արդ․ հանույթի ավելի քան 95%-ը), էքսկավատորային և անբացահանք–խորքային եղանակներով։ էքսկավատորայինի նախատիպը էլևատորային եղանակն է, որով մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) արդյունահանվել է մոտ 1,3 մլն տ (1913) հատակտոր տորֆ։ Էլևատորային մեքենաները հում տորֆը տեղափոխում էին բացահանքից, խառնում և կաղապարում աղյուսների ձևով։ Չորացման, հավաքման և բարձման գործողությունները կատարվում էին ձեռքով։ 20-ական թթ․ մշակվեց տորֆի հիդրավլիկ հանույթի եղանակը։ Այն կիրառվեց 1922-ից մինչև 1962-ը։ Կոմպլեքսային–մեքենայացված էքսկավատորային եղանակն ընդգրկում է՝ տորֆի արդյունահանումը հանքակուտակից շերեփային հարմարանքով, հում տորֆի վերամշակումը, նրա կաղապարումը և տորֆաաղյուսների փռումը չորացման դաշտում, հավաքումն ու պահեստավորումը։ Տորֆի ֆրեզերային հանույթը ԱՍՀՄ–ում զարգացել է 40-ական թթ․։ Այն լրիվ մեքենայացված է և աչքի է ընկնում ավելի նվազ աշխատատարությամբ, մետաղատարությամբ և էներգատարությամբ։ Տորֆամեքենաներով արդյունահանված տորֆը միջին հաշվով շուրջ 6 ամիս պահպանվում է դաշտային դարսակույտերում։ Տորֆի պահպանման և ինքնաբռնկման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դաոսակույտերի մեկուսացումն է օդից՝ հում տորֆի շերտով․ 1975-ից կիրառվում է պոլիմերային թաղանթով մեկուսացումը։ Անբացահանք-խորքային եղանակով արդյունահանում են հատակտոր տորֆ՝ կոմունալ–կենցաղային կարիքների համար։ Տորֆի մեխանիկական վերամշակումը կատարվում է շնեկային, շնեկադանակային, պարուրակոնային, կոնային, ջարդիչ, տրորիչ և այլ տիպի բանող մասերով։
ՏՈՐՖԱՄԵՔԵՆԱՆԵՐ, մեքենաներ, որոնք տորֆի հանքավայրերը նախապատրաստում են տորֆը շահագործելու, արդյունահանելու, չորացնելու, հավաքելու, բարձելու և տեղափոխելու համար։ Տ–ի բնորոշ առանձնահատկություններն են՝ փոքր տեսակարար ճնշումը գետնի վրա, սեզոնայնությամբ պայմանավորված համեմատաբար կարճ աշխատանքային ժամանակահատվածը, բարձր մանևրայնությունը։ Տ․ լինում են՝ տորֆի հանքավայրերը չորացնող, դրանք շահագործման նախապատրաստող, ֆրեզերային տորֆ արտադրող, հատակտոր տորֆ արդյունահանող, բարձող և տեղափոխող։
ՏՈՐՖԱՅԻՆ ՀՈՂԵՐ, տորֆաճահճային կամ ճահճատորֆային հողերի խումբ, ձևավորվում է մթնոլորտային տեղումներից, լճացած քաղցրահամ կամ թույլ հոսք ունեցող տարբեր աստիճանի հանքայնացած ստորգետնյա ջրերից առաջացած գերխոնավության պայմաններում, խոնավասեր բուսական խմբավորումների ծածկոցի տակ։ Հիմնականում տարածված են Հս․ կիսագնդի բարեխառն գոտում։ Տ․ հ–ին բնորոշ հիմնական պրոցեսը տորֆառաջացման սկզբնական փուլն է (կիսաքայքայված բուսական մնացորդների կուտակում)։ Տ. հ–ի նոր շերտերի առաջացման հետ մեկտեղ ստորին շերտերը դառնում են կենսաբանորեն նվազ ակտիվ, դրանցում կտրուկ նվազում է մանրէների քանակը, հողը կորցնում է բերրիությունը և վերածնվում տոորֆային ծագման (տորֆագեն) ապարի։ Տ․ հ–ի ստորին սահմանը մոտավորապես համընկնում է ամառվա ընթացքում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման սահմանագծին (30–50–60 սմ, երբեմն ավելի խոր)։ Տ․ հ․ մայրատեսակից տարբերվում են ավելի բարձր ֆիլտրացմամբ (ծծանցմամբ) և ջրաթափանցելիությամբ։ Տարբերում են բ ա ր ձ ր ա դ ի ր տ ո ր ֆ ա յ ի ն (բարձրադիր ճահճային) և ց ա ծ ր ա դ ի ր տ ո ր ֆ ա յ ի ն (ցածրադիր ճահճային) հողատիպերը։ Բարձրադիր Տ․ հ․ զարգանում են ռելիեֆի ջրաբաժանային մասում և գետահովիտների վերին դարավանդներում։ Բնորոշվում են խոնավասեր, թթվածնի գրեթե լրիվ բացակայության, սննդատարրերի նվազ պարունակության և ուժեղ թթվային ռեակցիայի պայմաններում աճող բուսականությամբ (ճահճային մամուռներ, խիստ ընկճված սոճի, հազվադեպ եղևնի, հապալասենի, կիզխոտ)։ Հողերին բնորոշ է ուժեղ թթվային ռեակցիան (pH 2,5–3,6), մոխրային տարրերի ցածր պարունակությունը (2,4-6,5%), ցածր ծավալային կշիռը (0,10–0,15), բարձր խոնավունակությունը (700–2000%, չոր նյութի հաշվով)։
