Ա․ Ա․ Ֆեթվաճյան Դ․ Մ․ Ֆելդմսն Շրջել է Արլ․ Հայաստանում, նկարել հայկ․ հնագույն հուշարձաններ, ստեղծե– լով ավելի քան 2000 մատիտանկա ւ ու շրաներկ աշխատանքներ։ Ֆ–ի անհատա– կան ցուցահանդեսները կազմակերպվել են Բաթումում (1899), Թիֆլիսում (19)0– 1908), Պյատիգորսկում և Բաքվում (П02), Փարիզում (1919, 1920), ուր ընտրվւլ է Ջրանկարիչների միջազգային ընկէրու– թյան անդամ, Լոնդոնում (1921), ԱՄՆ–ում (Հարվարդի, Կոլումբիայի, Չիկազոյի, Փրինստոնի համալսարաններ, 1922–23)։ Ստեղծել է նաև պետ․ գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգա– գրական թեմաներով աշխատանքներ, ինչ– պես նաև ընդօրինակումներ կատււրել հայ մանրանկարչության նմուշներից, գե– ղագիտ․ հոդվածներով հանդես եկել մա– մուլում։ Ֆ–ի հետաքրքրությունները ւնդ– գրկել են հայ ճարտ․ պատմության, q րքի ձևավորման, ազգ․ տարազի, ասեւ նա– գործության արվեստին առնչվող խնդիր– ներ։ Նկարչին մեծ Ժողովրդականություն են բերել «Արևելյան փոստ», «Մասոնցի ԿԻ*1!!* («Մանուկ Հայաստան»), «Ղ1 ոնդ Ալիշան», «Վենետիկի Մ․ Մարկոսի ւոա– ճարը», «Մատթեոս Իգմիրլյան» նկարնե– րը։ Կատարել է Թիֆլիսի Ս․ Գևորգ 1ւկե– ղեցու որմնանկարչական և քանդակագոր– ՃՆ․սվուրոնյՆւրը, 4ուսանաց անա– պատի Ս․ ՄաեՓանոս և Արմավիրի Ս․ Գե– վորգ եկեղեցիների վերաշինությունը, պատրաստել Կարսի Ս․ Գրիգոր եկեղե– ցու բեմը, դուռը ևն։ Կյանքի վերջին քւան– հինգ տարին ապրել է ԱՄՆ–ում։ Սսհից հետո աճյունը տեղափոխվեյ և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի պետ․ պատկերասրահին։ Պատկերազարդումը տես 625-րդ 1;ջից առաջ՝ ներդիրում։ Երկ․ Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ, <ՀԱ>․ 1892, № 1–6, 9 –11, 1893․ J4Jo 3։ Իմ մտքերը, Բոստոն, 1941։ Գրկ․ Տ և ր–Մ անուելյան Ա․, Նկւսրիչ Արշակ Ֆեթվաճյան, Բեյրութ, 1966։ Շ ի շ– մ ա ն յ ա ն Ռ․, Բնանկարն ու հայ նկււրիչ– ները, Ե․, 1958։ Լ․ Չուգասէ յան
ՖԵԼԴՄԱՆ Դմիտրի (Մ ա րկ ուս) Մոիսեե– վիչ [7(20)․4, 1902, ք․ Օրգեև –15․12․1)63, Օդեսա, թաղված է Երևանում], սովե ոա– կան կինոօպերատոր։ Վրաց․ ՄԱՀ արվես– տի վաստ․ գործիչ (1958)։ 1918-ից աշ սա– աել է կինոյում՝ նախ լաբորանտ, 1924-ից՝ օպերատոր։ Նկարահանել է Օդեսայի, Մոսկվայի, Բաքվի, Թբիլիսիի, Երևանի կինոստուդիաներում։ Ֆիլմերից են՝ «Ուր– վական, որը չի վերադառնում» (19 J0), «Իոսղաղ Դոն» (1931), «Պետերբուրգ ան գիշեր» (1934), «Վերջին գիշեր» (1937), «Բաքվեցիներ» (1938, Լ․ Կոսմատովի հետ), «Պեպո» (1935), «ԴավիթԲեկ» (1944, երկուսն էլ՝ Գ․ Բեկնազարյանի հետ), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, Ի․ Դիլ– դարյանի հետ, երեքն էլ՝ «Հայֆիլմ» ստու– դիա), «ճպուռը» (1957), «Առավոտ» (1961)։ Ֆ․ սովետական առաջատար