Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միացություն՝ ՐշՕտ^Օւօ)։ Սպիտակ, ջրածուծ բյյուրեղային նյութ է։ Ստացվում է ֆոսֆորս օդում կամ թթվածնի ավելցու– կում այրեւիս։ Գոյություն ունի մի քանի մոդիֆիկացիաների ձևով, որոնցից ամե– նակայունը, այսպես կոչված, H- ձևն Է։ Սուբլիմվդւմ է 35°C-nuf, հալվում՝ 420°0 ում։ Լույսի ազդեցության աակ լյումի– նեսցենցում Է։ Լավ լուծվում Էtջրում՝ առաջացնելով պոլի– և մետաթթուներ, մեծ քանակությամբ ջրի դեպքում՝ օրթոֆոս– ֆորական թթու՝ Н3Р04։ Փոխազդում է հիմնային օքսիդների, հալոգենների, մե– տաղների հիմնային բնույթի օրգ․ նյու– թերի և ամոնիակի հետ։ Օգտագործվում է գազերի և հեղուկների չորացման, ա– ոանձին դեպքերում՝ նյութերից քիմիապես կապված ջուրը հեռացնելու համար, օրգ․ և անօրգ․ սինթեզում, որպես կատալի– զատոր և ֆոսֆատային ապակու բաղա– դրիչ։ Օդում գոլորշիների սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,0 ւէգյմ3 Է։ Ռ․ Հարությունյան

ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԹԹՈՒՆԵՐ, ֆոսֆորի թթվածնավոր թթուներ, որոնցում նրա օք– սիդացման աստիճանը +5 Է։ Ֆոսֆորա– կան անհիդրիդի հիդրատացման արգա– սիքներն են։ Տարբերում են օրթոֆոսֆո– րական (ֆոսֆորական) և պոլիմերային Ֆ․ թ․։ Օրթոֆոսֆորական թթուն՝ Н3Р04, 42,35°Շ–ում հալվող, անգույն, ջրածուծ բյուրեղներ Է։ Ջրում լավ է լուծվում, մի– ջին ուժի եռհիմն թթու Է։ Տաքացնելիս վերածվում է պոլիմերային ֆոսֆորական թթվի ։ Առաջացնում է երեք շարք աղեր՝ ֆոսֆատներ։ Արդյունաբերության մեջ ստանում են երկու եղանակով– Էքստրակ– ցիոն և ջերմային։ Օրթոֆոսֆորական թթոն օգտագործվում է պարարտանյու– թերի և ֆոսֆատների արտադրություննե– րում, օրգ․ սինթեզում, մետաղների վրա պաշտպանական ծածկույթներ առաջաց– նելու ևնի համար։ Պոլիմերային Ֆ․ թ․ բա– ժանվում! են շղթայական կառուցվածք ու Hn+2PnOLn+i ընդհանուր բանաձև ունեցող պոլիֆոսֆորական, օղակաձև կառուցվածք ու (НРрз)п (ո= 2–8) ընդհանուր բա– նաձև ուկեցող մետաֆոսֆորական և ճյու– ղավորված, ցանցաձև կառուցվածքով ուլ– տրաֆոսֆորական թթուների։ Գործնա– կան առավել մեծ նշանակություն ունեն պոլիֆոկֆորական թթուները, որոնցից բյուրեղային վիճակում անջատվել է միայն պիրոֆոսֆորական թթուն՝ Н4Р2О7։ Ռ․ Հարությունյան

ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, ֆոսֆոր պարունակող հանքային և օրգ․ նյութեր, որոնք օգտագործվում են բույ– սերի ֆոսֆորային սննդառությունը բա– րելավելու համար։ Հողում ֆոսֆորի պա– շարների լրացման միակ աղբյուրն են։ Թողարկվում են հիմնականում արդ․ եղա– նակով՝ ֆոսֆորիւոներից և ապատիանե– րից՝․ Որպես Ֆ․ պ․ օգտագործում են նաև օրգ․ նյութեր՝ ոսկրալյուր, գոմաղբ, ֆոս– ֆորով հարուստ արդ․ թափոններ՝ ֆոս– ֆատխարամ, թոմասխարամ ևն։ Ֆ․ պ․ ըստ լուծելիության բաժանվում են ջրաէուծելի պարարտանյութեր (հասա– րակ, կրկնակի և ամոնիակացված սու– պերֆոսֆատներ), անջրալուծելի (պրեցի– պիտատ, թոմասխարամ, ֆոսֆատխարամ, ֆտորագրկված ֆոսֆատ, հալած մագնե– զիումի ֆոսֆատ), դժվարալուծելի պա– րարտանյութեր (ֆոսֆորիտի ալյուր և ոսկրալյուր) տիպերի։ Հեռանկարային են նաև բարձր կոն– ցենտրացված Ֆ․ պ․ (ամոնիումի բազմա– ֆոսֆատները, կալիումի մետաֆոսֆատ– ները), որոնք պարունակում են 50–80% P2Os։ Ըստ արդյունավետության դրանք հավասարարժեք են, իսկ որոշ դեպքերում գերազանցում ենՖ․ պ–ի ստանդարտ ձևե– րին։ ԱՄՆ–ում և Արմ․ Եվրոպայի մի շարք երկրներում կիրառություն են գտնում հեղուկ պարարտանյութերը, որոնք պատ– րաստվում են բազմաֆոսֆորական թթու– ների հիմքի վրա։ Ֆ․ պ․ բարձրացնում են բերքատվությու– նը, արագացնում բույսերի հասունացումը, մեծացնում կայունությունը պառկելու և երաշտի նկատմամբ։ Ֆ․ պ–ի դրական ազ– դեցությունը դրսևորվում է հատկապես, երբ բույսն ապահովված է լինում ազոտով և կալիումով։ Աշնանացան ցորենի դաշտը պարարտացնելով 60 կգ/հա Ր205-ով (հիմ– նական պարարտացում), ստանում ենք 2–5 ց/հա լրացուցիչ բերք։

ՖՈՍՖՈՐԱձՐԱԾԻՆ, ֆռսֆին, ֆոս– ֆորի հիդրիդ, PH3, տհաճ հոտով, անգույն գազ։ Հալ․ ջերմաստիճանը՝ –133,8°С, եռմանը4 –87,4°С։ Ուժեղ վե– րականգնիչ Է, լուծվում է ջրում, բենզո– լում, եթերում, ցիկլոհեքսանոլում, ՇՏշ–ում։ Տաքացնելիս քայքայվում է ֆոս– ֆորի և ջրածնի, օդում 100°0ից բարձր բոցավառվում Է։ Օշ–ի հետ Ֆ–ի խառնուր– դը պայթուցիկ Է։ Ստացվում է ֆոսֆիդնե– րի (օրինակ՝ Са3Р2, А1Р) և ջրի փոխազ– դեցությունից։ Հայտնի Է, այսպես կոչ– ված, հեղուկ Ֆ․՝ երկֆոսֆին՝ Р2Н4 (եռման ջերմ․ 56°С)։ Ֆ․ օգտագործվում է ֆոսֆոր– օրգ․ միացությունների, հատուկ մաքրու– թյան ֆոսֆորի ստացման համար։ Իփստ թունավոր Է։ Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օդում՝ 0,1 մգ/1/3։

ՖՈՍՖՈՐԵՍՑԵՆՑՈՒՄ (հուն, qpcog– լույս, сророс; – կրող և լատ․ escent – վերջա– ծանց, որը նշանակում է թույլ ազդեցու– թյուն), տես Լյումինեսցենցում։

ՖՈՍՖՈՐԻ ԼԱձՆԵՐ, տրանսֆերազների դասի ֆերմենտներ, կատալիզում են գը– լյուկոզիլ մնացորդի փոխադրումը անօր– գանական ֆոսֆորատին՝ ակցեպտորին։ Ֆ․ բնության մեջ տարածված են ամե– նուրեք, նախակենդանիների օրգանիզ– մում, բուս, և կենդան, հյուսվածքներում։ Կարևոր դեր են խաղում նյութափոխա– նակության, բջիջը Էներգիայով ապահո– վելու պրոցեսներում։

ՖՈՍՖՈՐԻՏԻ ԱԼՅՈՒՐ, հանքային ֆոս– ֆորական պարարտանյութ։ Մոխրագույն կամ գորշ, մանր աղացված, ջրում չլուծ– վող, չքարացող, լավ ցրվող վւոշի Է։ Պա– րունակում է 19–30% P205՝ բույսերին դժվար մատչելի Са3(Р04)2^ ձևով։ Ֆ․ա․ ստանում են ֆոսֆորիտները մանրացնե– լով։ Կիրառում են թթու պոդզոլային, մոխ– րագույն անտառային, ճահճային հողե– րում, լվացված սևահողերում, կարմրա– հողերում՝ հիմնական պարարտացման ձևով։

