱՅԻՆ ԿԱՊ, լուսահեռա– գրային կապ, լուսահեռա– գրություն, գրաֆիկական ինֆորմա– ցիա (տեքստի կամ աղյուսակի, գծագրե– րի, սխեմաների, գրաֆիկների, լուսա–