րանց նկարագրությունը (իր քրոջ՝ Ա․ Գյանջեցյանի և Ե․ Լ․ Գյանջեցյանի հետ)։ 1907-[ին լույս է տեսել նրա «Ուսում նասիրություն հայկական գնչուերենի մա սին» աշխատությունը, որտեղ ցույց է տվել, որ Հայաստանի գնչուների լեզվում մեծ է հայե րենի և՝ հնչյունական, և՝ բա ռային, ե՝ քերականական ազդեցությու նը։ Ֆ․ զբաղվել է նան հայ հին թարգմա նական գրականությամբ, հնագույն տեքս տերի համեմատական քննությամբ, հին հայերենի ձևաբանության և ստուգաբա նության հարցերով։ Գրկ․ Ակինյան Նհայերենագետ Ֆրանց Նիկւլաուս Ֆինկ, «ՏԱ*, 1910, № 9։ Ա ղ ա յ ա ն է․ P․, Տայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։
ՖԻՆՆԱ (< գերմ․ Finne), երիզորդերի
թրթուրային փուլ, որոնք մակաբուծում
են միջանկյալ տիրոջ (օրինակ՝ խոզի,
ոչխարի) օրգանիզմում։ Ունի բուշտի ձե,
որի խոռոմում գտնվում են որդերի մեկ
կամ մի քանի ձևավորված գլխիկներ,
որոնցից վյրջնական տիրոջ (ողնաշարա
վոր կենդսնի կամ մարդ) աղիքներում
զարգանում են սեռահասուն ձևերը։ Տար
բերում են Ֆ–ի 4 տիպ․ ցիստիցերկոիդ՝ 1
գլխիկով I պոչային հավելվածով, ցիս–
տիցերկ՝ 1 գլխիկով, առանց հավելվածի,
ցենուր՝ բազմաթիվ գլխիկներով, և էխի
նոկոկ4 պարունակում է դուստր բշտեր՝
Գլխիկներով։ Ֆ–ի հետագա զարգացման
համար անհրաժեշտ է, որ նրան կուլ տա
վերջնական տերը։
ՖԻՆՆԱԿԱՆ ԾՈՑ, Բալթիկ ծովի արլ․
մասում, ԱԱՏՄ և Ֆինլանդիայի միջև։ Արլ․
մասը կոչվում է Նևայի խորշ։ Մակերեսը
մոտ 30 հգԼ կմ2 է, երկարությունը՝ 390 կմ,
լայնությունը մուտքի մոտ՝ 70 կմ, առավե
լագույնը՝ 130 կմ, խորությունը՝ 100 */-ից
(մուտքի մթտ) մինչև 5 մ (արլ–ում)։ Տս․
ափերը ժայռոտ են, ուժեղ կտրտված,
արլ․ և հվ–ը՝ առավելապես հարթ,՝ կազմ
ված փխրուն ապարներից։ Կան շատ կըղ–
զիներ (ամենամեծը Կուռչին կղզին է, որի
վրա տեղադրված է Կրոնշւոաղւոը)։ Սառ
ցակալում է նոյեմբերից ապրիլ։ Զրի մա
կարդակը կարող է բարձրանալ և ողո
ղել ափերը (հատկապես Նևայի խորշում)։
1984-ից, Լենինգրադը ողողումներից
պաշտպանելու համար, Ֆ․ ծ–ի ափին կա
ռուցվում է հակաջրհեղեղային համալիր։
Ֆ․ ծ․ են թափվում Նևա, Լուգա, Նարվա
գետերը։ Սայմայի ջրանցքով կապված
է Սայմա լճի հետ։ Ֆ․ ծ–ի ափերին են
գտնվում Լենինգրադ, Տալլին, Վիբորգ
(ԱՍՏՄ), Տելսինկի, Կոակա (Ֆինլանդիա)
խոշոր նավահանգիստները։
ՖԻՆՆԵՐ (ինքնանվանումը՝ ս ու ո մ ա–
լ ա յ ս և ււ), ազգ, Ֆինլանդիայի հիմ
նական բնակչությունը (մոտ 5,3 մլն,
1983)։ Ավելի քան 500 հզ․ Ֆ․ բնակվում
են ԱՄՆ–ում, Կանադայում, Տս․ Շվեդիա–
յում և Նո[ւվեգիայում, ԱՍՏՄ–ում (73 հզ․,
1983)։ Խոսում են ֆիններեն։ հավատաց
յալները բողոքականներ են։ Մերձբալթ–
յան–ֆին․ ժողովուրդների հնագույն նախ
նիները մ․ թ․ ա․ III հազարամյակում
բնակվել են Տվ․ Ֆինլանդիայում։ Մ․ թ․ ա․
II հազարամյակում Հվ–Արմ․ Ֆինլանդիա
են ներթափանցել բալթյան ցեղերը։ Ֆ–ի
