Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ավետման (Բլագովեշչենսկի) տաճսրում (1405)։ Աշխատել է նաև Մերպուխովում, Նիժնի Նովգորոդում ե, թերևս, Կոլուքնա– յում ու Պերեսլավլ Զալեսսկիում։ Ֆ․ ^-ին են վերագրում Մոսկվայի Կրեմլի Ավետ ման տաճարի պատկերակալի «Փրկիչ», «Աստվածամայր», «Հովհաննես Մկրտիչ» սրբապատկերները, ինչպես և՝ «Դա{ րիել հրեշտակապետ», «Պողոս առաք ալ», «Հովհան Ոսկեբերան» գործերը (օգնա կանների հետ)։ Ֆ․ Դ–ի արվեստանոցին (մի շարք ուսումնասիրողների կարծքքով՝ իրեն՝ Ֆ․ Դ–ին) են վերագրվում «Դոնի Տիրամայրը», հակառակ երեսին՝ «Նեջու– մըն Աստվածամոր» (1380 կամ 1392), «Քա ռամաս» ևՊերեսլավլ Զալեսսկիից 1913-ին Մոսկվա բերված «Պայծառակերպություն» սրբապատկերները (բոլորը՝ Տրետյս կով– յան պատկերասրահում, Մոսկվա)։ Ֆ․ Դ–ի ստեղծագործությանը բնորոշ է մոնումեն տալությունը, կերպարների դրամասվ զմը, ազատ, համարձակ նկարելակերպը, կո լորիտի յուրօրինակությունը, կոնստրուկ տիվ գծանկարը։ Պատկերազարդումը տես 641-րդ էշից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Лазарев В․ Н․, Феофан Грек и его школа, М․, 1961․


ՖԵՌԵՐՈ (Ferrero) Վիլլի (1906–1Э54), իտալացի դիրիժոր։ 0ոթ տարեկանում որ պես հրաշամանուկ–դիրիժոր ելույթ 1; ու նեցել Եվրոպայի երաժշտ․ կենտրոննե րում (1913-ին՝ Ռուսաստանում)։ 19^4-ին ավարտել է Վիեննայի երաժշտության և բեմական արվեստի ակադեմիան։ Բնա կություն հաստատելով Միլանում՝ ւան– դես է եկել որպես սիմֆոնիկ և օպե րային հյուրախաղորդ–դիրիժոր (գլխ սվո– րապես Իտալիայում, 1935–3(»-ին, 1951-ին, 1952-ին՝ ՄՄՀՄ–ում, 1952-ին նաև Երևանում՝ Հայաստանի սիմֆոնիկ ւվա– գախմբի հետ)։ Ֆ–ի նվագացանկն ընւ]գըր– կել է տարբեր ոճի ստեղծագործություն ներ, այդ թվում՝ Ա․ Դվորժակի, Լ․ ԲԵթհՈ– վենի, 6ո․ Բրամսի, Պ․ Ի․ Չայկուսկու սիմֆոնիաները։ Նրա վառ անհատււկա– նությունը, դիրիժորական բացառիկ վար պետությունն առավելապես դրսևորվել են համեմատաբար փոքր, վիրտուոզայիէ բը– նույթի երկերում (Դեբյուսիի «Տոնախմբու թյուններ», Մ․ Ռավելի «Բոլերո», Զ․ Դոս– սինիի, Զ․ Վերդիի օպերային նա սեր– գանքները ևն)։ Եղել է Խաղաղության հա մաշխարհային խորհրդի անդամ։ Ա․ Բուդաղյան


Ֆ ԵՌԻ ՄԱԳՆԻՍ ԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, ֆ ե– ռիմագնիսներ, տես Ֆեռիմագնի– սականություն։


ՖԵՌԻՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹ6ՈՒՆ, նյ 1Լթի մագնիսակարգավորված վիճակ, երբ նյու թի մասնիկների մագնիսական մոմենտ ները կազմում են երկու կամ ավելի թվով մագնիսական ենթացանցեր, որոնցից յու րաքանչյուրի մագնիսական մոմենտներն ունեն միևնույն ուղղությունը։ Մագնէսա– կան ենթացանցերի տարբերությունը կա րող է պայմանավորված լինել ինչպես են– թացէսնցը կազմող իոնների, այնպեււ Էլ իոնների Էլեկտրոնային կառուցվածքն երի տարբերությամբ։ Այն նյութերը, որոնվում հաստատվել է ֆեռիմագնիսական I ար– գավորվածություն, անվանում են ֆ և ռ ի– մագնիսական նյութեր կամ ֆեռիմագնիսներ։ Դրանց ինք նաբերական մագնիսացումը հավասար է մագնիսական ենթացանցերի մագնիսաց ման վեկտորների գումարին։ Ֆ․ կարելի է դիտարկել որպես նյութի մագնիսակարգա վորված վիճակի ընդհանուր դեպք։ Այդ տեսանկյունից ֆեռոմագնիսականությու– նը Ֆ–յան մասնավոր դեպքն Է, երբ նյու թը բաղկացած է ընդամենը մեկ մագնի սական ենթացանցից։ Հակաֆեռոմագնի– սականությունը Ֆ–յան մասնավոր դեպքն Է, երբ բոլոր ենթացանցերը բաղկացած են մեծությամբ հավասար և հակազուգահեռ մագնիսացումներով իոններից։ Ֆ․ առաջա նում է միայն որոշակի 0 ջերմաստիճա նից (Կյուրիի կետ) ցածր ջերմաստիճան ներում։ Որպես կանոն, ֆեռիմագնիսա կան վիճակի անցնելը երկրորդ կարգի ֆազային անցում Է։ Ֆեռիմագնիսական վիճակի առաջացման համար անհրաժեշտ է նյութում չլրացված Յճ–կամ 4ք–թա– ղանթներով իոնների առկայություն և որոշակի առնչություն այդ թաղանթների շառավիղների և ցանցի հաստատունի միջև։ Մագնիսական ենթացանցերի առ կայությունն արտահայտվում է ֆեռիմագ– նիսական նյութի մագնիսական հատկու թյունների ջերմաստիճանային յուրօրի նակ կախումով։ Т>0 տիրույթում ֆե ռիմագնիսական նյութի մագնիսական ըն– կաչունակության կախումը ջերմաստիճա նից Էապես տարբերվում է Կյուրի–Վեյսի օրենքից։ Մագնիսական ենթացանցերի ինքնաբերական մագնիսացման կախումը ջերմաստիճանից կարող է փոփոխվել տարբեր օրենքներով, որի հետևանքով ֆեռիմագնիսական նյութի արդյունարար ինքնաբերական մագնիսացումը փոփոխ վում է ավելի բարդ օրենքով, քան ֆեռո– մագնիսականինը։ «Ֆ․» տերմինը մուծել է Լ․ Նեեչը, 1948-ին և տվել ֆեռիմագնիսական նյութերի հատ կությունների տեսական նկարագրությու նը։ Նա ցույց է ավել, որ ֆեռիմագնիսա կան նյութերի հիմնական առանձնահատ կությունները կարելի է բացատրել մոլեկու լային դաշտի տեսության շրջանակներում։ Բարձր (Т< 0) ջերմաստիճաններում այս տեսությունը համընկնում է փորձի հետ։ Ցածր ջերմաստիճանների տիրույթում ֆե ռիմագնիսական նյութերի հատկություն ները բացատրվում են Ֆ–յան քվանտային տեսությամբ։ Դրա հիմքում ընկած է տար բեր մագնիսական ենթացանցերին պատ կանող իոնների միջև գործող բացասա կան փոխանակային փոխազդեցությունը, որի շնորհիվ իոնների մագնիսական մո մենտները կողմնորոշվում են միմյանց հակազուգահեռ։ Արտաքին մագնիսական դաշտի բացակայության դեպքում ֆեռի մագնիսական նմուշը տրոհվում է դոմեն– ների։ Գրկ․ Смоленский Г․ А․г Лема нов В․ В․, Ферриты и их техническое при менение, Л․, 1975․ Ա․ Կիրակոսյան


