Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չկարգավորված բաշխումով (այսպես կոչ– ված, սպինա յին ապակիներ)։ Մագնիսական կարգավորվածության առաջացումը պայմանավորված է փոխա– նակային փոխազդեցությամբ։ Ֆենոմենո– լոգիական ձևով այն հաշվի է առնվում արդյունարար մոլեկուլային դաշտի մի– ջոցով, որն ըստ Վեյսի տեսության ս ետք է համեմատական լինի նյութի մագնիււաց– մանը։ Վեյսի տեսությունը լավ է համ– ընկնում Փորձի հետ բարձր (T<6) ջեր– մաստիճանների տիրույթում։ Ֆ–յան քվան– տային տեսությունը մշակել են սովէտա– կան գիտնական Ցա․ Ի․ Ֆրենկելը և Վ․ Հայզենբերգը, 1928-ին։ Հայզենբ ւրգի տեսության համաձայն i և j ատոմների si U Տյ սպինների փոխազդեցության էներգիան հավասար է w==–21si տյ, որ– տեղ I-ն փոխանակային ինտեգրալն է։ I-ի բնութագրական արժեքը մոտ 103 ան– գամ մեծ է մագնիսական մոմենտների միջե դիպոլային փոխազդեցությունից, որի շնորհիվ կարող է ի հայտ գալ ինքնա– բերական մագնիսացում։ I >0 դեպքում իրականացվում է փոխզուգահեռ սպիննե– րով (ամենաՓոքր էներգիայով) վիՀակ։ Քանի որ փոխանակային փոխազդեցու– թյունն ունի գործողության փոքր շառա– վիղ, ապա I-ն առավելագույնն է, երբ Si-ն U Տյ–ն պատկանում են մոտակա հա– րևաններին։ Հարևան սպինների զուգա– հեռ դասավորվելու հակման շնորհիւ] նը– մուշում առաջ է գալիս ինքնաբերս կան մագնիսացում։ Ֆ–յան քվանտային տե– սության համաձայն, մագնիսացման ջեր– մաստիճանային կախումը տրվում է Is= =1Տ0(1-aT3/2) օրենքով, որը սահմ սնել է ամեր․ ֆիզիկոս Ֆ․ Բլոխը։ Ար տեղ Iso-ն մագնիսացումն է Т=0К դեպքում, а-ն կախված է I փոխանակային ինտե– գրալի մեծությունից և մոտակա հարևան– ների թվից։ а-ի փորձնական չափումնե– րով կարելի է որոշել I-ի արժեքը։ Արտա– քին մագնիսական դաշտի բացակայու– թյան դեպքում թերմոդինամիկական հա– վասարակշռության վիճակում գտնվող ֆե– ոոմագնիսական նմուշը տրոհված է հա– մասեռ մագնիսացում ունեցող առանձին տիրույթների4 դոմենների, որոնց մագնի– սացման վեկտորներն ունեն պատահա– կան ուղղություններ, այնպես որ ևս ուշն ամբողջությամբ վերցրած զուրկ է ւ՚ագ– նիսացումից։ Դոմենների առաջացումը պայմանավորված է փոխանակային և ւ՚ագ– նիսական մոմենտների դիպոլային փո– խազդեցությունների մրցակցությամբ։ Հա– րևան դոմենների միջե կա վերջս վոբ (10~5 սմ հաստությամբ) անցումէւյին շերտ (այսպես կոչված «Բլոխի պա[Ո»)» որտեղ մագնիսացման վեկտորն ան ւնդ– հատորեն փոխում է ուղղությունը։ Ար– տաքին մագնիսական դաշտում տեււի է ունենում դոմենների մագնիսացման Փո– փոխություն ինչպես ծավալի փոփոսու– թյան (թույլ դաշտերում), այնպես էլ էագ– նիսացման վեկտորի կոդմնորոշման փո– փոխության (ուժեղ դաշտերում) հեստան– քով։ Ֆ–յան կապը նյութի ոչ մագնիսական հատկությունների հետ հնարավորություն է տալիս մագնիսական չաթումների մի– ջոցով ստանալ կարևոր տեղեկություններ նյութի Էլեկտրոնային