Ց ա ծ ր ա դ ի ր Տ․ հ․ զարգանում են խորը իջվածքներում և գետահովիտների ստորին դարավանդներում։ Բուսածածկը կազմված է էվտրոֆ և մեզոտրոֆ տեսակներից։ Հողի ռեակցիան չեզոք կամ թույլ թթվային է, մոխրային նյութերը՝ 6–12%, երբեմն՝ 30–50% (մոխրային տարրերով հարուստ հողեր), խոնավունակությունը 500–700% է, ծավալային կշիռը՝ 0,15–0,20։ ՀՍՍՀ–ում Տ․ հ․ մեծ տարածք չեն զբաղեցնում։ Առանձին կղզյակներով զարգանում են Վարդենիսի, Կալինինոյի և Գուգարքի շրջաններում։ Պատկանում են ցածրադիր Տ․ հ–ի (ճահճատորֆային) տիպին։ Ի․ Փարսադանյան
ՏՈՐՖԱՎԱՆ, ավան ՀՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հս.արմ․։ Տորֆավան Բնակիչները զբաղվում են տորֆի արտադրությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան։
ՏՈՐՖԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, վառելանյութերի արդյունաբերության ճյուղ. ներառնում է տորֆի հանքավայրերի յուրացումը, տորֆի հայթայթումն ու վերամշակումը։ Տորֆը որպես վառելանյութ կիրառվել է վաղ ժամանակներից։ Տորֆի հայթայթումը հայտնի էր XII – XIII դդ․ Շոտլանդիայում ու Հոլանդիայում, XVI – XVII դդ․՝ Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, XVIII դ․ վերջին՝ Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգ)։
ՍՍՀՄ ժողտնտեսության մեջ տորֆն ունի տեղական վառելանյութի նշանակություն։ Այն օգտագործվում է նաև որպես օրգ․ պարարտանյութ, ցամքար, հականեխիչ ու ջերմամեկուսիչ նյութ ևն։ Տորֆի հարուստ հանքավայրեր կան Արմ․ Սիբիրում ու ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս.արմ.ում։ Ճյուղի խոշորագույն ձեռնարկություններից են՝ Մոկիեխա–Զիբինսկի (Ցարոսլավլի մարզ), Ռյազանովսկիի (Մոսկվայի մարզ), Օզերեցկի ու Օրշայի–1 (Կալինինի մարզ), Գուսևսկիի (Վլադիմիրի մարզ) կոմբինատները։ 1983-ին ՍՍՀՄ–ում արդյունահանվել է 25,7 մլն տ (պայմանական խոնավության) տորֆ։ Արտասահմանյան երկրներից տորֆ առավել շատ արդյունահանվում է Իռլանդիայում, ԴՖՀ–ում, ԼԺՀ–ում, իսկ որպես վառելանյութ օգտագործվում է փոքրաթիվ երկրներում։ Այն մեծ կիրառություն ունի այգեգործության, ծաղկաբուծության, բանջարաբուծության մեջ։
Գրկ․ Торф в народном хозяйстве, М., 1968; Торфяная промышленность СССР, Л., I971.
ՏՈՓ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Սպարկերտ գավառակում, Սագ գետից հվ., բլրի վրա։ Զուտ հայաբնակ էր։ 1880-ական թթ․ ուներ 17 տուն, XX դ․ սկզբին՝ 114 բն․ (20 տուն)։ Զբաղվում էին արհեստներով, դաշտավարությամբ, մասամբ՝ անասնապահությամբ։ Ունեին եկեղեցի (Ս․ Սարգիս)։ Գյուղից հս․, բլրի վրա պահպանվել էին հին բերդի ավերակներ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՏՈՓԱՆԻՉ ՄԵՔԵՆԱ, պարբերաբար հարվածող աշխատանքային օրգանով մեքենա, որը նախատեսված է գրունտը շերտ առ շերտ խտացնելու համար։ Ըստ մեկ հարվածի էներգիայի Տ․ մ–ները լինում են ծանր (հարվածի էներգիան՝ մինչև 5․104 ջ), միջին (հարվածի էներգիան՝ մինչև 103–104 ջ) և թեթև՝ ձեռքի տ ո փ ա ն ն ե ր (կիրառվում է գրունտի, բետոնախառնուրդի, ձուլման արտադրությունում կաղապարախառնուրդի խտացման համար, հարվածի էներգիան՝ մինչև 103 ջ)։ Ծանր են համարվում տրակտորի կամ սլաքավոր էքսկավատոր կռունկի բազայով մեքենաները։ Աշխատանքային օրգանը սովորաբար պատրաստվում է մինչև 3 տ զանգվածով սալի տեսքով, որը նետվում է մինչև 2,5 մ բարձրությունից։ Միջին են համարվում ինքնագնաց շասիի բազայով կամ տրակտորի վրա կախովի սարքավորման տեսքով դիզել–տոփանիչները։ Ըստ խտացվող գրունտի հետ աշխատանքային օրգանի փոխազդեցության եղանակի տարբերում են Տ․ մ–ներ, որոնց աշխատանքային օրգանի հարվածը գրունտին հաղորդվում է գրունտի մակերևույթ թին նստող սալի միջոցով, և Տ․ մ–ներ, որոնց աշխատանքային օրգանը հարվածում է