նախնիներն աստիճանաբար շարժվել են
հս․՝ դուրս մղելով այժմյան սաամների
(լոպարներ) նախնիներին։ Հվ–արմ․,
կենար, և արլ․ ցեղախմբերի (սումի, եմի,
կորելներ) միաձուլմամբ կազմավորվել է ֆին․ ժողովուրդը։ Պատմության, տնտե
սության և մշակույթի մասին տես նաև
Ֆինչանդիա հոդվածում։
Գրկ․ Народы зарубежной Европы, т․ 2,
М․, 1965․
ՖԻՆՆԵՐԵՆ, ֆինների լեզուն։ Պատկա
նում է ուգրա–ֆիննական (ֆիննա–ուգրա–
կան, տես Ուգրա–ֆիննական ւեզուներ)
լեզվաընտանիքի մերձբալթյան–ֆինն․
ճյուղին։ Խոսվում է գլխավորապես Ֆին–
լանդիայում (երկրի պաշտոնական լեզուն,
խոսողների թիվը՝ 4,3 մլն), ԱՄՆ–ում,
Կանադայում, Շվեդիայում, Նորվեգիա–
յում (մոտ 0,5 մլն), ՍՍՀՄ–ում (40,9 հզ․
մարդ, 1979)։ Ֆ–ի կազմավորման հիմքում
ընկած է էթնիկորեն ազգակից ցեղային 3
խմբավորում, կենար․՝ եմ (հյամե), հվ–
արմ․՝ սում (սուոմի) և արլ․՝ սավո։ Ֆ–ի
զարգացման նախագրային շրջանը տևել է մինչև XVI դ․ 40-ական թթ․։ Գրավոր գրա
կան Ֆ–ի առաջացումը կապված է ֆինն,
գրի ստեղծման հետ (1540)։ Ֆինլանդիա
յի տարածքում կա Ֆ–ի 7 բարբառ։ Նկատ
վում է բարբառների համահարթում։ Ֆ–ի
համար բնորոշ է ձայնավորների հաճա
խությունը (խոսքի շղթայում 100 ձայնավո
րին ընկնում է 96 բաղաձայն), բաղաձայն
ների աստիճանների հերթագայումը և
ձայնավորների ներդաշնակությունը։ ժա
մանակակից Ֆ․ ավանդական կառուցված
քի կցական լեզու է։ Հոլովման համակար
գում կա 15 հոլով։ Անվանական սեռի
կարգը բացակայում է։ Բայն ունի 2 սեռ
(ներգործական և կրավորական), 4 խո
նարհում, 4 ժամանակ։ Գիրը լատ․ այ
բուբենի հիմքի վրա է։
Գրկ․ Хакулинен Л․, Развитие и
структура финского языка, пер․ с финск․,
ч․ 1–2, М․, 1953–55; Основы финно-угор
ского языкознания, в․ 2, М․, 1975․
ՖԻՆՈԶ, ցիստիցերկոզ, մարդու
և կենդանիների ցեստոդոզների խմբի
ճխճվային հիվանդություն։
Ֆ․ մ ա ր դ ու, առաջանում է խոզի
երիզորդի թրթուրով (ցիստիցերկերով)
ախտահարվելիս։ Սեռահասուն որդը մա–
կաբուծում է խոզի բարակ աղիքներում,
թրթուրները՝ մկաններում, ենթամաշկա
յին բջջանքում և այլ հյուսվածքներում,
հազվադեպ՝ ուրիշ կենդանիների ու մար
դու օրգանիզմում։ Բ ու d ու մ ը․ վի
րահատական՝ ցիստիցերկերի հեռացում։
Հակաճիճվային դեղամիջոցներ։
Կանխարգել ու մը․ մսի անաս–
նաբուժա–սանիտարական հսկողություն։
Երիզորդով հիվանդների հայտնաբերում
և բուժում, խոզի մսի ջերմային բավարար
մշակում։
Ֆ․ կենդանիների, հարուցիչը
Taenia և Taeniarhynchus ցեղի սեռահա
սուն ցեստոդների հարսնյակներ են (ցիս–
տիցերկ)։ Հիվանդանում են մանր և խոշոր
եղջերավոր կենդանիները, ձիերը, խոզե
րը, շները, ուղտերը, կրծողների մի քա
նի տեսակներ։ Սեռահասուն ճիճուները
մակաբուծում են մսակերների աղիքնե
րում։ Կենդանիները վարակվում են մա
կաբույծների ձվերով աղտոտված կերի
կամ ջրի միջոցով։ Ցիստիցերկերը զար