ՖՈՍՖՈՐԻՏՆԵՐ, նստվածքային ապար– ներ, որոնք ավելի քան 50%–ով կազմված են ււպատիտի խմբի ամորֆ կամ մանր բյոււ եղային միներալներից (Բ2Օտ–ի վե– րահաշվարկով ավելի քան 18%)։ Երկրա– բանսհեաախուգական պրակտիկայում Ֆ–ի >արքն են դասվում նաև 5–18% P2Os պարունակող ապարները։ Մաքուր Ֆ–ի գույնը սպիտակ Է, սակայն բնության մեջ Ֆ․ սովորաբար սև և գորշ են, սակավ՝ կան ոչ, կարմիր, դեղին, կախված գու– նավւրող նյութերի խառնուրդից։ Ֆ․ լի– նում են՝ շերտային, հատիկավոր, խեցա– յին, կարստային, կղզային և մետամոր– ֆացված։ Հիմնականում կիրառվում են ֆոսֆորական պարարտանյութերի պատ– րասոման համար։ ՖՈ1ՖՈՐՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐ, մոլեկուլում ֆոսֆոր պարունակող օրգ․ միացություններ։ Տարբերում են Ֆ․ մ․, որոնցում ֆոսֆորն անմիջականորեն միա– ցած է ածխածնի ատոմին, օրինակ, ալ– կիլֆոսֆինները՝ R3P, RP(OH)2 տիպի թթուները, որտեղ R-ը օրգ․ ռադիկալ Է, և Ֆ․ մ․, որոնցում ֆոսֆորն ածխածնին միացած է հետերոատոմի (Օ, N, Տ ևն) միջոցով, օրինակ, ֆոսֆորական թթվի ածանցյալները՝ (RO)3PO։ Ֆ․ մ–ի ստաց– մաէ առավել տարածված եղանակներից են․ սինթեզը մետաղօրգ․ միացություն– ներով՝ PCl3+3RMgX-yR3P+3MgXCl, Ֆրիդկ–Քրաֆթսի ռեակցիայի տիպի ռեակցիաները ևն, իսկ ֆոսֆորական թթվի Էսթերներն ու ածանցյալներն ստացվում են համապատասխան քլորանհիդրիդնե– րից» օրինակ, RP(0)C12+2R՝ (OH)+2N( С2Н5)3-+ -»RP(0)(0R՝)2-f 2N(C2Hs)3HCl։ Ֆ․ մ․ օգտագործվում են որպես թունա– քիմիկատներ, դեֆոլիանտներ (տես Դճ– ֆուիացիա), պլաստմասսաների կայունա– ցուցիչներ ու պլաստիֆիկատորներ* ֆլո– տացման ազդանյութեր, կատալիզատոր– ներ ևն։ Ֆ․ մ–ի մեծ մասը, հիմնականում С–Р կապով միացությունները, խիստ թունավոր են․ օգտագործվում են որպես մարտական թունավոր նյութեր, օրինակ, զարինը, զոմանը, աաբունը ևն։ Ֆ․ մ–ից շահերը, առավելապես ֆոսֆորական թթվի ածանցյալները, տարածված են նաև բնության մեջ, օրինակ, նուկչեինաթթու– ները, ադենոզին ֆոսֆորաթթուները, բազ– մաթիվ կոֆերմենտներ, վիտամիններ ևն։ ՖՈՎԻձՍ* (ֆրանս․ fauvisme, < fauve – վայրենի, գիշատիչ), ավանգարդիս տա– կտն հոսանք XX դ․ սկզբի ֆրանս․ գեղա– նկարչության մեջ (տես Ավանգարդիզմ, Մոդեռնիզմ)։ «Les fauves» («վայրենի– ներ») ծաղրական մականունը ժամանա– կակից քննադատությունը տվել է մի խումբ նկարիչների, որոնք 1905-ին հանդես էին գալիս Փարիզի Անկախների սալոնում (ԱԼ Մատիս, Ա․ Մարքե, ժ․ Ռուո, Մ․ դը Վլամինկ, Ա․ Դերեն, Ռ․ Դյուֆի, ժ․ Րրաք, Կ․, վան Դոնգեն և ուրիշներ)։ Ի տարբե– րություն գերմ․ էքսպրեսիոնիզմի, Ֆ․ որևէ գիտակցված ծրագիր և բարոյա–փիլ․ գու– նավորում չի ունեցել, եղել է զուտ գեղա– գիիս․ բողոք XIX դ․ գեղարվեստական ավանդույթների դեմ, գեղանկարչական եփսնակների ինքնաբավ նորույթի հաս– տատում։ Նկարելակերպով միմյանցից տարբեր վարպետներին կարճ ժամանա– կով (1905–07) համախմբել են կերպարա–