կինոօպերա– տորներից էր, կադրի կոմպոզիցիայի վարպետ։ Նրա հերոսների դիմանկարնե– րը հոգեբանորեն հագեցված են և հուզա– ռատ։ Նա մեծապես նպաստել է հայկ․ և վրաց․ կինոյի ազգ․ կադրերի պատրաստ– ման գործին։ Ֆ․ իր լավագույն ֆիլմերն ստեղծել է Ցու․ Ռայզմանի, Ա․ Ռոոմի, Գ․ Ռոշալի, Մ․ Ցուտկևիչի, Ն․ Սանիշվիլու, Ս․ Դոլիձեի, Մ․ ճիաուրելիի, Հ․ Բեկնա– զարյանի և այլ ճանաչված կինոռեժիսոր– ների համագործակցությամբ։ Պարգևա– տրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Գրկ․ Գևորգյան Ս․, Օպերատոր Դ․ Ֆելդմանը, «ՍԱ», 1964, № 6։ Բ և կ–Ն ա– զ ա ր յ ա ն Հ․, Հուշեր դերասանի և կինո– ռեժիսորի, Ե․, 1968։
ՖԵԼԵԿՏԱՆՆԵՐ, հայ դերասանուհիներ, քույրեր։ Սիմոն Ֆելեկյանի դուաորերը։ Վարդիթեր (1869-1952) և Մ Ш Ր Ի– Հ ր ա ն ու յ շ (1875–1936) Ֆ․ բեմ․ գոր– ծունեությունն սկսել են 1880-ական թթ․ կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել են նաև Բաքվի հայկ․ թատրոնում, հյուրախաղե– րով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապո– լում, Թավրիզում, Թեհրանում։ 1904-ին, Եգիպտոսում կազմակերպել են թատերա– խումբ, 1908-ին ներկայացումներ տվել ԱՄՆ–ում։ 1910-ից մասնակցել են պոլսա– հայ թատեր․ կյանքին, 1919-ին, Կ․ Պոլ– սում կազմակերպել «Ֆելեկյան թատերա– խումբ» (գոյատևել է մինչև 1922-ը)։ Վար– դիթեր Ֆ․ օժտված է եղել դրամատիկ դե– րասանուհու հարուստ տվյալներով, դե– րերից են՝ Կրուչինինա (Ա․ Օաոբովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Աուվո– րինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգա– րիտ Գոթիե (Դյումա–որդու «Կամելիա– զարդ տիկինը») ևն, որոնք երբեմն հա– մեմատել են Աիրանույշի դերակատարում– ների հետ։ Մարի–Հրանույշ Ֆ․ առավելա– պես աչքի է ընկել կատակերգական դերե– րում՝ Մադամ Սան–ժեն (Սարդուի և Մո– րոյի «Մադամ Ման–ժեն»), Ֆրու ֆրու (Մեյլակի և Հալևիի «Ֆրու ֆրու»)։ Հան– դես է եկել նաև տղամարդկանց դերերով։ Օ․ մնումյանի հրավերով Ֆ․ խաղացել են Կ․ Պոլսի Հայ դրամատիկի հետ։ 1922-ին վարդիթեր Ֆ․ նկարահանվել է Մ․ էրթուղ– րուլի «Վոսվւորի գեղուհին կամ Ոճրա– գործ սերը» ֆիլմում՝ Վ․ Փաւիազյանի և Գ․ Ավետյանի հետ։ Բ․ ՀովակիԱյան
ՖԵԼԵՔՅԱՆ Հարություն Հայկի (ծն․ 13․3․ 1931, Երևան), հայ սովետական գրակա– նագետ, լրագրող։ Պատմ․ գիտ․ դ–ր (1970), պրոֆեսոր (1971)։ ՀՄՄՀ վաստ․ ժուոնա– ւիստ (1981)։ ԱՄԿԿ անդամ 1952-ից։ Ավար– տել է Երևանի համալսարանի միջազգա– յին հարաբերությունների ֆակ–ը (1953)։ 1957-ին աշխատել է «Սովետական գրա– կանություն» ամսագրում, 1957-59-ին՝ բաժնի վարիչ «Սովետական Հայաստան» թերթում, 1959–61-ին՝ «Գրական թերթ»- ում, 1961–65-ին՝ «Պատմա–բանասի– րական հանդես»-ում, 1965–70-ին՝ ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ պա|տմության ինստ–ի հայ մամուլի պատմության բաժ– նում։ 1967–70-ին Ֆ․ միաժամանակ «Բան– բեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղարն էր, 1970–77-ին՝ գլխ․ խմբագրի պեղակալը, 1978–86-ին՝ գլխ․ խմբագիրը (հասարա– կական կարգով)։ 1970–81-ին՝ Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ամբիո– նի վարիչ, 1981-ից «Մովետական գրող» հրատարակչության դիրեկտորն է։ Աշ– խատությունները հիմնականում նվիրված են հայ սովետական մամուլի և գրականու– թյան պատմությանը։ Երկ․ «Պրավդա»-ի տրադիցիաներով, Ե․, 1963։ Ալեքսանդր Ծատուրյան, Ե․, 1965։ Հա– յաստանի պարբերական մամուլը սոցիալիզ– մի կառուցման պայքարում, Ե․, 1970։ Հրա– պարակախոսություն U գրականություն, Ե․, 1975։ ՖԵԼձԻՏ (գերմ․ Felsit), թթու էֆուզիվ ապարների հիմնական մանրահատիկ զանգվածը, կազմված է կալիումական դաշտային սպաթից (օրթոկլազի^) և քվար– ցից, երբեմն՝ թթու պլագիոկլապից և մուգ գույնի միներալներից (պիրոքւքեն, բիո– տիտ)։ Ֆ․ օբսիդիանի վերաբյուրեղացման արգասիքն է դիագենեզի և սկզբնական մետամորֆիզմի ընթացքում։ Բնորոշ է պալեոտիպ ապարներին՝ քվարցային պորֆիրներին, կերատոֆիրներին, օրթո– ֆիրներին։ Երբեմն «Ֆ․» տերմինը ընդ– գծվում է ապարի անվանման մեջ (օրի– նակ, ֆելզոդացիտ, ֆելզոֆիր)։ ՖԵԼձԻՏԱՅԻՆ ՏՈՒՖ, գաղտնաբյուրեղա– յին ստրուկտուրայով և պարզորոշ արտա– հայտված շերտային տեքստուրայով հրա– բխանստվածքային ապար։ Ֆ․ տ․, ի տար– բերություն այլ հրաբխային տուֆերի, ավելի հին երկրբ․ (կավճի, երիորդական ժամանակաշրջաններ) հասակի է։ Ֆ․ տ–ին բնորոշ են վարդագույն, կրեմագույն, դեղ– նավուն, երկնագույն և կանաչավուն երանգներ։ Դեկորատիվ–երեսպատման շինանյութ է։ Լավ ֆիզիկամեխ․ հատկու– թյունների և փայլատ ողորկելիության շնորհիվ օգտագործվում է տարբեր կա– ռույցների արտաքին մասերի և ինտերիեր– ների երեսպատման համար։ ՀՍՍՀ–ում հայտնի են Նոյեմբերյանի, Թումանյանի և Ազիզբեկովի շրջանների հանքավայ– րերը։
ՖԵԼԻԵՏՈՆ, թերթոն (ֆրանս․ feuil- leton, < feuille – թերթ, թերթիկ), գե– ղարվեստա–հրապարակախոսական գրկ– յան %ժանր, որին հատուկ է քննադա– տական, հաճախ կատակերգական, եր– գիծական բնույթը։ Ընդհանուր հատկա– նիշներն են՝ հաղորդման նյութի այժմեա– կանությունը, շարժունությունը, աոերե– վույթ «անպլանայնությունը», թեթևությու– նը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գե– ղարվեստական և ոչ–գեղարվեստական ժանրերի ու ոճերի պարոդիական կիրա– ռումը։ ժանրի ծնունդը համարվում է 1800-ի հունվ․ 28-ը, երբ փարիզյան «ժուռնալ դը դեբա» («Journal des Debats») թերթի մեջ դրվել է հավելյալ թերթիկ (feuilleton), որտեղ սկսել են տպագրվել հայտարա– րություններ, թատեր․ և երաժշտ․ գրախո–