կառուցվածքի առանձնահատկությունների մասին։ 4 Գրկ․ Киттель Ч․, Введение в физику твердого тела, пер․ с англ․, М․, 1978; Т и- кадзуми С․, Физика ферромагнетизма․ Магнитные свойства вещества, пер․ с японск․, М․, 1983․ Ա․ Կիրակոսյան ՖԵՍ, քաղաք Մարոկկոյում, Ֆես պրովին– ցիայի վարչ․ կենտրոնը, պատմամշակու– թային և առևտրաարդ․ խոշոր կենտրոնն ու տրանսպորտային հանգույցը երկրի հս–արմ–ում։ 426 հզ․ բն․ (1973)։ Մաղրիբի կրոն․ գլխ․ կենտրոններից Է։ Ֆ–ում է Կա– րտոլին մահմեդական համալսարանը (հիմն․ 859-ին)։ Կան Մարոկկոյի արվեստ– ների և զենքի թանգարաններ։ Պահպան– վել են IX, XIII, XIV դդ․ ճարտ․ հուշար– ձաններ։ Հիմնադրվել է 789-ին։

ՖԵՍԵՆ4ՈՎ Վասիլի Դրիգորևիչ (1889– 1972), սովետական աստղագետ, ԱԱՀՄ ԴԱ ակադեմիկոս (1935), Ղազախ․ ՄԱՀ ԴԱ անդամ (1946)։ Ղեկավարել ԷtԱԱՀՄ ԴԱ աստղագիտ․ խորհուրդը և Երկնաքարերի ուսումնասիրման կոմիտեն ։Հիմնական աշ– խատանքները վերաբերում են մոլորակնե– րի ֆիզիկ, հատկությունների, երկնէսքա– րային նյութի, Արեգակի և աստղերի ֆիզի– կայի, աստղերի Էվոլյուցիայի, գազէսփո– շային միգամածությունների կազմության, մեր Գալակտիկայի կառուցվածքի, կոս– մոգոնիայի պրոբլեմների, մթնոլորտային օպտիկայի ուսումնասիրմանը։ Ֆ․ առա– ջիններից մեկն է զբաղվել Կենդէսնաշրջա– նային լույսի լուսաչափությամբ։ Առաջ է քաշել աստղերի կորպուսկուլային ճա– ռագայթման վարկածը և միջաստղային գազափոշային միջավայրից աստղերի առաջացման գաղափարը։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ ՖԵՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1912, Մարոկկո– յում ֆրանս․ պրոտեկտորատ հաստատե– լու մասին։ Կնքվել է մարտի 30-ին, Ֆես քաղաքում, Մարոկկոյի սուլթան Աբդ ալ Հաֆիզի և ֆրանս․ կառավարության ներ– կայացուցիչ Ռենյոյի կողմից։ Պայմանա– գրի համաձայն, ֆրանս․ զորքերն օկու– պացնելու էին Մարոկկոն։ Ձևականորեն պետության ղեկավար համարվող սուլ– թանին կից նշանակվելու էր ֆրանս․ գլխ․ ռեզիդենտ, որն իր ձեռքում էր կենտրո– նացնելու ամբողջ իշխանությունը։ Մա– րոկկոյի արտաքին քաղաքականությունը դրվում էր Ֆրանսիայի հսկողության տակ։ Ֆրանսիան պարտավորվում էր բանակ– ցություններ վարել Իսպանիայի հետ Մա– րոկկոյում այդ երկրի շահերի վերաբերյալ (1912-ի նոյեմբ․ 27-ին կնքվել է ֆրանս– իսպ․ պայմանագիր, որով Մարոկկոյի մի մասն անցել է Իսպանիայի տիրապե– տության տակ)։ Պայմանագիրը նախատե– սում էր Տանժերի հատուկ վարչաձևի պահ– պանումը։ Մարոկկոյի ժողովրդի ազա– տագր․ պայքարի հետևանքով ստորա– գրվել է (1956-ի մարտի 2-ին) ֆրանս–մա– րոկկոյական հայտարարություն՝ Մարոկ– կոյի անկախության վերաբերյալ․ Ֆ․ պ․ չեղյալ է հայտարարվել։