ՖԵՌՆԱՆԴԵԼ (Fernandel, կեղծանունը, իսկական անուն և ազգանունը՝ Ֆեռնան Կոնտանդեն, Contandin, 1903– 1971), ֆրանսիացի կինոդերասան։ Հան դես է եկել Էստրադայում, ռևյուում և օպերետներում, 1930-ական թթ․ սկզբից՝ կինոյում։ Նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում, ուր ստեղծել է համա կրելի, պարզամիտ և ձախորդ մարդու կոմիկական կերպար։ Ֆ․ մի շարք ֆիլմե րում ձգտել է անձնավորել դրամատիկ․, հոգեբանական բարդ կերպարներ՝ «Տո պազ» (1950), «Օրենքն օրենք է» (1958), «Մատանան և տաս պատվիրանները» (1962) ևն։ 1960-ական թթ․, Ֆ․^ գերադա սելով մելոդրամատիկ, դերերը, հազվա դեպ է նկարահանվել կինոկատակերգու թյուններում։ Մեծ մարդկայնությամբ Է Ֆեռնանդնլը (աջից) «Օրենքն օրենք Է* կինոնկարում (1958) տոգորված նրա ստեղծած դերակատարու մը «Հոր վերադարձը» (1966) ֆիլմում։ ժ․ Գաբենի հետ եղել է «Դաֆեր» կինո ֆիրմայի տերը։ Գրկ․ Черненко М․, Фернандель, М-, 1968․


ՖԵՌՆԱՆԴԵՍ ԴԵ ԼԻՍԱՐԴԻ (Fernandez de Lizardi) Ւասե Ւաակին (1776–1827), մեքսիկացի գրող։ Ազգ․ արձակի հիմնա դիրը։ Ֆրանս, լուսավորության կողմնա կից Ֆ․ դե Լ․ 1812-ին հիմնել է «!։լ պենսա– դոր մեխիկանո» («Е1 Pensador tyex;icano») հանդեսը։ Հեղինակն է «Պերիկիլիո Աառ– նիենաո» (1830–31) լատինաամեր․ առա ջին վեպի, որտեղ տրված է գաղութային հասարակության երգիծական պատկե րը, արտացոլված է Մեքսիկայի ժողովրդի ինքնագիտակցությունը։ Հրատարակել է Ժ․-Ժ․ Ռուսսոյի ոգով գրված <Կիխոտի– տան և նրա զարմուհին» (1831–32) ման կավարժ․ վեպը և «Մեքսիկացի մտածողի առակները» (1817) ժողովածուն, «Զգայուն նեգրը» (1825) պիեսը, «Դոն Կատրին– անբանը» (հրտ․ 1832) վիպակը։


ՖԵՈՆԱՆԴՈ ՊՈ (1979-ից՝ |Բ ի П կ П, 1973–79-ին՝ Մասիէսս Նգեմա Բիյոգո), հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանո սի Դվինեական ծոցում, Աֆրիկայի ափե րի մոտ։ Պատկանում է Հասարակածային Դվինեային։ Տարածությունը 2017 կմ2 Է։ Առաջացել է երեք հրաբխային զանգ վածների միացումից։ Բարձրությունը մին չև 3008 մ Է։ Կան մշտականաչ Արևադար ձային անտառներ։ Ֆ․ Պ–ում է Հասարակա ծային Դվինեայի մայրաքաղաք Մալաբոն։


ՖԵՌՆԱՆԴՈհ ԴԻ ՆՈՐՈՆՀԱ (Fernando de Noronha), հրաբխային կղզի ւԱտլանտ– յան օվկիանոսում, Հվ․ Ամերիկայի ափե րի մոտ։ Բրազիլիայի Ֆեռնանդու դի Նո– րոնյա Ֆեդերալ տերիտորիայի հիմնա կան մասն Է։ Տարածությունը 18 կմ2 Է