գանում են կմախքային, ծամող մկաննե
րում, սրտում, լեզվի վրա, գլխուղեղում
և այլ օրգաններում ու հյուսվածքներում։
Ցիստ ւցերկերի մի քանի տեսակներ առա–
շացնւ ւմ են ոչխարների և ճագարների
զանգվածային անկում։
Я ո․ ժ ու մ ը մշակված չէ։ Կ ա ն խ ա ր–
գել ււ մ ը․ պայքար թափառող շների
դեմ, ծառայողական շների ճիճվաթափում,
սպանդանոցներում անասնաբուժա–սան․
հսկու ություն, վարակիչ օրգանների ուտի–
լացուJ։ Ջ․ Ավագյան․, Ս․ Սաեփանյան
ՖԻՇԵՐ (Vischer), բրոնզե և արույրե
կերտ․[ածքներ ձուլող գերմանացի վար
պետ! երի ընտանիք։ Աշխատել են XV–
XVI դդ․, Նյուրնբերգում։ Ֆ–ների արհես
տանոցը 1453-ին հիմնել ԷԳերման Ֆ․
Ավսգը (մահ․ 1488), նրա որդին՝ Պ fa-
տեր Ֆ․ Ավագը (մոտ 1460–1529),
արհեստանոցը դարձրել է խոշորագույ–
նը Գերմանիայում։ Նրանց օրոք հիմնա
կանով ձուլվել են սարկոֆագներ, աշ–
տանււկներ, մկրտության ավազաններ։
Կաղապարները փայտից պատրաստում
էին իատուկ քանդակագործ–փորագրիչնե–
րը։ Պ ւտեր Ֆ․ Ավագի որդիներ Գերման
Ֆ․ Կրտսերը (մոտ 1486–1516), Պե–
տեր Ֆ․ Կրտսերը (1487–1528),
Տանս Ֆ․ (մոտ 1489–1550) ե՝ քան
դակագործներ էին, և՝ ձուլողներ։
ՖԻՇԵՐ (Fischer) Աբրահամ (1907–1975),
Տարավ–Աֆրիկյան հանրապետության կո
մունիստական շարժման գործիչ։ Մաս
նագիտությամբ՝։ փաստաբան։ 1930-ական
թթ․ ևոմկուսի անդամ։ 1946-ին աֆրիկա–
ցի հանքափորների գործադուլի ժամա
նակ կոմկուսի մյուս ղեկավարների հետ
ձերբակալվել է և դատվել։ Կոմկուսի ար
գելումից (1950) հետո հալածվել է, սա
կայն շարունակել է անլեգալ գործունեու
թյունը, իբրև դատապաշտպան մասնակ
ցել է քաղ․ խոշոր դատերի։ 1965-ին ձեր
բակալվել է և 1966-ին դատապարտվել
ցմահ բանտարկության։ Դատի ժամա
նակ Ֆ–ի արտասանած ճառը ապարա–
հեյդի քաղաքականության հրապարակա
յին մերկացումն էր։ «ժողովուրդների մի
ջև խաղաղության ամրապնդման համար»
միջազգային լենինյան մրցանակ (1966)։
ՖԻՇԷՐ (Fischer) էմիլ Տերման (1852–
1919 , գերմ․ քիմիկոս–օրգանիկ և կենսա
քիմիկոս, Պետերբուրգի ԳԱ արտասահմ․
թղթււկից անդամ (1893) և պատվավոր
անդամ (1913)։ Ավարտել է Ստրասբուրգի
համալսարանը (1874)։ Եղել է Մյունխենի
(1871՝–ից), էռլանգենի (1882-ից), Վյոլրց–
բուր4ի (1885-ից) և Բեռլինի (1892–1919)
համալսարանների պրոֆեսոր։ 1875-ին
սինթեզել է ֆենիլհիդրազինը և այն օգ
տագործել որպես ռեակտիվ՝ տարբեր
քիմ․ ււեակցիաներում։ Ուսումնասիրել է
պուոինային միացությունների կառուց
վածքը, սինթեզել է կոֆեին, թեոբրոմին,
աղեեին, գուանին, պուրին (1897–98)։
1903-ին սինթեզել է երկէթիլբարբիտուրա–
թթուն (քնաբեր դեղամիջոց)։ Մահմանել
է ածխաջրերի ռացիոնալ բանաձևերը և
անվանակարգը։ Առաջարկել է գլյուկոզիդ–
ներք սինթեզի մեթոդ (1893)։ 1899-ից
սկս–t լ է ուսումնասիրել սպիտակուցնե
րը։ Ամինաթթուների վերլուծման իր իսկ