ՖԵՍՏԻՎԱԼ (ֆրանս․ festival – տոնա– կատարություն, <tլատ․tfestivus – ուրախ, տոնական), տես Փառատոն։ ՖԵՏ, Շ և ն շ ի ն, Աֆանասի Աֆանասևիչ (1820–1892), ռուս բանաստեղծ։ 1844-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի փիլ․ ֆակ–ի գրկ–յան բաժինը։ Առսփին ժողո– վածուն է «Լիրիկական պանթեոն»-ը (1840), որից հետո լույս է ընծայել «Ի– րիկնային կրակներ» (1883–1891) խորա– գրով բանաստեղծությունների 4 ժող․։ Ֆ․ «մաքուր արվեստի» դոկտրինայի սկզբունքային կողմնակից Է։ j Միևնույն ժամանակ նրա պոեզիան, ավելի լայն իմաստով, կենսական հաստատուն հիմք ունի։ Կյանքն ընկալելով իբրև ^սմենակա– րող, հմայող ուժ («Գարուն ու գիշեր պա– տել են հովիտ», 1856"), բանաստեղծն իր «եսը» կարծես խառնում է կյանքի տարեր– քին («Ինչ երջանկություն, և՝ գիշեր Է, և՝ մենակ ենք մենք», 1854)։ Մինչյայդ ռուս, պոեզիային ոչ հատուկ կոնկրետությամբ Ֆ․ քնարերգության մեջ վերստեղծեց հոգու հպանցիկ տրամադրություններ ու վիճակ– ներ։ Ֆ–ի պոեզիան երաժշտական Է, բարե– հունչ։ Ֆ․ հայտնի է որպես Հւրրացիոսի, Օվիդիոսի, 6ո․ Վ․ Գյոթեի և ա|յլ (անտիկ ու նոր շրշանի) բանաստեղծների թարգ– մանիչ։ Հեղինակ է հուշագրությունների («Իմ հուշերը», մաս 1–2, 1890, «Կյանքիս վաղ տարիները», հրտ․ 1893)։ Ֆ–ի շատ բանաստեղծությունների համար երաժըշ– տություն է գրվել։ Երկ․ Полн․ собр․ стихотворений, 2 изд․, Л․, 1959; Сочинения, т․ 1–2, М․, 1982․

ՖԵՏԻՇԻԶՄ (ֆրանս․ fetiche – թալիս– ման, հմայիլ, կուռք), գերբնական հատ– կություններ վերագրվող անշունչ առար– կաների երկրպագություն։ Ֆ․ բոլոր վաղ կրոն, ձևերի ու զարգացած կրոն, համա– կարգերի բաղադրամասը կազվող կրոն, աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշ– ներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակէրտ ցան– կացած առարկան։ Ֆետիշների! պաշտա– մունքի ձևերը նույնպես բազմազան են․ ֆետիշներին մատուցվող զոհաբերություն– ներից մինչև դրանց մեջ գամեր խրեա (իբր ոգուն ցավ պատճառելու ս դրանով իսկ նրան ուղղված խնդրանքը կատարել ստիպելու համար)։ Ֆ․ լայնորեւ տարած– ված է նաև արդի կրոններում,! օրինակ, «սև քարի» (Մեքքայում) պաշտամունքը մահմեդականների մեշ, մեռած հոգևորա– կանների աճյուններով պաշտամունքա– յին շինություններինը՝ բուդդայականու– թյան մեշ, բազմաթիվ «հրաշագործ» սըր– բապատկերների ու մասունքների երկըր– պագությունը՝ քրիստոնեության| մեշ։

ՖԵՏՏԵՐ (Vetter) Պաուլ (1850, գ․ Օբեր– դետինգեն, Գերմանիա –1906, Տյուբին– գեն), գերմանացի հայագետ։ Տյուբինգե– նի համալսարանի պրոֆ․ (1890-ից)։ Զբաղ– վել է հայրախոսությամբ և ծիսագիտու– թյամբ, ինչպես նաև՝ հնդեվրոպ․ բա– նասիրությամբ։ Ֆ–ի ուսումնասիրություն– ների մեծ մասը վերաբերում է հայ իրա– կանությանը․ դրանք հիմնակալում ամ– փոփված են Հ․ Տաշյանի կազմած «Հայկա– կան աշխատասիրությունք հայագետ Պ․ Ֆեթթերի» (1895) գրքում (վերջինս կազ– մում է «Ազգային մատենադարան» շար– քի XVII հ․)։ Ֆ․ ուսումնասիրել է) Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, հայոց այբուբենի ստեղծման հանգա–